Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ...

 

 

040.0692.301000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հոկտեմբերի 2000 թվականի N 692

 

i

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Երևան քաղաքի հեռանկարային զարգացման և դրա կենտրոնի վերակառուցման քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքի հեռանկարային զարգացման քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի պետական պատվիրատու ճանաչել Երևանի քաղաքապետին:

i

2. Ընդունել ի գիտություն, որ Երևանի քաղաքապետը կարող է նախագծային աշխատանքների գնումները կատարել «Երևաննախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերությունից` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 1-ին ու 2-րդ կետերին և 44 հոդվածին համապատասխան:

i

3. Երևան քաղաքի հաստատված գլխավոր հատակագիծը գործողության մեջ է մինչև Երևանի զարգացման նոր գլխավոր հատակագծի սահմանված կարգով հաստատումը, բայց ոչ ուշ, քան մինչև 2006 թվականի հունվարի 1-ը:

(լրացվել է նոր 3-րդ կետ 16.12.00 թիվ 833 որոշում)

4. Երևանի քաղաքապետին`

i

ա) վերանայել «Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակման միջոցառումներ» ու «Երևան քաղաքի կենտրոնի մանրամասն հատակագծման նախագծի (ՄՀՆ) մշակման միջոցառումներ» ծրագրերը և երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել գլխավոր հատակագծի շրջանակներում նախատեսվող միջոցառումների ժամանակացույցը ապահովելով սույն որոշման 3-րդ կետի պահանջը և դրանց իրականացման աշխատանքների արժեքը.

բ) Երևան քաղաքի գլխավոր հատակագծի նախագծի մշակման առաջին փուլի աշխատանքներում նախատեսել և 6-ամսյա ժամկետում ավարտել Երևան քաղաքի կենտրոնի առաջնահերթ կառուցապատման (վերակառուցման) տարածքների գոտևորման նախագիծը:

(4-րդ կետ փոփ. 16.12.00 թիվ 833 որոշում)

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Երևանի քաղաքապետին` Երևանի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման համար Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսել առաջին փուլի աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ միջոցներ:

(5-րդ կետ փոփ. 16.12.00 թիվ 833 որոշում)

i

6. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մինչև 2001 թվականի մարտի 1-ը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն տարածքների գոտևորման նախագծերի մշակման կարգի վերաբերյալ:

(6-րդ կետ փոփ. 16.12.00 թիվ 833, 28.02.01 թիվ 157 որոշումներ)

7. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` մեկամսյա ժամկետում Երևանի քաղաքապետին ներկայացնել Երևան քաղաքի զարգացման խնդիրներին վերաբերող` բնագավառի զարգացման ծրագրերը:

(7-րդ կետ փոփ. 16.12.00 թիվ 833 որոշում)

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 30-ից:

(8-րդ կետ փոփ. 16.12.00 թիվ 833 որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.10.2000
N 692
Որոշում