Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ Վ ...

 

 

040.0683.251000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հոկտեմբերի 2000 թվականի N 683

 

i

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՄ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Պետական կամ հասարակական կարիքների համար 1987-1991 թվականներին Երևան քաղաքում հողամասը վերցնելու կապակցությամբ բնակտարածությունից զրկված քաղաքացիների բնակարանային խնդրի լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ պետական կամ հասարակական կարիքների համար հողամասը վերցնելու կապակցությամբ բնակտարածությունից զրկված քաղաքացիների (այսուհետև իրացված տների քաղաքացիներ) բնակարանային խնդիրների լուծման ծրագրին (կցվում է):

2. Սահմանել, որ`

ա) իրացված տների քաղաքացիներին ամրակցված այն անավարտ շինարարության բնակելի շենքերը, որոնց ավարտման համար մեկ քառ. մետր ընդհանուր մակերեսին ընկնող անհրաժեշտ ներդրումները չեն գերազանցում Երևանում բազմաբնակարան բնակելի տների բնակարանի մեկ քառ. մետր ընդհանուր մակերեսի ձևավորված շուկայական միջինացված արժեքի չափը, ենթակա են ավարտման.

բ) իրացված տների քաղաքացիներին, որոնք ամրակցված են շինարարությունը չսկսված և այն անավարտ շինարարության բնակելի շենքերին, որոնց ավարտման համար մեկ քառ. մետր ընդհանուր մակերեսին ընկնող անհրաժեշտ ներդրումները գերազանցում են Երևանում բազմաբնակարան բնակելի տների բնակարանի մեկ քառ. մետր ընդհանուր մակերեսի ձևավորված շուկայական միջինացված արժեքի չափը, նախկին գործադիր կոմիտեների կողմից սահմանված կարգով կնքված պայմանագրերով, ինչպես նաև ընդունված որոշումներով ամրագրված բնակարանի փոխարեն տրամադրվում է դրամական փոխհատուցում կամ հատկացվում է բնակարան:

3. Պետական միջոցների հաշվին դրամական փոխհատուցում է տրամադրվում կամ բնակարան է հատկացվում իրացված տների այն քաղաքացիներին, որոնց հետ նախկին գործադիր կոմիտեների կողմից սահմանված կարգով կնքված պայմանագրերով, ինչպես նաև ընդունված որոշումներով ամրագրված բնակարանի հատկացման պարտավորությունները չեն կատարվել:

4. Հաստատել պետական կամ հասարակական կարիքների համար հողամասը վերցնելու կապակցությամբ բնակտարածությունից զրկված քաղաքացիներին դրամական փոխհատուցման տրամադրման կամ բնակարանի հատկացման կարգը (կցվում է):

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեների նախագծերը կազմելիս քննարկել Երևան քաղաքի իրացված տների քաղաքացիների բնակարանային խնդրի լուծման համար անհրաժեշտ միջոցների հատկացման հնարավորության հարցը:

6. Երևանի քաղաքապետին`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին կառուցվող Երևան քաղաքի Վրացյան փողոցի N 69 և Վաղարշյան-Քոչար հատվածի «Բ» բնակելի տներում իրացված տների քաղաքացիներին նախկին գործադիր կոմիտեների կողմից սահմանված կարգով կնքված պայմանագրերով չամրագրված բնակարաններն այլ քաղաքացիների հատկացնելու իրավական հիմքերի մասին.

բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացնել տեղեկատվություն պետական և հասարակական կարիքների համար իրացված տարածքների մասին.

գ) ծրագիրն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել իրացված տների քաղաքացիների հետ նախկին գործադիր կոմիտեների կողմից սահմանված կարգով կնքված պայմանագրերի պայմանների կատարման մասին ճշտված տեղեկատվություն:

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 23.04.09 թիվ 423-Ն որոշում)

i

8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում լրացուցիչ քննարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի իրացված տների քաղաքացիների բնակարանային խնդիրները և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն:

 

ԾՐԱԳԻՐ

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ

 

Նպատակը

_______

Պետական կամ հասարակական կարիքների համար հողամասը վերցնելու կապակցությամբ բնակտարածությունից զրկված քաղաքացիների բնակարանային խնդրի լուծումը` ուղղված ձևավորված պետական պարտավորությունների իրականացմանը:

 

Ներկա վիճակի վերլուծություն

__________________________

1987-1991 թթ. պետական կամ հասարակական կարիքների համար Երևան քաղաքում իրացվել են բնակելի տներ: Այդ տների քաղաքացիների իրավունքները և պետության պարտավորությունները կարգավորվել են քաղաքացիների և նախկին գործադիր կոմիտեների միջև կնքված պայմանագրերով և տրված որոշումներով: Ըստ պայմանագրերի և որոշումների` այդ տների քաղաքացիներին պետք է հատկացվեին բնակարաններ տեղում կառուցվող կամ մեկ այլ նորակառույց բնակելի շենքից:

ՀՀ կառավարության 15.06.92 թ. թիվ 224 կարգադրությամբ հանրապետական բյուջեի միջոցների հաշվին Երևան քաղաքում իրացված տարածքների քաղաքացիների համար նախատեսված էր կառուցել 13 բազմաբնակարան և 27 քոթեջային տիպի տներ Կոնդ թաղամասում: 1992-1999 թթ. ընթացքում շահագործման է հանձնվել 8 բնակելի շենք:

Ներկայումս բնակելի տների իրացման կապակցությամբ բնակտարածությունից զրկված 332 ընտանիքների նկատմամբ պայմանագրային պարտավորությունները դեռ չեն կատարվել:

Բնակելի տների իրացման կապակցությամբ բնակտարածությունից զրկված քաղաքացիներին, ըստ կնքված պայմանագրերի, հիմնականում պետք է բնակարաններ հատկացվեին իրացված տարածքներում կառուցման ենթակա բնակելի շենքերից, որոնցից Երևան քաղաքում Վրացյան փ. թիվ 69 (նախկին Սպորտինտերնի փ. 1,2) շենքը,

Վաղարշյան-Քոչար փ.     «Բ» մասնաշենքն ունի բարձր պատրաստվածության աստիճան`

համապատասխանաբար 75,0% և 60,0%, իսկ Արշակունյաց պ. թիվ 13, Գուլակյան փ. թիվ 2, Մայակովսկի-Դիմիտրով փ. հատվածի թիվ 10, 12 շենքերի պատրաստականության աստիճանը տատանվում է 10%-30%-ը:

Ինչ վերաբերում է Խորենացու փ. թիվ 1 բնակելի շենքի և Կոնդ թաղամասի իրացված տների քաղաքացիների համար նախատեսված քոթեջային տիպի բնակելի տներին, ապա դրանց շինարարությունն ընդհանրապես սկսված չէ:

Իրացված տների քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության բնակելի տների տվյալները` ըստ պայմանագրերով և որոշումներով հատկացված բնակարանների, բերված են աղյուսակ 1-ում:

 

Ծրագրի իրականացման սկզբունքները

_______________________________

Հաշվի առնելով անավարտ շինարարության բնակելի շենքերի շինարարական պատրաստականության աստիճանը և հանրապետությունում ձևավորված բնակարանային շուկայում առաջարկվող բնակարանների և բնակելի շենքերի շինարարության 1 քառ. մ. ընդհանուր մակերեսի արժեքների հարաբերակցությունը, նպատակահարմար է քաղաքացիների բնակարանային խնդրի լուծումն իրականացնել հետևյալ սկզբունքներով`

- ավարտել այն բնակելի շենքերի շինարարությունը, որոնց ավարտման համար 1

քառ. մ ընդհանուր մակերեսին ընկնող անհրաժեշտ ներդրումները չեն

գերազանցում շուկայում ձևավորված բնակարանի 1 քառ. մ ընդհանուր

մակերեսի միջինացված արժեքի չափը:

Շինարարությունն ավարտելուց հետո պայմանագրերով կամ որոշումներով

ամրագրված բնակարանները հատկացվում են վարձակալական հիմունքներով և կարող

են մասնավորեցվել «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց

մասնավորեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով,

- այն քաղաքացիներին, որոնք ամրակցված են շինարարությունը չսկսած և

անավարտ շինարարության բնակելի շենքերին, որոնց ավարտման համար 1 քառ. մ ընդհանուր մակերեսին ընկնող անհրաժեշտ ներդրումները գերազանցում են շուկայում տվյալ համայնքի բնակարանի 1 քառ. մ ընդհանուր մակերեսի ձևավորված միջինացված արժեքի չափը, նախկին գործադիր կոմիտեների կողմից սահմանված կարգով կնքված պայմանագրերով, ինչպես նաև տրված որոշումներով ամրագրված բնակարանի փոխարեն տրամադրել դրամական փոխհատուցում կամ հատկացնել բնակարան` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Առաջին սկզբունքը կիրառելի է այն քաղաքացիների նկատմամբ, որոնք ամրակցված են Երևան քաղաքի Հանրապետական մարզադաշտի հատվածի Վրացյան փ. թիվ 69 (նախկին Սպորտինտերնի փ. 1,2) բնակելի շենքին (75 %) և Վաղարշյան-Քոչար փ. Բ մասնաշենքին (60 %): Արդյունքում կապահովվի 155 ընտանիք:

Երկրորդ սկզբունքը կիրառելի է Երևան քաղաքի Արշակունյաց պ. թիվ 13, Գուլակյան փ. թիվ 2 և Մայակովսկի-Դիմիտրով փ. թիվ 10, 12, Խորենացու փ. թիվ 1 (նախկին Մարքսի փ. թիվ 1), ինչպես նաև Կոնդ թաղամասում իրացված տարածքների քաղաքացիների բնակարանային խնդրի լուծման համար: Արդյունքում կապահովվի 177 ընտանիք:

 

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ներդրումներ

______________________________________________

 

Ելնելով վերոհիշյալ սկզբունքներից` Երևանում տարածքների իրացման կապակցությամբ բնակտարածությունից զրկված 332 ընտանիքների նկատմամբ ձևավորված պետական պարտավորություններն իրականացնելու համար այսօրվա դրությամբ անհրաժեշտ է 1271 մլն դրամ, այդ թվում` 618-ը` բնակելի շենքերի շինարարության ավարտում, 653-ը` դրամական փոխհատուցման կամ բնակարան գնելու համար:

2000 թ. տարեկան ծրագրով իրացված տների քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության բնակելի շենքերի շինարարությունն ավարտելու համար նախատեսվել է 618 մլն դրամ (60 մլն դրամ` հանրապետական բյուջեից, 558 մլն դրամ` սեփականաշնորհումից առաջացած միջոցներից), այդ թվում` 282 մլն դրամ` Վրացյան 69 (նախկին Սպորտինտերնի փ. 1,2) բ/շ-ին, 336 մլն դրամ` Վաղարշյան-Քոչար փ. բ/շ-ին:

Նշված իրացված տների ընտանիքների նկատմամբ պետական պարտավորությունների իրականացման համար անհրաժեշտ միջոցները բերված են աղյուսակ 2-ում:

 

Աղյուսակ 1

 

ՏՎՅԱԼՆԵՐ

 

Երևան քաղաքում իրացված տների քաղաքացիներին ամրակցված

բնակելի տների վերաբերյալ

 

.__________________________________________________________________________.

| |Ամրակցված բնակելի|Բնակա- |      Ամրակցված բնակարաններ      |պատրաստական.|

| |շենքի հասցեն     |րանների|_________________________________| աստիճանը   |

| |                 |թիվը   |Ընդա-|        այդ թվում          |    (%)     |

| |                 |       |մենը |___________________________|            |

| |                 |       |     |1 սեն-|2 սեն-|3 սեն-|4 սեն-|            |

| |                 |       |     |յակա- |յակա- |յակա- |յակա- |            |

| |                 |       |     |նոց   |նոց   |նոց   |նոց   |            |

|_|_________________|_______|_____|______|______|______|______|____________|

| |ԸՆԴԱՄԵՆԸ         |  381  | 332 |  77  |  92  |  147 |  16  |            |

| | ք. Երևան        |       |     |      |      |      |      |            |

|_|_________________|_______|_____|______|______|______|______|____________|

| |     այդ թվում`  |       |     |      |      |      |      |            |

|_|_________________|_______|_____|______|______|______|______|____________|

|1|Բ/շ թիվ 69,      |  112  |  94 |  20  |  19  |  46  |   9  |     75     |

| |Վրացյան փ.       |       |     |      |      |      |      |            |

| |(նախկին          |       |     |      |      |      |      |            |

| |Սպորտինտերնի փ.  |       |     |      |      |      |      |            |

| |1,2)             |       |     |      |      |      |      |            |

|_|_________________|_______|_____|______|______|______|______|____________|

|2|Բ/շ              |   80  |  61 |  13  |  21  |  25  |   2  |     60     |

| |Վաղարշյան-Քոչար  |       |     |      |      |      |      |            |

| |Բ մասնաշենք      |       |     |      |      |      |      |            |

|_|_________________|_______|_____|______|______|______|______|____________|

|3|Բ/շ թիվ 13/1,    |   95  |  43 |  10  |   9  |  24  |   -  |     30     |

| |թիվ 13/2,        |       |     |      |      |      |      |            |

| |Արշակունյաց պող. |       |     |      |      |      |      |            |

|_|_________________|_______|_____|______|______|______|______|____________|

|4|Բ/շ թիվ 10, թիվ  |   30  |  8  |   3  |   2  |   3  |   -  |     10     |

| |12, Մայակովսկի - |       |     |      |      |      |      |            |

| |Դիմիտրով փ.      |       |     |      |      |      |      |            |

|_|_________________|_______|_____|______|______|______|______|____________|

|5|Բ/շ թիվ 2,       |   64  |  53 |  14  |  13  |  24  |   2  |     15     |

| |Գուլակյան փ.     |       |     |      |      |      |      |            |

|_|_________________|_______|_____|______|______|______|______|____________|

|6|Բ/շ թիվ 1,       |   -   |  8  |   2  |   4  |   2  |   -  |Շինարարու-  |

| |Խորենացու փ.,    |       |     |      |      |      |      |թյունն      |

| |մարզադաշտի հատված|       |     |      |      |      |      |սկսված չէ:  |

|_|_________________|_______|_____|______|______|______|______|____________|

|7|Կոնդ թաղամաս     |   -   |  65 |  15  |  24  |  23  |   3  |  ---»---   |

|_|_________________|_______|_____|______|______|______|______|____________|

|_|_________________|_______|_____|______|______|______|______|____________|

|_|_________________|_______|_____|______|______|______|______|____________|

.__________________________________________________________________________.

 

Աղյուսակ 2

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

իրացված տների քաղաքացիների նկատմամբ պետական պարտավորությունների

իրականացման համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ

 

.__________________________________________________________________________.

|                      |Ամրա-  |Անհրաժեշտ|           այդ թվում`            |

|                      |կցված  |ներդրում-|_________________________________|

|                      |բնակա- |ների     |     I փուլ     |    II փուլ     |

|                      |րանների|ծավալը   |     2000 թ.    |  սկսած 2001 թ. |

|                      |թիվը   |(մլն.    |________________|________________|

|                      |ըստ    |դրամ)    |Ամրակցված|Անհրա-|Ամրակցված|Անհրա-|

|                      |պայմա- |         |բնակ.    |ժեշտ  |բնակ.    |ժեշտ  |

|                      |նագրի  |         |թիվը     |ներդր.|քանակը   |ներդր.|

|                      |       |         |         |ծավալը|         |ծավալը|

|                      |       |         |         |(մլն. |         |*)    |

|                      |       |         |         |դրամ) |         |(մլն. |

|                      |       |         |         |      |         |դրամ) |

|______________________|_______|_________|_________|______|_________|______|

|         1            |   2   |    3    |    4    |   5  |    6    |   7  |

|______________________|_______|_________|_________|______|_________|______|

|ԸՆԴԱՄԵՆԸ              |  332  |  1271   |   155   |  618 |   177   |  653 |

|      այդ թվում`      |       |         |         |      |         |      |

|______________________|_______|_________|_________|______|_________|______|

|I. Բնակելի շենքերի    |  155  |   618   |   155   |  618 |    -    |   -  |

|շինարարություն        |       |         |         |      |         |      |

|      այդ թվում`      |       |         |         |      |         |      |

|______________________|_______|_________|_________|______|_________|______|

|ք. Երևան  - ընդամենը  |  155  |   618   |   155   |  618 |    -    |   -  |

|______________________|_______|_________|_________|______|_________|______|

|Բ/շ Վրացյան 69 փ.     |   94  |   282   |    94   |  282 |    -    |   -  |

|(նախկին Սպորտինտերնի  |       |         |         |      |         |      |

|փ. 1,2)               |       |         |         |      |         |      |

|______________________|_______|_________|_________|______|_________|______|

|Բ/շ Վաղարշյան - Քոչար |   61  |   336   |    61   |  336 |    -    |   -  |

|Բ մասնաշենք           |       |         |         |      |         |      |

|______________________|_______|_________|_________|______|_________|______|

|______________________|_______|_________|_________|______|_________|______|

|II. Բնակարանի կամ     |  177  |   670   |    -    |   -  |   177   |  653 |

|դրամական փոխհատուցման |       |         |         |      |         |      |

|տրամադրում            |       |         |         |      |         |      |

|______________________|_______|_________|_________|______|_________|______|

|ք. Երևան  - ընդամենը  |  177  |         |    -    |   -  |   177   |  653 |

.__________________________________________________________________________.

 

*) Հաշվարկի հիմքում վերցված են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտեի կողմից հրապարակված 2000 թ.

I եռամսյակի` Երևանի բազմաբնակարան բնակելի տների բնակարանների

շուկայական միջինացված արժեքները (1 քառ. մ = 125 ԱՄՆ-ի դոլարին համարժեք

դրամ)`

1 սենյականոց` 2.2 մլն դրամ,

2 սենյականոց` 3.4 մլն դրամ,

3 սենյականոց` 4.5 մլն դրամ,

4 սենյականոց` 5.7 մլն դրամ:

 

Բնակարանների արժեքները ենթակա են ճշտման տարեկան ծրագրերով:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թվականի

հոկտեմբերի 25-ի N 688 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է պետական կամ հասարակական կարիքների համար հողամասը վերցնելու կապակցությամբ բնակտարածությունից զրկված քաղաքացիների (այսուհետև` իրացված տների քաղաքացիներ) բնակարանային խնդրի լուծման կարգը:

2. Իրացված տների քաղաքացիների նկատմամբ նախկին գործադիր կոմիտեների կողմից սահմանված կարգով կնքված պայմանագրերով, ինչպես նաև ընդունված որոշումներով ամրագրված պարտավորությունները քաղաքացիների կամավոր համաձայնությամբ իրականացվում են այդ նպատակների համար նախատեսված հատկացումների սահմաններում`

ա) դրամական փոխհատուցման տրամադրմամբ,

բ) բնակարանի հատկացմամբ:

3. Դրամական փոխհատուցում կամ բնակարան ստանալու հավակնող իրացված տների քաղաքացիները ներկայացնում են հայտ (ձևը կցվում է) կցելով պայմանագրի կամ որոշման բնօրինակը կամ դրանց` սահմանված կարգով հաստատված պատճենը:

4. Երևանի քաղաքապետը`

ա) նախկինում կնքված պայմանագրերի կամ ընդունված որոշումների փոխարեն ներկայացված հայտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է նոր պայմանագիր դրամական փոխհատուցման տրամադրման կամ բնակարանի հատկացման մասին:

Պայմանագրի մեկ օրինակը տրվում է քաղաքացուն.

բ) ըստ կնքված պայմանագրերի կազմում է դրամական փոխհատուցում կամ բնակարան ստացող քաղաքացիների ցուցակները.

գ) որոշում է դրամական փոխհատուցում կամ բնակարան ստացող քաղաքացիների հերթականությունը` ըստ նախկին գործադիր կոմիտեների կողմից կնքված պայմանագրերի, ինչպես նաև ընդունված որոշումների ժամկետի (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)` առաջին հերթին լուծելով սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունեցող և դրամական փոխհատուցման կամ բնակարանի տրամադրման պահին հանրապետությունում գտնվող քաղաքացիների խնդիրները:

5. Դրամական փոխհատուցման չափը կամ գնվող բնակարանի առավելագույն արժեքը որոշվում է` ելնելով քաղաքացուն նախկին գործադիր կոմիտեների կողմից կնքված պայմանագրով կամ ընդունված որոշմամբ ամրագրված հասանելիք բնակարանի սենյակների թվից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ներկայացված` ծրագրի իրականացման սկզբին նախորդող եռամսյակի դրությամբ Երևանում ձևավորված շուկայական միջինացված արժեքից:

6. Երևանի քաղաքապետը բնակարանները ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Ձեռք բերվող բնակարանները հատկացվում են վարձակալության հիմունքներով և կարող են մասնավորեցվել «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

8. Նախկին գործադիր կոմիտեների կողմից կնքված պայմանագրերով կամ ընդունված որոշումներով ամրագրված բնակարանի փոխարեն դրամական փոխհատուցում կամ բնակարան ստացած քաղաքացիների նկատմամբ այդ մասով պետական պարտավորությունները համարվում են կատարմամբ դադարեցված:

 

Ձև

i

___

 

_____________________ քաղաքապետ

պրն _____________________________________

քաղաքացի (քաղաքացուհի)___________________

(անունը, ազգանունը)

_________________________________________

                                        (ամրագրված շենքի հասցեն)

 

ՀԱՅՏ

 

Ես` ___________________________, համաձայն եմ ____________________________

        (անունը, ազգանունը)                  (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

______________________ շրջխորհրդի (քաղխորհրդի) գործադիր կոմիտեի հետ կնքված պայմանագրով կամ ընդունված որոշմամբ ամրագրված _____________ բնակելի շենքի

(հասցեն) ______________________ սենյականոց բնակարանի փոխարեն ստանալ`

(սենյակների թիվը) [ ] դրամական փոխհատուցում կամ [ ] բնակարան: Ներկայումս բնակվում են հետևյալ հասցեում` _______________________________

_________________________________________________________________________

Հեռախոսահամարը` ________________________

_____________________________

                       (ստորագրությունը)

 

_____ ________________ 200 __ թ.

 

Համաձայն ենք` Ընտանիքի չափահաս անդամներ` ___________________________________ _________________ __________________ (ընտանիքի անդամի անունը, ազգանունը) (ստորագրությունը) (ծննդյան տարեթիվը) ___________________________________ _________________ __________________ (ընտանիքի անդամի անունը, ազգանունը) (ստորագրությունը) (ծննդյան տարեթիվը) ___________________________________ _________________ __________________ (ընտանիքի անդամի անունը, ազգանունը) (ստորագրությունը) (ծննդյան տարեթիվը)

 

(ձևը փոփ. 23.04.09 թիվ 423-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.10.2000
N 683
Որոշում