(ուժը կորցրել է 16.03.02 ՆՀ-1063 հրամանագիր)
i
030.0577.200500
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85 հոդվածի երրորդ մասով և ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-456 հրամանագրի` որոշում եմ.
1. Վերակազմակերպել բաժանման ձևով`
ա) Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության.
բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարությունը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության:
i
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի ՆՀ-456 հրամանագրի I բաժինը (Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի փետրվարի 28-ի ՆՀ-490 հրամանագրի խմբագրությամբ) շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«I. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.
1. Ազգային անվտանգության նախարարություն
2. Առողջապահության նախարարություն
3. Արդարադատության նախարարություն
4. Արդյունաբերության և առևտրի նախարարություն
5. Արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար
6. Արտաքին գործերի նախարարություն
7. Բնապահպանության նախարարություն
8. Գյուղատնտեսության նախարարություն
9. Էներգետիկայի նախարարություն
10. Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
11. Կրթության և գիտության նախարարություն
12. Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն
13. Ներքին գործերի նախարարություն
14. Պաշտպանության նախարարություն
15. Պետական գույքի կառավարման նախարարություն
16. Պետական եկամուտների նախարարություն
17. Սոցիալական ապահովության նախարարություն
18. Տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարություն
19. Տրանսպորտի և կապի նախարարություն
20. Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն»:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
20 մայիսի 2000 թ.
ՆՀ-577