Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԴԱԲԱՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԴԱԲԱՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ...

 

 

040.0456.100800

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 օգոստոսի 2000 թվականի N 456

 

i

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԴԱԲԱՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածին համապատասխան և ելնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում ստեղծված ծանր իրավիճակից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կենդանիների դաբաղ հիվանդության տարածումը կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում սահմանել կարանտին, իսկ սահմանակից մարզերի տարածքներում (30 կմ շառավղով)` կանխարգելիչ կարանտին:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին`

ա) միջոցներ ձեռնարկել դաբաղի օջախները վերացնելու և դրա տարածումը կանխելու համար.

բ) կարանտինային բնակավայրեր տանող և դուրս բերող ճանապարհներին, ինչպես նաև մայրուղիներին կազմակերպել շուրջօրյա կարանտինային պահակակետեր` դրանք կահավորելով համապատասխան ցուցանակներով (ճանապարհային նշաններ), արգելափակոցով, ախտահանիչ ավազանով, հերթապահության համար նախատեսված տնակով` այն ապահովելով էլեկտրաէներգիայով, հեռախոսային կապով և անհրաժեշտ պարագաներով.

գ) կտրականապես արգելել գյուղատնտեսական կենդանիների, այդ թվում` թռչունների, կենդանական ծագում ունեցող գյուղատնտեսական մթերքի և հումքի, ինչպես նաև նշված տարածքներից անասնակերերի դուրսբերումը.

դ) միջոցներ ձեռնարկել կարանտինային տարածքներում և բնակավայրերում ստացված ամբողջ կաթը տեղում հալած յուղի վերամշակելու համար.

ե) բնակչության շրջանում կազմակերպել անձնական հիգիենայի պահպանման, դաբաղի վնասի և այդ հիվանդության դեմ պայքարի մասին բացատրական աշխատանք:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` սահմանված կարգով ձեռք բերել համապատասխան հակադաբաղային պատվաստանյութեր և անապահով մարզերում կազմակերպել գյուղատնտեսական կենդանիների պատվաստումները:

4. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Լոռու մարզպետներին` կանխարգելիչ կարանտինային գոտում գտնվող բնակավայրերում առկա անասունների նկատմամբ ուժեղացնել համակողմանի հսկողությունը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` մյուս բնակավայրեր դաբաղի մուտքը կանխելու համար:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերի համայնքների ղեկավարներին անցկացնել իրենց բնակավայրերում գտնվող անասունների գլխաքանակի հաշվառում և անասնաբույժներին համակողմանի օգնություն ցույց տալ հակադաբաղային միջոցառումների իրականացման գործում:

6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` կարանտինային պահակակետերում շուրջօրյա հերթապահություն ապահովելու համար առանձնացնել ներքին գործերի նախարարության անհրաժեշտ թվով աշխատողների:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դաբաղի դեմ պայքարի հակահամաճարակային միջոցառումների իրականացման հետ կապված լրացուցիչ ծախսերի և դրանց ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:

8. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` 2000 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն կենդանիների դաբաղ հիվանդության վերացման համար իրականացված միջոցառումների և կանխարգելման աշխատանքների արդյունքների մասին:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 10-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.08.2000
N 456
Որոշում