040.0827.161200
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 դեկտեմբերի 2000 թվականի N 827
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 500 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մեկամսյա ժամկետում «Դարբնոցամամլիչային սարքավորումների գործարան» բաց բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել ուղղորդող, կորացնող մեքենաների արտադրամասի գույքը (քաղ. Գյումրի, Օզանյան 8) և դրա ներդրմամբ ստեղծել «Ուղղող, կորացնող սարքավորումների գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը.
բ) ապահովել «Ուղղող, կորացնող սարքավորումների գործարան» բաց բաժնետիրական ընկերության պետական գրանցումը.
գ) երկշաբաթյա ժամկետում ապահովել բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրի բացումը և դրա` սահմանված կարգով հանձնումը «Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերությանը:
1.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` մեկամսյա ժամկետում ապահովել «Ուղղող, կորացնող սարքավորումների գործարան» բաց բաժնետիրական ընկերության գույքային իրավունքների պետական գրանցումը:
1.3. Հաշվեկշռային մեթոդով 35022 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ուղղող, կորացնող սարքավորումների գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով:
1.4. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 35022 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 35022 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.5. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 28018 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 28018 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.6. «Ուղղող, կորացնող սարքավորումների գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը 2000 թվականի ապրիլի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:
1.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ուղղող, կորացնող սարքավորումների գործարան» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում.
բ) ազդագրի հրապարակումից հետո 10 օրվա ընթացքում ապահովել «Ուղղող, կորացնող սարքավորումների գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրի` սահմանված կարգով հանձնումը «Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերությանը:
1.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Հաշվեկշռային մեթոդով 680674 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Դարբնոցամամլիչային սարքավորումների գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով:
2.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 239664 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 239664 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 191731 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 191731 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.4. «Դարբնոցամամլիչային սարքավորումների գործարան» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 441010 հազ. դրամ, այդ թվում`
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 42342 հազ. դրամ,
անձնակազմին եկամուտների վճարման գծով` 8549 հազ. դրամ,
այլ ընթացիկ պարտավորություններ` 2757 հազ. դրամ,
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 18 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 387344 հազ. դրամ:
2.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Դարբնոցամամլիչային սարքավորումների գործարան» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում.
բ) ազդագրի հրապարակումից հետո 10 օրվա ընթացքում ապահովել «Դարբնոցամամլիչային սարքավորումների գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրի` սահմանված կարգով հանձնումը «Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերությանը:
2.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Հաշվեկշռային մեթոդով 42159 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Սևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» բաց բաժնետիրական ընկերության:
3.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 34491 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 34491 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 34491 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 34491 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.4. «Սևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 8175 հազ. դրամ, այդ թվում`
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 1146 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 5516 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադրամներին` 190 հազ. դրամ,
այլ ընթացիկ պարտավորություններ` 76 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 1247 հազ. դրամ:
3.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Սևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
բ) ազդագրի հրապարակումից հետո 10 օրվա ընթացքում ապահովել «Սևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրի` սահմանված կարգով հանձնումը «Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերությանը:
3.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. 51190 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 128006 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Հատիս» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել աճուրդով:
4.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 17400 հազ. դրամ, որը համապատասխանում է 3480 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:
4.3. Մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 3100 դրամ:
4.4. «Հատիս» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 6986 հազ. դրամ, այդ թվում`
առևտրական կրեդիտորական պարտքեր` 555 հազ. դրամ,
ստացված ընթացիկ կանխավճարներ` 868 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 1199 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2211 հազ. դրամ,
նպատակային ֆինանսավորում և մուտքեր` 166 հազ. դրամ,
այլ ընթացիկ պարտավորություններ` 1268 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 719 հազ. դրամ:
4.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հատիս» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
4.6. Աճուրդն իրականացնել «Հատիս» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» N 499 որոշմամբ հաստատված կարգի համաձայն:
4.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.1. 7475 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 19973 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Կիլիկիա» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել աճուրդով:
5.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 2540 հազ. դրամ, որը համապատասխանում է 1016 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2500 դրամ անվանական արժեքով:
5.3. Մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 1700 դրամ:
5.4. «Կիլիկիա» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 1304 հազ. դրամ, այդ թվում`
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 948 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 204 հազ. դրամ,
այլ ընթացիկ պարտավորություններ` 74 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 78 հազ. դրամ:
5.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Կիլիկիա» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
5.6. Աճուրդն իրականացնել «Կիլիկիա» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» N 499 որոշմամբ հաստատված կարգի համաձայն:
5.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
6.1. 24180 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 79877 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Արտաշատի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել աճուրդով:
6.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 8220 հազ. դրամ, որը համապատասխանում է 1644 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:
6.3. Մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 4100 դրամ:
6.4. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Արտաշատի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 1071 հազ. դրամ, այդ թվում`
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 84 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 204 հազ. դրամ,
շահաբաժինների գծով` 447 հազ. դրամ,
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 505 հազ. դրամ,
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 35 հազ. դրամ:
6.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Արտաշատի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
6.6. Աճուրդն իրականացնել «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Արտաշատի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» N 499 որոշմամբ հաստատված կարգի համաձայն:
6.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
7.1. 9720 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 46908 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Վան» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել աճուրդով:
7.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 3300 հազ. դրամ, որը համապատասխանում է 660 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:
7.3. Մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 5000 դրամ:
7.4. «Վան» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 16429 հազ. դրամ, այդ թվում`
կարճաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ` 748 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 11619 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1858 հազ. դրամ,
այլ ընթացիկ պարտավորություններ` 1648 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 556 հազ. դրամ:
7.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Վան» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
7.6. Աճուրդն իրականացնել «Վան» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» N 499 որոշմամբ հաստատված կարգի համաձայն:
7.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
8.1.-8.7. (8.1-8.7-րդ կետերն ուժը կորցրել են 03.06.04
i
թիվ 1288-Ն որոշում)
9.1. 10840 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 20908 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Ախուրյանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել աճուրդով:
9.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 3680 հազ. դրամ, որը համապատասխանում է 368 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
9.3. Մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 4800 դրամ:
9.4. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Ախուրյանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 5755 հազ. դրամ, այդ թվում`
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 900 հազ. դրամ,
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 742 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2425 հազ. դրամ,
շահաբաժինների գծով` 522 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 1166 հազ. դրամ:
9.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Ախուրյանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
9.6. Աճուրդն իրականացնել «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Ախուրյանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» N 499 որոշմամբ հաստատված կարգի համաձայն:
9.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
10.1.- 10.7.
i
(10.1.- 10.7.կետերն ուժը կորցրել են 16.10.03 թիվ 1685-Ն որոշում)
11.1. 19880 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 41371 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Նաիրիի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել աճուրդով:
11.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 6760 հազ. դրամ, որը համապատասխանում է 676 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
11.3. Մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 5200 դրամ:
11.4. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Նաիրիի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 11082 հազ. դրամ, այդ թվում`
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 9555 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 949 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 152 հազ. դրամ,
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 22 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 404 հազ. դրամ:
11.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Նաիրիի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
11.6. Աճուրդն իրականացնել «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Նաիրիի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» N 499 որոշմամբ հաստատված կարգի համաձայն:
11.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
12.1. 19760 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 61705,4 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Տավուշի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել աճուրդով:
12.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 6710 հազ. դրամ, որը համապատասխանում է 671 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
12.3. Մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 7800 դրամ:
12.4. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Տավուշի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 3501,6 հազ. դրամ, այդ թվում`
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 791,3 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 1400 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 485,3 հազ. դրամ,
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 175 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 650 հազ. դրամ:
12.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Տավուշի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
12.6. Աճուրդն իրականացնել «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Տավուշի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» N 499 որոշմամբ հաստատված կարգի համաձայն:
12.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
13.1. Հաշվեկշռային մեթոդով 7882 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Տպագրիչ-94» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:
13.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 3600 հազ. դրամ, որը համապատասխանում է 3600 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
13.3. Սահմանել «Տպագրիչ-94» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը` 2880 հազ. դրամ, որը համապատասխանում է 2880 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
13.4. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը սահմանել 2880 հազ. դրամ, որը համապատասխանում է պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքի 100 տոկոսին:
13.5. «Տպագրիչ-94» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 5123 հազ. դրամ, այդ թվում`
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 1719 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1599 հազ. դրամ,
այլ ընթացիկ պարտավորություններ` 886 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 523 հազ. դրամ,
13.6. Վճարումներն իրականացնել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 22-ի N 531 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 500 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշման 3.1-ին և 3.3-րդ կետերը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«3.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության Նոյեմբերյանի տպարանի գույքն անհատույց օտարել և 1522 հազ. դրամ պարտավորությունները`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 500 հազ. դրամ,
անձնակազմին եկամուտների վճարման գծով` 40 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 490 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 492 հազ. դրամ,
փոխանցել Նոյեմբերյանի քաղաքային համայնքին` վերջինիս համաձայնությամբ».
«3.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել Նոյեմբերյանի տպարանի գույքի հանձնման-ընդունման աշխատանքները».
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 3.4, 3.5, 3.6 և 3.7-րդ կետերը:
i
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 16-ից: