Սեղմել Esc փակելու համար:
{12.06.2009 - 05.03.2011} ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{12.06.2009 - 05.03.2011} ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.06.2009  -ից մինչեւ   05.03.2011  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 12.06.2009 - 05.03.2011

040.1751.211204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 դեկտեմբերի 2004 թվականի N 1751-Ն

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ` ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` օգտագործման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` օգտագործման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 9-ի

N 1751-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ` ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` օգտագործման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:

2. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` օգտագործման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:

3. Սույն կարգով դրույթները տարածվում են կարգավորող հսկողությունից ազատման մակարդակներին (այսուհետ` ազատման մակարդակ) հավասար կամ դրանք գերազանցող ճառագայթային բնութագրեր ունեցող ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման վրա:

Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների ազատման մակարդակները սահմանվում են ճառագայթային անվտանգության նորմերով:

4. Ազատման մակարդակներից ցածր ճառագայթային բնութագրեր ունեցող ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման համար լիցենզիա չի պահանջվում:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` օգտագործման լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են`

ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, ինչ տիպի ռադիոակտիվ նյութեր կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր կամ գեներացնող ճառագայթման աղբյուրներ են նախատեսվում օգտագործել, օգտագործման ոլորտը.

բ) անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` անունը, հայրանունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն, բնակության վայրը, գործունեության իրականացման վայրը, ինչ տիպի ռադիոակտիվ նյութեր կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր կամ գեներացնող ճառագայթման աղբյուրներ են նախատեսվում օգտագործել, օգտագործման ոլորտը:

(5-րդ կետը փոփ. 16.11.06 թիվ 1664-Ն որոշում)

6. Հայտին կից պետք է ներկայացվեն`

ա) իրավաբանական անձի կողմից` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կողմից պետական գրանցման վկայականի պատճենը` բոլոր ներդիրներով.

բ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.

գ) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման անվտանգության հիմնավորումը.

դ) օգտագործվելիք ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների բնութագիրը (արտադրողը, տեսակը, տեխնիկական ու ճառագայթային պարամետրերը).

ե) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման օբյեկտի բնութագիրը (նախագիծը).

զ) ճառագայթային անվտանգության ապահովման ծրագիրը.

է) գործունեության որակի ապահովման ծրագիրը.

ը) վթարային հակազդման կազմակերպման ծրագիրը.

թ) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության ապահովման ծրագիրը.

ժ) անձնակազմի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները, այդ թվում` ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող և աշխատանքներ իրականացնող ֆիզիկական անձանց լիցենզիաների պատճենները.

ժա) սույն կետի «դ», «ե», «զ», «է» և «ը» ենթակետերում նշված փաստաթղթերի փորձաքննության մասին եզրակացությունը:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

7. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` օգտագործման լիցենզիա ստանալու մասին հայտը և դրան կից փաստաթղթերը քննարկվում են կարգավորող մարմնի կողմից հայտը մուտքագրվելու օրվանից 30-օրյա ժամկետում:

8. Կարգավորող մարմինը ստանալու մասին հայտի և դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ ներկայացված տեղեկությունների ստուգման կամ լրացուցիչ տեղեկությունների ստացման նպատակով կարող է անցկացնել ստուգում:

9. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` օգտագործման լիցենզիա ստանալու մասին հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ դիտարկվում են`

ա) հայտի և դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և այլ օրենսդրական ակտերի պահանջներին.

բ) հայտատուի իրավունքը` զբաղվելու հայտավորված գործունեության տեսակով.

գ) օգտագործվող ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների աշխատանքային և վթարային հրահանգների համապատասխանությունը ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջներին.

դ) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման հետ կապված գործունեություն իրականացնող անձնակազմի որակավորումն ու անվտանգության նորմերի ու կանոնների, ինչպես նաև ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրական ակտերի իմացությունը:

10. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` օգտագործման լիցենզիա ստանալու մասին ներկայացված հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման արդյունքների հիման վրա կարգավորող մարմինն ընդունում է որոշում լիցենզիա տալու կամ հայտը մերժելու մասին:

11. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` օգտագործման լիցենզիան տրվում է 5 տարի ժամկետով:

12. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` օգտագործման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է`

ա) երբ առկա է կարգավորող մարմնի եզրակացությունն այն մասին, որ հայտավորված գործունեության արդյունքում վնաս կհասցվի մարդկանց և (կամ) շրջակա միջավայրին.

բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

13. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` օգտագործման լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում կամ վերաձևակերպվում, կամ գործողությունը կասեցվում կամ դադարեցվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

14. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` օգտագործման լիցենզիայի պայմանների և պահանջների կատարումն օրենքով սահմանված կարգով վերահսկվում է կարգավորող մարմնի կողմից:

 

Ձև

___

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅՏ_______

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ` ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտատուն _____________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը,

հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն)

__________________________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը,

հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ

տեղեկատվություն) 2. Հայտատուի գտնվելու կամ բնակության վայրը _______________________________

__________________________________________________________________________

3. Գործունեության իրականացման (օգտագործման) վայրը ________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

4. Ինչ տիպի ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ

գեներացնող ճառագայթման աղբյուրներ է նախատեսվում օգտագործել ____________

__________________________________________________________________________

5. Հայտին կից ներկայացվում են` ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը. բ) գ) դ) ե)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ` ________________________________________________________

(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, ազգանունը,

անունը, հայրանունը կամ ֆիզիկական անձի կամ անհատ

ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը)

 

____ ___________ 200 թ.

 

Կ.Տ.

 

(ձև 1-ը փոփ. 16.11.06 թիվ 1664-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 9-ի

N 1751-Ն որոշման

 

Ձև

___

 

(Հայաստանի Հանրապետության զինանշանը)

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ (ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ)

 

ԼԻՑԵՆԶԻԱ N _____

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ` ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Տրված` ____ ___________ 200 թ. Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ____________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը _________________________________________________________

__________________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը _________________________________________

__________________________________________________________________________

 

Լիցենզիան տրվում է մինչև ____ ___________ 200 թ.

 

ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏ ____________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(2-րդ հավելվածը փոփ. 25.10.07 թիվ 1267-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.12.2004
N 1751-Ն
Որոշում