040.0331.220600
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» հունիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունիսի 2000 թվականի N 331
i
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ «ԵԼԱԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի «Բաժնետիրական ընկերությունների լուծարման մասին» N 703 որոշմամբ լուծարվող Նոյեմբերյանի «Ելակ» փակ բաժնետիրական ընկերության գույքի ամբողջականությունը պահպանելու և պարտավորությունները մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Նոյեմբերյանի «Ելակ» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովին`
ա) հաշվեկշռային մեթոդով 17273,0 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը` 20728,0 հազ. դրամ) գնահատված Նոյեմբերյանի «Ելակ» փակ բաժնետիրական ընկերության հիմնական միջոցները և ապրանքանյութական պաշարներն օտարել որպես գույքային համալիր` մրցույթով.
բ) սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
օտարման ենթակա գույքի (այսուհետև` գույք) համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը.
գ) գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել 5182,0 հազ. դրամ.
դ) 10-օրյա ժամկետում Նոյեմբերյանի «Ելակ» փակ բաժնետիրական ընկերության գույքի վաճառքից ստացված միջոցների հաշվին մարել ընկերության կրեդիտորական պարտավորությունները` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70 հոդվածով սահմանված կարգով.
ե) կրեդիտորական պարտավորությունները մարելուց հետո 15-օրյա ժամկետում գույքի վաճառքից ստացված գումարի մնացած մասի 20 տոկոսը բաշխել ընկերության ոչ պետական բաժնետերերի միջև` նրանց բաժնեմասերին համապատասխան.
զ) հաստատել ու մամուլում և (կամ) զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ոչ պետական բաժնետոմսերի լուծարային արժեքի վճարման կարգը` նախատեսելով, որ յուրաքանչյուր բաժնետեր իր բաժնետոմսի լուծարային արժեքը կարող է ստանալ ընկերության կրեդիտորական պարտավորությունները մարելուց հետո` 15-օրյա ժամկետում: Նշված ժամկետում գումարը չստանալու դեպքում բաժնետերն այն կարող է ստանալ լուծարման հանձնաժողովի կողմից «Հայխնայբանկ» պետական փակ բաժնետիրական ընկերության Նոյեմբերյանի մասնաճյուղում իր անվամբ բացված ցպահանջ ավանդային հաշվից.
է) ընկերության ոչ պետական բաժնետոմսերի լուծարային արժեքը վճարելուց հետո մնացած դրամական միջոցները փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) երկամսյա ժամկետում ապահովել մրցույթի անցկացումը.
բ) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 22-ից: