Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ»...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ...

 

 

040.0619.041000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հոկտեմբերի 2000 թվականի N 619

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածին համապատասխան և «Հայաստանի Հանրապետության մամուլի տարածման գործակալություն» (այսուհետև` «Հայմամուլ») պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայմամուլ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել`

ա) «Հայմամուլ» պետական փակ բաժնետիրական ընկերության և դրա մարզային դուստր ընկերությունների մասնավորեցման կամ մասնավորեցման նախապատրաստման համար անհրաժեշտ տեղեկություններն ու փաստաթղթերը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 13-ի «Պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների արդյունավետության բարձրացման միջոցառումների մասին» N 747 որոշման 7-րդ կետի պահանջների.

բ) առաջարկություններ «Հայմամուլ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտքերի վերակառուցման և մասնավորեցվող գույքի կազմից առանձնացումներ կատարելու վերաբերյալ:

3. Հանձնաժողովին`

i

ա) մեկամսյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ «Հայմամուլ» պետական փակ բաժնետիրական ընկերության և դրա մարզային դուստր ընկերությունների, մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև մասնավորեցման առաջարկների (գործարար ծրագրերի) ընդունման մասին.

բ) անհրաժեշտության դեպքում բանակցություններ վարել հնարավոր ներդրողների հետ.

գ) ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի անհրաժեշտության դեպքում նշված աշխատանքներում ներգրավել Հայաստանի Հանրապետության և (կամ) օտարերկրյա մասնագիտացված կազմակերպություններ.

դ) 4-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայմամուլ» պետական փակ բաժնետիրական ընկերության և դրա մարզային դուստր ընկերությունների բաժնետոմսերի մասնավորեցման վերաբերյալ առաջարկություններ` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մասնավորեցման ձևերից մեկը կամ դրանց համակցությունը:

(3-րդ կետը փոփ. 17.02.01 թիվ 118 որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 4-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թվականի

հոկտեմբերի 4-ի N 619 որոշմամբ

 

ԿԱԶՄ

 

«Հայմամուլ» պետական փակ բաժնետիրական ընկերության

բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական

աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվող

հանձնաժողովի

 

    Դ. Վարդանյան                   - ՀՀ պետական գույքի կառավարման նախարար

                                     (հանձնաժողովի նախագահ)

    Է. Միլիտոնյան                  - ՀՀ կառավարությանն առընթեր

                                     տեղեկատվության և գրահրատարակչության

                                     վարչության պետ

    Ա. Մարկոսյան                   - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի

                                     առաջին տեղակալ

    Մ. Մելքումյան                  - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի

                                     տեղակալ

    Գ. Գագյան                      - ՀՀ պետական գույքի կառավարման

                                     նախարարության մասնավորեցման գլխավոր

                                     վարչության պետ

    Ս. Գալստյան                    - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի

                                     նախարարության պետական մասնակցության

                                     մոնիտորինգի գլխավոր վարչության պետ

    Վ. Եղիազարյան                  - ՀՀ կառավարությանն առընթեր

                                     տեղեկատվության և գրահրատարակչության

                                     վարչության պետի տեղակալ

    Ս. Ղոնախչյան                   - ՀՀ կառավարության աշխատակազմի

                                     տնտեսագիտական վարչության պետի տեղակալ

    Հ. Մխիթարյան                   - «Հայմամուլ» պետական փակ բաժնետիրական

                                     ընկերության գործադիր տնօրեն

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.10.2000
N 619
Որոշում