12.06.2009 - 05.03.2011
040.1792.251204
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 դեկտեմբերի 2004 թվականի N 1792-Ն
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ` ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` պահեստավորման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` պահեստավորման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2004 թվականի դեկտեմբերի 9-ի
N 1792-Ն որոշման
ԿԱՐԳ
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ` ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` պահեստավորման լիցենզավորմանը ներկայացվող պահանջները:
2. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` պահեստավորման լիցենզիան տրվում է բարդ ընթացակարգով, ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող մարմնի (այսուհետ` կարգավորող մարմին) կողմից:
3. Սույն կարգը մշակված է «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:
4. Սույն կարգի դրույթները տարածվում են կարգավորող հսկողությունից ազատման մակարդակներին (այսուհետ` ազատման մակարդակ) հավասար կամ դրանք գերազանցող բնութագրեր ունեցող ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի և գեներացնող ճառագայթման աղբյուրների պահեստավորման վրա:
5. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների ազատման մակարդակները սահմանվում են ճառագայթային անվտանգության նորմերով:
6. Ազատման մակարդակներից ցածր բնութագրեր ունեցող ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` պահեստավորման համար լիցենզիա չի պահանջվում:
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
7. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` պահեստավորման գործունեության լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին ներկայացվում է (ձևը կցվում է), որում նշվում են`
ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, ինչ տիպի ռադիոակտիվ նյութեր կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների պահեստավորում է նախատեսվում իրականացնել.
բ) անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` անունը, հայրանունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն, անձնագրի սերիան և համարը, բնակության և գործունեության իրականացման վայրը, ինչ տիպի ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների պահեստավորում է նախատեսվում իրականացնել:
(7-րդ կետը փոփ. 16.11.06 թիվ 1664-Ն որոշում)
8. Հայտին կից պետք է ներկայացվեն`
ա) իրավաբանական անձի կողմից` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կողմից պետական գրանցման վկայականի պատճենը` բոլոր ներդիրներով.
բ) օգտագործվելիք պահման կետի (պահեստարան, սենք, սրահ, հատուկ առանձնացված տեղ) նախագիծը կամ անվտանգության բնութագրերը և դրանց մասին անվտանգության փորձաքննական եզրակացությունը.
գ) պահման կետի անձնակազմի մասնագիտական որակավորումը, այդ թվում` ճառագայթային անվտանգության նորմերի և կանոնների իմացությունը հաստատող փաստաթղթերի պատճենները.
դ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
9. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` պահեստավորման լիցենզիա ստանալու մասին հայտը քննարկվում է կարգավորող մարմնի կողմից` հայտը մուտքագրվելու օրվանից 30-օրյա ժամկետում:
10. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` պահեստավորման լիցենզիա ստանալու մասին հայտի քննարկման ժամանակ դիտարկվում են`
ա) հայտի և դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և այլ օրենսդրական ակտերի պահանջներին.
բ) հայտատուի իրավունքը` ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` պահեստավորման գործունեությամբ զբաղվելու.
գ) պահման կետի համապատասխանությունը ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների պահեստավորման անվտանգության նորմերի ու կանոնների պահանջներին.
դ) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների պահման կետի անձնակազմի որակավորումն ու ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների իմացությունը:
11. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների պահեստավորման լիցենզիա ստանալու մասին հայտի քննարկման ժամանակ, ներկայացված տվյալների ճշտման կամ լրացուցիչ տեղեկությունների ստացման նպատակով, կարգավորող մարմինն իրավասու է անցկացնելու պահման կետի տեսչական ստուգում:
12. Կարգավորող մարմինը քննարկման արդյունքների հիման վրա ընդունում է որոշում լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու մասին:
13. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է`
ա) եթե պահման կետը չի համապատասխանում անվտանգության նորմերի և կանոնների պահանջներին.
բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
14. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` պահեստավորման լիցենզիան տրվում է 10 տարի ժամկետով:
15. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` պահեստավորման լիցենզիան վերաձևակերպվում կամ դրա գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
16. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` պահեստավորման լիցենզիայի պայմանների և պահանջների կատարումը վերահսկվում է կարգավորող մարմնի կողմից` օրենքով սահմանված կարգով:
Ձև
___
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏ _____
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ` ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտատուն _____________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը,
հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն,
__________________________________________________________________________
գործունեության իրականացման վայրը)
__________________________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն, հայրանունը, անունը,
__________________________________________________________________________
անձնագրի սերիան և համարը)
2. Հայտատուի գտնվելու կամ բնակության վայրը _______________________________
__________________________________________________________________________
3. Պահման կետի գտնվելու վայրը ____________________________________________
__________________________________________________________________________
4. Ինչ տիպի ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի
կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների պահեստավորում է նախատեսվում
__________________________________________________________________________
5. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը
բ) պահման կետի նախագիծը կամ անվտանգության բնութագրերը
գ)
դ)
ե) Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ` ____________________________________________________________
(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, ազգանունը,
հայրանունը, անունը կամ ֆիզիկական անձի կամ անհատ
ձեռնարկատիրոջ ազգանունը, հայրանունը, անունը)
____ ___________ 200 թ.
Կ.Տ.
(ձև 1-ը կետը փոփ. 16.11.06 թիվ 1664-Ն որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2004 թվականի դեկտեմբերի 9-ի
N 1792-Ն որոշման
Ձև
___
(Հայաստանի Հանրապետության զինանշանը)
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ (ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ)
ԼԻՑԵՆԶԻԱ N _____
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ` ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ
Տրված` ____ ___________ 200 թ. Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ____________________________
__________________________________________________________________________
Անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը _________________________________________________________
__________________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը _________________________________________
__________________________________________________________________________
Լիցենզիան տրվում է մինչև ____ ___________ 200 թ.
ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏ
_________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
(2-րդ հավելվածը փոփ. 25.10.07 թիվ 1267-Ն որոշում)