Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱ ...

 

 

040.0444.070800

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«07» օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 օգոստոսի 2000 թվականի N 444

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 362 որոշման 3-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 05 խմբի 01 ենթախմբի («1. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում») «ՀՀ առողջապահության և սոցիալական ապահովության նախարարություն» տողով նախատեսված գումարը պակասեցնել 35016,4 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «5. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» տողով նախատեսված գումարը` այն ուղղելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կենտրոնական ապարատի 2000 թվականի պահպանման ծախսերին:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կենտրոնական ապարատի 2000 թվականի պահպանման ծախսերը` 35016,4 հազ. դրամ` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 7-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2000 թվականի

օգոստոսի 7-ի N 444 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ` ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ

.______________________________________________________________________.

|                Հոդվածի անվանումը                        |  Գումարը   |

|                                                         | (հազ. դրամ)|

|_________________________________________________________|____________|

|                        1                                |      2     |

|_________________________________________________________|____________|

| ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ                                         |  35016,4   |

|   այդ թվում`                                            |            |

|   Ա: ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                                     |  35016,4   |

|     այդ թվում`                                          |            |

|     Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային        |  18140,8   |

|     հիմնարկների աշխատողների աշխատավարձ                  |            |

|     Ընթացիկ տրանսֆերտներ                                |   4809,8   |

|       այդ թվում`                                        |            |

|       - պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ     |   4809,8   |

|_________________________________________________________|____________|

|   Ապրանքների գնման և  ծառայությունների վճարման ծախսեր   |  12065,8   |

|     այդ թվում`                                          |            |

|     Ապրանքների ձեռքբերում                               |   2365,2   |

|       այդ թվում`                                        |            |

|       Գույք, գրասենյակային ապրանքներ և  նյութեր         |   2365,2   |

|         այդ թվում`                                      |            |

|         - գրասենյակային ապրանքներ և  նյութեր            |   2365,2   |

|_________________________________________________________|____________|

|     Գործուղումներ և  ծառայողական ուղևորություններ       |    647,8   |

|_________________________________________________________|____________|

|     Տրանսպորտային ծառայությունների վճարներ              |   4058,4   |

|_________________________________________________________|____________|

|     Կապի ծառայությունների վճարներ                       |   3285,0   |

|_________________________________________________________|____________|

|     Կոմունալ ծառայությունների վճարներ                   |   1359,4   |

|       այդ թվում`                                        |            |

|       էլեկտրաէներգիայի, վառելիքի և  ջեռուցման ծախսեր    |   1341,0   |

|_________________________________________________________|____________|

|       Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր    |     18,4   |

|_________________________________________________________|____________|

|     Այլ ծախսեր                                          |    350,0   |

|       այդ թվում`                                        |            |

|       ներկայացուցչական ծախսեր                           |    350.0   |

.______________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.08.2000
N 444
Որոշում