(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 օգոստոսի 1994 թ. թիվ 386
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 658 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 29-ի «Ամրացման ենթակա և սահմանված կարգով վթարային ճանաչված բնակելի տների բնակարանների սեփականաշնորհման թույլտվության կարգը հաստատելու մասին» թիվ 658 որոշմամբ հաստատված կարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1. Կարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«2. 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակելի տների բնակարանները սեփականաշնորհվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր հիմունքներով:
Նշված դեպքերում քաղաքացիներին տրվող բնակարանների սեփականության վկայագրերում նշումներ են կատարվում բնակելի տան վնասվածության աստիճանի և թերությունների վերաբերյալ:
1-ին և 2-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակելի տների բնակարանների թերությունները ենթակա են վերացման սեփականատերերի միջոցների հաշվին:
3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակելի տների ամրացման աշխատանքները կատարվում են պետական միջոցների հաշվին, իսկ ժամկետները սահմանվում են կապիտալ շինարարության տարեկան պետական պատվերով»:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 29-ի «Ամրացման ենթակա և սահմանված կարգով վթարային ճանաչված բնակելի տների բնակարանների սեփականաշնորհման թույլտվության կարգը հաստատելու մասին» թիվ 658 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը: