041.0365.190600
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 հունիսի 2000 թվականի N 365
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 425 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 425 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
ա) կանոնադրության 22-րդ կետում`
i
«ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) ստեղծում, վերակազմավորում և լուծարում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության տարածքային հարկային տեսչությունները, հաստատում դրանց կառուցվածքը, աշխատողների թիվը և դրանց պահպանման ծախսերի նախահաշիվները, ինչպես նաև հաստատում է տարածաշրջանային մաքսատների ու մաքսային կետերի կառուցվածքը, աշխատողների թիվը և դրանց պահպանման ծախսերի նախահաշիվները».
«զ» ենթակետը «կանոնադրությունը» բառից հետո լրացնել «կենտրոնական ապարատի» բառերով.
i
բ) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների
նախարարության կենտրոնական ապարատի
Նախարարի աշխատակազմ
Մեթոդաբանության վարչություն
Տեղեկատվական վարչություն
Հարկային վարչություն
Մաքսային վարչություն
Իրավաբանական վարչություն
Օպերատիվ հետախուզության վարչություն
Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն
Հետաքննության վարչություն
Բարեփոխումների և տնտեսական վերլուծության բաժին
Կադրերի բաժին
Ֆինանսահաշվային բաժին»: