Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՊԻՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵ ...

 

 

040.0668.231000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հոկտեմբերի 2000 թվականի N 668

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Մինչև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու պահն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների կատարման վերաբերյալ հայտարարված մրցույթների արդյունքների հիման վրա համապատասխան պայմանագրերի կնքումը կամ կնքված պայմանագրերում անհրաժեշտ փոփոխությունները կատարում է պատվիրատուն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 31-ի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին N 531 որոշմամբ սահմանված լիազոր մարմնի Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 23-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.10.2000
N 668
Որոշում