Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 74 Ո ...

 

 

040.0504.230800

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 օգոստոսի 2000 թվականի N 504

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել «Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերության հիմնադրի լիազոր ներկայացուցիչների նոր կազմը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` 20-օրյա ժամկետում ձեռնարկել միջոցներ «Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերության հիմնադիր փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխի նորմերի պահանջներին համապատասխանեցնելու և ընկերությունը վերագրանցելու համար:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 22-ի N 74 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 110 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 23-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թվականի

օգոստոսի 23-ի N 504 որոշմամբ

 

ԿԱԶՄ

 

«Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերության

հիմնադրի լիազոր ներկայացուցիչների

 

    ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար (ի պաշտոնե)          318 բաժնետոմս

 

    ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության     300 բաժնետոմս

հետ կապերի վարչության պետ

(ի պաշտոնե, համաձայնությամբ)

 

    ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության        300 բաժնետոմս

և հասարակայնության հետ կապերի վարչության

պետ (ի պաշտոնե)

 

    ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և         300 բաժնետոմս

գրահրատարակչության վարչության պետ (ի պաշտոնե)

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.08.2000
N 504
Որոշում