040.0720.071100
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 2000 թվականի N 720
i
ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՓՈԽԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «զ» և 14 հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բաժնետոմսերի փոխարկման իրավունքով պարտատոմսերի թողարկմամբ պետական գույքի մասնավորեցման կանոնակարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) 7-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնեցնելով, հաստատել բաժնետոմսերի փոխարկման իրավունքով պարտատոմսերի թողարկմամբ պետական գույքի մասնավորեցման ժամանակ բացվող հաշվի վարման համար բանկի ընտրության չափանիշները.
բ) հաշվի առնելով սույն կետի «ա» ենթակետում նշված չափանիշները` մեկամսյա ժամկետում բանկերի միջև կազմակերպել մրցույթ` բաժնետոմսերի փոխարկման իրավունքով պարտատոմսերի թողարկմամբ պետական գույքի մասնավորեցման ժամանակ բացվող հաշվի վարման համար բանկի ընտրության նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` բաժնետոմսերի փոխարկման իրավունքով պարտատոմսերի թողարկմամբ պետական գույքի մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ նշված պարտատոմսերը բաժնետոմսերի փոխարկվելու ժամկետների համար մասնավորեցում իրականացնող պետական կառավարման լիազորված մարմին ներկայացնել բանկային տոկոսի հաշվարկային դրույքների մասին տեղեկատվություն:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թ.
նոյեմբերի 7-ի N 720 որոշմամբ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
բաժնետոմսերի փոխարկման իրավունքով պարտատոմսերի
թողարկմամբ պետական գույքի մասնավորեցման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կանոնակարգով կարգավորվում է բաժնետոմսերի փոխարկման իրավունքով պարտատոմսերի (այսուհետև` պարտատոմս) թողարկմամբ պետական գույքի մասնավորեցման գործընթացը:
2. Մասնավորեցվող ընկերության` բաժնետոմսերի փոխարկման իրավունքով թողարկված պարտատոմսերի քանակը` ըստ տեսակների և ձևերի, չպետք է պակաս լինի այն հայտարարված սովորական բաժնետոմսերի քանակից, որոնց պետք է փոխարկվեն սույն կանոնակարգով սահմանված ձևով թողարկված պարտատոմսերը:
3. Բաժնետոմսերի փոխարկման իրավունքով թողարկված բոլոր պարտատոմսերի անվանական արժեքների գումարը չպետք է գերազանցի ընկերության կանոնադրական կապիտալի չափը:
4. Պարտատոմսերի թողարկմամբ պետական գույքի մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, մասնավորապես, պետք է բովանդակի դրույթներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում կանոնադրական կապիտալում 50 տոկոսից ավելի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող` մասնավորեցվող բաժնետիրական ընկերության (այսուհետև` ընկերություն) վերակազմավորման, պարտատոմսերի տեղաբաշխման ժամկետների ու ծավալի, պարտատոմսերի տեսակների, անվանական արժեքների, տեղաբաշխմանը մասնակցելու սահմանափակումների և այլ անհրաժեշտ տեղեկությունների վերաբերյալ:
5. Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է որոշում ընկերության վերակազմավորման և պարտատոմսերի թողարկման ու տեղաբաշխման մասին:
6. Մասնավորեցված յուրաքանչյուր ընկերության համար բաժնետերերի ցուցակը կազմվում է այն հաշվով, որ բաժնետերերից յուրաքանչյուրին հասնեն ամբողջական բաժնետոմսեր: Եթե ընկերությունն անցել է մասնակի անհատույց և (կամ) ներդրումային մասնավորեցում, ապա այդ ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքը սահմանելիս հաշվի է առնվում այն հանգամանքը, որ մասնակի անհատույց և (կամ) ներդրումային մասնավորեցմանը մասնակցած անձանց տրվի առնվազն մեկ բաժնետոմս:
Այն դեպքում, երբ բաժնեմասի մնացորդը կազմում է բաժնետոմսերի անվանական արժեքի 50 տոկոսից ավելին, ապա տվյալ բաժնետիրոջը տրվում է մեկ հավելյալ բաժնետոմս, հակառակ դեպքում հավելյալ բաժնետոմս չի տրվում: Եթե արդյունքում բաժնետոմսերի գումարային քանակը փոքր կամ մեծ է ստացվում ընկերության բաժնետոմսերի ընդհանուր հանրագումարից, ապա որպես կլորացման նիշ ընդունվում է 50-ից մեծ կամ փոքր մեծությունը:
Այն դեպքում, երբ բաժնեմասի մնացորդը կազմում է կլորացման նիշից պակաս գումար, ապա ընկերության ընդհանուր ժողովի որոշմամբ մեկ տարվա ընթացքում բաժնետիրոջն է վերադարձվում բաժնեմասի մնացորդը կազմող գումարը, և հավելյալ բաժնետոմսն չի տրվում:
7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունը (այսուհետև` նախարարություն)`
ա) մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և ընկերության որոշումների հիման վրա ընկերության վերակազմավորումից հետո ընկերության կողմից տրամադրված տվյալներին համապատասխան նախապատրաստում և Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողով է ներկայացնում պարտատոմսերի գրանցման հայտարարագիրը.
բ) պարտատոմսերի գրանցման հայտարարագիրը Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողով ներկայացնելու օրվանից 3 օրվա ընթացքում 1000-ից ոչ պակաս տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է տեղեկություններ պարտատոմսերի տեղաբաշխման մասին.
գ) պարտատոմսերի գրանցման հայտարարագիրը Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովում գրանցվելուց հետո երկշաբաթյա ժամկետում պարտատոմսերի թողարկման ազդագիրը հրապարակում է 1000-ից ոչ պակաս տպաքանակ ունեցող մամուլում և հրապարակումից հետո 10-րդ օրվանից սկսած` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում պարտատոմսերի վաճառքը.
դ) պարտատոմսերի տեղաբաշխման նպատակով ընկերության հետ կնքում է համապատասխան պայմանագիր և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու սույն որոշմամբ սահմանված կարգով իրականացնում պարտատոմսերի տեղաբաշխումը.
ե) պարբերաբար կազմակերպում է պարտատոմսերի տեղաբաշխման մասին տեղեկատվության հրապարակումը.
զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնակարգի շրջանակներում մրցույթով ընտրված բանկի հետ կնքում է մասնավորեցման ժամանակ բացվող հաշվի վարման մասին պայմանագիր.
է) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պարտատոմսերի տեղաբաշխման լիազորությունները կարող են վերապահվել այլ կազմակերպության, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է իրականացնել արժեթղթերի տեղաբաշխման (անդերռայթինգ) գործունեություն:
Տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պետք է սահմանվեն այդպիսի կազմակերպության ընտրության չափանիշները:
9. Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պարտատոմսերի տեղաբաշխման լիազորությունները պետք է վերապահվեն այլ կազմակերպության, ապա տվյալ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է սույն կանոնակարգի 7-րդ կետով սահմանված գործառույթներն ամբողջությամբ կամ դրանց մի մասը` համաձայն նախարարության, ընկերության և կազմակերպության միջև կնքվող պայմանագրի:
II. Պարտատոմսերի տեղաբաշխումը
10. Պարտատոմսերի բաժանորդագրությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մասնավորեցման սուբյեկտները:
11. Եթե մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մասնավորեցվող ընկերության պարտատերերին և ընկերության պետական սեփականություն չհանդիսացող բաժնետոմսերի սեփականատերերին (այսուհետև` ոչ պետական բաժնետերեր) վերապահվում է որոշակի քանակի պարտատոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունք, ապա ընկերության պարտատերերը և ոչ պետական բաժնետերերը պարտատոմսերի տեղաբաշխումից առնվազն մեկ օր առաջ պարտատոմսեր ձեռք բերելու իրենց մտադրության մասին` սույն կարգի 14-րդ կետով սահմանված կարգով տեղեկացնում են նախարարությանը:
12. Սույն կարգի 11-րդ կետում նշված դեպքում ընկերության պարտատերերը և ոչ պետական բաժնետերերը բաժանորդագրությանը կարող են մասնակցել նաև ընդհանուր հիմունքներով:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընկերության պարտատերերին (ոչ պետական բաժնետերերին) վերապահված պարտատոմսերն այդ պարտատերերի (ոչ պետական բաժնետերերի) միջև բաշխվում են նրանց կողմից ներկայացված հայտերի հանրագումարի մեջ նրանց բաժնին համապատասխան, բայց հայտում նշված չափից ոչ ավելի:
13. Պարտատոմսերի տեղաբաշխումն սկսվում է պարտատոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո 10-րդ օրվանից և տևում է 3 ամիս:
14. Պարտատոմսերի բաժանորդագրությունն իրականացվում է բաժանորդագրության հայտերի (այսուհետև` հայտեր) ընդունման միջոցով: Մասնակիցները կամ նրանց լիազորած անձինք հայտերը (NN 1, 2, 3, 4 և 5 ձևերը կցվում են) լրացնում և ներկայացնում են նախարարություն:
Հայտի հետ միասին ներկայացվում է նաև վճարման անդորրագիր (բացառությամբ այն դեպքի, երբ հայտ ներկայացնողն ընկերության պարտատերն է և բաժանորդագրությանը չի մասնակցում ընդհանուր հիմունքներով)` հայտում նշված գումարի չափով` մուծված մրցույթով հաղթող ճանաչված բանկում (այսուհետև` բանկ) բացված հաշվին:
15. Հայտը ներկայացնելու ժամկետ է համարվում նախարարության կողմից հայտի ստացման օրը:
16. Հայտերը գրանցվում են պարտատոմսերի բաժանորդագրության գրանցամատյաններում` ըստ հայտերը ներկայացվելու ժամկետների հաջորդականության:
Գրանցամատյանների բոլոր էջերը պետք է լինեն համարակալված, կարված, վերջին էջը` գրանցամատյանները վարող պատասխանատու անձանց կողմից ստորագրված (նշելով էջերի ընդհանուր թիվը) և հաստատված նախարարության կնիքով: Գրանցամատյանները վարվում են դրամարկղային գրքերի վարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
17. Հայտերը գրանցվում են համապատասխան գրանցամատյանում, որում ըստ սյունակների հերթականության պետք է նշվեն`
ա) հայտի համարը,
բ) հայտը ներկայացնելու ժամկետը,
գ) հայտատուի անունը, ազգանունը (անվանումը) և հասցեն,
դ) պարտատոմսերի ընդհանուր քանակը (հատ),
ե) հայտում նշված պարտատոմսերի քանակը (հատ),
զ) պարտատոմսերի համար առաջարկվող ընդհանուր գումարը (դրամ) (բացառությամբ այն դեպքի, երբ հայտ ներկայացնողն ընկերության պարտատերն է և բաժանորդագրությանը չի մասնակցում ընդհանուր հիմունքներով),
է) գրանցամատյանները վարող պատասխանատու անձի ստորագրությունը:
18. Ներկայացված հայտը մերժվում է, եթե հայտ ներկայացնող անձը`
ա) խախտել է սույն կանոնակարգով սահմանված` հայտերը ներկայացնելու ժամկետները և կարգը.
բ) չի հանդիսանում մասնավորեցման սուբյեկտ,
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
19. Մերժված հայտերը գրանցվում են մեկ ընդհանուր առանձին գրանցամատյանում, որում ըստ սյունակների հերթականության պետք է նշվեն`
ա) ընկերության անվանումը,
բ) հայտի համարը,
գ) հայտը ներկայացնելու ժամկետը,
դ) հայտատուի անունը, ազգանունը (անվանումը) և հասցեն,
ե) պարտատոմսերի քանակը (հայտ),
զ) պարտատոմսերի համար առաջարկվող ընդհանուր գումարը (դրամ) (բացառությամբ այն դեպքի, երբ հայտ ներկայացնողն ընկերության պարտատերն է և բաժանորդագրությանը չի մասնակցում ընդհանուր հիմունքներով),
է) մերժման հիմքերը,
ը) գրանցամատյանները վարող պատասխանատու անձի ստորագրությունը:
20. Պարտատոմսերի տեղաբաշխումը համարվում է կայացած` բաժանորդագրության ներկայացված պարտատոմսերի ընդհանուր քանակի ոչ պակաս, քան 50 տոկոսը վաճառվելու դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսվում`
ԸԳԳ > ԲԵՊ/2, - որտեղ`
ԸԳԳ-ն բաժանորդագրության ընդհանուր գրանցամատյանում գրանցված պարտատոմսերի քանակն է,
ԲԵՊ-ն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված բաժանորդագրության ենթակա պարտատոմսերի քանակն է:
21. Պարտատոմսերը բաժնետոմսերի փոխարկվելու դեպքում ընկերության կանոնադրական կապիտալը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ԿԿ = (ՊԲՔ + ՈՊԲՔ + ԲԳՔ) x ԲԱԱ,
որտեղ`
ԿԿ-ն ընկերության կանոնադրական կապիտալն է,
ՊԲՔ-ն պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի քանակն է,
ՈՊԲՔ-ն ոչ պետական բաժնետոմսերի քանակն է,
ԲԳՔ-ն այն բաժնետոմսերի գումարային քանակն է, որոնց պետք է փոխարկվեն բաժանորդագրության արդյունքում տեղաբաշխված պարտատոմսերը,
ԲԱԱ-ն մեկ բաժնետոմսի անվանական արժեքն է:
22. Պարտատոմսերի տեղաբաշխումը չկայանալու դեպքում նախարարությունը սույն կանոնակարգի դրույթներին համապատասխան իրականացնում է պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխում (տեղաբաշխումներ):
23. Պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխման գործընթացները սույն կանոնակարգի դրույթներին համապատասխան սկսվում են նախորդ տեղաբաշխման ավարտից մեկ շաբաթ հետո և կարող են տևել մինչև 6 ամիս:
24. Պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխման գործընթացները չկայանալուց և ժամկետը լրանալուց հետո, եթե բաժանորդագրության արդյունքում վաճառվել են պարտատոմսեր, ապա պարտատոմսերը բաժնետոմսերով փոխարկվելու դեպքում ընկերության կանոնադրական կապիտալի հաշվարկը կատարվում է սույն կարգի համաձայն:
25. Պարտատոմսերի տեղաբաշխման (լրացուցիչ տեղաբաշխումների) արդյունքում պարտատոմս չվաճառվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է որոշում ընկերությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ ձևով մասնավորեցնելու մասին:
III. Պարտատոմսերը բաժնետոմսերի փոխարկելու կարգը
26. Պարտատոմսերը տեղաբաշխվում են անվանական արժեքներով:
27. Ընկերությունն իրավունք չունի ընդունելու որոշումներ, որոնք սահմանափակում են այն բաժնետոմսերի տերերի իրավունքները, որոնց կարող են փոխարկվել ընկերության կողմից տեղաբաշխված պարտատոմսերը` առանց այդ պարտատոմսերի սեփականատերերի համաձայնության:
28. Պարտատոմսերը բաժնետոմսերի են փոխարկվում պարտատոմսերի թողարկման պայմաններում նշված ժամկետներում, բայց ոչ ավելի, քան տեղաբաշխման ավարտից մեկ տարի հետո, իսկ փոխարկման գործընթացն ավարտվում է նշված ժամկետը լրանալուց հետո մեկ ամսվա ընթացքում:
29. Սույն կանոնակարգի 28-րդ կետում նշված ժամկետում պարտատոմսերի սեփականատերերը դառնում են բաց բաժնետիրական ընկերության լրացուցիչ տեղաբաշխված համապատասխան քանակությամբ բաժնետոմսերի սեփականատերեր:
30. Պարտատոմսը բաժնետոմսի փոխարկվելու ժամանակ պարտատոմսի սեփականատիրոջը հասանելիք բաժնետոմսերի քանակը որոշվում է հետևյալ բանաձևով`
t
ՊԱԱ x (1 + ԲՏՀԴ)
ՓՀԲՔ = __________________ , ԲԱԱ
որտեղ,
ՓՀԲՔ-ն պարտատոմսը բաժնետոմսի փոխարկվելու ժամանակ պարտատոմսի սեփականատիրոջը հասանելիք բաժնետոմսերի քանակն է,
ՊԱԱ-ն պարտատոմսի անվանական արժեքն է,
ԲՏՀԴ-ն սույն կարգի 28-րդ կետում նշված ժամկետների համար բանկային տոկոսի հաշվարկային դրույքն է` արտահայտված գործակցով,
t-ն պարտատոմսը բաժնետոմսի փոխարկվելու ժամկետն է,
ԲԱԱ-ն բաժնետոմսի անվանական արժեքն է:
31. Բաժնետոմսերի փոխարկված պարտատոմսերը մարվում և ոչնչացվում են ընկերության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
IV. Պարտատոմսերի բաժանորդագրության արդյունքների
ամփոփումը
32. Բանկը պարտատոմսերի բաժանորդագրության ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարություն է ներկայացնում տվյալներ մուտքագրված վճարների մասին:
33. Պարտատոմսերի բաժանորդագրության արդյունքներն ամփոփվում են բանկի կողմից մուտքագրված վճարների մասին տվյալները նախարարություն ներկայացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Նախարարությունը կազմում է բաժանորդագրության արդյունքների ամփոփման մասին արձանագրություն (N 6 ձևը կցվում է) և այն 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողով:
Բաժանորդագրությանը մեկ հայտատուի մասնակցությունն այն չկայացած համարվելու հիմք չի հանդիսանում:
Արձանագրությանը կցվում է բաժանորդագրության արդյունքների հիման վրա կազմված պարտատոմսերի սեփականատերերի գրանցամատյանից քաղվածք (պարտատոմսերի սեփականատերերի կազմը և սեփականատերերից յուրաքանչյուրին պատկանող պարտատոմսերի քանակը), որը հանդիսանում է արձանագրության անբաժան մասը և որի բոլոր էջերը պետք է լինեն համարակալված, կարված և կնքված նախարարության կողմից:
34. Բանկը պարտավոր է պարտատոմսերի վաճառքից ստացված գումարը նախարարության պահանջով 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել ընկերության հաշվին:
35. Պարտատոմսերի ձեռքբերման դիմաց վճարված գումարից հանվում է պարտատոմսերի տեղաբաշխման հետ կապված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով չֆինանսավորված ծախսերի համար անհրաժեշտ գումարը, որով նախարարությունը փոխհատուցում է պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքում իր կատարած ծախսերը, իսկ մնացած գումարը փոխանցվում է ընկերության հաշվի համարին` դրա մասին տեղեկացնելով նշված ընկերությանը:
Ձև 1
ՀԱՅՏ
(քաղաքացիների համար)
Ես` _____________________________________________________________________,
(անունը, ազգանունը)
_________________________________________________________________________,
(անձը հաստատող փաստաթուղթը, սերիան, համարը, ամսաթիվը, տալու վայրը)
հասցեն __________________________________________________________________,
ծանոթանալով ______________________________________________________________
(մասնավորեցվող ընկերության անվանումը)
պարտատոմսերի թողարկման ազդագրին, ցանկանում են բաժանորդագրվել _____________
__________________________________________________________________________,
(պարտատոմսերի քանակը` թվերով և տառերով)
այդ նպատակով կցում են վճարման անդորրագիրը _________________________________
_____________________________________________________________ դրամ` մուծված
(վճարման անդորրագրում նշված գումարը` թվերով և տառերով)
___________________________________________________________ հաշվի համարին:
____ ____________ 200 թ. Հայտատու _____________________
(ստորագրությունը)
Ձև 2
ՀԱՅՏ
(իրավաբանական անձանց համար)
Հայտատու ____________________________________________________________ ,
(հայտատուի անվանումը)
որը գործում է _________________________________________________ հիման վրա,
(փաստաթղթի անվանումը)
իրավաբանական հասցեն ______________________________________________________
պետական ռեգիստրում գրանցվելու համարը և վայրը ____________________________,
ի դեմս ___________________________________________________________________,
(անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը)
ծանոթանալով _______________________________________________________________
(մասնավորեցվող ընկերության անվանումը)
պարտատոմսերի թողարկման ազդագրին, ցանկանում ենք բաժանորդագրվել _____________
___________________________________________________________________________
(պարտատոմսերի քանակը` թվերով և տառերով)
այդ նպատակով կցում ենք վճարման անդորրագիրը ________________________________
________________________________________________________________ դրամ`
(վճարման անդորրագրում նշված գումարը` թվերով և տառերով)
մուծված ___________________________________________________ հաշվի համարին:
____ ____________ 200 թ. Հայտատու _______________________________
(լիազորված անձի ստորագրությունը)
Ձև 3
ՀԱՅՏ
(իրավաբանական անձ հանդիսացող պարտատերերի կողմից
ոչ ընդհանուր հիմունքներով բաժանորդագրությանը
մասնակցության համար)
Հայտատու _________________________________________________________________,
(հայտատուի անվանումը)
որը գործում է _________________________________________________ հիման վրա,
(փաստաթղթի անվանումը)
իրավաբանական հասցեն _______________________________________________________
պետական ռեգիստրում` գրանցվելու համարը և վայրը ____________________________
ի դեմս ___________________________________________________________________,
(անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը)
ծանոթանալով ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության կողմից ուղարկված
ծանուցագրին, ցանկանում ենք բաժանորդագրվել ________________________________,
__________________________ մեր նկատմամբ ունեցած ___________________________
(մասնավորեցվող ընկերության (պարտավորությունների
անվանումը)
_________ դրամի չափով չափը)
պարտավորություններից ______________________________ դրամին համապատասխան
__________________________________________________________ պարտատոմսեր:
(պարտատոմսերի քանակը` թվերով և տառերով)
_____ ______________ 200 թ. Հայտատու _______________________________
(լիազորված անձի ստորագրությունը)
Ձև 4
ՀԱՅՏ
(ֆիզիկական անձ հանդիսացող պարտատերերի կողմից ոչ
ընդհանուր հիմունքներով բաժանորդագրությանը
մասնակցության համար)
Ես` _______________________________________________________________________
(անունը, ազգանունը)
___________________________________________________________________________
(անձը հաստատող փաստաթուղթը, սերիան, համարը, ամսաթիվը, տալու վայրը)
հասցեն ___________________________________________________________________,
ծանոթանալով ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության կողմից ուղարկված
ծանուցագրին, ցանկանում եմ բաժանորդագրվել __________________________________
_________________________________ իմ նկատմամբ ունեցած _____________________
(մասնավորեցվող ընկերության (պարտավորությունների
անվանումը)
________ դրամի չափով չափը)
պարտավորություններից ______________________________ դրամին համապատասխան
_____________________________________________________________ պարտատոմսեր:
(պարտատոմսերի քանակը` թվերով և տառերով)
____ ____________ 200 թ. Հայտատու _____________________
(ստորագրությունը)
Ձև 5
ՀԱՅՏ
(մասնավորեցվող ընկերության ոչ պետական բաժնետերերի
կողմից ոչ ընդհանուր հիմունքներով բաժանորդագրությանը
մասնակցության համար)
Ես` _______________________________________________________________________
(անունը, ազգանունը)
__________________________________________________________________________,
(անձը հաստատող փաստաթուղթը, սերիան, համարը, ամսաթիվը, տալու վայրը)
ծանոթանալով _______________________________________________________________
(մասնավորեցվող ընկերության անվանումը)
պարտատոմսերի թողարկման ազդագրին, ցանկանում եմ բաժանորդագրվել ______________
__________________________________________________________________________,
(պարտատոմսերի քանակը` թվերով և տառերով)
այդ նպատակով կցում եմ վճարման անդորրագիրը ________________________________
_____________________________________________________________ դրամ` մուծված
(վճարման անդորրագրում նշված գումարը` թվերով և տառերով)
____________________________________________________________ հաշվի համարին:
(հաշվի համարը)
____ ____________ 200 թ. Հայտատու _____________________
(ստորագրությունը)
Ձև 6
«Հաստատում եմ» ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ
____ _____________ 200 թ.
_______________________________________________________________ ԲԲԸ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N
պարտատոմսերի բաժանորդագրության արդյունքների ամփոփման
____ _____________ 200 թ.
Հանձնաժողովի կազմը`
Նախագահ ___________________________________________________________________
(անունը, ազգանունը)
Քարտուղար _________________________________________________________________
(անունը, ազգանունը)
Բաժանորդագրության իրականացման հիմքերը` բաժանորդագրությունն իրականացվել է համաձայն
ՀՀ կառավարության _________________________________________________ որոշման
(որոշման ամսաթիվը և համարը)
և թողարկման ազդագրի ____________________________________________ 200 թ.:
(թողարկման ազդագրի հրապարակման ամսաթիվը)
Բաժանորդագրության սկիզբը __ ___ 200 թ., ավարտը __ ___ 200 թ.:
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված բաժանորդագրության ենթակա պարտատոմսերի
ընդհանուր քանակը __________________________________________________________
(թվերով և տառերով)
Բաժանորդագրված պարտատոմսերի ընդհանուր քանակը _____________________________
(թվերով և տառերով)
Մեկ պարտատոմսի անվանական արժեքը ___________________________________________
(թվերով և տառերով)
Մեկ պարտատոմսի վաճառքի գինը _______________________________________________
(թվերով և տառերով)
Պարտատոմսերի համար վճարված ընդհանուր գումարը _______________________ դրամ,
փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրված պարտատոմսերի քանակը _______________________
(թվերով և տառերով)
Բաժանորդագրության մասնակիցների կազմը և հասանելիք պարտատոմսերի քանակը
___________________________________________________________________________
(թվերով և տառերով)
Ֆիզիկական անձինք __________________________________________________________
(քանակը` թվերով և տառերով)
Ֆիզիկական անձինք (ոչ ընդհանուր հիմունքներով տեղաբաշխման դեպքում)
___________________________________________________________________________
(քանակը` թվերով և տառերով)
Պարտատերեր ________________________________________________________________
(քանակը` թվերով և տառերով)
Իրավաբանական անձինք _______________________________________________________
(քանակը` թվերով և տառերով)
Մասնավորեցվող ընկերության ոչ պետական բաժնետերեր ___________________________
(քանակը` թվերով և տառերով)
Պարտատոմսերը բաժնետոմսերի փոխարկվելուց հետո ընկերության կանոնադրական
կապիտալի չափը ______________________________________________________ դրամ:
Համաձայն ՀՀ կառավարության 200 _____ թ. ____________ N ______ որոշման`
___________________________________________________________________________
(ընկերության անվանումը)
բաժանորդագրությունը _____________________________________________________ :
Բաժանորդագրության արդյունքների հիման վրա կազմված պարտատոմսերի սեփականատերերի գրանցամատյանից քաղվածք (պարտատոմսերի սեփականատերերի կազմը, յուրաքանչյուր պարտատոմսի սեփականատիրոջ պարտատոմսերի քանակը) (կցվում է):
Հանձնաժողովի նախագահ __________________________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
Հանձնաժողովի քարտուղար ________________________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)