Սեղմել Esc փակելու համար:
{12.06.2009 - 05.03.2011} ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{12.06.2009 - 05.03.2011} ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԼԻՑԵ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.06.2009  -ից մինչեւ   05.03.2011  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 12.06.2009 - 05.03.2011

040.0416.180405

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» ապրիլի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մարտի 2005 թվականի N 416-Ն

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) ռադիոակտիվ թափոնների պահեստարանների կառուցման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ռադիոակտիվ թափոնների պահեստարանների կառուցման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի մարտի 31-ի

N 416-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են ռադիոակտիվ թափոնների պահեստարանների կառուցման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:

2. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների կառուցման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների կառուցման լիցենզիա ստանալու համար (ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտ հանդիսացող ռադիոակտիվ թափոնների պահեստարանների կառուցման համար` օրենքի առկայության դեպքում) կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են`

ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, կառուցվելիք ռադիոակտիվ թափոնների պահեստարանների տեղադրման վայրը.

բ) անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, հայրանունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, բնակության և գործունեության իրականացման վայրերը, կառուցվելիք ռադիոակտիվ թափոնների պահեստարանների տեղադրման վայրը:

(3-րդ կետը փոփ. 16.11.06 թիվ 1664-Ն որոշում)

4. Հայտին կից պետք է ներկայացվեն`

ա) իրավաբանական անձի կողմից` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կողմից` պետական գրանցման վկայականի պատճենը` բոլոր ներդիրներով.

բ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.

գ) ռադիոակտիվ թափոնների պահեստարանների նախագիծը.

դ) ռադիոակտիվ թափոնների պահեստարանների անվտանգության գնահատման մասին նախնական հաշվետվությունը.

ե) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին եզրակացությունը.

զ) ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտ հանդիսացող ռադիոակտիվ թափոնների պահեստարանների կառուցման դեպքում` հրապարակի ընտրության մասին հաշվետվությունը.

է) ռադիոակտիվ թափոնների պահեստարանների կառուցման որակի ապահովման ծրագիրը.

ը) կառուցման գործընթացում ներգրավված շինարարական, մոնտաժային և այլ կազմակերպությունների` կապիտալ շինարարության իրականացման (ըստ արդյունաբերական ոլորտի) լիցենզիաների պատճենները.

թ) սույն կետի «գ», «դ», «զ» և «է» ենթակետերով սահմանված փաստաթղթերի մասին փորձաքննական եզրակացությունը:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

5. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների կառուցման լիցենզիա ստանալու մասին հայտը և դրան կից փաստաթղթերը քննարկվում են կարգավորող մարմնի կողմից` դրանք մուտքագրվելուց հետո 30-օրյա ժամկետում: Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտ հանդիսացող ռադիոակտիվ թափոնների պահեստարանների կառուցման լիցենզիան տրվում կամ մերժվում է բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 180 օրվա ընթացքում:

6. Կարգավորող մարմինը կարող է անցկացնել ստուգում` լիցենզիա ստանալու մասին հայտի և դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ ներկայացված տեղեկությունների ստուգման կամ լրացուցիչ տեղեկությունների ստացման նպատակով:

7. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների կառուցման լիցենզիա ստանալու մասին հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ դիտարկվում են`

ա) հայտի և դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և այլ օրենսդրական ակտերի պահանջներին.

բ) կառուցվող պահեստարանների համապատասխանությունը ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջներին:

8. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների կառուցման լիցենզիա ստանալու մասին հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման արդյունքների հիման վրա կարգավորող մարմինն ընդունում է որոշում լիցենզիա տալու կամ հայտը մերժելու մասին:

9. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների կառուցման լիցենզիան տրվում է 5 տարի ժամկետով:

10. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների կառուցման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է`

ա) եթե առկա է կարգավորող մարմնի գրավոր եզրակացությունն այն մասին, որ հայտավորված գործունեության արդյունքում վնաս կհասցվի մարդկանց և (կամ) շրջակա միջավայրին.

բ) առկա են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը:

11. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների կառուցման լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում կամ վերաձևակերպվում է, կամ գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների կառուցման լիցենզիայի պայմանների և պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է կարգավորող մարմնի կողմից` օրենքով սահմանված կարգով:

 

Ձև

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅՏ _____

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտատու ______________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ

վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն)

__________________________________________________________________________

          (անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, հարկ

          վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն)

2. Հայտատուի գտնվելու կամ բնակության վայրը _______________________________

__________________________________________________________________________

3. Գործունեության իրականացման վայրը ______________________________________

__________________________________________________________________________

4. Կառուցվելիք ռադիոակտիվ թափոնների պահեստարանների տեղադրման վայրը _______

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

5. Հայտին կից` ներկայացվում են`

ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.

բ)

գ)

դ)

ե)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ` ________________________________________________________

(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը,

հայրանունը, ազգանունը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը,

հայրանունը, ազգանունը)

 

____ ____________ 200 թ.

 

Կ.Տ.

(ձևը փոփ. 16.11.06 թիվ 1664-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2005 թվականի մարտի 31-ի

N 416-Ն որոշման

 

Ձև

 

(ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԸ)

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ (ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ)

 

ԼԻՑԵՆԶԻԱ N _____

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ

 

Տրված` ____ ___________ 200 թ. Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ____________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը բնակության վայրը _______

__________________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը _________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

Լիցենզիան տրվում է մինչև ____ ___________ 200 թ.

 

ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏ ___________________  _____________________

                                (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(2-րդ հավելվածը փոփ. 25.10.07 թիվ 1267-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.03.2005
N 416-Ն
Որոշում