040.0438.070800
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» օգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 օգոստոսի 2000 թվականի N 438
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2000 թվականի հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վարչական շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 13-ի «2000 թվականի հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վարչական շենքում տեղի ունեցած հրդեհի պատճառած վնասը գնահատելու և այն վերականգնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը ճշտելու մասին» N 452 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի ակտը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության` Երևանի Խորհրդարանի փողոցի N 8 վարչական շենքի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով, ըստ շինարարական աշխատանքների պատվերի տեղադրման մրցույթի արդյունքների, նախարարությանը հատկացնել համապատասխան գումար` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` կատարված գնումների համար ֆինանսավորումն իրականացնել վնասի գնահատման վերաբերյալ ակտի և կատարողականների հիման վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 7-ից: