Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0550.130900

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» սեպտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 սեպտեմբերի 2000 թվականի N 550

 

i

«ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Համաշխարհային խնայողական բանկի ինստիտուտի, Եվրոպական խնայողական բանկի խմբի միացյալ գրասենյակի կոնսորցիումի և «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (բոլորը միասին այսուհետև` խորհրդատու) ներկայացրած «Հայխնայբանկ», ախտորոշիչ հետազոտություն, փուլ 1», «Հայխնայբանկ», ախտորոշիչ հետազոտություն, փուլ 2», «Հայխնայբանկ», ընկերության գնահատում» հաշվետվություններում նշված առաջարկները և «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի երկրորդ մասին ու «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Հայխնայբանկ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը մասնավորեցվելու է նախապես որակավորված ռազմավարական ներդրողին, ընդ որում, մասնավորեցման առաջին փուլն իրականացվելու է հայտարարված բաժնետոմսերի շրջանակներում նոր բաժնետոմսերի թողարկմամբ: Նոր բաժնետոմսերը տեղաբաշխվելու են մրցույթով այն հաշվով, որ պետական սեփականություն չհանդիսացող բաժնետոմսերի քանակը պետք է լինի 51 տոկոսից ավելի: Նոր թողարկվող բաժնետոմսերի թիվը և նվազագույն գինը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշմամբ:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) խորհրդատուի առաջարկների հիման վրա մշակել «Հայխնայբանկ» պետական փակ բաժնետիրական ընկերության նոր բաժնետոմսերի թողարկման մարքեթինգային ռազմավարությունը: Խորհրդատուին պատվիրել կազմել «Հայխնայբանկ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի տեղեկագիրը և այն ներկայացնել հնարավոր ներդրողներին` այն հաշվով, որ մինչև 2001 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվեն նոր բաժնետոմսերի թողարկման պայմաններն ու հնարավոր ներդրողների շրջանակը.

բ) վերահսկողություն իրականացնել «Հայխնայբանկ» պետական փակ բաժնետիրական ընկերության խորհրդի կողմից հաստատված նշված բանկի զարգացման 1999-2001 թվականների ծրագրով սահմանված միջոցառումների և ծրագրային ցուցանիշների «Հայխնայբանկ» պետական փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի կողմից կատարման նկատմամբ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 13-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.09.2000
N 550
Որոշում