040.0685.130605
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 ապրիլի 2005 թվականի N 685-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 911 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի «Հրազդանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել 203.4 քառ. մետր տարածքը և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը` «Հրազդանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ընդհանուր քանակի պակասեցմամբ` բաժնետոմսերի ձեռքբերման և մարման միջոցով` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը: Սահմանել, որ գույքի առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված կարգով:
1.2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հրազդանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված 203.4 քառ. մետր տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել հավանական գնորդ «Էմբրիոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, Սպանդարյան 47) (այսուհետ` գնորդ):
1.3. Սահմանել`
ա) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 1020 հազ. դրամ.
բ) ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը` 1020 հազ. դրամ:
1.4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) եռամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 36672 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
1.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սահմանված վճարումը կատարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2.1. «Ատոմ» գիտաարտադրական ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բաժնետոմսերի ընդհանուր քանակի պակասեցմամբ, բաժնետոմսերի ձեռքբերման և մարման միջոցով` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը` առանձնացնել 12413 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող` Երևանի Թևոսյան 3/1 հասցեում գտնվող շենքից 7-րդ, 8-րդ և 9-րդ հարկերի զբաղեցրած 1815.3 քառ. մետր տարածքը և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը: Սահմանել, որ գույքի առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված կարգով:
2.2. «Ատոմ» գիտաարտադրական ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):
2.3. Սահմանել`
ա) «Ատոմ» գիտաարտադրական ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 7290 հազ. դրամ.
բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 7290 հազ. դրամ:
2.4. «Ատոմ» գիտաարտադրական ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 24939 հազ. դրամ, այդ թվում`
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2000 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 372 հազ. դրամ,
կարճաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով` 819 հազ. դրամ,
առևտրային կրեդիտորական պարտքերի գծով` 2409 հազ. դրամ,
ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 1124 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 215 հազ. դրամ,
այլ ընթացիկ պարտավորություններ` 18000 հազ. դրամ:
2.5. «Ատոմ» գիտաարտադրական ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2004 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
i
2.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`
ա) մինչև 2012 թվականը կատարել 26 մլն դրամի չափով ներդրում, ընդ որում` առաջին տարում` 10 մլն դրամ, երկրորդ տարում` 15 մլն դրամ և մինչև 2011 թվականի ավարտը` ևս մեկ մլն դրամ.
բ) առաջին տարում ապահովել 23 աշխատատեղ` 125 հազ. դրամ միջին աշխատավարձով, երկրորդ տարում` 33 աշխատատեղ` 150 հազ. դրամ միջին աշխատավարձով և մինչև 2012 թվականն ապահովել 13 աշխատատեղ` 40000 դրամ միջին աշխատավարձով.
գ) «Ատոմ» գիտաարտադրական ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի պահպանում` առնվազն 5 տարի ժամկետով.
դ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 223656 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
ե) մեկ տարվա ընթացքում իր միջոցների հաշվին ապահովել «Ատոմ» գիտաարտադրական ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերությունում գոյություն ունեցող տեխնիկական արխիվի փաստաթղթերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արխիվացումը, որոնք համարվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը:
(2.6-րդ կետը փոփ. 28.04.11 թիվ 494-Ն որոշում)
2.7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:
3.1. «Կաթկոմպլեկտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել քաղաքացի Մանվել Սարգսյանին հատկացված` 200 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող` 39 քառ. մետր մակերեսով մեկ սենյակի տարածքը և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը` բաժնետոմսերի ընդհանուր քանակի պակասեցմամբ` բաժնետոմսերի ձեռքբերման և մարման միջոցով` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը` այն անվանափոխել «Կաթկոմպլեկտ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` գնորդ): Սահմանել, որ գույքի առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված կարգով:
3.2. «Կաթկոմպլեկտ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:
3.3. Սահմանել`
ա) «Կաթկոմպլեկտ» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 2387 հազ. դրամ.
բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 1194 հազ. դրամ:
3.4. «Կաթկոմպլեկտ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 532 հազ. դրամ, այդ թվում`
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 50 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 347 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 135 հազ. դրամ:
3.5. «Կաթկոմպլեկտ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2004 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
3.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 42518 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:
4.1. «Կաթկոմպլեկտ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով 200 հազ. դրամ գնահատված արժեքով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` 39 քառ. մետր մակերեսով մեկ սենյակի տարածքը (քաղ. Երևան, Ա. Սարգսյան 10) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել քաղաքացի Մանվել Սարգսյանին (հասցեն` քաղ. Երևան, Դավթաշեն թաղ., 10-րդ փող., տուն 22, անձնագիր` AE 0291235, տրված` 013-ի կողմից)` վաճառքի գինը սահմանելով Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափը:
4.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.3. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:
5.1. «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բաժնետոմսերի ընդհանուր քանակի պակասեցմամբ, բաժնետոմսերի ձեռքբերման և մարման միջոցով` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը` առանձնացնել Արթիկի հին հյուրանոցի գույքը (քաղ. Արթիկ, Բաղրամյան 32) և Աշտարակի թիվ 3 ջերմոցի գույքը (քաղ. Աշտարակ, Ն. Աշտարակեցու 7)` դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար: Սահմանել, որ գույքի առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված կարգով:
5.2. «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` անվանափոխելով «Գլխամասային կոմունտնտ» փակ բաժնետիրական ընկերության:
5.3. Սահմանել`
ա) «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 61460 հազ. դրամ.
բ) մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 15365 հազ. դրամ:
5.4. «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 495 հազ. դրամ, այդ թվում`
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 353 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 142 հազ. դրամ:
5.5. «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2004 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
5.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:
5.8. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության բաժնետոմսերի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
5.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:
6.1. «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացված Արթիկի հին հյուրանոցի գույքը (քաղ. Արթիկ, Բաղրամյան 32) մասնավորեցնել մրցույթով:
6.2. Սահմանել`
ա) «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված Արթիկի հին հյուրանոցի գույքի (այսուհետ` գույք)` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 1673 հազ. դրամ.
բ) մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 1673 հազ. դրամ:
6.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով:
6.5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6.6. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:
7.1. «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացված Աշտարակի թիվ 3 ջերմոցի գույքը (քաղ. Աշտարակ, Ն. Աշտարակեցու 7) մասնավորեցնել դասական աճուրդով:
7.2. Սահմանել`
ա) «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված Աշտարակի թիվ 3 ջերմոցի գույքի (այսուհետ` գույք)` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 663 հազ. դրամ.
բ) դասական աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գինը` 663 հազ. դրամ:
7.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին:
7.4. Աճուրդն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7.5. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:
8.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության տնօրինության` Երևանի Պուշկինի 25 հասցեում գտնվող շենքից «Հայասա մարզատուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վարձակալված 290 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալ «Հայասա մարզատուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):
8.2. Սահմանել`
ա) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 1442 հազ. դրամ.
բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի վաճառքի գինը` 21630 հազ. դրամ:
8.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 519120 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
8.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:
9.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի 23 հասցեում գտնվող շենքի ոչ բնակելի բացվածքից 214.8 քառ. մետր տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալ «Սամէլնառ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):
9.2. Սահմանել`
ա) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 1416 հազ. դրամ.
բ) գույքի վաճառքի գինը` 1416 հազ. դրամ:
9.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 49978 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:
10.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Երևանի Սեբաստիայի 22 հասցեում գտնվող շենքի 119 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրա վարձակալ Արամ Մանուչարյանին (հասցեն` քաղ. Բերդ, Մաշտոցի 23/26, անձնագիր` AE 0415793, տրված` 056-ի կողմից) (այսուհետ` գնորդ):
10.2. Սահմանել`
ա) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 594 հազ. դրամ.
բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի վաճառքի գինը` 1123 հազ. դրամ:
10.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 40133 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
10.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:
i
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 29-ի «Երևանի քաղաքապետարանի «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության դուստր ձեռնարկությունները լուծարելու մասին» N 911 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման 2-րդ կետը «իրականացումը» բառից հետո լրացնել «բացառությամբ ցանկի 9-րդ կետի, որի լուծարման գործընթացի իրականացումը հանձնարարել, ինչպես նաև հիմնադրի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը» բառերով:
(11-րդ կետը փոփ. 22.09.05 թիվ 1693-Ն որոշում)
12.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Երևանի քաղաքապետարանի «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության Երևանի առևտրի և սպասարկումների պետական ձեռնարկության «Թիվ 722» դուստր ձեռնարկության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովի ստեղծումը` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ներկայացուցիչներին:
12.2. Լուծարման հանձնաժողովին`
ա) Երևանի քաղաքապետարանի «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության Երևանի առևտրի և սպասարկումների պետական ձեռնարկության «Թիվ 722» դուստր ձեռնարկության լուծարման հաշվեկշռի կազմման օրվա դրությամբ ընկերության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետին համապատասխան.
բ) Երևանի քաղաքապետարանի «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության Երևանի առևտրի և սպասարկումների պետական ձեռնարկության «Թիվ 722» դուստր ձեռնարկության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
12.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Երևանի քաղաքապետարանի «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության Երևանի առևտրի և սպասարկումների պետական ձեռնարկության «Թիվ 722» դուստր ձեռնարկության լուծարման գործընթացն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն տվյալ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:
13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-ԻՆ