Սեղմել Esc փակելու համար:
{19.10.2006 - 05.03.2011} ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{19.10.2006 - 05.03.2011} ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒ ...

07.04.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.10.2006  -ից մինչեւ   05.03.2011  -ը:     անցնել վերջին խմբագրությանը
 

 19.10.2006 - 05.03.2011

040.0574.040504

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» մայիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 ապրիլի 2004 թվականի N 574-Ն

 

ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի տպագրության գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի տպագրության գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգով լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի ցանկը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2004 թվականի ապրիլի 8-ի

N 574-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով հաստատվում է հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի տպագրության գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) պահանջների:

2. Հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի տպագրության գործունեությամբ կարող են զբաղվել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հայտատու):

3. Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

4. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով և չափով:

5. Հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի տպագրությամբ զբաղվող լիցենզավորված անձինք լիցենզավորման ենթակա տվյալ գործունեությունն իրականացնում են միայն լիցենզիայում նշված վայրում:

6. Հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի տպագրությամբ զբաղվող լիցենզավորված անձինք յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ հաշվետվություններ են ներկայացնում լիազորված մարմին` մինչև հաջորդ ամսվա 10-ը:

Հաշվետվության մեջ ներառվում են`

ա) տվյալներ պատվիրատուի մասին (իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրի հասցեն).

բ) պատվերի ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

գ) պատվիրված նմուշի անվանումը, քանակը և պատճենը:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

7. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազորված մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտը (ձևը կցվում է)` նշելով`

իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,

անհատ ձեռնարկատիրոջ և ֆիզիկական անձի համար` անունը, հայրանունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

բ) իրավաբանական անձի համար` կանոնադրության պատճենը և պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի պատճենը.

գ) հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի տպագրության արտադրության տեխնոլոգիական գործընթացի կազմակերպման մասին փորձաքննության եզրակացությունը:

Սույն կետի «գ» ենթակետում նշված փորձաքննական եզրակացությունը պահանջվում է փորձաքննությունների իրականացման լիցենզիա ունեցող անձի առկայության, ինչպես նաև փորձաքննության անցկացման կարգը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելու դեպքերում.

դ) տվյալ բնագավառում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժը հավաստող կամ որակավորումը հաստատող փաստաթուղթ.

ե) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.

զ) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

է) արտադրամասի տեխնիկական անվտանգության պահանջների վերաբերյալ լիազորված մարմնի եզրակացությունը.

ը) իրավաբանական անձանց համար հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն:

(7-րդ կետը փոփ. 28.09.06 թիվ 1374-Ն որոշում)

8. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են հանձնվել առձեռն կամ փոստով:

9. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված փաստաթղթերը մուտքագրվելուց հետո 20-օրյա ժամկետում լիազորված մարմինը դրանք և լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման նախագիծը ներկայացնում է լիցենզավորող մարմնի քննարկմանը, որը 10 օրվա ընթացքում ընդունում է համապատասխան որոշում և լիազորված մարմնի միջոցով ապահովում լիցենզիայի հանձնման գործընթացը:

10. Լիազորված մարմինն իրականացնում է օրենքով նախատեսված լիցենզավորող մարմնի բոլոր լիազորությունները` բացառությամբ լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու կամ լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը բավարարելու կամ մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը քննելու և որոշումներ ընդունելու լիազորությունների:

11. Լիցենզիա ստանալու մասին հայտը կարող է մերժվել օրենքով նախատեսված դեպքերում: Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտի մերժման վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

12. Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար հատկացված արտադրամասի տեխնիկական անվտանգության պահանջներն են`

ա) արտադրական տարածքների ամբողջ պարագիծը պետք է գտնվի տեսախցիկների տեսադաշտում և իրականացվի շուրջօրյա գրանցում.

բ) արտադրական տարածքի բոլոր մուտքերն ու ելքերը (դռները) պետք է աշխատեն «Շլյուզ» սկզբունքով: Աշխատանքն ավարտվելուց հետո դռները պետք է փակվեն կողպեքով, կնքվեն, իսկ բանալիները պահվեն տվյալ տեղամասի պատասխանատուի մոտ.

գ) արտադրական տարածքի մուտքերն ու ելքերը (դռները), ինչպես նաև ներքին հատուկ գոտիները, պահոցներն ու առանձին սենյակները պետք է սարքավորված լինեն պահպանիչ ազդարարման համակարգով` լիազորված մարմնի հետ ուղիղ կապով.

դ) ինքնատիպ գործիքները, տպագրաձևերը, թղթերը, կիսավարտ ու ավարտուն արտադրանքները պահեստավորելու և պահպանելու նպատակով պետք է ունենան երկաթբետոնե պատերով (ծածկով) առանձնացված սենյակ (պահոց), որի դռները փակվում են «Երեք բանալու» սկզբունքով: Արտադրամասի պատուհանախորշերը պետք է փակվեն առնվազն 16 մմ հաստությամբ երկաթյա ձողերից պատրաստված և 150 x 150 մմ չափսի վանդակաշարով: Արտադրամասը և օժանդակ կառույցները պետք է սարքավորված լինեն հրդեհաշիջման միջոցներով.

ե) արտադրական տարածքը պետք է պահպանվի կառույցում մշտական գործող մյուս ստորաբաժանումներից անկախ արտադրական տարածքների արտաքին և ներքին անվտանգության, ինչպես նաև արտադրական գործընթացի հսկողության ծառայությունների կողմից, որոնք պետք է ունենան տեխնիկական միջոցներով հագեցված համակարգ.

զ) այցելուների մուտքն արտադրական տարածք պետք է իրականացվի ընդունող անձի գրավոր հայտարարության ու այցելուի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, և այցելուներն այցելության ամբողջ ընթացքում պետք է ուղեկցվեն անձնակազմի ներկայացուցչի կողմից:

 

Ձև

----

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅՏ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտատուի անվանումը (անունը, հայրանունը, ազգանունը)________________

_________________________________________________________________________

 

2. Կազմակերպական-իրավական ձևերը______________________________________

_________________________________________________________________________

 

3. Գտնվելու վայրը (հասցեն) ___________________________________________

_________________________________________________________________________

 

4. Գործունեության իրականացման վայրը (հասցեն), հեռախոսահամարը__________

_________________________________________________________________________

 

5. Գործունեության տեսակը _____________________________________________

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ ________________________________________________________

(հայտատուի ստորագրությունը, ազգանունը, անունը,

հայրանունը, պաշտոնը)

________________________________________________________

 

____ ___________ 200 թ.

 

Կ.Տ.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2004 թվականի ապրիլի 8-ի

N 574-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ

 

ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

ՀՓՏ N _____

 

Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը ___________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

Գտնվելու կամ բնակության վայրը _______________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը ____________________________________

Գործունեության տեսակը _______________________________________________

Գործողության ժամկետը ________________________________________________

 

ՀՀ ոստիկանության պետ _____________________ ______________________

                          (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

 

Տրված է ____ __________ 200 թ.

 

Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.04.2004
N 574-Ն
Որոշում