040.0745.161100
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 նոյեմբերի 2000 թվականի N 745
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության` Երևան քաղաքի Հանրապետության փողոցի N 5բ մասնաշենքի նկուղային և 1-5-րդ հարկերը հանձնել Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` սույն որոշման 1-ին կետում նշված մասնաշենքի 6-րդ հարկն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովին:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը և առաջարկել Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովին 10-օրյա ժամկետում ապահովել նշված մասնաշենքի տարածքների սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետում նշված հարկերից անհրաժեշտության դեպքում օգտագործման իրավունքով տարածքներ հատկացնել ֆոնդային բորսային և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերությանը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 16-ից: