19.11.2009 - 16.06.2012
040.0674.030602
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հունիսի 2002 թվականի N 674
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու և պետական տուրքի հաշվարկման ու վճարման (գանձման) արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով և «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիցենզավորող լիազորված մարմինները յուրաքանչյուր ամսվա համար մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում տեղեկություններ`
ա) սույն որոշմանը կից N 1 ձևով` յուրաքանչյուր ամսվա ընթացքում իրենց կողմից տրված լիցենզիաների մասին,
բ) սույն որոշմանը կից N 2 ձևով` գործող լիցենզիաների մասով հաշվետու ամսվա ընթացքում գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, գործողության կասեցման և դադարեցման մասին:
(1-ին կետը փոփ. 29.10.09 թիվ 1248-Ն որոշում)
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ու Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված տեղեկությունները սույն որոշմամբ սահմանված կարգով ու ժամկետներում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
(2-րդ կետը փոփ. 29.10.09 թիվ 1248-Ն որոշում)
3. Լիազոր մարմինները սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում փաստաթղթային տեսքով և էլեկտրոնային եղանակով («Microsoft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով) մագնիսական կրիչով (կամ էլեկտրոնային փոստով):
(3-րդ կետը փոփ. 29.10.09 թիվ 1248-Ն որոշում)
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 29.10.09 թիվ 1248-Ն որոշում)
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը տեղեկություններ հաղորդելու (տրամադրելու) մասին» N 294 որոշման 1-ին կետի «ե» ենթակետը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
(որոշումը փոփ. 22.01.09 թիվ 78-Ն որոշում)
Ձև N 1
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20... թ. ______________________ ամսվա համար
____________________________________________________________________
(տեղեկություններ ներկայացնող լիցենզավորող լիազոր մարմնի անվանումը)
Տեղեկություններին կցվող էջերի քանակը (լրացվում է թվերով և տառերով)
Տեղեկություններ ներկայացնելու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը
.___________________________________________________________________
| |Տեղեկություններ լիցենզավորված անձանց վերաբերյալ |
| |______________________________________________________________|
|NN |Իրավաբանական անձի |Հարկ |Իրավաբանական անձի|Գործունեության |
|ը/կ|անվանումը, |վճարողի |գտնվելու (անհատ |իրականացման |
| |կազմակերպական- |հաշվառման|ձեռնարկատիրոջ |վայրի հասցեն |
| |իրավական ձևը, |համարը |բնակության) վայրը| |
| |անհատ |(ՀՎՀՀ) | | |
| |ձեռնարկատիրոջ | | | |
| |անունը, ազգանունը,| | | |
| |ֆիզիկական անձի | | | |
| |անունը, ազգանունը,| | | |
| |սոցիալական | | | |
| |ապահովության | | | |
| |քարտի համարը | | | |
| |(առկայության | | | |
| |դեպքում) | | | |
|___|__________________|_________|_________________|_______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|__________________|_________|_________________|_______________|
|___|__________________|_________|_________________|_______________|
|___|__________________|_________|_________________|_______________|
|___|__________________|_________|_________________|_______________|
|___|__________________|_________|_________________|_______________|
.___________________________________________________________________
_____________________________________________________________________.
|Տեղեկություններ լիցենզիաների վերաբերյալ | |
|________________________________________________________| |
|Սերիան |Համարը |Գործունեու|Տրամադրման|Գործողու-|Լիցեն- |Ծանոթագրու-|
| | |թյան |ամսաթիվը |թյան |զիան |թյուն |
| | |տեսակը | |ժամկետի |ստանալու| |
| | | | |ավարտը |համար | |
| | | | | |պետական | |
| | | | | |տուրքի | |
| | | | | |վճարման | |
| | | | | |ամսաթիվը| |
|_______|_______|__________|__________|_________|________|___________|
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
|_______|_______|__________|__________|_________|________|___________|
|_______|_______|__________|__________|_________|________|___________|
|_______|_______|__________|__________|_________|________|___________|
|_______|_______|__________|__________|_________|________|___________|
|_______|_______|__________|__________|_________|________|___________|
_____________________________________________________________________.
Կատարող ________________________________________________
(պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
Հեռախոսահամարը ________________________
Ստորաբաժանման ղեկավար ______________________________________________
(պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
(1-ին ձև փոփ. 02.12.04 թիվ 1852-Ն 29.10.09 թիվ 1248-Ն որոշումներ)
Ձև N 2
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20... թ. ______________________ ամսվա համար
____________________________________________________________________
(տեղեկություններ ներկայացնող լիցենզավորող լիազոր մարմնի անվանումը)
Տեղեկություններին կցվող էջերի քանակը (լրացվում է թվերով և տառերով)
Տեղեկություններ ներկայացնելու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը
.__________________________________________________________________________
| |Տեղեկություններ |Տեղեկություններ |Տեղեկություններ |
| |լիցենզավորված անձանց |լիցենզիաների |լիցենզիայի վերա- |
| |վերաբերյալ |վերաբերյալ |ձևակերպման մասին|
| |____________________________|______________________|_________________|
|NN |Իրավաբանական անձի |Հարկ |սերիան|համարը|գործու- |որոշման |լիցեն- |
|ը/կ|անվանումը, |վճարողի | | |նեության|ամսաթիվը,|զիայի |
| |կազմակերպական- |հաշվառման| | |տեսակը |ամիսը և |գրանց- |
| |իրավական ձևը, |համարը | | | |տարեթիվը |ված |
| |անհատ |(ՀՎՀՀ) | | | | |փոփոխու|
| |ձեռնարկատիրոջ | | | | | |թյունը |
| |անունը, ազգանունը,| | | | | | |
| |ֆիզիկական անձի | | | | | | |
| |անունը, ազգանունը,| | | | | | |
| |սոցիալական | | | | | | |
| |ապահովության քարտի| | | | | | |
| |համարը | | | | | | |
| |(առկայության | | | | | | |
| |դեպքում) | | | | | | |
|___|__________________|_________|______|______|________|_________|_______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|__________________|_________|______|______|________|_________|_______|
|___|__________________|_________|______|______|________|_________|_______|
|___|__________________|_________|______|______|________|_________|_______|
|___|__________________|_________|______|______|________|_________|_______|
|___|__________________|_________|______|______|________|_________|_______|
.__________________________________________________________________________
_________________________________________________________________________.
|Տեղեկություններ |Տեղեկություններ|Տեղեկություններ |Տեղեկություն| |
|գործունեության |լիցենզիայի |լիցենզիայի |ներ | |
|իրականացման վայրի |գործողության |գործողության |լիցենզիայի | |
|փոփոխության մասին |ժամկետի |կասեցման մասին |գործողության| |
| |երկարաձգման | |դադարեցման | |
| |մասին | |մասին | |
|__________________|_______________|________________|____________| |
|որոշման |գործու- |երկարաձգված |կասեցման|կասե- |գործողության|Ծանոթա-|
|ամսաթիվը,|նեության|ժամանակահատվածի|մասին |ցումը |դադարեցման |գրու- |
|ամիսը և |իրականաց|ավարտման |որոշման |հանելու|ամսաթիվը, |թյուն |
|տարեթիվը |ման նոր |ամսաթիվը, |ամսաթիվը|մասին |ամիսը, | |
| |վայրը |ամիսը, |ամիսը, |որոշման|տարեթիվը | |
| | |տարեթիվը |տարեթիվը|ամսա- | | |
| | | | |թիվը, | | |
| | | | |ամիսը, | | |
| | | | |տարե- | | |
| | | | |թիվը | | |
|_________|________|_______________|________|_______|____________|_______|
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
|_________|________|_______________|________|_______|____________|_______|
|_________|________|_______________|________|_______|____________|_______|
|_________|________|_______________|________|_______|____________|_______|
|_________|________|_______________|________|_______|____________|_______|
|_________|________|_______________|________|_______|____________|_______|
_________________________________________________________________________.
Կատարող ________________________________________________
(պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
Հեռախոսահամարը ________________________
Ստորաբաժանման ղեկավար ______________________________________________
(պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
(2-րդ ձև փոփ. 02.12.04 թիվ 1852-Ն 29.10.09 թիվ 1248-Ն որոշումներ)