040.0896.311200
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 դեկտեմբերի 2000 թվականի N 896
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. «Կոշիկի «Արաքս» ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորել «Կոշիկի «Արաքս» ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության:
1.2. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 276509 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Կոշիկի «Արաքս» ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:
1.3. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 236711 հազ. դրամ, որը համապատասխանում է 236711 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով (ներդրումային մասնավորեցման արդյունքում ընկերության պետական բաժնեմասը կազմում է 50.968 տոկոս):
1.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 120647 հազ. դրամ, որը համապատասխանում է 120647 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 30161 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
1.6. «Կոշիկի «Արաքս» ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 39798 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 17829 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2682 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 1774 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 5469 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 12044 հազ. դրամ:
1.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) 3-ամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
1.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
1.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
(2.1-2.7 կետերն ուժը կորցրել են 27.09.01 թիվ 901 որոշում)
i
3.1. «Գամմա» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել N 2 «Մոդուլ-Անտառամերձ» արտադրամասի և Խնձորեսկի արտադրամասի գույքը և դրանք որպես պետական սեփականություն մասնավորեցնել հոլանդական աճուրդով:
3.2. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 121782 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Գամմա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ վերակազմակերպելով «Գամմա» բաց բաժնետիրական ընկերության:
3.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 84321 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 84321 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 67456 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 67456 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.5. «Գամմա» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 37461 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 84 հազ. դրամ
ստացված կանխավճարների գծով` 10989 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքների վարձատրության գծով` 3199 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 20210 հազ. դրամ.
շահաբաժինների գծով` 1780 հազ. դրամ.
այլ պարտավորությունների գծով` 150 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 28 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 1021 հազ. դրամ:
3.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Գամմա» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
3.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված «Գամմա» փակ բաժնետիրական ընկերության N 2 «Մոդուլ-Անտառամերձ» արտադրամասի գույքը մասնավորեցնել ամբողջությամբ` հոլանդական աճուրդով:
4.2. Սահմանել «Գամմա» փակ բաժնետիրական ընկերության N 2 «Մոդուլ- Անտառամերձ» արտադրամասի գույքի վաճառքի մեկնարկային գինը` 46797 հազ. դրամ:
4.3. Սահմանել աճուրդի կայացման նվազագույն սահմանը` 25 տոկոս:
4.4. «Գամմա» փակ բաժնետիրական ընկերության N 2 «Մոդուլ-Անտառամերձ» արտադրամասը 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:
4.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` աճուրդն իրականացնել 2-ամսյա ժամկետում:
4.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված «Գամմա» փակ բաժնետիրական ընկերության Խնձորեսկի արտադրամասի գույքը մասնավորեցնել ամբողջությամբ` հոլանդական աճուրդով:
5.2. Սահմանել «Գամմա» փակ բաժնետիրական ընկերության Խնձորեսկի արտադրամասի գույքի վաճառքի մեկնարկային գինը` 3139 հազ. դրամ:
5.3. Սահմանել աճուրդի կայացման նվազագույն սահմանը` 25 տոկոս:
5.4. «Գամմա» փակ բաժնետիրական ընկերության Խնձորեսկի արտադրամասը 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:
5.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` աճուրդն իրականացնել 2-ամսյա ժամկետում:
5.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
6.1. «Փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով գնահատված «Լոռվա Գեո» փակ բաժնետիրական ընկերության Ախթալայի բազայի ճաշարանի գույքը մասնավորեցնել հոլանդական աճուրդով` ամբողջությամբ:
6.2. Սահմանել «Լոռվա Գեո» փակ բաժնետիրական ընկերության Ախթալայի բազայի ճաշարանի գույքի վաճառքի մեկնարկային գինը` 5407 հազ. դրամ:
6.3. «Լոռվա Գեո» փակ բաժնետիրական ընկերության Ախթալայի բազայի ճաշարանը 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:
6.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` աճուրդն իրականացնել 2-ամսյա ժամկետում:
6.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
7.1. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 135882 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սիփան հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ամբողջությամբ` դասական աճուրդով:
7.2. Սահմանել ընկերության բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գինը` 135144 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 100 տոկոսին:
7.3. «Սիփան հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 738 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 17 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 212 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 416 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 93 հազ. դրամ:
7.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` աճուրդն իրականացնել 2-ամսյա ժամկետում:
7.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
8.1. Հաշվեկշռային մեթոդով 74117 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասիս» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Մասիս» բաց բաժնետիրական ընկերության:
8.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 60205 հազ. դրամ, որը համապատասխանում է 60205 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
8.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 48164 հազ. դրամ, որը համապատասխանում է 48164 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
8.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 24082 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:
8.5. «Մասիս» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 13912 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 477 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 390 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 8098 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 4826 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 121 հազ. դրամ:
8.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) 3-ամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
8.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
8.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
8.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
8.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
9.1. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 131075 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Լազուր» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Լազուր» բաց բաժնետիրական ընկերության:
9.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 130992 հազ. դրամ, որը համապատասխանում է 130992 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
9.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 130992 հազ. դրամ, որը համապատասխանում է 130992 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
9.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 32748 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
9.5. «Լազուր» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 83 հազ. դրամ, այդ թվում`
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 58 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 25 հազ. դրամ:
9.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) 3-ամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
9.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
9.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
9.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
9.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
10.1. Հաշվեկշռային մեթոդով 156474 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Տրանսճանշին» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով (ներդրումային մասնավորեցման արդյունքում ընկերության պետական բաժնեմասը կազմում է 63,15 տոկոս):
10.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 115360 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 115360 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
10.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 72850 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 72850 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը` 1000 դրամ անվանական արժեքով:
10.4. «Տրանսճանշին» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 41114 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 21916 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 6432 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 373 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1235 հազ. դրամ.
ստացված կանխավճարների գծով` 2500 հազ. դրամ.
դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 625 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 8033 հազ. դրամ:
10.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` «Տրանսճանշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
10.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
11.1. Հաշվեկշռային մեթոդով 75047 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սիսիանշին» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Սիսիանշին» բաց բաժնետիրական ընկերության:
11.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 33497 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 33497 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
11.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 26797 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 26797 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
11.4. «Սիսիանշին» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 41550 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 6669 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2746 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 92 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 14299 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 10174 հազ. դրամ.
դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 826 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի եկամուտների գծով` 3349 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 800 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 2595 հազ. դրամ:
11.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Սիսիանշին» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
11.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
12.1. Հաշվեկշռային մեթոդով 39339 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կասկարգո սերվիս» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով:
12.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 17563 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 17563 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
12.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 14050 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 14050 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
12.4. «Կասկարգո սերվիս» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 21776 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության բյուջեի նկատմամբ` 6571 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 3092 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 232 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 10152 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 141 հազ. դրամ.
դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 1242 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 346 հազ. դրամ:
12.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Կասկարգո սերվիս» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
12.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
13.1. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 32797 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արթիկ» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Արթիկ» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության:
13.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 32156 հազ. դրամ, որը համապատասխանում է 32156 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
13.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 32156 հազ. դրամ, որը համապատասխանում է 32156 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
13.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 8039 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
13.5. «Արթիկ» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 249 հազ. դրամ, այդ թվում`
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 42 հազ. դրամ.
կարճաժամկետ այլ կրեդիտորական պարտքերի գծով` 156 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 51 հազ. դրամ:
13.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) 3-ամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
13.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
13.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
13.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
13.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
14.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 36696 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Մասիսի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով:
14.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 33313 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 33313 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
14.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 33313 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 33313 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
14.4. «Մասիսի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 3718 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 1054 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 903 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 285 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 74 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստի գծով` 888 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 514 հազ. դրամ:
14.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Մասիսի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
14.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
15.1. Հաշվեկշռային մեթոդով 40514 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Փյունիկ» ֆոտոշարվածքային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Փյունիկ» ֆոտոշարվածքային կենտրոն» բաց բաժնետիրական ընկերության:
Ներդրումային մասնավորեցման արդյունքում ընկերության պետական բաժնեմասը կազմել է 56,8 տոկոս: (Շենքերի նվազագույն գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով տարածքային ուղղիչ 10 գործակից):
15.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 39565 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 39565 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
15.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 22473 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 22473 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
15.4. Սահմանել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը` 100 տոկոս:
15.5. «Փյունիկ» ֆոտոշարվածքային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 949 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 144 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 570 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 235 հազ. դրամ:
15.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Փյունիկ» ֆոտոշարվածքային կենտրոն» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
15.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
16.1.-16.7 (16.1-16.7 կետերն ուժը կորցրել է 11.03.04 թիվ 295-Ն որոշում)
i
17.1. «Սուպեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության սպասարկում և մատակարարում» պետական փակ բաժնետիրական ընկերությունից վարձակալված հաշվեկշռային մեթոդով 17389 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքը:
17.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը կատարելով մեկամսյա ժամկետում:
17.3. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
18.1. «Օբսիդիան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունից «Օբսիդիան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վարձակալված հաշվեկշռային մեթոդով 3180 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքը:
18.2. Վճարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը կատարելով մեկամսյա ժամկետում:
18.3. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
19. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 31-ից: