Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲՈԼՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲՈԼՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵ ...

08.08.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.05.2002  -ից մինչեւ   08.08.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 25.07.13 թիվ 806-Ն որոշում)

i

040.0517.280800

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 օգոստոսի 2000 թվականի N 517

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲՈԼՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ` ԾԱԽՍԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ, ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական հաստատություններում զինծառայողների հետազոտումը և բուժումն իրականացվում են այդ հաստատությունների միջոցների հաշվին` պետական նպատակային ծրագրերի շրջանակներում:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական հաստատություններում զինծառայողների հետազոտման և բուժման` ծախսերի հետագա փոխհատուցմամբ, կարգը (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թվականի

օգոստոսի 28-ի N 517 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲՈԼՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ` ԾԱԽՍԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական հաստատություններում` պետական առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում, այդ հաստատությունների միջոցների հաշվին` զինծառայողների հետազոտման և բուժման` ծախսերի հետագա փոխհատուցմամբ, անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց տալու կարգը և պայմանները:

2. Զինծառայողները բժշկական օգնություն ստանալու համար բժշկական հաստատություններ ուղեգրվում են այն դեպքում, երբ նրանց ծառայության վայրում բացակայում են համապատասխան գերատեսչական բժշկական հաստատությունները, ինչպես նաև` շտապ ու անհետաձգելի դեպքերում:

3. Հիվանդ զինծառայողներին բժշկական հաստատություններ հոսպիտալացման և ամբուլատոր - պոլիկլինիկական հետազոտման նպատակով ուղեգրել կարող են`

ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալը (զորամաս` 14203),

բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալը` միայն մաշկավեներական և հոգեբուժական հիվանդություններով տառապող հիվանդներին (զորամաս` 88865),

գ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բժշկական վարչության հոսպիտալը,

դ) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության ռազմաբժշկական ծառայության պոլիկլինիկան,

ե) Ռուսաստանի Դաշնության ֆեդերալ սահմանապահ ծառայության «Արմենիա» զորախմբի բժշկական ծառայության պետը (զորամաս` 2089),

զ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության բուժծառայության պետը և քաղաքացիական պաշտպանության գնդի բուժծառայության պետը (զորամաս` 52431):

4. Բժշկական հաստատությունը հիվանդ զինծառայողներին հիվանդանոցային պայմաններում հետազոտման և բուժման համար տալիս է ուղեգիր` 3 օրինակից, իսկ ամբուլատոր - պոլիկլինիկական մասնագիտական հետազոտման համար` 2 օրինակից:

5. Հիվանդ զինծառայողները բժշկական հաստատություններ ամբուլատոր - պոլիկլինիկական մասնագիտական հետազոտման ներկայանում են զորամասի ներկայացուցչի ուղեկցությամբ (ունենալով ուղեգիր` 2 օրինակից): Ուղեգրի մեկ օրինակը որպես հիմք մնում է բուժհաստատությունում` հետազոտման համար, մյուս օրինակը` հետազոտող բժշկի ստորագրությամբ և հաստատության կնիքով կնքված, վերադարձվում է ուղեգրող հիմնարկի ներկայացուցչին:

6. Շտապ բժշկական օգնության և անհետաձգելի վիճակների դեպքերում հիվանդ զինծառայողների հոսպիտալացումը կազմակերպվում է մոտակա բժշկական հաստատությունում: Բուժհաստատությունն ընդունված զինծառայողների մասին տեղեկացնում է տարածաշրջանային ոստիկանությանը` ընդունարանի մատյանում կատարելով համապատասխան գրառում` նշելով ոստիկանության հերթապահի պաշտոնը, անունը, ազգանունը, հաղորդման ամսաթիվը և ժամը:

7. Հիվանդ զինծառայողների դուրսգրումը կատարվում է միայն ուղեգրող հաստատության ներկայացուցչի ներկայությամբ` նախօրոք (երեք օր առաջ) դրա մասին հայտնելով տվյալ հաստատությանը:

i

8. Զինծառայողների հետազոտման և բուժման ծախսերը փոխհատուցվում են «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 խմբի («Առողջապահություն») համապատասխան ծրագրերի միջոցների հաշվին` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների համար սահմանված գներով:

(8-րդ կետը խմբ. 11.05.02 թիվ 512 որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.08.2000
N 517
Որոշում