(ուժը կորցրել է 19.03.02 թիվ 71 որոշում)
i
050.0220.290800
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
29 օգոստոսի 2000 թվականի թիվ 220
«ԲԱՆԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳՐՔՈՒՄ»
(ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետը, 36-րդ հոդվածի 2-րդ կետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. «Բանկային իրավախախտումների կանոնագրքի» կանոն 3.05-ի «ա» մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Բացառիկ դեպքերում լրացուցիչ պարզաբանումներ պահանջող նոր երևան եկած հանգամանքների ուժով գործի վարույթը կասեցվում է նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հրամանով: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը վարույթի կասեցման հարցը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդին` վարույթը կասեցնելու մասին հրամանի ստորագրմանը հաջորդող խորհրդի առաջիկա նիստում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: