040.0445.070800
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» օգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 օգոստոսի 2000 թվականի N 445
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ա» կետին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 413 որոշման 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կենտրոնական ապարատի 2000 թվականի պահպանման ծախսերը` 69183,3 հազ. դրամի չափով:
2. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 05 խմբի 01 ենթախմբի («1. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում») «ՀՀ առողջապահության և սոցիալական ապահովության նախարարություն» տողով նախատեսված գումարը պակասեցնել 69183,3 հազ. դրամով և նշված տողից հետո, որպես ծախսային ծրագրեր իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմին, ավելացնել «ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն 69183,3» տողը:
3. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան` հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության 2000 թվականի կենտրոնական ապարատի պահպանման ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 7-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 2000 թ.
օգոստոսի 7-ի N 445 որոշման
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության
նախարարության 2000 թվականի կենտրոնական ապարատի
պահպանման ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման
հոդվածների
____________________________________________________________________________
Հոդվածի անվանումը Գումարը
(հազ. դրամ)
____________________________________________________________________________
1 2
____________________________________________________________________________
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 69183,3
այդ թվում`
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 68058,3
այդ թվում`
Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների
աշխատողների աշխատավարձ 32055,2
Ընթացիկ տրանսֆերտներ 8795,5
այդ թվում`
պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 8795,5
Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր 27207,6
այդ թվում`
Ապրանքների ձեռքբերում 5473,4
այդ թվում`
գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր 5473,4
այդ թվում`
գրասենյակային ապրանքներ և նյութեր 5473,4
Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ 6995,6
Տրանսպորտային ծառայությունների վճարներ 4043,8
Կապի ծառայությունների վճարներ 5832,0
Կոմունալ ծառայությունների վճարներ 4165,6
այդ թվում`
Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր 3727,0
ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր 438,6
Այլ ծախսեր 697,2
այդ թվում`
ներկայացուցչական ծախսեր 697,2
ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ 1125,0
այդ թվում`
Կապիտալ ակտիվների ձեռքբերման ծախսեր 1125,0