040.0808.061200
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 դեկտեմբերի 2000 թվականի N 808
i
ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հաստատել Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված «TF 025754» և «TF 025128» դրամաշնորհների գումարների վերաբաշխումն ըստ բաղադրատարրերի`
հազար ԱՄՆ-ի դոլար
ա) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի
ջերմամատակարարման ռազմավարության մշակում 141,3
բ) էներգետիկայի ոլորտի առաջնահերթ ներդրումների
որոշում և երաշխիքների նախագծում 6,8
գ) էներգետիկայի ոլորտի ձեռնարկությունների
ֆինանսական և կորպորատիվ վերակառուցման համար
խորհրդատվական ծառայություններ 95,0
դ) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի
ջերմամատակարարման ռազմավարությամբ պայմանավորված
գազամատակարարման ոլորտի առաջնահերթ ներդրումների
նախանշում 92,8
ե) ապրանքներ (այդ թվում` ԾԻԳ-ի և Հայաստանի
Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման
փորձնական ծրագրերի համար) 30,0
զ) ուսուցում 10,0
է) ԾԻԳ-ի պահպանման ծախսեր 38,1
ը) Համաշխարհային բանկի կողմից տնօրինվող գումարներ
(«TF 025128» դրամաշնորհ) 186,0:
(1-ին կետը խմբ. 13.02.02 թիվ 129 որոշում)
2. Սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրերն իրականացնելու նպատակով ստեղծել «Ջերմամատակարարման ծրագրեր» ծրագրի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 62 հոդվածով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
i
3. Սույն որոշման 1-ին կետի «ա» և «զ» ենթակետերում նշված բաղադրատարրերի մասով ծրագրի կառավարման խորհրդի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման ռազմավարության մշակման ծրագրի կառավարման խորհրդին:
(3-րդ կետը խմբ. 13.02.02 թիվ 129 որոշում)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 6-ից: