(ուժը կորցրել է 08.11.12 թիվ 1617-Ն որոշում)
i
040.0289.070600
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» հունիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հունիսի 2000 թվականի N 289
i
ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԵՋ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ԱՆՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐԻ ԵՎ ՖԱՔՍԻՄԻԼԵՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 ու «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) ֆիրմային անվանումներում թույլտվություն պահանջող անունների ու անվանումների օգտագործման կարգը (կցվում է).
բ) ապրանքային նշանների մեջ թույլտվություն պահանջող անունների, դիմանկարների և ֆաքսիմիլեների օգտագործման կարգը (կցվում է):
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի «Ֆիրմային անվանումների և ապրանքային նշանների մեջ որոշ անունների ու անվանումների օգտագործման կարգը հաստատելու մասին» N 609 և 1998 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի N 609 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 320 որոշումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թ.
հունիսի 7-ի N 289 որոշմամբ
ԿԱՐԳ
ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգը սահմանված է «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի համաձայն և կարգավորում է «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերն ու դրանց թարգմանությունները, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումները, հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը, նրա մահվան և ժառանգներ չունենալու դեպքում, իրավաբանական անձի ֆիրմային անվանման մեջ օգտագործելու հետ կապված հարցերը:
i
2. Իրավաբանական անձինք «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և (կամ) դրանց թարգմանություններն իրենց ֆիրմային անվանումների` տարբերակող նշանակության անուններում կարող են օգտագործել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության (այսուհետև` Հայարտոնագիր) թույլտվությամբ:
Թույլտվությունը տրվում է ֆիրմային անվանման գրանցման հայտի կամ այդպիսի թույլտվություն ստանալու մասին դիմումի հիման վրա, որին կցվում է սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Հայարտոնագիրը, ֆիրմային անվանման գրանցման հայտը քննարկելիս, ֆիրմային անվանումների` տարբերակող նշանակության անուններում «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերի և (կամ) դրանց թարգմանությունների առկայության դեպքում թույլատրում է դրանց օգտագործումը ֆիրմային անվանման մեջ, եթե հայտին կից ներկայացվել է նաև այդպիսի թույլտվության համար նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը և գրանցման ներկայացրած ֆիրմային անվանումը համապատասխանում է «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:
Սույն կետում նշված թույլտվությունն ստանալուց հետո ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ համապատասխան բառերը և (կամ) դրանց թարգմանությունները յուրաքանչյուր հաջորդ տարվա ընթացքում կարող են օգտագործվել միայն այդ տարվա համար նախատեսված պետական տուրքը նախօրոք վճարելու դեպքում:
Հաջորդ տարիների համար տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացվում է Հայարտոնագիր` վճարումից հետո 10-օրյա ժամկետում:
«Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը ֆիրմային անվանումներում կարող են օգտագործվել առանց թույլտվության, եթե դա պայմանավորված է տվյալ իրավաբանական անձի ֆիրմային անվանման մեջ նրա հիմնադրի անվանման օգտագործման անհրաժեշտությամբ, կամ եթե նշված բառերը ներառված չեն ֆիրմային անվանումների տարբերակող նշանակության անուններում:
i
3. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումները ֆիրմային անվանումներում առանց թույլտվության կարող են օգտագործվել, եթե դրանք տվյալ ֆիրմային անվանումն ունեցող իրավաբանական անձը չեն բնորոշում որպես տվյալ վարչատարածքային նշանակության սուբյեկտ:
Եթե Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորի անվանման օգտագործմամբ ֆիրմային անվանումն իրավաբանական անձը բնորոշում է որպես տվյալ վարչատարածքային նշանակության սուբյեկտ, կամ եթե վարչատարածքային միավորի անվանումն օգտագործվում է որպես ֆիրմային անվանման` տարբերակող նշանակության անուն, ապա անհրաժեշտ է ստանալ մարզի անվանման համար` համապատասխան մարզպետի, «Երևան» բառն օգտագործելու համար` Երևանի քաղաքապետի, Հայաստանի Հանրապետության այլ քաղաքների ու գյուղերի անվանումների համար` համապատասխան քաղաքապետի կամ գյուղապետի թույլտվությունը:
(3-րդ կետը փոփ. 03.06.10 թիվ 686-Ն որոշում)
4. Հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը, նրա մահվան և ժառանգներ չունենալու դեպքում, ֆիրմային անվանման մեջ առանց թույլտվության կարող է օգտագործվել այն դեպքում, երբ այդ անձի համբավը ձեռք է բերվել այնպիսի ոլորտում, որը համընկնում է տվյալ իրավաբանական անձի գործունեության հիմնական ոլորտին:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թ.
հունիսի 7-ի N 289 որոշմամբ
ԿԱՐԳ
ապրանքային նշանների մեջ թույլտվություն պահանջող
անունների, դիմանկարների և ֆաքսիմիլեների օգտագործման
1. Սույն կարգը սահմանված է «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետի համաձայն և կարգավորում է հռչակավոր անձանց անունները, ազգանունները, կեղծանուններն ու դրանց ածանցյալները, դիմանկարները և ֆաքսիմիլեներն ապրանքային նշանների մեջ օգտագործելու հետ կապված հարցերը:
2. Ֆիզիկական և իրավաբանական անձինք հռչակավոր անձանց անունները, ազգանունները, կեղծանունները և դրանց ածանցյալները, դիմանկարներն ու ֆաքսիմիլեներն իրենց ապրանքային նշանի մեջ կարող են օգտագործել միայն համապատասխան թույլտվություն ունենալու դեպքում, որը տալիս է տվյալ անձը, իսկ նրա մահվան դեպքում` տվյալ անձի ժառանգը:
3. Ֆիզիկական և իրավաբանական անձինք հռչակավոր անձանց մահվան և ժառանգներ չունենալու դեպքում նրանց անունները, ազգանունները, կեղծանուններն ու դրանց ածանցյալները, դիմանկարները և ֆաքսիմիլեներն իրենց ապրանքային նշանների մեջ օգտագործելու համար թույլտվություն ստանալու նպատակով պետք է դիմեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչություն (այսուհետև` Հայարտոնագիր)` նշելով այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար պետք է օգտագործվի տվյալ ապրանքային նշանը:
4. Ապրանքային նշանի գրանցման դեպքում հայտին կից Հայարտոնագիր է ներկայացվում նաև հռչակավոր անձանց անունների, ազգանունների, կեղծանունների ու դրանց ածանցյալների, դիմանկարների և ֆաքսիմիլեների օգտագործման համար այդ անձանց կամ նրանց ժառանգների տված թույլտվությունը; իսկ նրանց մահվան և ժառանգներ չունենալու դեպքում Հայարտոնագիրը թույլտվություն տալու հարցը քննարկում է ապրանքային նշանի գրանցման հայտի հիման վրա` դրա քննարկման ընթացքում առանց թույլտվություն ստանալու մասին առանձին դիմում պահանջելու:
5. Հայարտոնագիրը հռչակավոր անձանց անունները, ազգանունները, կեղծանունները և դրանց ածանցյալները, դիմանկարներն ու ֆաքսիմիլեները, այդ անձանց մահվան և ժառանգներ չունենալու դեպքում, ապրանքային նշանների մեջ օգտագործելու համար թույլտվություն ստանալու մասին դիմումներն ու այդպիսի ապրանքային նշանների գրանցումը մերժում է այն բոլոր դեպքերում, երբ այդ ապրանքային նշանների օգտագործումն անհարիր է տվյալ անձի հռչակին և կարող է ստվեր գցել նրա հեղինակության վրա: