Սեղմել Esc փակելու համար:
{12.06.2009 - 05.03.2011} ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{12.06.2009 - 05.03.2011} ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ Ֆ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.06.2009  -ից մինչեւ   05.03.2011  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 12.06.2009 - 05.03.2011

040.0401.130405

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» ապրիլի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մարտի 2005 թվականի N 401-Ն

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի մարտի 31-ի

N 401-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:

2. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացումը լիցենզավորում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:

3. Սույն կարգի դրույթները տարածվում են միջուկային տեղակայանքների և ատոմային էներգիայի օգտագործման այն օբյեկտների վրա, որտեղ օգտագործվում կամ պահվում են միջուկային նյութեր:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են`

ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, այն միջուկային տեղակայանքը, որի ֆիզիկական պաշտպանությունը պետք է իրականացվի, և ատոմային էներգիայի օգտագործման այն օբյեկտը, որտեղ օգտագործվող կամ պահվող միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունը պետք է իրականացվի, միջուկային տեղակայանքի կամ օբյեկտի գտնվելու վայրը.

բ) անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, հայրանունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, բնակության վայրը, գործունեության իրականացման վայրը, այն միջուկային տեղակայանքը, որի ֆիզիկական պաշտպանությունը պետք է իրականացվի, և ատոմային էներգիայի օգտագործման այն օբյեկտը, որտեղ օգտագործվող կամ պահվող միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունը պետք է իրականացվի, միջուկային տեղակայանքի կամ օբյեկտի գտնվելու վայրը:

(4-րդ կետը փոփ. 16.11.06 թիվ 1664-Ն որոշում)

5. Հայտին կից` պետք է ներկայացվեն`

ա) իրավաբանական անձի կողմից` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կողմից` պետական գրանցման վկայականի պատճենը` բոլոր ներդիրներով.

բ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.

գ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի նախագծային սպառնալիքի որոշման մասին հաշվետվությունը.

դ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության տեխնիկական համակարգի նախագիծը.

ե) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութեր օգտագործող կամ պահող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կազմակերպման սխեման.

զ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութեր օգտագործող կամ պահող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության գոտևորման սխեման.

է) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութեր օգտագործող կամ պահող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի ֆիզիկական պաշտպանության մասին հրահանգները.

ը) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութեր օգտագործող կամ պահող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունն իրականացնող ղեկավար անձնակազմի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

թ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութեր օգտագործող կամ պահող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունն իրականացնող անձնակազմի հուսալիության ստուգման մասին հրահանգը.

ժ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի անվտանգությանն սպառնացող ահաբեկչական կամ դիվերսիոն գործողությունների հակազդման պլանը.

ժա) սույն կետի «գ», «դ», «ե», «զ» և «թ» ենթակետերում նշված փաստաթղթերի մասին փորձաքննական եզրակացությունը:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

6. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտը և դրան կից փաստաթղթերը քննարկվում են կարգավորող մարմնի կողմից` դրանք մուտքագրվելուց հետո 30-օրյա ժամկետում:

7. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտի քննարկման ժամանակ դիտարկվում են`

ա) հայտի և դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և այլ օրենսդրական ակտերի պահանջներին.

բ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության համապատասխանությունը նախագծային սպառնալիքին.

գ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութեր օգտագործող կամ պահող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունն իրականացնող անձնակազմի մասնագիտական որակավորման առկայությունը և հուսալիությունը:

8. Կարգավորող մարմինը միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտի և դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ ներկայացված տեղեկությունների ստուգման կամ լրացուցիչ տեղեկությունների ստացման նպատակով կարող է անցկացնել ստուգում:

9. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման արդյունքների հիման վրա կարգավորող մարմինն ընդունում է որոշում լիցենզիա տալու կամ հայտը մերժելու մասին:

10. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

11. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիան տրվում է 10 տարի ժամկետով:

12. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում կամ վերաձևակերպվում է, կամ գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

13. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիայի պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է կարգավորող մարմնի կողմից` օրենքով սահմանված կարգով:

 

Ձև

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅՏ ______

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտատու ______________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը,

հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն)

___________________________________________________________________________

           (անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, հարկ վճարողի

            հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն)

__________________________________________________________________________

 

2. Հայտատուի գտնվելու կամ բնակության վայրը _______________________________

__________________________________________________________________________

 

4. Գործունեության իրականացման վայրը ______________________________________

__________________________________________________________________________

5. Այն միջուկային տեղակայանքը, որի ֆիզիկական պաշտպանությունը պետք է իրականացվի, կամ ատոմային էներգիայի օգտագործման այն օբյեկտը, որտեղ օգտագործվող կամ պահվող միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունը պետք է իրականացվի _____________________________________________________________

__________________________________________________________________________

6. Միջուկային տեղակայանքի կամ օբյեկտի գտնվելու վայրը _____________________

__________________________________________________________________________

5. Հայտին կից` ներկայացվում են`

ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.

բ)

գ)

դ)

ե)

 

______________________________    _____________________________________

 (հայտը ներկայացնողի պաշտոնը)      (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

_____ ________________ 200 թ.

 

Կ.Տ.

 

(ձևը փոփ. 16.11.06 թիվ 1664-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2005 թվականի մարտի 31-ի

N 401-Ն որոշման

 

Ձև

 

(ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԸ)

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ (ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ)

 

ԼԻՑԵՆԶԻԱ N _____

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

Տրված` ____ _____________ 200 թ.

 

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ____________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը _________________________________________

__________________________________________________________________________

 

Տրված է ____ _______________ 200 թ.

 

ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏ     __________________   _____________________

                               (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(2-րդ հավելվածը փոփ. 25.10.07 թիվ 1267-Ն որոշում)

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - Բնագրում Հավելված 1-ի «Ձև»-ում կետերի համարակալումը սխալ է:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.03.2005
N 401-Ն
Որոշում