Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ Ը ...

 

 

040.0780.271100

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» նոյեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 նոյեմբերի 2000 թվականի N 780

 

i

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ե» ենթակետի և 25 հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մասնավորեցվող պետական գույքի գնահատման մեթոդների ընտրության կարգը (կցվում է):

i

2. Սահմանել, որ մասնավորեցվող պետական գույքի գնահատման մեթոդների, դրանց ընտրության համար անհրաժեշտ ելակետային տվյալների մասին տեղեկանքների, ինչպես նաև մասնավորեցվող պետական գույքի գնահատման արդյունքների ձևակերպման ակտերի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունը, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թ.

նոյեմբերի 27-ի N 780 որոշմամբ

 

ԿԱՐԳ

մասնավորեցվող պետական գույքի գնահատման մեթոդների

ընտրության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կարգավորվում է մասնավորեցվող պետական գույքի գնահատման մեթոդների ընտրության կարգը:

2. Մասնավորեցվող «փոքր» օբյեկտների գները հաշվարկվում են` ելնելով դրանց գույքի և զբաղեցրած տարածքի արժեքից` «փոքր» օբյեկտների գնահատման համար սահմանված կարգով:

3. Անավարտ շինարարության օբյեկտների և գույքի առանձին տարրերը գնահատվում են հաշվեկշռային մեթոդով, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

4. Մասնավորեցվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների (այսուհետև` ընկերություն) գույքը գնահատվում է հաշվեկշռային, կանխիկ հոսքերի ընթացիկ արժեքի որոշման, համանման ձեռնարկությունների կամ գույքի շուկայական գնի (այսուհետև` համանման ձեռնարկությունների գին) և եկամուտների (շահույթի) բազմապատկչի մեթոդներից որևէ մեկով դրանց զուգակցմամբ:

 

II. Ընկերությունների գույքի գնահատման մեթոդների ընտրության

համար օգտագործվող ցուցանիշները

 

i

5. Ընկերությունների գույքի գնահատման մեթոդն ընտրվում է` ելնելով հետևյալ ցուցանիշներից`

ա) ընկերության կանոնադրական կապիտալի չափը.

բ) ընկերության պարտավորությունները գնահատման պահի դրությամբ.

գ) վերջին 4 եռամսյակի ընթացքում ընկերության արտադրանքի (մատուցված ծառայությունների) արտահանման ծավալը.

դ) վերջին 8 եռամսյակի ընթացքում արտադրված արտադրանքի (մատուցված ծառայությունների) ծավալը.

ե) վերջին 8 եռամսյակի ընթացքում իրացված արտադրանքի (մատուցված ծառայությունների) ծավալը.

զ) վերջին 8 եռամսյակի ընթացքում ընկերության զուտ շահույթը.

է) վերջին 8 եռամսյակի ընթացքում ընկերության ակտիվների միջին հաշվեկշռային արժեքը.

ը) մասնագիտացված կազմակերպության կողմից հաստատված` ընկերության հեռանկարային (առնվազն 5 տարվա կտրվածքով) զարգացման ծրագրի (գործարար ծրագիր) առկայությունը.

i

թ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման մասին» N 73 որոշմամբ հաստատված կարգով սահմանված հիմնական վերագնահատման գործակիցը:

(5-րդ կետը փոփ. 25.08.01 թիվ 768 որոշում)

 

III. Ընկերությունների գույքի գնահատման մեթոդների

ընտրությունը

 

i

6. Եկամուտների (շահույթի) բազմապատկչի և (կամ) կանխիկ հոսքերի ընթացիկ արժեքի որոշման մեթոդով (մեթոդներով) ընկերության գույքը գնահատվում է, եթե`

ա) առկա է ընկերության հեռանկարային զարգացման ծրագիրը.

բ) ընկերության շահութաբերության մակարդակը (որը հաշվարկվում է ընկերության վերջին երկու հաշվետու տարվա ընթացքում միջին զուտ շահույթը հարաբերելով վերջին 8 եռամսյակի ընթացքում ակտիվների միջին հաշվեկշռային արժեքին) կազմել է առնվազն 3 տոկոս.

գ) գնահատման պահի դրությամբ ընկերության ժամկետից կրեդիտորական պարտավորությունները փոքր են ընկերության կանոնադրական կապիտալի 20 տոկոսից.

դ) վերջին 4 եռամսյակի ընթացքում ընկերության արտադրանքի իրացման ծավալը նույն ժամանակահատվածում արտադրված պատրաստի արտադրանքի 60 տոկոսից ավելի է.

ե) գնահատման պահին նախորդող 8 եռամսյակի արդյունքներով վերջին 4 եռամսյակի ընթացքում տեղի է ունեցել իրացման ծավալի առնվազն 5 տոկոս աճ, որը հաշվարկվում է գնահատման պահին նախորդող 4 եռամսյակի ընթացքում իրացված արտադրանքի (մատուցված ծառայությունների) արժեքը հարաբերելով այդ ամիսներին նախորդող 8 եռամսյակի նույն ցուցանիշին.

զ) վերջին 8 եռամսյակի ընթացքում արտահանված արտադրանքի առնվազն 95 տոկոսն իրացվել է:

(6-րդ կետը փոփ. 25.08.01 թիվ 768 որոշում)

7. Ընկերության գույքը կանխիկ հոսքերի ընթացիկ արժեքի որոշման մեթոդով գնահատելու համար անհրաժեշտ է սույն կարգի 6-րդ կետի «ա» և «գ» ենթակետերի (պարտադիր), իսկ «բ», «դ», «ե», «զ» ենթակետերից` առնվազն երկուսի առկայությունը:

8. Ընկերության գույքը եկամուտների (շահույթի) բազմապատկչի մեթոդով գնահատելու համար անհրաժեշտ է սույն կարգի 6-րդ կետի «ա», «բ», «գ» ենթակետերի (պարտադիր), իսկ «դ», «ե», «զ» ենթակետերից` առնվազն մեկի առկայությունը:

9. Եթե ընկերության գույքի գնահատման մեթոդի ընտրության ժամանակ ներկայացված ցուցանիշների հիման վրա ընկերությունը համապատասխանում է սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերի պահանջներին, ապա որպես ընկերության գույքի գին ընդունվում է եկամուտների (շահույթի) բազմապատկչի և կանխիկ հոսքերի ընթացիկ արժեքի որոշման մեթոդներով հաշվարկված ամենամեծ արժեքը:

10. Համանման ձեռնարկությունների գնահատման և (կամ) հաշվեկշռային մեթոդներով գնահատվում է այն ընկերությունների գույքը, որոնք չեն բավարարում սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերի պահանջները:

i

11. Համանման ձեռնարկությունների գնահատման մեթոդով գնահատվում է այն ընկերությունների գույքը, որոնց համար Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման մասին» N 73 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված հիմնական միջոցների վերագնահատման գործակիցը փոքր է 10-ից:

12. Սույն կարգի 7-րդ, 8-րդ և 11-րդ կետերի պահանջների չբավարարելու, ինչպես նաև համաձայնության բազայի բացակայության դեպքում ընկերության գույքը գնահատվում է հաշվեկշռային մեթոդով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.11.2000
N 780
Որոշում