28.10.2002 - 11.08.2005
606.0001.151002
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«15» 10 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602237
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
9 հոկտեմբերի 2002 թվականի N 15/1-Ն
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՈՐԴՈՂ ԵՐԿՈՒ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետով, 41-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2002 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ ՍԴՈ-389 որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ վեճերը քվեարկությանը նախորդող երկու օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը կարող են բողոքարկվել դատարան:
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը տվյալ ընտրական տեղամասում հաշվառված` սակայն ընտրողների ցուցակում չընդգրկված քաղաքացուն տալիս է սույն որոշման թիվ 1 հավելվածով հաստատված տեղեկանք` դատարան ներկայացնելու համար (ձևը կցվում է):
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովները դատարանի վճռի հիման վրա կազմում են ընտրողների լրացուցիչ ցուցակ` կցելով դատարանի վճռի պատճենը:
4. Տեղամասային ընտրական հանձնաժողովները պարտավոր են դատարանի վճռով ընտրության ներկայացած քաղաքացուն ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տրամադրել քվեաթերթիկ (քվեաթերթիկներ) և թույլատրել մասնակցելու քվեարկությանը:
5. Ընտրողների լրացուցիչ ցուցակները կազմվում են 2 օրինակից: Լրացուցիչ ցուցակի յուրաքանչյուր էջը ստորագրում և կնքում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը:
6. Ընտրողների լրացուցիչ ցուցակի 1 օրինակը և դատարանի վճիռների պատճենները ընտրողների հիմնական ցուցակների հետ փաթեթավորվում և ընտրական մյուս փաստաթղթերի հետ միասին, սահմանված կարգով, ներկայացվում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
Լրացուցիչ ցուցակի երկրորդ օրինակը քվեարկությունից հետո փակցվում է տեղամասային կենտրոնում ընտրողների հիմնական ցուցակների կողքին` մինչև տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունների դադարեցման օրը:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2002 թվականի
հոկտեմբերի 9-ի թիվ 15/1-Ն որոշման
ՏԵՂԵԿԱՆՔ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղաքացի _________________________________________________________
/Ազգանուն, անուն, հայրանուն/
Անձնագիր` սերիա ______________ համար______________________________
Հաշվառված __________________________փողոց _______________________
/գյուղ, քաղաք/
շենք _________________ բնակարան /տուն/ ______________________________
թիվ ----- ընտրատարածքի, թիվ ---- ընտրական տեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկված չէ:
Տեղամասային ընտրական
հանձնաժողովի նախագահ _______________________ Կ.Տ.
/ստորագրություն/