Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն Ո ...

 

 

040.0630.210616

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունիսի 2016 թվականի N 630-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 10.1-ին, 17-րդ հոդվածներին և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի`

i

ա. 6-րդ կետի երկրորդ նախադասությունը «որոշումներով սահմանված պահանջներին ապահովմամբ» բառերից հետո լրացնել «, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման և փոփոխման դեպքերում` նաև» բառերով,

i

բ. 8-րդ կետը «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «եթե օրենքով այլ բան սահմանված չէ:» բառերով,

i

գ. 27-րդ կետի 4-րդ ենթակետը «փաստաթղթերը ենթակա են» բառերից հետո լրացնել «պետական» բառով,

դ. 37-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3) կառույցների արտաքին տեսքը, հարաչափերն ու գործառնական նշանակությունը չփոփոխող աշխատանքների համար, եթե դրանք չեն հանգեցնում շենքի սեյսմակայունությունն ու հուսալիությունն ապահովող կառուցվածքների փոփոխությանը, չեն վատթարացնում կառուցողական ու անվտանգության այլ բնութագրերը (ցուցանիշները), չեն վատթարացնում կառուցողական ու անվտանգության այլ բնութագրերը (ցուցանիշները)`

ա. միջին և միջինից բարձր ռիսկայնության աստիճանի (II և III կատեգորիաների) օբյեկտների կամ դրանց առանձին հատվածների ներքին վերակառուցումների համար,

բ. պատմության և մշակույթի հուշարձան չհանդիսացող բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) բազմաբնակարան բնակելի շենքերում առանձին բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի ներքին վերակառուցումների համար, եթե դրանք չեն հանգեցնում բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքների փոփոխությանը:»,

ե. 37-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.

«4) սույն կարգի 130-րդ կետով նախատեսված դեպքերում:»,

զ. 41-րդ կետում «N 4-8 ձև» բառերը փոխարինել «N 4-7 ձև» բառերով,

i

է. 47-րդ կետը «, կամ գործառնական նշանակության փոփոխության,» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման և փոփոխման» բառերով, ինչպես նաև հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Էլեկտրոնային համակարգի միջոցով առաջադրանքի տրամադրման ընթացակարգն իրականացվում է սույն որոշման N 3 հավելվածով սահմանված կարգով:»,

ը. 98-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

i

«Ընդ որում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` տեղական տուրքը վճարելու մասին անդորրագրի (անդորրագրերի) փոխարեն կարող է ներկայացվել նաև պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (այսուհետ` անդորրագիր):

Էլեկտրոնային համակարգի միջոցով նախագծային փաստաթղթերի համաձայնեցման և միաժամանակ շինարարության թույլտվության ստացման ընթացակարգն իրականացվում է սույն որոշման N 3 հավելվածով սահմանված կարգով:»,

i

թ. 106-րդ կետի 5-րդ ենթակետը «եթե չի ներկայացվել օրենքով» բառերից հետո լրացնել «(կամ սույն կարգի 98-րդ կետով)» բառերով, իսկ 7-րդ ենթակետը «դիմումով» բառից հետո` «նոր» բառով,

i

ժ. 118-րդ կետը «2002 թվականի ապրիլի 20-ի N 438» բառերից հետո լրացնել «և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշումներով» բառերով և կետից հանել «որոշմամբ» բառը,

i

ժա. 129-րդ կետը «ծանուցում է» բառերից հետո լրացնել «(էլեկտրոնային համակարգի միջոցով ծանուցելու դեպքում` սույն որոշման N 3 հավելվածի 6-րդ կետում նշված գրանցման համարով)» բառերով,

ժբ. 130-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«130. Շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) թույլտվության տրամադրման օրվանից շինարարության տևողության ժամանակահատվածի կեսը լրանալու ժամկետում շինարարական աշխատանքներ չսկսելու դեպքում կառուցապատողը կարող է դիմել իրավասու մարմնին` ելակետային տվյալների, կառուցապատման և տեխնիկական պայմանների հնարավոր փոփոխությունների մասին լրացուցիչ տվյալներ ստանալու, դրանց փոփոխման արդյունքում լրամշակված նախագծային փաստաթղթերը սահմանված կարգով իրավասու մարմնի կողմից վերահամաձայնեցնելու (վերահաստատելու) և սույն կարգին համապատասխան նոր թույլտվություն ստանալու համար:

Այն դեպքերում, երբ ելակետային տվյալներում, կառուցապատման և տեխնիկական պայմաններում որևէ փոփոխություն կատարելու անհրաժեշտություն առկա չէ, ապա, հաշվի առնելով սույն որոշման N 2 հավելվածի 45-րդ կետով սահմանված պահանջը (մասնավորապես` փորձագիտական դրական եզրակացության կամ երաշխավորագրի գործողության համար սահմանված երեք տարվա ժամկետի լրանալը, որի դեպքում կառուցապատողը պետք է ապահովի նախկինում համաձայնեցված նախագծային փաստաթղթերի նոր փորձաքննություն կամ երաշխավորագիր), կառուցապատողը դիմում է իրավասու մարմնին` դիմումին կցելով նոր թույլտվության համար անհրաժեշտ տեղական տուրքի վճարումը հավաստող համապատասխան անդորրագիրը և սույն կարգի 101-րդ կետին համապատասխան` իրեն հանձնված նախագծային փաստաթղթերի բնօրինակը (բնօրինակները)` սույն կարգի 101-րդ կետով սահմանված ժամկետներում վերահամաձայնեցնելու (վերահաստատելու) համար:

Սույն կետով սահմանված գործառույթներն իրականացվում են սույն կարգի 38-41-րդ կետերով սահմանված պահանջների ապահովմամբ` հաշվի առնելով սույն կետում նշված առանձնահատկությունները, իսկ տրամադրված նոր շինարարության թույլտվության մեջ «Այլ պայմաններ» մասում կատարվում է գրառում` կառուցապատողին տրված նախորդ շինարարության թույլտվությունը (թույլտվությունները) ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:

Սույն կետում նշված նախագծային փաստաթղթերի վերահամաձայնեցումը (վերահաստատումը) իրականացվում է իրավասու մարմնի կողմից` նախկինում համաձայնեցված նախագծային փաստաթղթերի բնօրինակի (բնօրինակների) վրա համապատասխան նշում (գրառում) կատարելու միջոցով:»,

ժգ. 131-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«131. Շինարարական աշխատանքներ չսկսելու արդյունքում, մինչև սույն կարգի 130-րդ կետով սահմանված ժամկետը լրանալը, կառուցապատողի կողմից սահմանված կարգով նախատեսված դիմում չներկայացվելու դեպքում իրավասու մարմնի նախաձեռնությամբ շինարարության թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում` դրա մասին եռօրյա ժամկետում պատշաճ կարգով ծանուցելով կառուցապատողին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` կառուցվող շինության նկատմամբ կառուցապատողի գրանցված իրավունքների դադարեցում գրանցելու համար:»,

i

ժդ. 132-րդ կետը «որակի նկատմամբ տեխնիկական հսկողությունը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տեխնիկական հսկողության լիցենզիա չպահանջող դեպքերի)» բառերով,

i

ժե. 136-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ցանկում աստղանիշով (*) նշված` շենքերի արտաքին տեսքը փոփոխող ընթացիկ նորոգման, այդ թվում` շենքերի ճակատների փողոցահայաց հատվածներում դեկորատիվ տարրերի տեղադրման, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման աշխատանքների իրականացման համար (եթե բարեկարգման աշխատանքներ իրականացնողն իրավասու մարմինը չէ)`»,

i

ժզ. 137-րդ կետում «19-օրյա ժամկետում իրավասու մարմին ներկայացված կարծիքը հիմք է» բառերը փոխարինել «կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության կամ համապատասխան տարածքային մարմնի թույլտվության առկայության դեպքում իրավասու մարմին ներկայացված կարծիքը, որոշումները հիմք են» բառերով,

i

ժէ. 144-րդ կետը «(սնանկություն, գործադիր մարմնի կալանավորում կամ բացակայություն, կառուցապատողի դեմ դատական վեճերի առկայություն)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող օբյեկտների դեպքում,» բառերով և հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող այն օբյեկտները, որոնք «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված են ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցված օբյեկտներ և կարող են կառուցվել առանց շինարարության իրականացման և (կամ) շինարարական որակի տեխնիկական հսկողության լիցենզիա ունեցող անձանց ներգրավմամբ, կամ այն դեպքերում, երբ ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավված չէ տարածքային բաժնի ներկայացուցիչը, ապա կառուցված օբյեկտի շահագործման ենթակա լինելու փաստը երաշխավորվում կամ հավաստվում է օբյեկտի հեղինակային հսկողություն իրականացնող պատասխանատու կապալառուի կողմից տրված գրավոր երաշխավորագրով կամ կառուցապատողի հայեցողությամբ` համապատասխան տեխնիկական հետազննության դրական եզրակացությամբ:»,

ժը. 147-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

i

«Միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների դեպքում ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավվում է տարածքային բաժնի ներկայացուցիչը` բացառությամբ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցված օբյեկտների:»,

ժթ. 147-րդ և 175-րդ կետերից հանել «տարածքային կառավարման և» բառերը,

իա. 152-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

i

«Հանձնաժողովի շահագրգիռ պետական մարմինների անդամների իրավասությունները սահմանում է համապատասխան բնագավառի լիազոր մարմնի ղեկավարը:»,

i

իբ. 154-րդ կետը «Տարածքային բաժինը» բառերից հետո լրացնել «(սույն կարգի 147-րդ կետով նախատեսված դեպքերում)» բառերով,

i

իգ. 175-րդ կետից հանել «քաղաքաշինական պետական տեսչության համապատասխան» և «(այսուհետ` տարածքային բաժին)» բառերը,

i

իդ. 178-րդ կետի 3-րդ ենթակետը և 192-րդ կետի 4-րդ ենթակետը «Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերից հետո լրացնել «(կամ սույն կարգի 98-րդ կետով» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի`

i

ա. 5-րդ կետում «(այսուհետ` փորձագիտական մարմին)» բառերը փոխարինել «(այսուհետ` քաղաքաշինական փորձագիտական մարմին), օրենքով սահմանված դեպքերում` նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննություն իրականացնող` քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը (այսուհետ` լիազոր մարմին),» բառերով,

բ. 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

i

գ. 9-րդ կետի 1-ին ենթակետը «օբյեկտների մասով,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև միջին (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների մասով, եթե առկա չէ սույն կարգի 4-րդ կետում նշված երաշխավորագիրը.» բառերով,

դ. 9-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) պետական համալիր փորձաքննություն` բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների, ինչպես նաև բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների մասով` սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի կողմից հատուկ համալիր եզրակացության կազմման նպատակով ներկայացնելու համար.»,

ե. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.

i

«10.1. Պարզ փորձաքննությունն անցկացվում է պատվիրատուի և քաղաքաշինական փորձագիտական մարմնի միջև կնքված պայմանագրի հիման վրա:»,

զ. 12-րդ կետում «կիրառման» բառը փոխարինել «օգտագործման» բառով,

i

է. 13-րդ կետում «Համալիր» բառը փոխարինել «Պետական համալիր» բառերով, «նախագծային» բառը` «այդ թվում` նաև ծրագրային» բառերով, իսկ «շրջակա միջավայրի» բառերից հետո կետը լրացնել «պահպանության վրա ազդեցության» բառերով,

ը. 14-րդ կետում «Համալիր» բառը փոխարինել «Պետական համալիր» բառերով,

i

թ. 15-րդ կետում «մասնագիտական եզրակացությունը» բառերը փոխարինել «համաձայնությունը» բառով,

ժ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-ին կետով.

i

«15.1. Պետական համալիր փորձաքննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված` լիազոր մարմնի համակարգում գործող փորձաքննական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի անհատական կազմը` շահագրգիռ մարմինների համապատասխան մասնագետների ներգրավմամբ, հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Հանձնաժողովը համակարգում և ամփոփում է սույն կարգի 21-րդ կետով սահմանված` պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուի կողմից ստացված շահագրգիռ մարմինների եզրակացությունները (համաձայնեցումները):»,

i

ժա. 16-րդ կետում «Համալիր» բառը փոխարինել «Պետական համալիր» բառերով, նույն կետի 1-ին ենթակետը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «(բացառությամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերի).» բառերով, իսկ 3-րդ ենթակետը «նշանակություն ունեցող օբյեկտների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սույն կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետով և 24-րդ կետով նախատեսված դեպքերում` բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների» բառերով,

i

ժբ. 17-րդ և 19-րդ կետերում «համալիր» բառը փոխարինել «պետական համալիր» բառերով,

ժգ. 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«18. Հանձնաժողովը նախապատրաստում է պետական համալիր փորձագիտական եզրակացություն` հաշվի առնելով տվյալ քաղաքաշինական փաստաթղթին առնչվող շահագրգիռ պետական մարմինների եզրակացությունները (համաձայնեցումները): Պետական համալիր փորձագիտական եզրակացությունը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից և տրամադրվում պատվիրատուին:»,

i

ժդ. 19-րդ կետում «սեյսմաշրջանացման կամ սեյսմամիկրոշրջանացման (կախված տարածական պլանավորման փաստաթղթի մասշտաբից)` սեյսմիկ պաշտպանության» բառերը փոխարինել «ինժեներաերկրաբանական շրջանացման` ինժեներական երկրաբանության» բառերով,

ժե. 20-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

i

ժզ. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«21. Շահագրգիռ մարմինները` ըստ համապատասխան բնագավառների, իրենց եզրակացությունները տրամադրում են պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուին, որը դրանք ներառում է սույն կարգի 31-րդ կետով սահմանված փաստաթղթերի կազմում` վերջիններիս կազմն ու բովանդակությունը համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի պահանջներին:»,

i

ժէ. 22-րդ կետի «քաղաքաշինական փաստաթղթերը» բառերից հետո հանել «համալիր» բառը,

i

ժը. 24-րդ կետում «փորձաքննության գործունեության լիցենզիա ունեցող անձը (անձինք)» բառերը փոխարինել «պետական համալիր փորձաքննություն իրականացնող,» բառերով, իսկ վերջին նախադասությունը «ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի» բառերից հետո լրացնել «հատուկ համալիր» բառերով,

i

ժթ. 27-րդ կետի առաջին և երկրորդ նախադասություններում և 28-րդ կետում «փորձագիտական մարմնի» բառերը փոխարինել «հանձնաժողովի» բառերով,

i

իա. 31-րդ կետը «տեխնիկական պայմանները, ինչպես նաև» բառերից հետո լրացնել «ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի դեպքում`» բառերով, իսկ «սույն կարգի 13-րդ կետում նշված» բառերը փոխարինել «տվյալ քաղաքաշինական փաստաթղթին առնչվող» բառերով,

i

իբ. 35-րդ կետում «փորձագիտական» բառը փոխարինել «փորձաքննություն իրականացնող» բառերով,

i

իգ. 37-րդ կետում «ստորագրման» բառը փոխարինել «կնքման» բառով, իսկ «փորձագիտական մարմնի կողմից ստորագրվելու օրը» բառերը` «փորձաքննություն իրականացրած մարմնի կողմից հաստատվելու օրը:» բառերով,

i

իդ. 41-րդ կետի 6-րդ ենթակետում «Փորձագիտական» բառը փոխարինել «Փորձաքննություն իրականացնող» բառերով,

i

իե. 44-րդ կետում «փորձագիտական» բառը փոխարինել «փորձաքննություն իրականացրած» բառերով.

3) որոշման N 3 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«Հավելված N 3

ՀՀ կառավարության

2015 թվականի մարտի 19-ի

N 596-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Էլեկտրոնային քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման համակարգի (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) կիրառմամբ կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացն իրականացվում է կառուցապատողի (հայտատուի) հայեցողությամբ` թույլտվություն տրամադրող մարմնի (այսուհետ` իրավասու մարմին) «Մեկ պատուհանի» ծառայության (այսուհետ` էլեկտրոնային ընդունարան) միասնական վեբ կայքի միջոցով:

2. Էլեկտրոնային համակարգի ավտոմատացման միջոցառումներն իրականացվում են երեք հիմնական ուղղությամբ`

1) գործառույթների ներքին ավտոմատացում (այսուհետ` կորպորատիվ ցանց).

2) կորպորատիվ ցանցի միացումն այն ցանցերին (մատակարար կազմակերպություններ, պետական լիազորված, իրավասու և այլ շահագրգիռ մարմիններ), որոնց տվյալներն անհրաժեշտ են կառուցապատման թույլտվությունների տրամադրման համար (այսուհետ` ինստիտուցիոնալ ցանց) և որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի (այսուհետ` N 1 հավելված) պահանջների շրջանակում ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անմիջական լիազորություն կամ գործառույթ` համապատասխան վարչական վարույթի արդյունքում տրվող կամ ձևակերպվող էլեկտրոնային թույլտվության համար.

3) արտաքին ցանցի միջոցով հայտատուներին առցանց (on-line) ծառայությունների մատուցման ապահովում` օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների էլեկտրոնային վճարումներ կատարելու համար:

3. Արտաքին փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է ինստիտուցիոնալ ցանցի միջոցով, որը համակարգում է, այդ թվում` դրա անխափան ու անվտանգ շահագործման սպասարկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից, իսկ ներքին փաստաթղթաշրջանառությունը` կորպորատիվ ցանցի միջոցով, որի անխափան ու անվտանգ շահագործման սպասարկումն իրականացվում է սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված յուրաքանչյուր մարմնի կամ կազմակերպության կողմից, որով կառուցապատողի կողմից ներկայացված ցանկացած հայտը (կամ դիմումը)` կից փաստաթղթերով, ուղարկվում է գործառույթի կատարման լիազորություն ունեցող իրավասու մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը:

4. Էլեկտրոնային ընդունարանը կառուցապատող-իրավասու մարմին շղթայի միջանկյալ օղակն է, որի գործառույթները սահմանափակվում են կառուցապատողից դիմումներ (կից փաստաթղթերով) ընդունելու (համակարգում գրանցման համար (N) տրամադրելու և անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն մատուցելու), իսկ գործընթացի ավարտից հետո` կառուցապատողին ծանուցելու և համապատասխան փաստաթղթերը նրան հանձնելու պարտականություններով:

5. Էլեկտրոնային համակարգի միջոցով կառուցապատման թույլտվությունների (այդ թվում` ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն), ճարտարապետաշինարարական նախագիծ, շինարարության կամ քանդման թույլտվություն, ավարտական ակտ կամ շահագործման թույլտվություն) տրամադրման ընթացակարգերն իրականացվում են N 1 հավելվածով սահմանված հաջորդականությամբ, պայմաններով և ժամկետներում:

6. Էլեկտրոնային համակարգի միջոցով կառուցապատման թույլտվություններ ստանալու համար կառուցապատողն իրավասու մարմնի էլեկտրոնային ընդունարանում կարող է գրանցվել սույն կարգի 5-րդ կետում նշված գործառույթների իրականացման առաջին կամ յուրաքանչյուր հաջորդական փուլում, ընդ որում, գրանցման համարը` կառուցապատողի համար իր կողմից ներկայացված հայտի (դիմումի) հետագա շարժի մասին, հավաստի տեղեկություններ ստանալու միջոց է` ապահովելով գործընթացի թափանցիկությունը դրա իրականացման ամբողջ ընթացքում:

7. Էլեկտրոնային համակարգի միջոցով կառուցապատման համապատասխան թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն), ճարտարապետաշինարարական նախագիծ, շինարարության կամ քանդման թույլտվություն, ավարտական ակտ կամ շահագործման թույլտվություն) ստանալու համար կառուցապատողը գրանցվում է իրավասու մարմնի էլեկտրոնային ընդունարանի վեբ կայքում` նշելով իր էլեկտրոնային հասցեն ու հեռախոսահամարը, ստանում գրանցման համարը (կամ օգտագործում նախապես ստացված գրանցման համարը) և ներկայացնում լրացված ու իր էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված` N 1 հավելվածով սահմանված համապատասխան էլեկտրոնային հայտը (դիմումը) և պահանջվող փաստաթղթերը կամ ստորագրված հայտի ու նշված փաստաթղթերի տեսաներածված պատճենները:

8. Իրավասու մարմնի կողմից մատակարար կազմակերպություններին, պետական լիազորված և այլ մարմիններին` N 1 հավելվածով սահմանված դեպքերում ու ժամկետներում ներկայացվող հարցումները, ինչպես նաև վերջիններիս հետ հետադարձ կապն ապահովվում է էլեկտրոնային հաղորդակցության ինստիտուցիոնալ ցանցի միջոցով:

Ընդ որում, ինստիտուցիոնալ ցանցի միջոցով կառուցապատողի կողմից համապատասխան հայտը (դիմումը) N 1 հավելվածով սահմանված պահանջներով մուտքագրվելուց հետո 2-օրյա ժամկետում, իրավասու մարմինը, ըստ անհրաժեշտության, կարող է հարցում կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային գրասենյակ` կառուցապատման թույլտվություն տրվող հողամասի մասին անհրաժեշտ տեղեկություններ (մասնավորապես, կադաստրային քարտեզից կառուցապատվող հողատարածքի հանույթի և գրանցված անշարժ գույքի վկայականի կրկնօրինակի տեսաներածված էլեկտրոնային վավերացված տարբերակները) ստանալու համար, իսկ տարածքային գրասենյակը` էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված գրությամբ, այդ տեղեկությունները ինստիտուցիոնալ ցանցի միջոցով առաքում է իրավասու մարմնին հարցումն ստանալուց հետո`

1) 3-օրյա ժամկետում` II և III ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտների համար.

2) 5-օրյա ժամկետում` IV և V ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտների համար:

9. Էլեկտրոնային համակարգի միջոցով` էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված համապատասխան կառուցապատման թույլտվության (կամ թույլտվությունների) էլեկտրոնային տարբերակը կամ այն մերժելու մասին գրությունը (նշելով մերժման պատճառները), իրավասու մարմնի կողմից թվագրվելուց հետո` 3-օրյա ժամկետում, կառուցապատողին է առաքվում հայտում նշված էլեկտրոնային հասցեով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև նշված հեռախոսահամարի (կամ հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն (sms) ուղարկելու) միջոցով, ընդ որում, հայտը (դիմումը) կարող է մերժվել միայն N 1 հավելվածով սահմանված հիմքերով:

10. N 1 հավելվածով սահմանված պահանջներով և սույն կարգով նախատեսված ընթացակարգով հարուցված ցանկացած վարչական վարույթի շրջանակում իրավասու մարմինը, ըստ անհրաժեշտության, կարող է էլեկտրոնային ծանուցմամբ առաջարկել կառուցապատողին, վերջինիս հայեցողությամբ, իրավասու մարմնին ներկայացնել նաև, N 1 հավելվածով սահմանված կարգի շրջանակներում նախատեսված հայտին (դիմումին) կցվող որոշ փաստաթղթերի (մասնավորապես, մասնագիտական եզրակացություններ, տեղական տուրքի կամ վճարի մուծումը հավաստող անդորրագրեր) բնօրինակներ:

11. Կառուցապատողը կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքում կրում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

12. Սույն կարգին համապատասխան և N 1 հավելվածով նախատեսված կառուցապատման թույլտվությունների հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար կառուցապատողն իրավասու մարմին է դիմում ինստիտուցիոնալ ցանցի միջոցով կամ կառուցապատման թույլտվությունները ներկայացնում է էլեկտրոնային կրիչով:».

i

4) որոշման N 4 հավելվածի N 1 ցանկի 8-րդ կետը «փոխարինումը» բառից հետո լրացնել «դեկորատիվ տարրերի տեղադրումը,» բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ ենթակետով.

«10) (*) շենքերի ճակատների փողոցահայաց հատվածներում դեկորատիվ տարրերի տեղադրում».

5) որոշման N 4 հավելվածի N 2 ցանկի`

ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2. Միջին ռիսկայնության (lI կատեգորիայի) օբյեկտների նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը փոխարինվում է նախագիծը թողարկող պատասխանատու կապալառուի երաշխավորագրով: Շինարարության որակի տեխնիկական հսկողությունը փոխարինվում է շինարարական աշխատանքների պատասխանատու կապալառուի երաշխավորագրով` բացառությամբ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տեխնիկական հսկողության և շինարարության իրականացման լիցենզիա չպահանջող դեպքերի»,

բ. ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

i

«2.1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտի համապատասխանությունը նախագծային փաստաթղթերին կարող է հիմնավորվել հեղինակային հսկողություն իրականացնող պատասխանատու կապալառուի գրավոր երաշխավորագրով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 144-րդ կետում նշված փաստաթղթերով:».

6) որոշման N 4 հավելվածի N 3 ցանկի`

i

ա. 2-րդ կետը «ենթակա են» բառերից հետո լրացնել «պետական» բառով, իսկ «13-րդ և 14-րդ կետերով» բառերը փոխարինել «9-րդ կետի 2-րդ ենթակետով, 13-16-րդ և 18-րդ կետերով» բառերով,

բ. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.

i

«5) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի նոյեմբերի 30-ի N 1243-Ն հրամանի 1-ին կետով սահմանված օբյեկտները:»,

i

գ. 4-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» պարբերությամբ.

«զ. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի նոյեմբերի 30-ի N 1243-Ն հրամանի 1-ին կետով սահմանված օբյեկտները:».

7) որոշման N 5 հավելվածի`

ա. N 1-2 ձևի 9.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

i

սահմանային հարկայնության բարձրությունը

    9.3. թույլատրելի               գերազանցող շենքերի և  շինությունների

    բարձրությունը (մետր)           նախագծման դեպքում` ՀՀՇՆ II-6.02-2006

                                   «Սեյսմակայուն շինարարություն.

                                   Նախագծման նորմեր» շինարարական նորմերով

                                   սահմանված պահանջների ապահովում (հատուկ

                                   հաշվարկային մեթոդներ,

                                   սեյսմակայունության բարձրացման

                                   միջոցառումներ և այլն)

                                                                         «,

 

բ. N 1-2 ձևի 12.4-րդ կետում «58-րդ» բառը փոխարինել «57-րդ» բառով, իսկ 23-րդ կետում «89-րդ» բառը` «87-րդ» բառով,

i

գ. N 2-1 ձևի 4-րդ կետի 3-րդ ենթակետում և N 2-2 ձևի 2-րդ կետի 2-րդ ենթակետում «131-րդ» բառը փոխարինել «133-րդ» բառով,

դ. N 2-1 ձևի 5-րդ կետի 5-րդ ենթակետը և N 2-2 ձևի 3-րդ կետի 4-րդ ենթակետը «տեղական տուրքի» բառերից հետո լրացնել «(կամ սույն որոշման N 1 հավելվածի 98-րդ կետով սահմանված եղանակով)» բառերով,

i

ե. N 2-3 ձևի 4-րդ կետում «110-րդ» բառը փոխարինել «108-րդ» բառով, 5-րդ կետի 2-րդ ենթակետում «125-128-րդ» բառերը փոխարինել «123-126-րդ» բառերով և 3-րդ ենթակետում «86-րդ» բառը փոխարինել «84-րդ» բառով, իսկ 6-րդ կետում «13-րդ» բառը` «116-րդ» բառով,

i

զ. N 3-3-2 ձևի 3-րդ և N 3-3-3 ձևի 4-րդ կետերը «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «(կամ սույն որոշման N 1 հավելվածի 98-րդ կետով սահմանված եղանակով)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.06.2016
N 630-Ն
Որոշում