Սեղմել Esc փակելու համար:
{29.05.2003 - 11.03.2007} ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{29.05.2003 - 11.03.2007} ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

25.11.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.05.2003  -ից մինչեւ   11.03.2007  -ը:     անցնել վերջին խմբագրությանը
 

 29.05.2003 - 11.03.2007

606.0018.231202

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»         12           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602386

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 նոյեմբերի 2002 թվականի N 18/6-Ն

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ /ԿԱՄ/ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ կետով, 15-րդ հոդվածի 4-րդ կետով և 52-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Սահմանել կալանավորվածներին պահելու վայրերում ընտրությունների և /կամ/ հանրաքվեի նախապատրաստման, կազմակերպման և անցկացման կարգը (Հավելված):

(1-ին կետը փոփ. 30.04.03 թիվ 117-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1999 թվականի ապրիլի 13-ի թիվ 15 արձ. կետ 2 «Կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում կալանքի տակ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեարկության նախապատրաստման, կազմակերպման և անցկացման կարգի մասին» որոշումը:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2002 թվականի

նոյեմբերի 20-ի

թիվ 18/6-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Կալանավորվածներին պահելու վայրերում ընտրությունները և /կամ/ հանրաքվեի քվեարկությունը նախապատրաստվում, կազմակերպվում և անցկացվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված դեպքերում` սույն կարգին համապատասխան:

(1-ին կետը փոփ. 30.04.03 թիվ 117-Ն որոշում)

2. Ընտրական և /կամ/ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող կալանավորված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններին և /կամ/ հանրաքվեին մասնակցում են կալանավորվածներին պահելու վայրերում կազմավորված ընտրական տեղամասերում:

(2-րդ կետը փոփ. 30.04.03 թիվ 117-Ն որոշում)

3. Կալանավորվածներին պահելու վայրերում ընտրական տեղամասեր կազմավորում է տվյալ հիմնարկի ղեկավարը` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան տաս օր առաջ, և այդ տվյալները երկօրյա ժամկետում ուղարկում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:

4. Կալանավորվածներին պահելու վայրերում տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են քվեարկության օրվանից հինգ օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

5. Կալանավորվածներին պահելու վայրերում ընտրողների ցուցակները կազմում է տվյալ հիմնարկի ղեկավարը` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի մասնակցությամբ, քվեարկությունից երեք օր առաջ:

Ընտրողների ցուցակներում նշվում են կալանավորված անձի ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը և անձը հաստատող փաստաթղթի համարը:

Կալանավորված անձի համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում ձև 1 քարտը, որը տրվում է կալանավորված անձին քվեարկությանը մասնակցելու համար:

6. Կալանավորվածներին պահելու վայրի ղեկավարը քվեարկության օրվանից երկու օր առաջ ընտրողների ցուցակների երկու օրինակը հանձնում է իրենց մոտ կազմավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:

7. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից երեք օր առաջ կալանավորվածներին պահելու վայրում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին է տրամադրում անհրաժեշտ ընտրական և /կամ/ հանրաքվեի վերաբերյալ փաստաթղթերը:

(7-րդ կետը փոփ. 30.04.03 թիվ 117-Ն որոշում)

8. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից 5 օր առաջ ցուցակագրում է կալանավորվածներին պահելու վայրերի տեղամասային կենտրոնում գտնվելու ցանկություն ունեցող թեկնածուների վստահված անձանց, դիտորդներին և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներին:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը ցուցակագրված վստահված անձանց, դիտորդների և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների ցուցակը հաջորդ օրը տրամադրում է կալանավորվածներին պահելու վայրի պետին, և տեղամասային ընտրական հանձնաժողովին, համաձայն որի նրանք իրավունք են ստանում ներկա գտնվել տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը:

9. Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները քվեարկության օրվանից 10 օր առաջ կալանավորվածներին պահելու վայրեր են ուղարկվում Հանրապետության Նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների նախընտրական քարոզչության նպատակով պատրաստված նյութերը հանրաքվեի դրվող նախագծի ամբողջ տեքստը:

(9-րդ կետը փոփ. 30.04.03 թիվ 117-Ն որոշում)

10. Կալանավորվածներին պահելու վայրերում ընտրությունների և /կամ/ հանրաքվեի քվեարկությունը սկսվում է ժամը 8.00-ին և ավարտվում ցուցակներում ընդգրկված ընտրողների քվեարկելուց հետո, բայց ոչ ուշ, քան ժամը 20:00-ին:

(10-րդ կետը փոփ. 30.04.03 թիվ 117-Ն որոշում)

11. Կալանավորվածներին պահելու վայրերում ընտրությունների և /կամ/ հանրաքվեի քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ընտրական և /կամ/ հանրաքվեի քվեարկության վերաբերյալ փաստաթղթերն ու կնիքը սահմանված կարգով անհապաղ ներկայացվում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

(11-րդ կետը փոփ. 30.04.03 թիվ 117-Ն որոշում)

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
20.11.2002
N 18/6-Ն
Որոշում