Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ Խ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԲԺՇԿԱԿԱՆ ...

 

 

040.0662.231000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հոկտեմբերի 2000 թվականի N 662

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` ապահովել 2000 թվականի նոյեմբերի 7-9-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի մինչև 35 տարեկան սպաների զորակոչի անցկացումը:

2. Հաստատել`

ա) զորակոչի ենթակա` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների մասնագիտությունների ցանկը և թիվը (կցվում է).

բ) զորակոչի տարկետման իրավունքից օգտվող` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի առանձին կատեգորիաների սպաների ցանկը (կցվում է):

3. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 23-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թ.

հոկտեմբերի 23-ի N 662 որոշմամբ

 

Զորակոչի ենթակա` Հայաստանի Հանրապետության զինված

ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի

սպաների մասնագիտությունների ցանկը և թիվը

 

_______________________________________

 Մասնագիտությունը              Թիվը

_______________________________________

 Բուժական գործ                  15

 Վիրաբույժ                      10

 Թերապևտ                        15

 Ստոմատոլոգ                     20

Բժշկականխարգելման գծով բժիշկ   10

_______________________________________

 Ընդամենը                       70

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թ.

հոկտեմբերի 23-ի N 662 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

զորակոչի տարկետման իրավունքից օգտվող` Հայաստանի

Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին

խմբի բժշկական կազմի առանձին կատեգորիաների սպաների

 

1. Նախկինում զինվորական ծառայություն անցած պահեստազորի սպաներ.

2. Գիտական աստիճան ունեցող պահեստազորի սպաներ (գիտության թեկնածուներ, գիտության դոկտորներ), որոնք աշխատում են պետական բուհերում, պետական հիմնարկներում, 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում` ըստ իրենց մասնագիտության.

3. Պետական կրթական համակարգի ասպիրանտուրայում, ինտերնատուրայում, կլինիկական օրդինատուրայում սովորողներ.

4. Երեք և ավելի երեխա ունեցող պահեստազորի սպաներ.

5. Իրենց խնամքի տակ գտնվող և համատեղ բնակվող առաջին խմբի հաշմանդամ կին, կամ հայր, կամ մայր, մանկուց հաշմանդամ երեխա ունեցող պահեստազորի սպաներ.

6. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերի աշխատողներ.

7. Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալներ, գերատեսչությունների ղեկավարներ, նրանց տեղակալները, պետական կառավարման հանրապետական մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ.

8. Պետական բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, ֆակուլտետների դեկաններ, ամբիոնների վարիչներ.

9. Առողջապահության պետական համակարգում աշխատող ախտաբան-անատոմներ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.10.2000
N 662
Որոշում