040.0859.211200
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 դեկտեմբերի 2000 թվականի N 859
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍՈՒՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, կառավարության անդամների, Սահմանադրական դատարանի անդամների, գլխավոր դատախազի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ մահվան դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սուրեն Համբարձումի Ավետիսյանի հուղարկավորության ծախսերի փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի քաղաքապետարանին հատկացնել 1,5 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Սպիտակի քաղաքապետին սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը հատկացնել Սուրեն Համբարձումի Ավետիսյանի ընտանիքին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 21-ից: