040.0708.031100
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 նոյեմբերի 2000 թվականի N 708
i
ԵՐԵՎԱՆԻ ԱՋԱՓՆՅԱԿ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի առաջին մասի 1-ին կետով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138 հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վաղաժամկետ դադարեցնել Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ղեկավար Ռաֆիկ Մկրտչյանի լիազորությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ընտրատարածքում անցկացնել թաղային համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 1884765 դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Երևանի Աջափնյակի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 3-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 2000 թվականի
նոյեմբերի 3-ի N 708 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված
Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ղեկավարի արտահերթ
ընտրության նախապատրաստման և անցկացման հետ
___________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
___________________________________________________________
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 30000
այդ թվում`
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, 30000
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 15000
3. Տրանսպորտի ծառայության վճարներ 5000
4. Կապի ծառայության վճարներ 1000
5. Գրասենյակային ծախսեր 1000
_______________________________________________________
ընդամենը 52000
29 տեղամասային ընտրական հանձնաժողովների 1508000
ծախսեր (29 x 52000 դրամ)
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր 376765
(71765 ընտրող + 71765 x 0,05) x 5 դրամ
_______________________________________________________
Ընդամենը 1884765