040.0256.260500
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» մայիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 մայիսի 2000 թվականի N 256
i
1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՇԵՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՇԻՐՄԱՔԱՐԵՐԸ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ, ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ ԲԱՐԵԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի դեկտեմբերի 27-ի «1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող և նրանց ընտանիքների օժանդակության միջոցառումների մասին» ՆՀ-460 հրամանագրի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Զոհվածների շիրմաքարերի պատրաստման, տեղադրման և գերեզմանների բարեկարգման աշխատանքների կատարումն ապահովելու համար Երևանի քաղաքապետարանին հատկացնել 21 մլն դրամ, իսկ Գեղարքունիքի մարզպետարանին` 3 մլն դրամ Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Երևանի քաղաքապետին և Գեղարքունիքի մարզպետին` յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին հատկացնել 3 մլն դրամ` զոհվածների հարազատների կողմից սույն որոշման 1-ին կետով նախատեսված աշխատանքների իրականացման համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 26-ից: