Սեղմել Esc փակելու համար:
ՃԱՊՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՃԱՊՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹ ...

 

 

040.0837.181200

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 դեկտեմբերի 2000 թվականի N 837

 

i

ՃԱՊՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՃ» 2 KR ԾՐԱԳԻՐԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 28-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 594 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) «Պարենային արտադրության աճ» 2 KR ծրագիրը որակել որպես մարդասիրական:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված 310000000 իեն գումարի չափով դրամաշնորհի հաշվին 2000-2001 թվականներին Հայաստանի Հանրապետություն ներկրվելիք 9600 տոննա ամոնիակային սելիտրայի, 78 տրակտորի, գյուղատնտեսական գործիքների ու պահեստամասերի (ցանկը կցվում է) ներմուծման և հանրապետության տարածքում դրանց երկաթուղային փոխադրման, պահպանության, գործակալի գործունեության ու հետագա օտարման գործարքները որակել որպես այդ ծրագրի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրա համար զգալի նշանակություն ունեցող:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 2-րդ կետում նշված ապրանքների հետագա տնօրինման վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 18-ից:

 

ՑԱՆԿ

 

Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված

դրամաշնորհի հաշվին Հայաստանի Հանրապետություն

ներկրվելիք ապրանքների

 

Տրակտոր` «NEW HOLLAND 55-56 DT» մակնիշի (78 միավոր, 115164660 իեն)

Տրակտորի պահեստամասեր (12709552 իեն)

Գութան` «FAZA TBC 4-1/2» մակնիշի (78 միավոր, 8662680 իեն)

Գութանի պահեստամասեր (871752 իեն)

Փխրեցուցիչ` «FAZA TM/7» մակնիշի (78 միավոր, 3690960 իեն)

Փխրեցուցիչի պահեստամասեր (369624 իեն)

Շարքացան` «FAZA 225 x 13 T» մակնիշի (78 միավոր, 18816720 իեն)

Շարքացանի պահեստամասեր (1887366 իեն)

Խոտհնձիչ` «TONUTTI FDL 210» մակնիշի (78 միավոր, 9070464 իեն)

Խոտհնձիչի պահեստամասեր (918036 իեն)

Ամոնիակային սելիտրա (9600 տոննա, 119760000 իեն)

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.12.2000
N 837
Որոշում