Սեղմել Esc փակելու համար:
{06.11.2010 - 05.03.2011} ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{06.11.2010 - 05.03.2011} ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԸՆՏՐՄԱՆ ԼԻՑԵՆԶ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.11.2010  -ից մինչեւ   05.03.2011  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 06.11.2010 - 05.03.2011

040.0609.020605

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մայիսի 2005 թվականի N 609-Ն

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԸՆՏՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ բաժնի առաջին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի մայիսի 12-ի

N 609-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԸՆՏՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզավորմանը ներկայացվող պահանջները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան:

2. Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:

3. Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիան տրվում է որոշակի ժամկետով` մինչև միջուկային տեղակայանքը շահագործումից հանելու լիցենզիա ստանալը:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիա ստանալու նպատակով միջուկային տեղակայանքը շահագործող կազմակերպությունը կարգավորող մարմին է ներկայացնում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը:

(4-րդ կետը փոփ. 16.11.06 թիվ 1664-Ն որոշում)

5. Հայտին կից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`

ա) իրավաբանական անձի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով.

բ) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

գ) տվյալ հրապարակի վրա կառուցվելիք միջուկային տեղակայանքի նախագծի ընդհանուր նկարագիրը.

դ) միջուկային տեղակայանքների հրապարակի վրա ազդող բնական երևույթների գնահատականը, որը ներառում է`

մետեորոլոգիական և հիդրոլոգիական մոդելների հիման վրա կատարված հնարավոր տեղումների և այլ պատճառներով առաջացող ջրհեղեղների ուսումնասիրությունների արդյունքները,

երկրաշարժի հետևանքով ջրային միջավայրում առաջացող ալիքների ուսումնասիրությունների արդյունքները,

խզվածքների և տեկտոնիկ ակտիվ կառուցվածքների ու դրանց հնարավոր զարգացման գործընթացների հետազոտությունների արդյունքները,

լանջերի և զառիթափերի հնարավոր սողքերի հետազոտությունների արդյունքները,

գրունտի նստվածքների, բարձրացումների և նոսրացումների հետազոտությունների արդյունքները,

տեղեկություններ տեղի ունեցած երկրաշարժերի մասին և սեյսմոլոգիական ու երկրաբանական հետազոտությունների արդյունքները,

տեղեկություններ տեղի ունեցած մրրկահողմերի մասին և դրանց առաջացման հավանականության ուսումնասիրությունների արդյունքները,

տեղեկություններ տեղի ունեցած այլ բնական երևույթների` ուժեղ քամիների, անձրևի, ձյան, կարկուտի տեսքով տեղումների, ավազահողմերի մասին:

Միջուկային տեղակայանքների հրապարակի վրա ազդող մարդկային գործունեությամբ առաջացող գործոնների գնահատականը, որը ներառում է`

ավիացիոն աղետների ռիսկի հավանականությունը և աղետների հետևանքների ուսումնասիրությունների արդյունքները,

քիմիական և տեխնածին պայթյունների առաջացման հավանականությունն ու պայթյունների հետևանքների ուսումնասիրությունների արդյունքները,

հիդրոկառույցների շարքից դուրս գալու պատճառով հեղեղումների և ալիքների առաջացման հավանականությունն ու դրանց հետևանքների ուսումնասիրությունների արդյունքները:

Միջուկային տեղակայանքների ազդեցությունը միջուկային տեղակայանքների հրապարակի և շրջակա միջավայրի վրա, որը ներառում է`

մետեորոլոգիական բնութագրերի հիման վրա կատարված` մթնոլորտում ռադիոակտիվ արտանետումների տարածման ուղղությունների հետազոտությունների արդյունքները,

միջուկային տեղակայանքների հրապարակի հիդրոլոգիական բնութագրերի հիման վրա կատարված` մակերեսային ջրերում ռադիոակտիվ նյութերի տարածման ուղղությունների հետազոտությունների արդյունքները,

միջուկային տեղակայանքների հրապարակի հիդրոերկրաբանական բնութագրերի հիման վրա կատարված` ստորգետնյա ջրերում ռադիոակտիվ նյութերի տարածման ուղղությունների հետազոտությունների արդյունքները,

տեղեկություններ բնակչության տեղաբաշխման և միջուկային տեղակայանքների շահագործման ընթացքում սպասվելիք աճի մասին,

տեղեկություններ հողօգտագործման և ջրօգտագործման մասին` մշակվող, ոռոգվող հողատարածքների, ստացվող գյուղատնտեսական մթերքների, ձկնատեսակների մասին ու դրանց մեջ ռադիոակտիվ նյութերի հնարավոր ուղղակի և անուղղակի ներթափանցման ուղիների մասին,

միջուկային տեղակայանքների հրապարակի ֆոնային ռադիոակտիվության հետազոտությունների արդյունքները.

ե) միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման որակի ապահովման ծրագիրը.

զ) միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմինների և ազդակիր համայնքի բնակչության հետ հասարակական քննարկումների արդյունքները.

է) միջուկային տեղակայանքների շահագործման և շահագործումից հանման` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունները:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

6. Կարգավորող մարմինը միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիա ստանալու համար նախատեսված բոլոր փաստաթղթերը քննարկում է փաստաթղթերի մուտքագրումից հետո` 30 օրվա ընթացքում:

7. Ներկայացված փաստաթղթերի քննարկման ընթացքում կարգավորող մարմինը կարող է պահանջել անվտանգության լրացուցիչ հիմնավորումներ, նախագծային փաստաթղթեր, գիտահետազոտական աշխատանքների արդյունքների մասին հաշվետվություններ և անվտանգության գնահատման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

8. Կարգավորող մարմնի որոշմամբ միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիա ստանալու մասին հայտի քննարկումներին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և միջազգային կազմակերպությունների փորձագետներ:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ

 

9. Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է`

ա) եթե միջուկային տեղակայանքների հրապարակի բնութագիրը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքերում:

10. Հայտի մերժման մասին կարգավորող մարմնի որոշումը հայտատուին է տրվում 3 օրվա ընթացքում:

11. Կարգավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

12. Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիայի վերաձևակերպմանը կամ գործողության կասեցմանը կամ դադարեցմանը ներկայացվող պահանջները սահմանված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և օրենքներով:

 

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

13. Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիայի պայմանների և պահանջների կատարումն օրենքով սահմանված կարգով վերահսկվում է կարգավորող մարմնի կողմից:

14. Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիա ստացած իրավաբանական անձինք կարգավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն` օրենքով սահմանված կարգով:

 

Ձև

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ՀԱՅՏ _______

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԸՆՏՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտատուն

__________________________________________________________________________

        (իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը,

        հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն,

__________________________________________________________________________

              գտնվելու և գործունեության իրականացման վայրերը)

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

2. Հայտին կից ներկայացվում են`

ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.

բ)

գ)

դ)

ե)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

Կազմակերպության տնօրեն ___________________  _______________________

                        (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

 

_____ ________________ 200 թ.

 

Կ.Տ.

 

(ձևը փոփ. 16.11.06 թիվ 1664-Ն, 29.05.09 թիվ 602-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2005 թվականի մայիսի 12-ի

N 609-Ն որոշման

 

Ձև

 

(Հայաստանի Հանրապետության զինանշանը)

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ԼԻՑԵՆԶԻԱ N _______

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԸՆՏՐՄԱՆ

 

Տրված` _____ ________________ 200 թ.

 

Իրավաբանական անձի անվանումը ______________________________________________ և գտնվելու վայրը ________________________________________________________

__________________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը _________________________________________

__________________________________________________________________________

 

Լիցենզիան տրվում է մինչև

 

Կոմիտեի նախագահ          ___________________   _______________________

                         (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

 

_____ ________________ 200 թ.

 

Կ.Տ.

 

(2-րդ հավելվածը փոփ. 25.10.07 թիվ 1267-Ն, 29.05.09 թիվ 602-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.05.2005
N 609-Ն
Որոշում