040.0230.080500
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» մայիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 մայիսի 2000 թվականի N 230
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ա» կետին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 121 որոշման 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 12 խմբի 01 ենթախմբի «1. Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» բաժնի «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն» տողով նախատեսված 79462.9 հազ. դրամը պակասեցնել 4934.8 հազ. դրամով (այն հաստատելով ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելվածի)` նույն չափով ավելացնելով 14 խմբի 06 ենթախմբի «5. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» տողով նախատեսված գումարը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 8-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 2000 թ.
մայիսի 8-ի N 230 որոշման
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության
կենտրոնական ապարատի պահպանման ծախսերի պակասեցումն ըստ
տնտեսագիտական դասակարգման
.__________________________________________________________________________.
| Հոդվածի անվանումը | Գումարը |
| | (հազ. դրամ)|
|_____________________________________________________________|____________|
| ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |4934.8 |
|_____________________________________________________________|____________|
| այդ թվում` | |

| ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |4934.8 |
|_____________________________________________________________|____________|
| այդ թվում` | |
|_____________________________________________________________|____________|
|Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների | |
|աշխատողների աշխատավարձ |1662.0 |
|_____________________________________________________________|____________|
|Ընթացիկ տրանսֆերտներ |195.8 |
|_____________________________________________________________|____________|
| այդ թվում` | |
|_____________________________________________________________|____________|
|պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |195.8 |
|_____________________________________________________________|____________|
|Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր |3077.0 |
|_____________________________________________________________|____________|
| այդ թվում` | |
|_____________________________________________________________|____________|
|Ապրանքների ձեռքբերում |197.3 |
|_____________________________________________________________|____________|
| այդ թվում` | |
|_____________________________________________________________|____________|
|Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր |197.3 |
|_____________________________________________________________|____________|
| այդ թվում` | |
|_____________________________________________________________|____________|
|գրասենյակային ապրանքներ և նյութեր |197.3 |
|_____________________________________________________________|____________|
|Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ |203.7 |
|_____________________________________________________________|____________|
|Տրանսպորտային ծառայությունների վճարներ |873.6 |
|_____________________________________________________________|____________|
|Կապի ծառայությունների վճարներ |805.7 |
|_____________________________________________________________|____________|
|Կոմունալ ծառայությունների վճարներ |646.7 |
|_____________________________________________________________|____________|
| այդ թվում` | |
|_____________________________________________________________|____________|
|Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր |640.0 |
|_____________________________________________________________|____________|
|ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր |6.7 |
|_____________________________________________________________|____________|
|Այլ ծախսեր |350.0 |
|_____________________________________________________________|____________|
| այդ թվում` | |
|_____________________________________________________________|____________|
|Ներկայացուցչական ծախսեր |350.0 |