Սեղմել Esc փակելու համար:
ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՔԱՐՏՈՒՂԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂ ...

28.09.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.06.2000  -ից մինչեւ   28.09.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 01.08.02 թիվ 1246-Ն որոշում)

i

040.0342.230600

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» հունիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունիսի 2000 թվականի N 342

 

i

ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստան-սփյուռք փոխհարաբերությունները համակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգում ստեղծել սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարություն` գերատեսչության կարգավիճակով:

i

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարության կանոնադրության, կենտրոնական ապարատի կառուցվածքի և աշխատողների թվի վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` երկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարության պահպանման ծախսերի վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 23-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.06.2000
N 342
Որոշում