(ուժը կորցրել է 02.04.04 թիվ 1-05/7-Ն հրաման)
i
310.0036.010998
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
17 հուլիսի 1998 թ. թիվ 01/36
i
«ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 հոդվածի և նպատակ ունենալով պարզաբանել օրենքի դրույթները` կապված Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման հարցերի հետ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը:
Հաստատված է` Համաձայնեցված է`
ՀՀ հարկային տեսչության ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
«17 « 07 1998թ. նախարարության հետ
թիվ 01/36 հրամանով
ՀՐԱՀԱՆԳ
ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
i
Սույն հրահանգը մշակված է ի կատարումն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 հոդվածի և նպատակ ունի պարզաբանել օրենքի դրույթները` կապված Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման հարցերի հետ:
Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման հարցերը կարգավորվում են առանձին հրահանգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» թիվ 740 որոշմանը
(ՀՀ կառավարության 1999 թվականի հունվարի 11-ի թիվ 7 որոշման խմբագրությամբ) համաձայն հաշվապահական հաշվառման նոր համակարգով հաշվառումը վարող (այսուհետ` հաշվապահական հաշվառման նոր համակարգով հաշվառումը վարող) իրավաբանական անձանց (ռեզիդենտների) համար սույն հրահանգի կիրառման առանձնահատկությունները սույն հրահանգում ներկայացվում են առանձին բաժիններով կամ կետերով:
(նախաբանը լրաց. 30.11.99 թիվ 01/35 հրաման)
1. Շահութահարկի հասկացությունը և հաշվարկման ընդհանուր հիմքը
1.1. Շահութահարկը սույն հրահանգի 2.1 կետում նշված հարկատուների կողմից «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է:
i
1.2. Շահութահարկը որոշելիս հաշվառումն իրականացվում է հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների հիման վրա, եթե «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չեն նախատեսվում դրանց կիրառման առանձնահատկություններ:
(1.2 կետը փոփ. 18.02.02 թիվ 02/244 հրաման)
1.3. Սույն հրահանգի 2.1 կետում նշված հարկատուները շահութահարկի հաշվարկի ներկայացման ժամկետում (մինչև ընթացիկ տարվա ապրիլի 15-ը) հարկային տեսչության մարմիններին գրավոր տեղեկացնում են հաշվետու տարում և հետագա տարիների համար իրենց ընտրած հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների սկզբունքների և կանոնների, ինչպես նաև դրանց փոփոխությունների մասին (եթե վերջիններիս օրենքով կամ այլ իրավական ակտով նման ընտրության իրավունք վերապահված է)` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից 1998թ. փետրվարի 5-ի թիվ 01/10 հրամանով հաստատված «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի վերաբերյալ հրահանգչական նամակ»-ի դրույթներով:
i
1.4. Հարկվող շահույթը որոշելիս ակտիվները և պարտավորությունները հաշվի են առնվում սկզբնական (ձեռքբերման) արժեքով, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքների:
(կետ 1.4 լրաց. 25.06.01 թիվ 02/921 հրաման)
1.5. Հարկվող շահույթը որոշելիս հաշվի են առնվում միայն սույն հրահանգով սահմանված պահուստների (պահուստաֆոնդերի) ստեղծման հետևանքով առաջացող եկամուտները և նվազեցումները:
(կետ 1.5 լրաց. 25.06.01 թիվ 02/921 հրաման)
2. Շահութահարկ վճարողները
i
2.1. Շահութահարկ վճարող են հանդիսանում Հայաստանի Հանրապետության հետևյալ ռեզիդենտները.
2.1.1. Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան մարմիններում պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպությունների (այդ թվում` բանկերը և ապահովագրական կազմակերպությունները):
Դրանք են`
ա) բաժնետիրական ընկերությունները (բաց և փակ).
բ) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները.
գ) կոոպերատիվները.
դ) այլ կազմակերպությունների:
2.1.2. Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան մարմիններում պետական գրանցում ստացած) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները:
Դրանք են`
ա) անհատական (ընտանեկան) ձեռնարկությունները.
բ) տնտեսական (լիակատար և կոմանդիտային) ընկերակցությունները:
Սույն հրահանգի 2.1 կետում նշված սուբյեկտները հրահանգում այսուհետ կանվանվեն հարկատուներ:
Սույն հրահանգի կիրարկման առումով հարկատու կազմակերպությունների և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների նկատմամբ կիրառվում է շահութահարկին վերաբերվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկման միևնույն կարգը (հաշվարկման կարգ, դրույքաչափ, արտոնություններ, հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվության սկզբունքների և կանոնների ընտրելու հնարավորություն, հաշվապահական հաշվետվությունների և շահութահարկի հաշվարկի ներկայացման կարգ, հարկի վճարման կարգ և այլն):
(կետ 2.1 փոփ. 25.06.01 թիվ 02/921 հրաման)
2.2. Հարկատուներ (շահութահարկի գծով) չեն հանդիսանում.
2.2.1. Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկները:
Բյուջետային հիմնարկի բնորոշումը տրված է 1997թ. հունիսի 24-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Նշված օրենքի դրույթների համաձայն բյուջետային հիմնարկ են հանդիսանում պետական և տեղական ինքնակառավարման լիազորություններն իրականացնող իրավաբանական անձինք, որոնց պահպանման ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորվում են համապատասխան բյուջեների միջոցների հաշվին:
Սույն հրահանգի կիրարկման տեսանկյունից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքում, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի համաձայն, անձը դադարում է բյուջետային հիմնարկ լինել և գործունեության այդ մասով հարկային պարտավորությունները հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով:
2.2.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:
3. Շահութահարկով հարկվող օբյեկտը
3.1. Սույն հրահանգի 2.1 կետում նշված հարկատուների համար հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս ստացվող հարկվող շահույթը:
3.2. Հարկվող շահույթը հարկատուի համախառն եկամտի (հաշվետու տարում հարկատուի բոլոր եկամուտների հանրագումարի` անկախ դրանց ստացման աղբյուրներից) և սույն հրահանգում նշված նվազեցումների (հաշվի առած նաև համախառն եկամտից նվազեցվող արտոնությունները) դրական տարբերությունն է:
4. Հարկատուի եկամուտները
4.1. Եկամուտ են համարվում, մասնավորապես`
4.1.1. Ապրանքների, արտադրանքի, ծառայությունների, ինչպես նաև հարկատուի հիմնական միջոցների, արժեթղթերի և այլ ակտիվների իրացումից ստացվող հասույթը (զուտ հասույթը` հասույթն առանց փոխհատուցվող (անուղղակի հարկերի)):
4.1.2. Փոխառության դիմաց ստացվող տոկոսները և այլ հատուցումը (այսուհետ` տոկոսներ):
4.1.3. Վարձակալության դիմաց ստացվող վճարները և այլ հատուցումը (այսուհետ` վարձավճարներ).
4.1.4. Գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման, կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի, կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկության տրամադրման համար ստացվող հատուցումը (այսուհետ` ռոյալթի):
4.1.5. Շահաբաժինները:
4.1.6. Ապահովագրական հատուցումները, որոնք ստացել են վերաապահովագրության պայմանագրերի համաձայն ապահովագրող հանդիսացող հարկատուները, ինչպես նաև այն ապահովագրական հատուցումների գումարները, որոնք ստացել են ապահովադիր հանդիսացող հարկատուները:
4.1.7. Պարտքերի կամ առևտրային գործարքների ֆինանսավորման, ֆակտորինգային այլ գործառնությունների իրականացումից ստացվող եկամուտները:
Ֆակտորինգը տնտեսավարող սուբյեկտների միջև ապրանքների և ծառայությունների իրացման ժամանակ առևտրային վարկի պայմաններով առաջացած պարտավորությունների (վճարային փաստաթղթերի) պահանջատիրոջ իրավունքների ստանձնումն է ֆակտորի կողմից, որը զուգակցվում է նաև հաշվապահական, տեղեկատվական, ապահովագրական և այլ ծառայությունների մատուցմամբ:
Առևտրային վարկը մի տնտեսավարող սուբյեկտի կողմից մեկ այլ սուբյեկտին ապրանքների տրամադրումն է (ծառայությունների մատուցումը)` դրանց դիմաց վճարման ենթակա գումարը նրանց միջև կնքվող պայմանագրում նշված ժամկետում և տոկոսային հավելավճարով վճարելու պայմանով:
4.1.8. Ֆյուչերսների, օպցիոնների և նման այլ գործարքներից ստացվող եկամուտները:
Ֆյուչերային պայմանագիրն արժեթուղթ է, որով մի կողմը պարտավորվում է (սովորաբար որոշակի գրավի դիմաց) սահմանված քանակով, հաստատագրված գներով և ժամկետներում մյուս կողմից ձեռք բերել կամ նրան վաճառել որևէ ապրանք (այդ թվում` արժեթուղթ կամ արժույթ):
Ֆորվարդային պայմանագիրն արժեթուղթ է, որով մի կողմը պարտավորվում է (սովորաբար որոշակի գրավի դիմաց) սահմանված ժամկետներում, մյուս կողմից գործարքի կնքման պահին շուկայում ձևավորված գնով ձեռք բերել կամ նրան վաճառել որևէ ապրանք (այդ թվում` արժեթուղթ կամ արժույթ):
Օպցիոն պայմանագիրն արժեթուղթ է, որով մի կողմը (սովորաբար որոշակի գրավի դիմաց) մյուս կողմին իրավունք է տալիս սահմանված ժամկետով և իր անունից ձեռք բերել կամ վաճառել որոշակի քանակի ապրանք, արժույթ և արժեթուղթ (այդ թվում` ֆյուչերային կամ ֆորվարդային պայմանագիր):
i
4.1.9. Անհատույց ստացվող (ընդունման-հանձնման փաստաթղթերով, իսկ փաստաթղթերում արժեքի բացակայության դեպքում` փորձաքննության եղանակով որոշված արժեքը) ակտիվները, պարտավորությունների զեղչումից կամ ներումից ստացվող եկամուտները, բացառությամբ օրենքով տրվող հարկային արտոնությունների գումարների:
Սույն հրահանգի իմաստով անհատույց ստացված ակտիվները եկամուտ են համարվում այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ դրանք ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ` անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից:
Անհատույց ստացված ակտիվների մասով սույն ենթակետի դրույթները, կիրառվում են միայն առևտրային կազմակերպությունների շահութահարկը հաշվարկելիս:
(4.1.9 կետը լրաց. 19.01.99 թիվ 01/3, 25.06.01 թիվ 02/921 հրամաններ)
4.1.10.Հարկատուին պատճառված վնասի (կրած կորստի) հատուցումից ստացվող եկամուտները:
4.1.11. Տույժերի, տուգանքների և գույքային այլ սանկցիաների տեսքով եկամուտները:
4.1.12. Անվավեր ճանաչված գործարքներից ստացվող եկամուտները:
i
4.1.13. Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ բանկերի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով դուրսգրված անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարները:
(4.1.13 կետը փոփ. 19.01.99 թիվ 01/3, խմբ 18.02.02 թիվ 02/244 հրամաններ` վերջին փոփ. ուժի մեջ է 01.07.01 թվականից)
i
4.1.14. Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ բանկերի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով նախկինում հաշվեկշռից դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի մարման գումարը, իսկ դուրս չգրված պարտքի մարման դեպքում` սահմանված կարգով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստին կատարված մասհանումների գումարը:
(4.1.14 կետը փոփ. 19.01.99 թիվ 01/3, խմբ 18.02.02 թիվ 02/244 հրամաններ` վերջին փոփ. ուժի մեջ է 01.07.01 թվականից)
4.1.15. Հաշվետու տարում հայտնաբերված` դրան անմիջապես նախորդող երեք տարիներում պակաս ցույց տրված եկամուտը և (կամ) ավել ցույց տրված նվազեցումը:
4.1.16. Բանկային երաշխիքների տրամադրման, հոժարագրային (ակցեպտային) գործառնությունների գծով ստացվող եկամուտները:
4.1.17. Հավատարմագրային (լիազորագրային), կառավարման կամ ուրիշ ձևով այլ անձանց արժեթղթերը և ներդրումները կառավարելու, բրոքերային և ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ մատուցելու դիմաց ստացվող եկամուտները:
4.1.18. Մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի, քարտերի և ֆինանսական այլ գործիքների թողարկման, զեղչման, փոխանցման, զիջման կամ սպասարկման դիմաց ստացվող եկամուտները:
i
4.1.19. Ապահովագրական պահուստներից հատուցման նպատակով վերադարձվող միջոցները:
(4.1.19 կետը խմբ. 19.01.99 թիվ 01/3 հրաման)
4.1.20. Վերաապահովագրության պայմանագրերի համաձայն ստացվող կոմիսիոն վարձատրությունները:
4.1.21. Գույքագրման և ստուգումների ժամանակ բացահայտված հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների և այլ գույքի ավելցուկը: Դրանք գնահատվում են տվյալ հարկատուի մոտ առկա համանման արժեքով, իսկ դրանց բացակայության դեպքում` փորձաքննության եղանակով որոշված արժեքով:
4.1.22. Այլ եկամուտներ:
i
(4.1.22 կետը խմբ. 19.01.99 թիվ 01/3 հրաման)
4.1.23.
i
(4.1.23 կետը հանվել է 19.01.99 թիվ 01/3 հրաման)
4.2. Շահութահարկի հաշվարկման նպատակով եկամուտ չեն համարվում`
4.2.1. Մասնակիցների (բաժնետեր, փայատեր, անդամ) կողմից հարկատուի կանոնադրական կապիտալում (հիմնադրամում) կատարված ներդրումները:
4.2.2. Հարկատուի բաժնետոմսերի տեղաբաշխման գնի և անվանական արժեքի դրական տարբերությունը:
4.2.3. Համատեղ գործունեության նպատակով միավորվող միջոցները:
i
(4.2.3 կետը փոփ. 25.06.01 թիվ 02/921 հրաման)
i
4.2.4. Արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացված հիմնական միջոցների վերագնահատման դրական արդյունքը:
(4.2.4 կետը խմբ. 19.01.99 թիվ 01/3 հրաման)
4.2.5. 1997 թվականին թողարկված` Հայաստանի Հանրապետության գանձապետական պարտատոմսերից և պետական այլ արժեթղթերից ստացվող տոկոսները և զեղչի ձևով եկամուտները:
4.2.6. Օրենքով տրվող հարկային արտոնությունների գումարները:
i
(4.2.6 կետը լրաց. 19.01.99 թիվ 01/3 հրաման)
i
4.2.7. Ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացված ակտիվները (այդ թվում` անդամավճարները) և ծառայությունները:
(4.2.7 կետը լրաց. 25.06.01 թիվ 02/921 հրաման)
5. Համախառն եկամտի նվազեցումները
Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են ծախսերը,
կորուստները և այլ նվազեցումները:
Նվազեցումների միևնույն գումարը համախառն եկամտից հանվում է միայն մեկ անգամ:
5.1. Ծախսերը
i
Համախառն եկամտից նվազեցվում են դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերը:
ա) ծախս է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների արտահոսքը, նվազումը կամ պարտավորությունների աճը, որոնք հանգեցնում են հարկատուի սեփական կապիտալի նվազեցման.
բ) անհրաժեշտ են համարվում անմիջականորեն և բացառապես ապրանքների արտադրության, ծառայությունների մատուցման, շուկայում առաջխաղացման և (կամ) ապրանքների (ծառայությունների) իրացման, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների, ուղեկցման, երաշխիքային հսկողության և շահագործման ընթացքում բացահայտված թերությունների վերացման, արտադրության (շինարարության) նախապատրաստման, յուրացման և կոնսերվացման, գույքի պահպանման, կադրերի պատրաստման համար հարկատուի կատարած ծախսերը, ինչպես նաև եկամտի ստացման հետ կապված և դրա համար անհրաժեշտ այլ ծախսերը:
Ապրանքանյութական պաշարների, աշխատանքների, ծառայությունների, հիմնական միջոցների և այլ ակտիվների ձեռք բերման (և համապատասխան դեպքերում` այլ հարկատուների եկամուտներին վերաբերող) փաստաթղթերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ծախսերի թվին են դասվում, մասնավորապես`
(5.1 կետը փոփ. 19.01.99 թիվ 01/3 հրաման)
5.1.1. Նյութական (արտադրական բնույթի, վարչական և ընդհանուր տնտեսական նշանակության, իրացման (կոմերցիոն) բնույթի) ծախսերը:
Այստեղ ներառվում է նյութական ռեսուրսների (ապրանք, հումք, նյութեր, վառելիք, էներգիայի բոլոր տեսակներ, սահմանված կարգով անմիջականորեն դուրս գրվող գործիքներ, հարմարանքներ, սարքեր, լաբորատոր սարքավորումներ, հատուկ հագուստներ և այլ փոքրարժեք առարկաներ, համալրող շինվածքներ, կիսապատրաստուքներ, պահեստամասեր, դետալներ, տարա և այլն) արժեքը, որոնք հարկատուի գործունեության ընթացքում անմիջականորեն սպառվում են կամ իրենց արժեքն ամբողջությամբ փոխանցում են արտադրվող արտադրանքին, մատուցվող ծառայությանը (կապիտալացվում են):
Նյութական ռեսուրսները «նյութական ծախսեր» տարրում արտացոլվում են սկզբնական արժեքով, որը ձևավորվում է փաստացի ձեռք բերման գներից (անհատույց ստացվածները` ընդունման-հանձնման փաստաթղթերի տվյալներով և, եթե այդ փաստաթղթերում նշված չէ գույքի արժեքը, ապա այն գնահատվում է տվյալ հարկատուի մոտ առկա համանման գույքի արժեքով, իսկ դրա բացակայության դեպքում` փորձաքննության եղանակով որոշված արժեքով), իսկ կանոնադրական կապիտալին հիմնադիրների կողմից իրենց ավանդների դիմաց ներդրվածները` ըստ կողմերի պայմանավորվածության) և մինչև պահեստ տեղափոխման (փոխադրման) հետ կապված բոլոր ծախսերից (մատակարարող և վաճառահանող կազմակերպությունների վերադիրները (հավելավճարները), կոմիսիոն վարձահատուցումները, ապրանքային և ֆոնդային բորսաների ծառայությունների` ներառյալ բրոքերային ծառայությունների արժեքը, բեռնման-բեռնաթափման աշխատանքների, տրանսպորտային ծառայությունների արժեքը, եթե դրանք կատարվում են կողմնակի կազմակերպությունների կողմից, ինչպես նաև ներմուծման համար սահմանված մաքսատուրքերը, մաքսային ծառայության համար կատարված վճարները և տեղափոխման հետ կապված ապահովագրական վճարները)` առանց փոխհատուցվող հարկերի:
Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նյութական ռեսուրսները կարող են գնահատվել այլ արժեքով:
i
5.1.2. Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները, որի մեջ ներառվում են հարկատուների ինչպես հիմնական արտադրական և ոչ արտադրական անձնակազմի, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները:
Խթանող վճարներ են համարվում մասնավորապես արտադրական ցուցանիշների համար պարգևատրումները, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումը, պրոֆեսիոնալ վարպետության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար արտադրական աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները (տվյալ տնտեսությունում մասնագիտության գծով աշխատանքային ստաժի համար հավելավճարները):
Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերի, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները:
Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունը (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը), անչափահասների արտոնյալ ժամերի, կերակրող մայրերին աշխատանքի ընթացքում տրվող ընդմիջումների, ինչպես նաև պետական պարտականությունների կատարման հետ կապված ժամանակի վարձատրությունը, աշխատանքի անվտանգությունն ապահովելու նպատակով բժշկական հետազոտությունների գծով ծախսումները, աշխատավարձի մասնակի պահպանմամբ հարկադրված արձակուրդում գտնվող աշխատողներին վճարվող գումարները, աշխատող դոնորներին հետազոտվելու (զննում), արյուն հանձնելու և յուրաքանչյուր անգամ արյուն հանձնելուց հետո հատկացվող հանգստի օրերի համար կատարվող վճարումները, աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները:
Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են հատուկ սննդի, արտահագուստի և այլ հանդերձանքի, աշխատողներին օրենսդրությամբ նախատեսված այլ փոխհատուցումների ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափի սահմաններում:
(5.1.2 կետը փոփ. 25.06.01 թիվ 02/921 հրաման)
i
5.1.3. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները: Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները հարկատուների կողմից կատարվում են «Պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության 1997թ. դեկտեմբերի 30-ի օրենքով սահմանված կարգով և չափերով` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից:
(5.1.3 կետը փոփ. 19.01.99 թիվ 01/3 հրաման)
i
5.1.4. Ամորտիզացիոն մասհանումները` հարկատուի գործունեությանը բազմակի անգամներ մասնակցող ակտիվների ամորտիզացիայի (մաշվածության) գումարները, որոնց մեջ ներառվում են.
ա) հիմնական միջոցների վերականգնման համար ամորտիզացիոն մասհանումները:
i
Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գումարը հաշվարկվում է ելնելով հիմնական միջոցների տվյալ խմբի համար ստորև բերված ամորտիզացիոն նվազագույն ժամկետներից`
- շենքերի, շինությունների և փոխանցող
հարմարանքների համար, բացառությամբ
սույն խմբին անմիջապես հաջորդող
խմբում նշվածների` 20 տարի
- հյուրանոցների, պանսիոնատների,
հանգստյան տների, առողջարանների,
կրթական և ուսումնական
հաստատությունների շենքերի
և շինությունների համար` 10 տարի
- չնշված հոսքային գծերի,
ռոբոտատեխնիկայի համար` 3 տարի
- հաշվողական և համակարգչային
տեխնիկայի համար` 1 տարի
- այլ հիմնական միջոցների, այդ թվում`
բանող անասունների, բազմամյա տնկիների
և հողերի բարելավմանն ուղղված կապիտալ
ներդրումների համար` 5 տարի:
(5.1.4 կետի ա ենթակետի 2-րդ պարբ. խմբ. 03.09.98 թիվ 01/44 հրաման)
Աղետի գոտում գտնվող` սույն ենթակետի առաջին և երկրորդ խմբերում թվարկված հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի: Սույն մասում նշված` աղետի գոտում տարածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Մինչև 50 հազար դրամ արժողությամբ հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի:
Հարկատուին իրավունք է վերապահված իր հայեցողությամբ ընտրելու հիմնական միջոցների ամորտիզացիոն այլ նվազագույն ժամկետ, բայց ոչ պակաս տվյալ խմբի համար վերը նշված ժամկետներից:
Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը հաշվարկվում է որպես այդ հիմնական միջոցների սկզբնական արժեքի, իսկ օրենքով սահմանված կարգով վերագնահատման իրականացման դեպքում` վերագնահատված արժեքի և տվյալ խմբի համար վերը նշված ամորտիզացիոն ժամկետի հարաբերություն:
Ամորտիզացիոն մասհանումների չափը 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա հիմնական միջոցների նկատմամբ որոշելու համար 1998 թվականի հունվարի 1-ից հետո ամորտիզացիոն (մնացորդային) նվազագույն ժամկետը որոշվում է որպես չամորտիզացված արժեքի գործակցի և հիմնական միջոցի տվյալ խմբի ամորտիզացիոն նվազագույն ժամկետի արտադրյալ.
Ժն = (Ա - Մ) x Ժ / Ա
որտեղ`
Ժն-ն` մինչև 1998 թվականի հունվարի 1-ը ձեռքբերված հիմնական
միջոցի ամորտիզացիոն (մնացորդային) նվազագույն ժամկետն է.
Ա-ն` հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքն է 1998 թվականի
հունվարի 1-ի դրությամբ.
Մ-ն` հիմնական միջոցի մաշվածության գումարն է 1998 թվականի
հունվարի 1-ի դրությամբ.
Ժ-ն` հիմնական միջոցների տվյալ խմբի ամորտիզացիոն նվազագույն
ժամկետն է` վերը նշված աղյուսակի համաձայն:
Ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման նպատակով մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված հիմնական միջոցների սկզբնական արժեք է համարվում 1997 թվականի հուլիսի 1-ի դրությամբ դրանց հաշվեկշռային արժեքը (վերջիններիս սկզբնական արժեքը` հաշվի առած օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը դրանց գծով կատարված վերագնահատումները), բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքների իսկ շահութահարկի տարեկան հաշվարկ ներկայացնողների համար` 1997 թվականի հունվարի 1-ի դրությամբ հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը (վերջիններիս սկզբնական արժեքը` հաշվի առած օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև 1997թվականի հունվարի 1-ը դրանց գծով կատարված վերագնահատումները) հաշվի առնելով հիմնական միջոցների արժեքի վրա կատարվող ավելացումները:
1998 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված հիմնական միջոցների համար ամորտիզացիոն ժամկետ են համարվում վերը նշված աղյուսակով սահմանված ժամկետները:
Օրինակ 1. (օրինակում ձեռնարկության անվանումը և հիմնական միջոցի ամորտիզացիոն մասհանումների նորման և ամորտիզացիոն նվազագույն ժամկետը վերցված են պայմանական).
«Ա1» ձեռնարկությունը հիմնական միջոցը ձեռք էր բերել 1994 թվականի հոկտեմբերի 18-ին` 1000,0 հազ. դրամ սկզբնական արժեքով: Տվյալ հիմնական միջոցի գծով մինչև 1998թ. հունվարի 1-ը ամորտիզացիոն մասհանումների տարեկան նորմա էր սահմանված 12% :
1994թ. երկու ամիսների համար ամորտիզացիոն մասհանումների գումարը կազմում է`
1000,0 x 12% x 2 / 12 = 20,0 հազ. դրամ:
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995թ. փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման մասին» թիվ 73 որոշման համաձայն ձեռնարկությունը կատարել է վերագնահատում 1995թ. հունվարի 1-ի դրությամբ և վերը նշված հիմնական միջոցի վերագնահատված արժեքը կազմել է 3500,0 հազ. դրամ, իսկ մինչև 1995թ. հունվարի 1-ը հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների գումարը վերագնահատված արժեքով կազմել է 70,0 հազ. դրամ:
1995-1997թթ. համար տարեկան ամորտիզացիոն մասհանումների գումարը կազմում է`
3500,0 x 12% = 420,0 հազ. դրամ:
Ընդունենք տվյալ հիմնական միջոցի համար ամորտիզացիոն նվազագույն ժամկետ 1998թ. հունվարի 1-ից հետո սահմանվել է 5 տարի:
Հետևաբար, առ 01.01.98թ. դրությամբ տվյալ հիմնական միջոցի ամորտիզացիոն (մնացորդային) նվազագույն ժամկետը կկազմի`
Ժն = (3500,0 - 1330,0) x 5 / 3500,0 = 3,1 տարի:
Տվյալ հիմնական միջոցի գծով հետագա տարիների ամորտիզացիոն մասհանումների գումարը այլ հավասար պայմաններում կկազմի համապատասխանաբար` 1998թ. տարեկան կտրվածքով` 700,0 հազ. դրամ, 1999թ.` 700,0 հազ. դրամ, 2000թ.` 700,0 հազ. դրամ և 2001թ.` 70,0 հազ. դրամ:
Տարվա ընթացքում նոր հիմնական միջոցներ մուտքագրելու դեպքում հարկատուները հաշվետու տարում վերջիններիս գծով ամորտիզացիոն մասհանումները հաշվարկում են այդ հիմնական միջոցները իրենց հաշվեկշիռ մուտքագրելու ամսվան հաջորդող ամսվանից սկսած:
Լրիվ ամորտիզացված հիմնական միջոցների գծով ամորտիզացիոն մասհանումներ չեն կատարվում:
Հարկվող շահույթը որոշելիս հիմնական միջոցների վերագնահատման արդյունքները հաշվի չեն առնվում (բացի մինչև 1997թ. հուլիսի 1-ը, իսկ նախկին կարգի համաձայն շահութահարկի տարեկան հաշվարկներ ներկայացնողների համար` 1997թ. հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգին համաձայն կատարված վերագնահատումներից):
Դա մասնավորապես ենթադրում է, որ.
- վերագնահատման արդյունքում առաջացած հիմնական միջոցների արժեքի աճը
գնում է հարկատուի լրացուցիչ կապիտալի ավելացմանը, հետևաբար,
հիմնական միջոցների գծով ամորտիզացիոն մասհանումները (դրանց
վերագնահատումից հետո ևս (բացի վերը նշված վերագնահատումներից))
պետք է կատարվեն վերջիններիս սկզբնական արժեքից (օրինակում` 3500,0
հազ. դրամ) ելնելով.
- հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցումների մեջ
հիմնական միջոցների օտարման դեպքում (բացի անհատույց տրամադրումը)
մտցվում է վերջիններիս մնացորդային արժեքը (սկզբնական արժեքի և
ամորտիզացիոն մասհանումների տարբերությունը):
(5.1.4 կետի ա ենթ. փոփ. 19.01.99 թիվ 01/3 հրաման)
բ) Վարձակալի կողմից երկարաժամկետ վարձակալված (ֆինանսական վարձակալություն) հիմնական միջոցների համար կատարվող ամորտիզացիոն մասհանումները:
Վարձակալի կողմից երկարաժամկետ վարձակալված (ֆինանսական վարձակալություն) հիմնական միջոցների գծով ամորտիզացիոն մասհանումները կատարվում են սույն կետի «ա» ենթակետում նշված կարգով և տվյալ հիմնական միջոցների գծով վերը նշված ամորտիզացիոն նվազագույն ժամկետներից ելնելով: Այս դեպքում վարձատուն ամորտիզացիոն մասհանումներ չի կատարում:
գ) Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները:
Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ժամկետը որոշվում է հարկատուի կողմից` ելնելով դրանց հնարավոր օգտագործման ժամկետներից: Այդ ժամկետների որոշման անհնարինության դեպքում ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն նվազագույն ժամկետ է սահմանվում 10 տարի, բայց ոչ ավել, քան հարկատուի գործունեության ժամկետն է:
Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը հաշվարկվում է որպես դրանց սկզբնական արժեքի և ոչ նյութական ակտիվների համար սահմանված (որոշված) ամորտիզացիոն ժամկետի հարաբերություն:
i
Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցումների մեջ ոչ նյութական ակտիվների օտարման դեպքում (բացառությամբ անհատույց տրամադրումը) մտցվում է վերջիններիս մնացորդային արժեք (սկզբնական արժեքի և կատարված ամորտիզացիոն մասհանումների տարբերությունը):
դ) Փոքրարժեք և արագամաշ առարկաների գծով ծախսերը` կազմակերպությունում ընդունված հաշվապահական հաշվառման քաղաքականությանը համապատասխան: Եթե կազմակերպությունը չի ներկայացրել փոքրարժեք և արագամաշ առարկաների գծով հաշվապահական հաշվառման քաղաքականություն, ապա փոքրարժեք և արագամաշ առարկաների արժեքը մարվում է:
Ընդ որում, եթե փոքրարժեք և արագամաշ առարկաների մեկ միավորի արժեքը չի գերազանցում 10,0 հազ. դրամը, կարող են դուրս գրվել ծախսերով` արտադրություն բացթողնման կամ շահագործման հանձնման պահին:
Սեզոնային և ժամանակավոր ճանապարհների, մինչև 2 տարի շահագործման ժամկետով ժամանակավոր կառույցների, հատուկ գործիքների և հարմարանքների, փոխարինվող սարքավորումների արժեքը մարվում է ըստ համապատասխան սահմանված նորմայի կամ նախահաշվային դրույթի, որը հաշվարկվում է ելնելով դրանց կառուցման, պատրաստման (ձեռքբերման) ծախսերի նախահաշվից և այդ ճանապարհների, կառույցների, գործիքների ու հարմարանքների օգնությամբ պլանավորված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) թողարկումից:
Թույլատրվում է անհատական պատվերների կատարման համար նախատեսված հատուկ գործիքների և հարմարանքների արժեքն ամբողջությամբ մարել դրանց` արտադրություն բացթողման պահին:
(5.1.4 կետը փոփ. 20.10.00 թիվ 02/1292, 25.06.01 թիվ 02/921 հրամաններ)
5.1.5. Ապահովագրական վճարները:
i
Այստեղ մասնավորապես ներառվում են որպես ապահովադիր հանդես եկող հարկատուի գույքի (հիմնական միջոցների, արտադրական պաշարների, պատրաստի արտադրանքի և համապատասխան այլ ակտիվների) ապահովագրության նպատակով մուծված ապահովագրավճարների գումարները (բացի սույն հրահանգի 5.1.1 ենթակետում նշված տեղափոխման հետ կապված ապահովագրական վճարներից), ինչպես նաև ապահովադիր հանդես եկող հարկատուի կողմից իր աշխատողների համար մուծված ապահովագրավճարների գումարները, եթե այդ վճարումների կատարումը պարտադրված է օրենքով:
(5.1.5 կետը լրաց. 20.10.00 թիվ 02/1292 հրաման)
5.1.6. Չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը, տուրքերը (բացի սույն հրահանգի 5.1.1 ենթակետում նշված մաքսատուրքերից) և այլ պարտադիր վճարները, եթե դրանք չեն ներառվել ձեռք բերված հիմնական միջոցի, հումքի, նյութի, ապրանքի և այլ ակտիվների արժեքի մեջ:
5.1.7. Վարկերի և այլ փոխառությունների տոկոսները:
Այստեղ մասնավորապես ներառվում են հարկատուների կողմից ստացված բոլոր տեսակի վարկերի (կարճաժամկետ (մեկ տարուց ոչ ավելի մարման ժամկետով), երկարաժամկետ (մեկ տարուց ավելի մարման ժամկետով), տարկետված, հետաձգված, երկարաձգված, ժամկետանց), դրամական և գույքային փոխառությունների (այդ թվում նաև արտարժույթով ստացվածներինը) և այլ ներգրավված միջոցների դիմաց հաշվարկված տոկոսները, գույքի երկարաժամկետ (ֆինանսական) վարձակալության դիմաց հաշվարկված տոկոսները:
5.1.8. Երաշխիքների, երաշխավորությունների, ակրեդիտիվների և այլ բանկային ծառայությունների համար վճարները:
5.1.9. Գովազդային ծախսերը, ներառյալ ցուցահանդեսներին, տոնավաճառներին մասնակցությունը, ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպման միջոցառումների հետ կապված ծախսերը, ապրանքների նմուշների արժեքը, որոնք պայմանագրերի համաձայն անվճար տրվում են անմիջականորեն գնորդներին կամ միջնորդներին և ենթակա չեն վերադարձման:
Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գովազդի ծախսերն` ամբողջությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գովազդի ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափի սահմաններում:
5.1.10. Ներկայացուցչական ծախսերը:
Ներկայացուցչական ծախսերը հարկատուի կողմից փոխշահավետ համագործակցություն հաստատելու և պահպանելու նպատակով բանակցություններ վարելու համար այլ կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատ ձեռներեցների պաշտոնական ընդունելության և սպասարկման ծախսերն են: Այդ ծախսերի մեջ մասնավորապես ներառվում են ներկայացուցիչների (մասնակիցների) պաշտոնական ընդունելության (նախաճաշ, ճաշ կամ այլ համանման միջոցառում), նրանց տրանսպորտային և հյուրանոցային ապահովման, կուլտուրական միջոցառումների կազմակերպման, բանակցությունների և կուլտուրական միջոցառումների ծրագրի ժամանակ բուֆետային սպասարկման, հուշանվերների, կազմակերպության հաստիքացուցակում չգտնվող թարգմանիչների ծառայության վճարման հետ կապված ծախսերը:
Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը չգերազանցող ներկայացուցչական ծախսերը:
i
5.1.11. Մարքետինգի (ապրանքային և ծառայությունների շուկայի ուսումնասիրություն, ապրանքային և ծառայությունների շուկայում առաջխաղացում) հետ կապված ծախսերը:
Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են Հայաստանի Հանրապետության տարածքում մարքետինգի ծախսերն` ամբողջությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մարքետինգի ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափի սահմաններում:
(5.1.11 կետը խմբ. 18.02.02 թիվ 02/244 հրաման)
5.1.12. Գործուղման ծախսերը:
i
Գործուղման ծախսերն իրենից ներկայացնում է հարկատուի աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու հետ կապված տրվող վճարները:
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերը (մասնավորապես` օրապահիկ, գիշերավարձ, ժամանակավոր գրանցման հետ կապված ծախսեր և այլն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում օրապահիկի ծախսերը հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված չափի սահմաններում:
Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս գործուղման ծախսերի ձևակերպման ժամանակ առանց հիմնավորող փաստաթղթերի օրապահիկի ծախսերը հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը չգերազանցող մասով:
(5.1.12 կետը փոփ. 20.10.00 թիվ 02/1292 հրաման)
5.1.13. Դատական ծախսերը:
5.1.14. Հարկատուի կողմից այլ անձանց պատճառած վնասի հատուցումը:
5.1.15. Քաղաքացիաիրավական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու (տնտեսական պայմանագրերի պայմանները խախտելու) համար գանձվող տույժերը, տուգանքները և գույքային այլ պատժամիջոցները, բացառությամբ պետական և համայնքների բյուջեներ գանձվող տույժերի, տուգանքների և այլ գույքային պատժամիջոցների:
5.1.16. Աշխատողների (աշխատուժի) հավաքագրման ծախսերը:
5.1.17. Աուդիտորական, իրավաբանական, այլ խորհրդատվական, տեղեկատվական և կառավարման ծառայությունների ծախսերը:
5.1.18. Ֆակտորինգային, հավատարմագրային (լիազորագրային) գործառնությունների ծախսերը:
5.1.19. Հաշվետու տարում հայտնաբերված` դրան անմիջապես նախորդող երեք տարիներում պակաս ցույց տրված ծախսերը:
5.1.20. Վարձակալված հիմնական միջոցների դիմաց վարձակալական վճարները և վարձակալության հետ կապված այլ ծախսումները:
5.1.21. Կադրերի պատրաստման և վերապատրաստման համար ծախսերը` ներառյալ կրթաթոշակների վճարման հետ կապված ծախսերը:
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս նման բնույթի ծախսերը հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված նորմաների սահմաններում:
5.1.22. Ծառայության երաշխիքային ժամկետ ունեցող արտադրատեսակների (ապրանքների) երաշխիքային նորոգման և սպասարկման ծախսերը:
5.1.23. Գրասենյակային, փոստային, հեռախոսային, հեռագրային և նմանատիպ այլ ծառայությունների հետ կապված ծախսերը:
5.1.24. Արտադրանքի սերտիֆիկացման աշխատանքների վճարման հետ կապված ծախսերը:
5.1.25. Պարապուրդի ժամանակ վճարվող գումարները:
5.1.26. Աշխատունակությունը ժամանակավորապես կորցրած աշխատողներին մինչև փաստացի աշխատավարձի չափը ապահովելու համար տրվող լրավճարները:
5.1.27. Կոնսերվացված արտադրական հզորությունների և օբյեկտների պահպանման հետ կապված ծախսերը:
5.1.28. Խոտանից կորուստները:
Այստեղ ներառվում են հայտնաբերված վերջնական խոտանի արժեքը, խոտանի շտկման ծախսերը, ինչպես նաև երաշխավորված նորոգման ծախսերը:
5.1.29. (5.1.19 կետը հանվել է 18.02.02 թիվ 02/244 հրաման)
i
5.1.30. Ներարտադրական պատճառներով պարապուրդից կորուստները:
5.1.31. Վերաապահովագրության պայմանագրերի համաձայն վճարված կոմիսիոն վարձատրության ծախսերը:
i
5.1.32. Ոչնչացված գույքի արժեքը, եթե գույքի ոչնչացումը օրենքով սահմանված դեպքերում հանդիսանում է պարտադիր պահանջ, որի չկատարումը հանգեցնում է (կարող է հանգեցնել) հարկատուի գործունեության իրավական սահմանափակմանը (մասնավորապես, լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելուն կամ լիցենզիայի գործողության կասեցմանը):
(5.1.32 կետը լրաց. 20.10.00 թիվ 02/1292 հրաման)
5.1.33. Այլ ծախսեր:
i
(5.1.33 կետը փոփ. 20.10.00 թիվ 02/1292 հրաման)
i
5.1.33.1. Բարձրագույն ուսումնական հաստատության կողմից` այդ հաստատությանը հատկացված վճարովի չափաքանակի շրջանակում սովորող ուսանողական համակազմի 10 տոկոսին փոխհատուցվող ուսման տարեկան վարձը (հիմք ընդունելով ուսանողների առաջադիմությունը):
(5.1.33.1 կետը լրաց. 25.06.01 թիվ 02/921 հրաման)
5.2. Հարկվող շահույթը որոշելիս (բացի սույն հրահանգի 5.1 կետում նշված ծախսերից) համախառն եկամուտը նվազեցվում է նաև.
i
5.2.1. Հիմնական միջոցների վրա կատարված ծախսերի մասով հետևյալ սկզբունքով.
ա) հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով,
բ) վարձակալի մոտ` վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով,
գ) հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ավելացվում են տվյալ հիմնական միջոցի նախորդ տարվա վերջի հաշվեկշռային արժեքին (կապիտալացվում են) և ամորտիզացվում են սույն հրահանգի 5.1.4 ենթակետում նշված կարգով,
i
դ) վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը վարձակալը ամորտիզացնում է սույն հրահանգի 5.1.4 ենթակետում նշված կարգով: Վարձակալական պայմանագրի լուծման և փաստացի դադարեցման դեպքում չամորտիզացված մնացորդն չի նվազեցվում վարձակալի համախառն եկամտից:
Շահութահարկի հաշվարկման նպատակով հիմնական միջոցների (այդ թվում` վարձակալված) վրա կատարված ծախսերի տարբերակումն ըստ ընթացիկ և կապիտալ ծախսերի կատարվում է` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հայտանիշների հիման վրա:
(5.2.1 կետը խմբ. 19.01.99 թիվ 01/3, 25.06.01 թիվ 02/921 հրամաններ)
5.2.2. Բնական պաշարների արդյունահանման նախապատրաստական, երկրաբանական հետախուզման և նախագծահետախուզական աշխատանքների ծախսերի չափով` սույն հրահանգի 5.1.4 կետի «գ» ենթակետում նշված (ոչ նյութական ակտիվների համար սահմանված ամորտիզացիոն մասհանումների կատարման) կարգով:
5.2.3. Գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքների վրա կատարված ծախսերի չափով` այդ ծախսերի կատարման տարվա ընթացքում ամբողջովին:
Շահութահարկի հաշվարկման իմաստով գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների դասակարգումը (հասկացությունը) սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
5.2.4. Տվյալ տարվա համախառն եկամտի ստացման հետ կապված, տեխնոլոգիապես անհրաժեշտ, սակայն արտադրանք չտված արտադրության ծախսերը:
5.3. Շահութահարկի հաշվարկման ժամանակ ծախս չեն համարվում`
5.3.1. հարկատուի սեփական կապիտալի բաշխումը մասնակիցներին` շահաբաժինների կամ նման այլ ձևով.
5.3.2. այլ անձի կանոնադրական կապիտալում հարկատուի կատարած ներդրումները (այդ թվում` համատեղ գործունեության նպատակով միավորվող միջոցները).
5.3.3. հարկատուի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների իրացման և հաշվեկշռային արժեքի բացասական տարբերությունը.
i
5.3.4. Արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացրած հիմնական միջոցների վերագնահատման բացասական արդյունքը:
(5.3.4 կետը խմբ. 19.01.99 թիվ 01/3 հրաման)
i
5.3.5. ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացված ակտիվների (այդ թվում` անդամավճարների) գծով ծախսերը կամ դրանց հաշվին կատարված ծախսերը:
(5.3.5 կետը լրաց. 25.06.01 թիվ 02/921 հրաման)
5.4. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում հետևյալ ծախսերը`
5.4.1. Վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող վճարները:
i
5.4.2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գովազդի, մարքետինգի, կադրերի պատրաստման և վերապատրաստման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը:
(5.4.2 կետը փոփ. 18.02.02 թիվ 02/244 հրաման)
5.4.3. Հատուկ սննդի, արտահագուստի և այլ հանդերձանքի, աշխատակիցներին` օրենսդրությամբ նախատեսված այլ փոխհատուցումների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը:
5.4.4. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերի, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում` օրապահիկի ծախսերի համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը:
5.4.5. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ներկայացուցչական ծախսերը:
5.4.6. Առողջապահական հիմնարկների, ծերերի և հաշմանդամների տների, մանկական նախադպրոցական հիմնարկների, վերականգնողական ճամբարների, մշակութային, կրթական և մարզական հիմնարկների, ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների պահպանման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը (այդ թվում` ամորտիզացիոն մասհանումները և նորոգման ծախսերը):
Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սույն հրահանգի 5.4.1-5.4.6 ենթակետերով նախատեսված ծախսերի համար նվազեցման թույլատրելի չափը չի սահմանվել, ապա համախառն եկամուտը նվազեցվում է փաստացի կատարված նմանատիպ ծախսերի ողջ գումարի չափով:
i
5.4.7. Պետական կամ համայնքների բյուջեներ, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների դիմաց գանձվող տույժերը, տուգանքները և այլ գույքային սանկցիաները, բացի քաղաքացիաիրավական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու (տնտեսական պայմանագրերի պայմանները խախտելու) համար գանձվողներից:
(5.4.7 կետը լրաց. 19.01.99 թիվ 01/3 հրաման)
i
5.4.8. Անհատույց տրամադրած ակտիվները, ներած պարտավորությունները (հաշվեկշռային արժեքով), բացառությամբ սույն հրահանգի 5.7.5 ենթակետում նախատեսված դեպքերի:
(5.4.8 կետը փոփ. 25.06.01 թիվ 02/921 հրաման)
5.4.9. Միավորումներին և արտագերատեսչական կառավարման այլ կառույցներին տրամադրված հատկացումները:
5.4.10. Սպասարկող արտադրությունների և տնտեսությունների պահպանման ծախսերը:
Դրանք այն արտադրություններն ու տնտեսություններն են, որոնց գործունեությունը կապված չէ տվյալ տնտեսավարող սուբյեկտի ստեղծման նպատակը հանդիսացող արտադրանքի արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման հետ: Մասնավորապես, այդ ծախսերի մեջ ներառվում են տվյալ տնտեսավարող սուբյեկտի հաշվեկշռում գտնվող բնակարանային-կոմունալ տնտեսությունների (բնակելի տների, հանրակացարանների, լվացքատների, բաղնիքների շահագործման և այլն), կենցաղային սպասարկման արհեստանոցների, ճաշարանների և հանրային սննդի այլ օբյեկտների, մանկական նախադպրոցական հիմնարկների (մսուր-մանկապարտեզների), ակումբների, հանգստյան տների, առողջարանների, հանգստյան գոտիների, առողջապահական, մարզական և կուլտուր-լուսավորչական նշանակության այլ օբյեկտների պահպանման և շահագործման ծախսերը:
5.4.11. Հարկատուի կողմից արտադրանքի արտադրության հետ չառնչվող ծառայությունների (քաղաքների կամ այլ բնակավայրերի բարեկարգման աշխատանքներ, գյուղատնտեսական աշխատանքներին օժանդակություն և այլն) մատուցման կամ դրանց դիմաց կատարվող ծախսերը:
i
5.4.12. Այն եկամուտների (մասնավորապես, շահաբաժինների) ստացման հետ կապված ծախսերը, որոնք միաժամանակ նվազեցվում են համախառն եկամտից:
(5.4.12 կետը լրաց. 18.02.02 թիվ 02/244 հրաման)
5.5. Փաստաթղթերով չհիմնավորված ծախսերը
5.5.1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը չգերազանցող օրապահիկի (Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս) ծախսերի չափով` առանց հիմնավորող փաստաթղթերի:
5.5.2. (5.5.2 կետը հանվել է 25.06.01 թիվ 02/921 հրաման)
i
5.6. Կորուստները
i
5.6.1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գույքի մթերման, պահպանման և իրացման պրոցեսում բացահայտված` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշված չափը չգերազանցող` փաստաթղթերով հիմնավորված նյութական ռեսուրսների պակասորդից և փչացումից առաջացած բնական կամ փաստացի այլ կորուստների չափով` դրանց տեղի ունենալու կամ հայտնաբերվելու տարվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված է այդպիսի չափ:
Կորստի նորմաները կիրառվում են միայն փաստացի պակասորդի առկայության դեպքում: Կորստի նորմաների բացակայության դեպքում կորուստը համարվում է գերնորմատիվային պակասորդ:
Գույքի պակասորդները, ինչպես նաև բնական կորստի նորմաներից ավելի փչացումները ձևակերպվում են մեղավոր անձանց վրա:
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշված բնական կամ փաստացի այլ կորստների չափեր սահմանված չլինելու կամ դրանք գերազանցող կորստի դեպքում համախառն եկամուտը նվազեցվում է այդ կորստի չափով`
ա) վնաս պատճառողի կողմից կորուստն ամբողջությամբ կամ մաս-մաս կամովին հատուցելու դեպքում` կորստի ամբողջական կամ մաս-մաս հատուցման տարում, կամ`
բ) վնաս պատճառած անձին չպարզելու կամ վնաս պատճառած անձից անհրաժեշտ գումարները վերականգնելու անհնարինության հետևանքով նախաքննության մարմնի կողմից քրեական գործը կասեցնելու կամ կարճելու մասին որոշում ընդունելու դեպքում` վերջինիս ընդունման տարում, կամ`
գ) անձին մեղավոր կամ անմեղ ճանաչելու դատավճիռ կայացնելու դեպքում` վերջինիս ուժի մեջ մտնելու տարում:
(5.6.1 կետը փոփ. 25.06.01 թիվ 02/921 հրաման)
5.6.2. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գույքի պատահական կորուստների չափով` դրանց տեղի ունենալու կամ այն հայտնաբերվելու տարվա ընթացքում:
Պատահական են համարվում այն կորուստները, որոնք բնութագրական չեն տնտեսավարող սուբյեկտների տնտեսական գործունեության համար, առաջանում են անսպասելիորեն և կախված չեն վերջիններիս ղեկավարող մարմնի կամ սեփականատերերի (բաժնետերերի, հիմնադիրների) ընդունած որոշումներից:
Շահութահարկով հարկման առումով որպես պատահական կորուստ է ընդունվում հարկատուի գույքի (շենքեր, շինություններ, այլ հիմնական միջոցներ, ապրանքանյութական պաշարներ և այլ նյութական արժեքներ) փաստաթղթերով հիմնավորված փաստացի կորուստը (ոչնչացումը, վնասումը կամ որակական հատկանիշների անկումը), որը տեղի է ունենում հրդեհի, ջրհեղեղի, երկրաշարժի կամ այլ տարերային աղետի, նավաբեկման, պատերազմի, մարտական գործողությունների, զինված հարձակման, զանգվածային անկարգությունների, ապստամբության կամ նման այլ արտակարգ իրադարձությունների, ինչպես նաև օրենսդրության փոփոխության (գործունեության տեսակի արգելում, ազգայնացում և այլն) հետևանքով (ներառյալ տարերային աղետների հետևանքների կանխման կամ վերացման հետ կապված ծախսերը):
5.7. Այլ նվազեցումները
Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է`
5.7.1. Գործարքն անվավեր ճանաչելու հետևանքով գործարքի մյուս կողմին հատուցվող (վերադարձվող) միջոցների գումարի չափով:
i
5.7.2. Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ բանկերի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով` պահուստաֆոնդին կատարվող մասհանումների, իսկ պարտքերի դուրս գրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստաֆոնդին կատարված մասհանումները գերազանցող գումարի չափով:
(5.7.2 կետը խմբ. 18.02.02 թիվ 02/244 հրաման` ուժի մեջ է 01.07.01 թվականից)
i
5.7.3. Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ բանկերի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանված կարգով դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարների չափով:
(5.7.3 կետը խմբ. 19.01.99 թիվ 01/3, 18.02.02 թիվ 02/244 հրամաններ` վերջինը ուժի մեջ է 01.07.01 թվականից)
5.7.4.Հաշվետու տարում հայտնաբերված` նախորդ երեք տարիներում ավել ցույց տրված եկամտի և (կամ) պակաս ցույց տրված նվազեցման չափով:
i
5.7.5. Ոչ առևտրային կազմակերպություններին, գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին և մանկատներին, ինչպես նաև հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցների (ապրանք և (կամ) դրամական միջոցներ), նրանց մատուցված ծառայությունների արժեքի չափով, բայց ոչ ավելի, քան համախառն եկամտի 0.25 տոկոսի չափով:
(5.7.5 կետը փոփ. 19.01.99 թիվ 01/3, 25.06.01 թիվ 02/921 հրամաններ)
5.7.6. (5.7.6. կետը հանվել է 25.06.01 թիվ 02/921 հրաման)
i
5.7.7. (5.7.7. կետը հանվել է 25.06.01 թիվ 02/921 հրաման)
i
(5.7.7 կետը լրաց. 20.10.00 թիվ 02/1292 հրաման)
(5.6.1 կետը փոփ. 25.06.01 թիվ 02/921 հրաման)
i
5.7.8. Հարկատուի մոտ նախորդ տարիներին առաջացած վնասների չափով: Հարկատուի գործունեությունից վնասը սույն հրահանգում նշված նվազեցումների գերազանցումն է համախառն եկամտի նկատմամբ:
Սույն նվազեցման կիրառման նպատակով հաշվետու և նախորդող տարիներին հարկատուի գործունեությունից վնաս ունենալու դեպքում այն փոխանցվում է վնասի ստացման տարվան հաջորդող 5 տարիներ:
Անկախ սույն դրույթից, մինչև 2001 թվականի հունվարի 1-ը (այդ թվում նաև` 2000 թվականի արդյունքներով) հարկատուի գործունեությունից կուտակված և նախորդ տարիների համախառն եկամտից չնվազեցված վնասները ենթակա են համախառն եկամտից նվազեցման` մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը:
Սույն ենթակետով նախատեսված սահմանափակումը չի տարածվում բանկերի վրա:
Սույն նվազեցումը կիրառվում է 1997 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած վնասների մասով (1997թ. համար որպես սույն ենթակետում նշված վնաս ընդունվում է հարկատուի հաշվեկշռային վնասը):
(5.7.8 կետը փոփ. 25.06.01 թիվ 02/921 հրաման)
5.7.9. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող հարկատուի ստացած շահաբաժինների գումարի չափով:
Շահաբաժին է համարվում այլ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունում մասնակցությունից (բաժնետոմսից, բաժնեմասից, փայաբաժնից) ստացված եկամուտը:
5.7.10. Հարկատուի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների իրացման և հաշվեկշռային արժեքի դրական տարբերության չափով, եթե տվյալ բաժնետոմսերը, բաժնեմասերը կամ փայաբաժինները հետ են գնվել օրենքի պահանջի ուժով (օրենքով պարտադրված), եթե դրանք նախապես եկամուտ էին ճանաչվել:
5.7.11. Իրավաբանական անձի լուծարման դեպքում` հարկատուի բաժնետոմսերի (փայերի) դիմաց ստացված մնացորդային գույքի գումարի և բաժնեմասի հաշվեկշռային արժեքի դրական տարբերության չափով:
5.7.12. Հարկատուի կողմից սեփականաշնորհման սերտիֆիկատների ձեռքբերման և սեփականաշնորհմանը մասնակցելու նպատակով ներդրման արժեքների, իսկ ինվեստիցիոն ֆոնդերում ներդրման դեպքերում` դրանց անվանական և ձեռքբերման (հաշվեկշռային) արժեքների տարբերության չափով:
5.7.13. Հարկատուի մոտ վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված սույն հրահանգի 5.1.2 ենթակետում թվարկված նվազեցման (աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների) 150 տոկոսի չափով:
Սույն ենթակետում նշված նվազեցումը կատարվում է սույն հրահանգի 5.1.2 ենթակետում նշված նվազեցումից անկախ:
Սույն ենթակետում նշված նվազեցումը իրականացնելիս, որպես վարձու աշխատող հաշմանդամներ, բացի հիմնական գործունեության մեջ ներգրավված հաստիքային աշխատող հաշմանդամներից, ներառվում են նաև համատեղության կարգով այլ ձեռնարկություններից և կազմակերպություններից աշխատանքի ընդունված հաշմանդամները և քաղաքացիա-իրավական բնույթի պայմանագրերի հիման վրա աշխատանքներ կատարող հաշմանդամները:
5.8. Հարկման նպատակով բանկերի համախառն եկամտի նվազեցումները
Հարկման նպատակով բանկերի համախառն եկամուտը, ի լրումն սույն հրահանգի 5.1, 5.2, 5.6 և 5.7 կետերում նշված ծախսերի, կորուստների և այլ նվազեցումների, նվազեցվում է նաև`
i
5.8.1. բանկի տրամադրած վարկերի, ինվեստիցիոն արժեթղթերի, դեբիտորական պարտքերի, հնարավոր կորուստների պահուստներին ուղղված գումարների չափով` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով:
(5.8.1 կետը փոփ. 18.02.02 թիվ 02/244 հրաման)
5.8.2. հաճախորդների բանկային ավանդների վրա հաշվեգրված տոկոսների չափով.
5.8.3. բանկի պարտքի հանձնառության (պարտատոմսերի, դեպոզիտային և ավանդային հավաստագրերի, ներառյալ` սերտիֆիկատները և մուրհակները) գծով հաշվեգրված տոկոսների, այդ թվում` պարտքի հանձնառության արժեթղթերի իրացման գների և դրանց անվանական արժեքների բացասական տարբերության (դիսկոնտ) գումարների չափով.
5.8.4. ծառայությունների և թղթակցային հարաբերությունների դիմաց բանկի վճարած միջնորդական վճարների, այդ թվում` հաճախորդների հաշվարկային-դրամարկղային սպասարկման, նրանց հաշվարկային, ընթացիկ և այլ հաշիվների վարման ծախսերի, մյուս բանկերին հաշվարկային-դրամարկղային սպասարկման դիմաց վճարի և համանման այլ ծախսերի չափով.
5.8.5. կանխիկ դրամի, չեկերի, վճարային այլ փաստաթղթերի տեղափոխման (ինկասացիա) դիմաց, ինչպես նաև արժեքների փաթեթավորման, այդ թվում` կանխիկ դրամի համալրման, բանկին կամ նրա հաճախորդներին պատկանող արժեքների տեղափոխման, պահպանման և առաքման ծախսերի չափով.
5.8.6. հաշվարկադրամարկղային և հաշվողական կենտրոնների ծառայությունների վճարումների չափով.
5.8.7. բանկի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ վճարային միջոցներ (պլաստիկային քարտեր, ճանապարհային չեկեր և այլն) պատրաստելու, թողարկելու, ի պահ ընդունելու և ներդնելու հետ կապված ծախսերի չափով.
5.8.8. բաժնետոմսեր, պարտատոմսեր, ավանդային հավաստագրեր (սերտիֆիկատներ), պարտքի այլ հանձնառություններ և ֆինանսական շուկայում շրջանառության մեջ գտնվող այլ արժեթղթեր թողարկելու հետ կապված ծախսերի (թողարկման ազդագրերի նախապատրաստման, արժեթղթերի ձևաթղթերի ձեռքբերման, տպագրման ծախսեր, արժեթղթերի տարածման դիմաց միջնորդական վարձատրությունների վճարումներ և այլն) չափով.
5.8.9. կեղծ թղթադրամների և վճարային փաստաթղթերի պատճառով բանկի կրած կորուստների չափով:
5.9. Հարկման նպատակով ապահովագրական ընկերությունների համախառն
եկամտի նվազեցումները
Հարկման նպատակով ապահովագրական ընկերությունների համախառն եկամուտը, ի լրումն սույն հրահանգի 5.1, 5.2, 5.6 և 5.7 կետերում նշված նվազեցումների, նվազեցվում է նաև`
5.9.1. վերաապահովագրության պայմանագրերի համաձայն վերաապահովագրվող հանդիսացող հարկատուի կողմից ապահովագրողներին վճարված ապահովագրական հատուցումների գումարների չափով, ինչպես նաև ապահովագրության պայմանագրերի համաձայն ապահովագրող հանդիսացող հարկատուների կողմից ապահովադիրներին վճարած ապահովագրական հատուցումների գումարների չափով.
5.9.2. վերաապահովագրության պայմանագրերի համաձայն վերաապահովագրողներին վճարած ապահովագրավճարների չափով.
i
5.9.3. կանխարգելիչ միջոցառումների պահուստների մասհանումների ապահովագրողներին կամ ապահովադիրներին պատկանող արժեքների տեղափոխման, պահպանման կամ առաքման ծախսերի չափով.
(5.9.3 կետը փոփ. 19.01.99 թիվ 01/3 հրաման)
5.9.4. ապահովագրական պահուստների մասհանումների չափով:
i
(5.9.4 կետը խմբ. 18.02.02 թիվ 02/244 հրաման)
5.9.5. ապահովագրական գործակալներին և բրոքերներին վճարված (հաշվարկված) կոմիսիոն վարձատրության չափով.
5.9.6. հաշվարկադրամարկղային և հաշվողական կենտրոնների ծառայությունների վճարումների չափով.
5.9.7. ապահովագրական ընկերությունների գործունեության ապահովման համար անհրաժեշտ վճարային միջոցների (ճանապարհային չեկեր, պլաստիկ քարտեր և այլն) պատրաստման, թողարկման, ի պահ ընդունման և ներդրման հետ կապված ծախսերի չափով.
5.10. Համախառն եկամտից ծախսերի գծով նվազեցումների իրականացումը
5.10.1. Արտադրանքի արտադրության և ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերի (նյութական, աշխատանքի վարձատրության, սոցիալական ապահովագրության, արտադրական նշանակության հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ (այդ թվում` երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցների գծով), նորոգում և այլն) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են տվյալ արտադրանքի և ծառայությունների իրացմանը համապատասխան:
5.10.2. Առևտրական գործունեություն իրականացնող հարկատուների մոտ ապրանքների ձեռքբերման արժեքի չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այդ ապրանքների իրացմանը համապատասխան:
i
5.10.3. Սույն հրահանգի 5.10.1 և 5.10.2 ենթակետերում չնշված ակտիվների (հիմնական միջոցների և այլ ակտիվների) մնացորդային արժեքի չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այդ ակտիվների իրացմանը համապատասխան:
(5.10.3 կետը փոփ. 19.01.99 թիվ 01/3 հրաման)
i
5.10.4. Հարկատուի գործունեության հետ կապված վարչական ծախսերի (կառավարման ապարատի աշխատավարձ, սոցիալական ապահովագրություն, գործուղումներ, նյութական և տրանսպորտային սպասարկում, կառավարման տեխնիկական միջոցների և ոչ արտադրական (ընդհանուր տնտեսական) նշանակության հիմնական միջոցների նորոգում, պահպանում և շահագործում, ներկայացուցչական, դատական, աուդիտորական, խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ, կադրերի պատրաստում և վերապատրաստում, աշխատուժի հավաքագրման հետ կապված ծախսեր, գրասենյակային, փոստային, հեռախոսային, հեռագրային և նմանատիպ այլ ծառայությունների հետ կապված ծախսեր), արտադրանքի և ծառայությունների իրացման հետ կապված ծախսերի (փաթեթավորում, պահպանում, բեռնում, տեղափոխում, ուղեկցում, գովազդ, մարքեթինգ և այլն), ոչ արտադրական բնույթի այլ ծախսերի (գյուտարարական և ռացիոնալիզատորական, գիտահետազոտական, նախագծային և փորձակոնստրուկտորական աշխատանքների և այլն), գործառնական այլ ծախսերի (կոնսերվացված արտադրական հզորությունների և օբյեկտների պահպանման, կարճաժամկետ արժեթղթերի իրացման, հումքի, նյութերի իրացման հետ կապված ծախսեր և այլն) և ինվեստիցիոն ծախսերի (երկարաժամկետ ակտիվների իրացման և այլ օտարման և այլն) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այն տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են (որի ընթացքում դրանք կատարվել են):
(5.10.4 կետը փոփ. 18.02.02 թիվ 02/244 հրաման)
5.10.5. Հարկատուի ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերի (վարկերի, դրամական և այլ գույքային փոխառությունների հաշվարկված տոկոսներ, վարկերի, դրամական և այլ գույքային փոխառությունների ստացման հետ կապված ծախսեր, գույքի երկարաժամկետ (ֆինանսական) վարձակալության դիմաց տոկոսներ և վարձակալության հետ կապված այլ ծախսեր, արժեթղթերի թողարկման և տարածման հետ կապված ծախսեր, շահաբաժինների վճարման հետ կապված կազմակերպչական ծախսեր (բաժնետերերի ժողովների կազմակերպում, փաստաթղթերի ձևակերպում) և այլն) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այն տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են (որի ընթացքում դրանք կատարվել են):
5.10.6. Նախորդ տարիներում ավել ցույց տրված եկամտի (պակաս ցույց տրված նվազեցումների) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են դրանց հայտնաբերման տարվա ընթացքում:
6. Շահութահարկի դրույքաչափերը
6.1. Շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով:
(6.1 կետը խմբ. 25.06.01 թիվ 02/921 հրաման)
6.2. (6.2 կետը հանվել է 25.06.01 թիվ 02/921 հրաման)
6.3. Առանձին վճարողների, նրանց խմբերի, գործունեության տեսակների համար օրենքով կարող են սահմանվել շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարներ և (կամ) պարզեցված հարկ:
(6.3 կետը լրաց. 20.10.00 թիվ 02/1292 հրաման)
6.4. Շահութահարկի տարբեր դրույքաչափերով (այդ թվում` շահութահարկի հաստատագրված վճարներով) հարկվող գործունեության տեսակներ իրականացնող հարկատուները շահութահարկը վճարում են գործունեության յուրաքանչյուր տեսակի համար սահմանված առանձին դրույքաչափերով: Այդ նպատակով հարկատուն վարում է եկամուտների և նվազեցումների առանձնացված հաշվառում` ըստ գործունեության առանձին տեսակների:
Շահութահարկի տարբեր դրույքաչափերով հարկվող գործունեության տեսակներ իրականացնող հարկատուները ըստ գործունեության առանձին տեսակների հարկվող շահույթների որոշման ժամանակ ընդհանուր արտադրական և ընդհանուր տնտեսական ծախսերը (օրինակ, կառավարման ապարատի աշխատավարձ, սոցիալական ապահովագրության վճարներ, կառավարման տեխնիկական միջոցների և ոչ արտադրական (ընդհանուր տնտեսական) նշանակության հիմնական միջոցների նորոգում, պահպանում և շահագործում, խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ, գրասենյակային, փոստային, հեռախոսային, հեռագրային և նմանատիպ այլ ծախսեր), որոնք ըստ գործունեության առանձին տեսակների հնարավոր չէ առանձնացնել, բաշխում են ելնելով ընդհանուր համախառն եկամտի մեջ գործունեության առանձին տեսակների գծով ստացված համախառն եկամուտների տեսակարար կշիռներից:
Ըստ գործունեության առանձին տեսակների համախառն եկամուտների և նվազեցումների չվարելու դեպքում դրանց մեծությունը որոշվում է (ղեկավարվելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով)` հիմք ընդունելով հարկատուի ակտիվները, գույքագրման և չափագրման տվյալները, օրենքով սահմանված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունները, համանման պայմաններում գործող այլ տնտեսավարող սուբյեկտների միջև կիրառվող գների մակարդակը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող այլ նորմեր:
Եթե շահութահարկի տարբեր դրույքաչափերով հարկվող գործունեության տեսակներ իրականացնող հարկատուի հաշվետու տարվա գործունեության առանձին տեսակների գծով ստացվել է վնաս, իսկ առանձին տեսակների գծով` շահույթ, ապա շահութաբեր գործունեության տեսակների գծով հարկվող շահույթը որոշելիս գործունեության շահութաբեր տեսակների գծով ստացված համախառն եկամուտը նվազեցվում է նաև գործունեության առանձին տեսակների գծով ստացված վնասի գումարի չափով:
7. Շահութահարկի արտոնությունները
7.1. Շահութահարկի վճարումից ազատվում են.
7.1.1. Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված հարկատուները իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի մասով, ինչպես նաև հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ եկամուտների մասով, եթե վերջիններիս տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը:
Սույն հրահանգի իմաստով` գյուղատնտեսական արտադրանք է համարվում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող սույն հրահանգին կից հավելված 1-ում թվարկված արտադրանքը:
Գյուղատնտեսական արտադրանքի գծով ստացված եկամտի ճշգրիտ հաշվարկման անհնարինության դեպքում այն հաշվարկվում է հիմնվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված կադաստրային զուտ եկամտի տվյալների վրա:
(7.1.1 կետը փոփ. 19.01.99 թիվ 01/3, 25.06.01 թիվ 02/921 հրամաններ)
7.1.2. (7.1.2 կետը հանվել է 25.06.01 թիվ 02/921 հրաման)
7.1.3. (7.1.3 կետը հանվել է 25.06.01 թիվ 02/921 հրաման)
7.1.4. (7.1.4 կետը հանվել է 25.06.01 թիվ 02/921 հրաման)
7.2. Օտարերկրյա ներդրումներով ռեզիդենտի շահութահարկի գծով ժամկետային
արտոնությունները
7.2.1. Եթե օտարերկրյա ներդրումներով ռեզիդենտի (բացառությամբ բանկերի) կանոնադրական կապիտալում օտարերկրյա ներդրողների փաստացի կատարած ներդրման ընդհանուր արժեքը 1998 թվականի հունվարի 1-ից հետո կազմում է առնվազն 500 մլն. դրամ, ապա տվյալ ռեզիդենտի շահութահարկի գումարը նվազեցվում է`
Ռեզիդենտի կանոնադրական կապիտալում Օտարերկրյա ներդրումներով ռեզիդենտի
օտարերկրյա ներդրման սահմանված շահութահարկի նվազեցման չափը`
չափաքանակը լրանալու տարեթիվը ըստ տարիների
100 տոկոսով 50 տոկոսով
1998 1999 և 2000թ. 2000-2008թ. ներառյալ
1999 2000 և 2001թ. 2002-2009թ. ներառյալ
2000 2001 և 2002թ. 2003-2008թ. ներառյալ
2001 2002 և 2003թ. 2004-2007թ. ներառյալ
2002 2003 և 2004թ. 2005-2006թ. ներառյալ
2003 2004 և 2005թ.
2004 2005 և 2006թ.
2005 2006 և 2007թ.
2006 2007 և 2008թ.
2007 2008 և 2009թ.
Սույն ենթակետում նշված արտոնության ժամկետում հարկատուի լուծարման դեպքում շահութահարկի գումարն այդ արտոնության ժամանակաշրջանի համար հաշվարկվում է լրիվ չափով գործունեության ողջ ժամանակաշրջանի համար:
Սույն ենթակետի կիրառման նպատակով`
ա) ներդրում է համարվում հարկատուի կանոնադրական կապիտալի ձևավորմանը և համալրմանն ուղղված ակտիվների ներհոսքը և (կամ) պարտավորությունների նվազումը, ինչպես նաև պետական գույքի սեփականաշնորհումը (մասնավորեցումը).
բ) գույքային ներդրումները ենթակա են պետական գրանցման և (կամ) նոտարական վավերացման և (կամ) անկախ փորձագիտական եզրակացության` օրենքով սահմանված կարգով:
Սույն ենթակետով նախատեսված արտոնությունը չի տարածվում ոչ նյութական ակտիվներով ներդրումների նկատմամբ:
(7.2.1 կետը լրաց. 18.02.02 թիվ 02/244 հրաման` ուժի մեջ է 01.01.02)
7.2.2. Մինչև 1998 թվականի հունվարի 1-ը օտարերկրյա ներդրումներով ձեռնարկություններին և բանկերին շահութահարկի գծով օրենքով կամ այլ իրավական ակտով տրված արտոնություններ տրված լինելու դեպքում մինչև տվյալ օրենքով կամ այլ իրավական ակտով դրանց համար սահմանված ժամկետի ավարտը հարկատուն, իր հայեցողությամբ, հարկային տեսչության մարմնին ներկայացվող հայտարարության հիման վրա, կարող է օգտվել սույն հրահանգի 7.2.1 ենթակետում նշված արտոնությունից:
Ընդ որում, «Շահութահարկի մասին» 1992 թվականի հունվարի 18-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածով սահմանված արտոնությունը օտարերկրյա ներդրումներով ձեռնարկություններին վերապահվում է փաստացի ներդրման կատարումն ապահովելու նախապայմանով:
7.2.3. Նոր ստեղծված ձեռնարկությունների համար մինչև 1998 թվականի հունվարի 1-ը գործող օրենսդրությանը համապատասխան շահութահարկի գծով հարկային արտոնությունից օգտվելու դեպքում տվյալ հարկատուի համար սույն հրահանգի 7.2.1 կետում նշված արտոնության ժամկետը նվազեցվում է մինչև 1998 թվականի հունվարի 1-ը վերապահված արտոնության ժամկետի չափով:
7.3. (նախկին 7.3 կետը հանվել է 25.06.01 թիվ 02/921 հրաման)
7.3. Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգումը
7.3.1. Մինչև 2006 թվականի հունվարի 1-ն իրականացված` խմելու և ոռոգման ջրի մատակարարման, կեղտաջրերի հեռացման և մաքրման գծով բնակչությանը մատուցվող ծառայությունների (գործարքների), ինչպես նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական գնումների շրջանակներում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով շահութահարկի վճարման ժամկետը հետաձգվում է մինչև դրանց իրացման դիմաց վճարման հաշվետու ժամանակաշրջանը:
7.3.2. Սույն հրահանգի 7.3.1 ենթակետում նշված գործարքների, գործառնությունների և ծառայությունների գծով հարկային հաշվառումը տարվում է սույն հրահանգի 8 կետում նշված ընդհանուր կարգով:
7.3.3. Շահութահարկի վճարման ընդհանուր կարգով և շահութահարկի վճարման ժամկետի հետաձգմամբ միաժամանակ աշխատող հարկատուների նկատմամբ կիրառվում են սույն հրահանգի 6.4 կետի դրույթները:
(նոր 7.3 կետը լրաց. 18.02.02 թիվ 02/244 հրաման)
7.4. Հարկային արտոնությունների սահմանումը
Շահութահարկից ազատելու և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ արտոնությունները սահմանվում են օրենքով:
8. Հարկային հաշվառումը
8.1. Հաշվեգրման եղանակով հաշվառումը
8.1.1. Հարկվող օբյեկտը որոշելիս եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացվում է հաշվեգրման եղանակով:
8.1.2. Հաշվեգրման եղանակով հաշվառման դեպքում հարկատուն եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է, համապատասխանաբար ելնելով իր կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ դրա համար այդ ծախսերը ճանաչելու պահից` անկախ եկամտի փաստացի ստացման կամ վճարումների իրականացման ժամկետից:
8.2. Հաշվեգրման եղանակով եկամուտների հաշվառման
առանձնահատկությունները
8.2.1. Եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված, եթե համապատասխան գումարը ենթակա է անվերապահ վճարման (հատուցման) հարկատուին և (կամ) վերջինս կատարել է գործարքից կամ պայմանագրից բխող պարտավորությունները, որոնք ճանաչվել են գործարքի կամ պայմանագրի մյուս մասնակցի կողմից, եթե նույնիսկ այդ իրավունքի բավարարման պահը հետաձգվել է, կամ վճարումներն իրականացվում են մաս-մաս:
8.2.2. Ապրանքների իրացումից հասույթի ճանաչման պահը մատակարարից (վաճառողից) գնորդին դրանց սեփականության իրավունքի փոխանցման պահն է, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսվում:
8.2.3. Հարկատուի կողմից ծառայություններ մատուցելու դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված գործարքից բխող ծառայությունների մատուցումն ավարտելու (այդ թվում նաև` ըստ փուլերի) պահից:
8.2.4. Տոկոսների տեսքով եկամուտների ստացման իրավունքի ճանաչման պահի իմաստով անհրաժեշտ է հաշվի առնել, որ տոկոսների տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված պարտքի (փոխատվության) պայմանագրով նախատեսված պարտքի (փոխատվության) ժամկետը լրանալու պահից:
Եթե պարտքի (փոխատվության) պայմանագրով նախատեսված պարտքի (փոխատվության) ժամկետը ներառում է մի քանի հաշվետու ժամանակաշրջան, ապա ըստ հաշվետու ժամանակաշրջանների եկամուտը բաշխվում է դրա հաշվեգրմանը համապատասխան:
8.2.5. Գույքը վարձակալության տալու դիմաց եկամուտների ստացման իրավունքի ճանաչման պահի իմաստով անհրաժեշտ է հաշվի առնել, որ վարձավճարի տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված վարձակալական պայմանագրով նախատեսված վարձակալության ժամկետը լրանալու պահից:
Եթե վարձակալական պայմանագրով նախատեսված վարձակալության ժամկետը ներառում է մի քանի հաշվետու ժամանակաշրջան, ապա ըստ հաշվետու ժամանակաշրջանների եկամուտը բաշխվում է դրա հաշվեգրմանը համապատասխան:
8.2.6. Շահաբաժինների տեսքով եկամուտների ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված բաժնետերերի ժողովի կողմից բաշխման մասին որոշման ընդունման օրը (բայց ոչ ուշ շահաբաժինների բաշխման օրենսդրությամբ սահմանված ժամկետները, եթե օրենսդրությամբ սահմանված են շահաբաժինների բաշխման ժամկետներ և չափեր):
(8.2.6. կետը լրաց. 18.02.02 թիվ 02/244 հրաման)
9. Շահութահարկի հաշվարկման կարգը և վճարման ժամկետները
9.1. Շահութահարկի գումարի որոշումը
9.1.1. Հարկատուները շահութահարկի գումարները որոշում են ինքնուրույնաբար, տարեկան արդյունքներով` սույն հրահանգում սահմանված կարգով հաշվարկված հարկվող շահույթի մեծությունից ելնելով և սույն հրահանգում նշված դրույքաչափերով:
9.1.2. Հարկատուի կողմից «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածում նշված խախտումները թույլ տալու դեպքում հարկային տեսչության մարմինը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, ինքն է հաշվարկում հարկատուի շահութահարկի մեծությունը` հիմք ընդունելով հարկատուի ակտիվներում, իրացման շրջանառության ծավալների մեջ, արտադրության և շրջանառության ծախսերում, գույքագրման և չափագրման տվյալների մեջ կատարված տեղաշարժերը, ինչպես նաև օրենքով սահմանված երրորդ անձանցից ստացված տեղեկությունները, համանման պայմաններում գործող տնտեսավարող այլ սուբյեկտների միջև կիրառված գների մակարդակը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ նորմեր:
9.1.3. Առանձին հարկատուների թույլատրվում է շահութահարկի հաշվարկումը, հաշվարկների ներկայացումը և վճարումը կատարել կենտրոնացված կարգով: Նման հարկատուների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(9.1.3. կետը փոփ. 18.02.02 թիվ 02/244 հրաման)
9.2. Շահութահարկի հաշվարկների և հաշվապահական (ֆինանսական)
հաշվետվությունների ներկայացումը հարկային տեսչության մարմիններին
9.2.1. Շահութահարկ վճարողները յուրաքանչյուր տարվա արդյունքներով իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմիններին ներկայացնում են հրահանգին կից հավելված 2-ում բերված ձևով շահութահարկի հաշվարկներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևերով հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններ` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը: Հաշվապահական հաշվառման նոր համակարգով հաշվառումը վարող շահութահարկ վճարողները շահութահարկի հաշվարկ ներկայացնում են սույն հրահանգին կից հավելված 3-ում բերված ձևով:
Շահութահարկի հաշվարկը չեն լրացնում (և չեն ներկայացնում).
ա) գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ (հիմնականում) զբաղված հարկատուները, եթե հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ եկամուտների տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը.
բ) ոչ առևտրային կազմակերպությունները, եթե ստացված միջոցները բացառապես սույն հրահանգի 4.2.7 ենթակետի համաձայն եկամուտ չեն համարվում.
գ) միայն հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող և (կամ) միայն պարզեցված հարկ վճարող հանդիսացող հարկատուները:
(9.2.1 կետը լրաց. 30.11.99 թիվ 01/35, խմբ. 25.06.01 թիվ 02/921 հրամաններ)
9.2.2. Շահութահարկի հաշվարկների և հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների ներկայացման ժամկետի մեջ ներառվում է նաև սույն հրահանգի 9.2.1.կետում նշված օրը (ապրիլի 15-ը), իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ներկայացնելու ժամկետը տեղափոխվում է այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:
9.2.3. Նախորդ հաշվետու տարիների համար ներկայացված շահութահարկի հաշվարկներում հարկատուի կողմից սխալներ հայտնաբերելու դեպքում (որոնք չեն բխում հաշվապահական հաշվառման մեջ տրվող գրանցումներից) հարկատուն կարող է հարկային տեսչության մարմիններին ներկայացնել ճշտված հաշվարկ, որի հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:
9.3. Շահութահարկի կանխավճարները
(9.3 կետը խմբ. 20.10.00 թիվ 02/1292 հրաման)
9.3.1. Հաշվետու տարվա ընթացքում հարկատուն պարտավոր է կատարել շահութահարկի կանխավճարներ:
9.3.2. Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիս, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի մեկ տասնվեցերորդի չափով` տվյալ ամսվա 25-ից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ:
9.3.3. Հարկատուն շահութահարկի կանխավճարներ կարող է չկատարել հետևյալ դեպքերում.
ա) նոր հիմնադրված հարկատուն (բացի վերակազմակերպման դեպքերից)` մինչև պետական գրանցման տարվա փաստացի շահութահարկի հաշվարկի ներկայացման օրը, բայց ոչ ուշ, քան այդ (պետական գրանցման) տարվանը հաջորդ տարվա ապրիլի 25-ը.
բ) այն հարկատուն, որը նախորդ տարում հարկվող շահույթ չի ունեցել` այդ (նախորդ) տարվա փաստացի շահութահարկի հաշվարկը ներկայացնելուց հետո.
գ) այն հարկատուն, որի նախորդ տարվա շահութահարկի գումարը չի գերազանցել 500,0 հազար դրամը` այդ (նախորդ) տարվա փաստացի շահութահարկի հաշվարկը ներկայացնելուց հետո.
դ) այն հարկատուն, որը ընթացիկ տարում ազատվում է շահութահարկի վճարումից (օգտվում է 100 տոկոս ժամկետային արտոնությունից)` հարկային արտոնության իր իրավունքը հաստատող փաստաթղթերը հարկային մարմնին ներկայացնելուց հետո.
ե) այն հարկատուն, որը ընթացիկ տարում եկամուտներ չի նախատեսում (գործունեություն չի իրականացնելու)` այդ մասին նախօրոք (նախորդ տարվա փաստացի շահութահարկի հաշվարկների օրենքով սահմանված ներկայացման ժամկետից ոչ ուշ) հարկային մարմնին գրավոր հայտնելուց հետո:
9.3.4. Ամսական կանխավճարների մեծությունը հաշվարկելիս հաշվի են առնվում հետևյալ առանձնահատկությունները.
ա) ընթացիկ տարում ամսական կանխավճարների մեծությունը հաշվարկելիս հաշվի են առնվում նաև նախորդ տարում ստուգմամբ հայտնաբերված շահութահարկի գումարները (անկախ այն հանգամանքից, թե որ տարիներին են վերաբերվում հայտնաբերված լրացուցիչ գումարները):
Օրինակ 2. Կազմակերպության 2000թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 3200,0 հազ. դրամ, որը ներառում է 2000թ. սեպտեմբերին հարկային մարմինների կողմից կազմակերպությունում կատարված ստուգմամբ լրացուցիչ հայտնաբերված շահութահարկի գումարները, որոնք վերաբերվում են 1998թ. և 1999թ. կազմակերպության գործունեությանը (ընդհանուր գումարով` 1300,0 հազ. դրամ): 2000թ. տարեկան շահութահարկի հաշվարկը կազմակերպության կողմից հարկային մարմին ներկայացվել է 22.01.2001թ-ին:
2001թ. ամսական կանխավճարների գումարը կկազմի 200,0 հազ. դրամ (3200,0:16), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2001թ. հունվարի 25-ից ոչ ուշ.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվող հարկատուները, որոնք հաշվետու տարում ստացել են նախորդ տարիներին վերաբերվող գումարներ, վերջիններիս գծով հաշվարկված և հետաձգված հարկի գումարները վճարում են մինչև հաշվետու տարվանը հաջորդող ապրիլի 25-ը (ներառյալ) և այդ գումարները հաշվի են առնում հաշվետու տարվանը հաջորդող տարվա կանխավճարները հաշվարկելիս` հրահանգի 9.3.2 ենթակետում նշված չափերով (այդ դեպքում հարկատուն գումարների ստացման տարվա տարեկան շահութահարկի հաշվարկի հետ միասին հարկային մարմնին ներկայացնում է նաև համապատասխան տեղեկանք` հաշվարկի 0800 տողում, իսկ հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցած հարկատուները` հաշվարկի 0900 տողում արտացոլված գումարի կառուցվածքի մասին):
Օրինակ 3. Կազմակերպության 1999թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 2000 հազ. դրամ, որից 800,0 հազ. դրամը հաշվարկվել է պետական պատվերի շրջանակներում իրականացվող գործունեությունից: 1999թ. տարեկան շահութահարկի հաշվարկը կազմակերպության կողմից հարկային մարմին ներկայացվել է 20.01.2000թ-ին: Պետական պատվերի գծով գումարները կազմակերպությունը ստացել է 2000թ. սեպտեմբերի 21-ին: Կազմակերպության 2000թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկը կազմել է 900,0 հազ. դրամ:
2000թ. ամսական կանխավճարի գումարը կկազմի 75,0 հազ. դրամ ((2000,0 - 800,0):16), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2000թ. հունվարի 25-ից ոչ ուշ: 2001թ. ամսական կանխավճարի գումարը կկազմի 106,25 հազ. դրամ ((900,0 + 800):16): Մինչև 2001թ. ապրիլի 25-ը (ներառյալ) վճարվում է նաև 1999թ. պետական պատվերի գծով հետաձգված հարկի գումարը (800,0 հազ. դրամ).
(9.3.4 կետի բ ենթ. փոփ. 25.06.01 թիվ 02/921 հրաման)
գ) այն հարկատուն, որը նախորդ տարվա որևէ ժամանակահատվածում հանդիսացել է հաստատագրված վճար վճարող, իսկ ընթացիկ տարում շահութահարկը հաշվարկում և վճարում է ընդհանուր սահմանված կարգով, ընթացիկ տարում ամսական կանխավճարների գումարները հաշվարկում է հաշվի առնելով նախորդ տարվա համար հաշվարկված հաստատագրված վճարի մեջ շահութահարկին բաժին ընկնող (իսկ օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցված լինելու դեպքում` ընդհանուր սահմանված կարգով հաշվարկված շահութահարկի) գումարները:
Օրինակ 4. Կազմակերպությունը 2000թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը չի ունեցել, իսկ հաստատագրված վճարի շահութահարկին բաժին ընկնող մասը (40 օ/օ) կազմում է 800,0 հազ. դրամ: 2001թ. համար կազմակերպությունը շահութահարկը հաշվարկում և վճարում է ընդհանուր սահմանված կարգով: 2000թ. տարեկան շահութահարկի հաշվարկը կազմակերպության կողմից հարկային մարմին ներկայացվել է 22.01.2001թ-ին:
2001թ. ամսական կանխավճարի գումարը կկազմի 50,0 հազ. դրամ (800,0:16), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2001թ. հունվարի 25-ից ոչ ուշ.
դ) այն հարկատուն, որը նախորդ տարվա որևէ ժամանակահատվածում հանդիսացել է պարզեցված հարկ վճարող, իսկ ընթացիկ տարում շահութահարկը հաշվարկում և վճարում է ընդհանուր սահմանված կարգով, ընթացիկ տարում ամսական կանխավճարների գումարները հաշվարկում է հաշվի առնելով նախորդ տարվա համար հաշվարկված պարզեցված հարկի մեջ շահութահարկին բաժին ընկնող (իսկ օրենքով նախատեսված պարզեցված հարկ վճարող դադարելու դեպքում` ընդհանուր սահմանված կարգով հաշվարկված շահութահարկի) գումարները:
Օրինակ 5. Կազմակերպության 2000թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 400,0 հազ. դրամ, իսկ պարզեցված հարկի շահութահարկին բաժին ընկնող մասը (40 օ/օ) կազմում է 800,0 հազ. դրամ: 2001թ. համար կազմակերպությունը շահութահարկը հաշվարկում և վճարում է ընդհանուր սահմանված կարգով: 2000թ. տարեկան շահութահարկի հաշվարկը կազմակերպության կողմից հարկային մարմին ներկայացվել է 22.01.2001թ-ին:
2001թ. ամսական կանխավճարի գումարը կկազմի 75,0 հազ. դրամ ((400,0 + 800,0):16), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2001թ. հունվարի 25-ից ոչ ուշ.
ե) ընթացիկ տարում.
- իրավաբանական անձանց միաձուլման դեպքում` կանխավճարները հաշվարկում է նոր առաջացած իրավաբանական անձը` հաշվի առնելով միաձուլված կազմակերպությունների համար հաշվարկված կանխավճարային գումարները:
Օրինակ 6. «Ա» , «Բ» , «Գ» և «Դ» կազմակերպությունները 2000թ. սեպտեմբերի 15-ին միաձուլվել են, որի հետևանքով առաջացել է «Ե» կազմակերպությունը: «Ա» կազմակերպության 1999թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 400,0 հազ. դրամ և «Դ» կազմակերպությանը` 1200,0 հազ. դրամ, իսկ «Գ» կազմակերպությունը 1999թ. տարեկան արդյունքներով ունեցել է հարկային վնաս:
Միաձուլումից հետո «Ե» կազմակերպության ամսական կանխավճարի գումարը կկազմի 112,5 հազ. դրամ ((600,0 + 1200,0):16)), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2000թ. սեպտեմբերի 25-ից ոչ ուշ.
- իրավաբանական անձի` այլ իրավաբանական անձի միանալու դեպքում` վերջինս կանխավճարները հաշվարկում է հաշվի առնելով միացած կազմակերպությունների համար հաշվարկված կանխավճարային գումարները:
Օրինակ 7. «Ա» , «Բ» և «Դ» կազմակերպությունները 2000թ. սեպտեմբերի 15-ին միացվել են «Գ» կազմակերպությանը: «Ա» կազմակերպության 1999թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 400,0 հազ. դրամ և «Դ» կազմակերպությանը` 1200,0 հազ. դրամ, իսկ «Գ» կազմակերպությունը 1999թ. տարեկան արդյունքներով ունեցել է հարկային վնաս:
Միացումից հետո «Գ» կազմակերպության ամսական կանխավճարի գումարը կկազմի 112,5 հազ. դրամ ((600,0 + 1200,0):16), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2000թ. սեպտեմբերի 25-ից ոչ ուշ.
- իրավաբանական անձի բաժանման դեպքում կանխավճարները հաշվարկում են նոր առաջացած իրավաբանական անձինք հավասարաչափ, եթե բաժանիչ հաշվեկշռով այլ բան նախատեսված չէ:
Օրինակ 8. «Գ» կազմակերպությունը 2000թ. սեպտեմբերի 15-ին բաժանվել է «Ա» , «Բ» և «Դ» կազմակերպությունների` բաժանիչ հաշվեկշռի համապատասխան (բաժանիչ հաշվեկշռով կանխավճարների գծով հարկային պարտավորությունների վերաբաշխում նախատեսված չէ): «Գ» կազմակերպության 1999թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 1200,0 հազ. դրամ:
Բաժանվելուց հետո «Ա» , «Բ» և «Դ» կազմակերպությունների ամսական կանխավճարի գումարը կկազմի 25,0 հազ. դրամ (1200,0:16,3), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2000թ. սեպտեմբերի 25-ից ոչ ուշ.
- իրավաբանական անձի կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց առանձնանալու դեպքում` կանխավճարները հաշվարկում է վերակազմակերպված իրավաբանական անձը, եթե բաժանիչ հաշվեկշռով այլ բան նախատեսված չէ:
Օրինակ 9. «Գ» կազմակերպությունից 2000թ. սեպտեմբերի 15-ին առանձնացել են «Ա» , «Բ» և «Դ» կազմակերպությունները` բաժանիչ հաշվեկշռի համապատասխան (բաժանիչ հաշվեկշռով կանխավճարների գծով հարկային պարտավորությունների վերաբաշխում նախատեսված չէ): «Գ» կազմակերպության 1999թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ:
Առանձնանալուց հետո ևս «Գ» կազմակերպության ամսական կանխավճարի գումարը կկազմի 37,5 հազ. դրամ (600,0:16), իսկ «Ա» , «Բ» և «Դ» կազմակերպությունները 2000թ. ընթացքում կանխավճարներ չեն վճարում.
- իրավաբանական անձի վերակազմավորման (կազմակերպական-իրավական ձևի փոփոխում) դեպքում` կանխավճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով:
Օրինակ 10. «Ա» ՍՊԸ 2000թ. սեպտեմբերի 15-ին վերակազմավորվել է «Ա» ՓԲԸ` փոխանցման ակտին համապատասխան: «Ա» ՍՊԸ 1999թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ:
Վերակազմավորումից հետո ևս «Ա» ՓԲԸ ամսական կանխավճարի գումարը կկազմի 37,5 հազ. դրամ (600,0:16).
զ) նախորդ տարում իրավաբանական անձանց վերակազմակերպման (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) դեպքում կազմակերպությունները ընթացիկ տարում կանխավճարները հաշվարկում են ընդհանուր սահմանված կարգով.
է) այն կազմակերպությունների գծով, որոնց Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ թույլատրվում է շահութահարկի հաշվարկումը, հաշվարկների ներկայացումը և վճարումը կատարել կենտրոնացված կարգով շահութահարկի կանխավճարները հաշվարկվում և վճարվում են, հաշվի առնելով հետևյալը.
- ընթացիկ տարում կենտրոնացված կարգով շահութահարկ վճարող դառնալու դեպքում կանխավճարները վճարում է (հաշվի առնելով յուրաքանչյուր կազմակերպության կանխավճարների գումարները) այն կազմակերպությունը, որի միջոցով կատարվում է շահութահարկի հաշվարկում և վճարում կենտրոնացված կարգով:
Օրինակ 11. «Ա» , «Բ» , «Գ» և «Դ» կազմակերպությունները 2000թ. սեպտեմբերի 15-ից դարձել են կենտրոնացված կարգով շահութահարկ վճարող` «Գ» կազմակերպության միջոցով: «Ա» կազմակերպության 1999թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 400,0 հազ. դրամ և «Դ» կազմակերպությանը` 1200,0 հազ. դրամ, իսկ «Գ» կազմակերպությունը 1999թ. տարեկան արդյունքներով ունեցել է հարկային վնաս:
Կենտրոնացված կարգով շահութահարկ վճարող դառնալուց հետո «Գ» կազմակերպության ամսական կանխավճարի գումարը կկազմի 112,5 հազ. դրամ ((600,0 + 1200,0):16), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2000թ. սեպտեմբերի 25-ից ոչ ուշ.
- նախորդ տարում կենտրոնացված կարգով շահութահարկ վճարող դառնալու և ընթացիկ տարում նույն կարգով շահութահարկ վճարելու դեպքում, ընթացիկ տարում կանխավճարները վճարում է այն կազմակերպությունը, որի միջոցով կատարվում է շահութահարկի հաշվարկում և վճարում կենտրոնացված կարգով` ընդհանուր սահմանված կարգով.
- ընթացիկ կամ նախորդ տարում կենտրոնացված կարգով շահութահարկ վճարող կազմակերպությունները ընթացիկ տարում շահութահարկ հաշվարկելու և վճարելու ընդհանուր սահմանված կարգին անցնելու դեպքերում, ընթացիկ տարում կանխավճարները վճարում են` հաշվի առնելով նախորդ տարվա իրենց մասով հաշվարկված փաստացի շահութահարկի գումարները:
Օրինակ 12. «Ա» , «Բ» , «Գ» և «Դ» կազմակերպությունները մինչև 2001թ. հունվարի 1-ը շահութահարկը վճարում են կենտրոնացված կարգով` «Գ» կազմակերպության միջոցով, իսկ 2001թ. հունվարի 1-ից շահութահարկը հաշվարկում և վճարում են ընդհանուր սահմանված կարգով: «Ա» կազմակերպության 2000թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 400,0 հազ. դրամ և «Դ» կազմակերպությանը` 1200,0 հազ. դրամ, իսկ «Գ» կազմակերպությունը 2000թ. տարեկան արդյունքներով ունեցել է հարկային վնաս:
«Ա» և «Դ» կազմակերպությունների 2001թ. ամսական կանխավճարների գումարը կկազմի համապատասխանաբար 37,5 հազ. դրամ (600,0:16) և 75,0 հազ. դրամ (1200,0:16), իսկ «Բ» և «Գ» կազմակերպությունները 2001թ. ընթացքում կանխավճարներ չեն վճարում:
(9.3.4. կետը փոփ. 18.02.02 թիվ 02/244 հրաման)
9.3.5. Մինչև նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարի հաշվարկումը, հարկատուն շահութահարկի կանխավճարները յուրաքանչյուր անգամ կատարում է նախորդ տարվա վերջին կանխավճարի գումարից (ամսական հանրագումար) ոչ պակաս չափով:
Նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարները հայտնի դառնալուց հետո փաստացի շահութահարկի հաշվարկի ներկայացմանը հաջորդող առաջին կանխավճարային մուծման ժամանակ կատարվում է մինչև հաշվարկի ներկայացումը տվյալ տարվա ընթացքում կատարված կանխավճարների գումարների ճշտում (այդ թվում` նաև նախորդ տարում շահութահարկի կանխավճարներ չունեցող, սակայն այդ տարվա արդյունքներով ընթացիկ տարում կանխավճարներ կատարելու պարտավորություն ունեցող հարկատուների կողմից)` տարվա սկզբից աճող հանրագումարով և սույն հրահանգի 9.3.2 ենթակետում նշված չափերով:
Օրինակ 13. Կազմակերպության 2000թ. հաշվարկված ամսական կանխավճարների գումարը կազմել է 100,0 հազ. դրամ: Կազմակերպությունը 2001թ. մարտի 12-ին հարկային մարմին ներկայացրել է 2000թ. հաշվապահական հաշվետվություններ և փաստացի շահութահարկի հաշվարկը, ըստ որի 2000թ. հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 1920,0 հազ. դրամ:
2001թ. ամսական կանխավճարի գումարը կկազմի 120,0 հազ. դրամ (1920,0:16): Ընդ որում, կազմակերպությունը 2001թ. ընթացքում` ըստ ամիսների, կանխավճարների մուծումները կատարում է հետևյալ ժամկետներում և չափերով.
- 25.01.2001թ. և 25.02.2001թ. ամսական 100,0 հազ. դրամ
- 25.03.2001թ.` 160.0 հազ. դրամ (120,0 + (120,0 - 100,0) x 2),
- 25.04.2001թ. ... 25.12.2001թ.` ամսական 120,0 հազ. դրամ:
Օրինակ 14. Կազմակերպության 1999թ. հաշվարկված ամսական կանխավճարների գումարը կազմել է 100,0 հազ. դրամ: Կազմակերպությունը 2000թ. մարտի 10-ին հարկային մարմին ներկայացրել է 1999թ. հաշվապահական հաշվետվություններ և փաստացի շահութահարկի հաշվարկ, ըստ որի 1999թ. հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 1280,0 հազ. դրամ:
2000թ. ամսական կանխավճարի գումարը կկազմի 80,0 հազ. դրամ (1280,0:16): Ընդ որում, կազմակերպությունը 2000թ. ընթացքում` ըստ ամիսների, կանխավճարների մուծումները կատարում է հետևյալ ժամկետներում և չափերով.
- 25.01.2000թ. և 25.02.2000թ. ամսական 100,0 հազ. դրամ,
- 25.03.2000թ.` 40,0 հազ. դրամ (80,0 + (80,0 - 100,0) x 2),
- 25.04.2000թ. ... 25.12.2000թ.` ամսական 80,0 հազ. դրամ:
9.3.6. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն այդ մասին նախօրոք (բայց նախորդ տարվա շահութահարկի հաշվարկների օրենքով սահմանված ներկայացման ժամկետից ոչ ուշ) գրավոր հայտնում է հարկային մարմնին և ամսական կանխավճարների մեծությունը որոշում է ինքնուրույն` հավասարաչափ բաշխելով ըստ ամիսների: Մինչև հայտարարության ներկայացնելը հաշվարկված կանխավճարների գծով վերահաշվարկ չի կատարվում:
Օրինակ 15. Կազմակերպության 1999թ. հաշվարկված ամսական կանխավճարների գումարը կազմել է 100,0 հազ. դրամ: Կազմակերպությունը 2000թ. մարտի 10-ին հարկային մարմին ներկայացրել է 1999թ. հաշվապահական հաշվետվություններ և փաստացի շահութահարկի հաշվարկ, ըստ որի 1999թ. հարկվող շահույթը և հաշվարկված շահութահարկի գումարը կազմել են, համապատասխանաբար, 10480,0 հազ. դրամ և 1920,0 հազ. դրամ: Կազմակերպությունը 2000թ. ապրիլի 12-ին գրավոր հայտնում է հարկային մարմնին, որ 2000թ. հարկվող շահույթը նախատեսվում է 10480,0 հազ. դրամ գումարից պակաս և ընթացիկ տարվա ամսական կանխավճարները կատարելու է 50,0 հազ. դրամի չափով:
Այսպիսով, կազմակերպությունը 2000թ. ընթացքում` ըստ ամիսների, կանխավճարների մուծումները կատարում է հետևյալ ժամկետներում և չափերով.
- 25.01.2000թ. և 25.02.2000թ. ամսական 100,0 հազ. դրամ
- 25.03.2000թ.` 160.0 հազ. դրամ (120,0 + (120,0 - 100,0) x 2),
- 25.04.2000թ. ... 25.12.2000` ամսական 120,0 հազ. դրամ:
Նույն օրինակում, եթե կազմակերպությունը հարկային մարմնին գրավոր տեղեկացնում է 2001թ. ապրիլի 16-ին, ապա 2001թ. ապրիլ ամսվա և հետագա ամիսների համար կանխավճարների մուծումները կատարվում են ամսական 120,0 հազ. դրամ գումարի չափով:
9.3.7. (9.3.7 կետը հանվել է 25.06.01 թիվ 02/921 հրաման)
9.3.8. Հրահանգի 9.2.3 ենթակետի համաձայն հարկատուի կողմից հարկային մարմնին ճշտված հաշվարկ ներկայացնելու դեպքում կատարվում է նաև հաշվարկված կանխավճարների գումարների վերահաշվարկ` այն տարվանը հաջորդող տարվանից սկսած, որի համար ներկայացվել է ճշտված հաշվարկը:
Օրինակ 16. Կազմակերպության 1999թ. հաշվարկված ամսական կանխավճարների գումարը կազմել է 100,0 հազ. դրամ: Կազմակերպությունը 2000թ. մարտի 10-ին հարկային մարմին ներկայացրել է 1999թ. հաշվապահական հաշվետվություններ և փաստացի շահութահարկի հաշվարկը, ըստ որի 1999թ. հարկվող շահույթը և հաշվարկված շահութահարկի գումարը կազմել են, համապատասխանաբար 7920,0 հազ. դրամ և 1280,0 հազ. դրամ: Կազմակերպությունը 2000թ. հունիսի 12-ին հարկային մարմին ներկայացնում է 1999թ. փաստացի շահութահարկի ճշտված հաշվարկ, ըստ որի 1999թ. հարկվող շահույթը և հաշվարկված շահութահարկի գումարը կազմում են, համապատասխանաբար, 10480,0 հազ. դրամ և 1920,0 հազ. դրամ:
Այսպիսով, կազմակերպությունը 2000թ. հունվար-փետրվար ամիսներին կանխավճարների մուծումները կատարում է ամսական 100,0 հազ. դրամ գումարի չափով, իսկ 2000թ. մարտի 10-ին փաստացի շահութահարկի հաշվարկը ներկայացնելուց հետո կատարվում է կանխավճարների գումարների վերահաշվարկ, ըստ որի ամսական կանխավճարային մուծումները կազմում են 80,0 հազ. դրամ (1280,0:16).
- 25.03.2000թ.` 40,0 հազ. դրամ (80,0 + (80,0 - 100,0) x 2),
- 25.04.2000թ. ... 25.05.2000թ.` ամսական 80,0 հազ. դրամ:
Փաստացի շահութահարկի ճշտված հաշվարկը ներկայացնելուց հետո կատարվում է հաշվարկված կանխավճարների վերահաշվարկ, ըստ որի ամսական կանխավճարային մուծումները կազմում են 120,0 հազ. դրամ (1920,0:16):
2000թ. մարտի 10-ին հարկային մարմին ճիշտ լրացված փաստացի շահութահարկի հաշվարկը ներկայացնելու դեպքում կազմակերպությունը 2000թ. ընթացքում կանխավճարների մուծումները կկատարեր հետևյալ ժամկետներում և չափերով.
- 25.01.2000թ. և 25.02.2000թ. ամսական 100,0 հազ. դրամ
- 25.03.2000թ.` 160.0 հազ. դրամ (120,0 + (120,0 - 100,0) x 2),
- 25.04.2000թ. ... 25.12.2000` ամսական 120,0 հազ. դրամ:
2000թ. հունիսի 12-ին փաստացի շահութահարկի ճշտված հաշվարկը ներկայացնելուց հետո շահութահարկի կանխավճարների հաշվարկը ունենալու է հետևյալ տեսքը.
- 25.01.2000թ. և 25.02.2000թ. ամսական 100,0 հազ. դրամ
- 25.03.2000թ.` 40,0 հազ. դրամ (80,0 + (80,0 - 100,0) x 2),
- 25.04.2000թ. ... 25.05.2000թ.` ամսական 80,0 հազ. դրամ,
- 25.06.2000թ.` 320,0 հազ. դրամ (120,0 + (120,0 - 80,0) x 5),
- 25.07.2000թ. ... 25.12.2000թ.` ամսական 120,0 հազ. դրամ:
Օրինակ 17. Կազմակերպության 1999թ. հաշվարկված ամսական կանխավճարների գումարը կազմել է 100,0 հազ. դրամ: Կազմակերպությունը 2000թ. մարտի 10-ին հարկային մարմին ներկայացրել է 1999թ. հաշվապահական հաշվետվություններ և փաստացի շահութահարկի հաշվարկը, ըստ որի 1999թ. հարկվող շահույթը և հաշվարկված շահութահարկի գումարը կազմել են, համապատասխանաբար, 10480,0 հազ. դրամ և 1920,0 հազ. դրամ: Կազմակերպությունը 2000թ. հունիսի 12-ին հարկային մարմին է ներկայացնում 1999թ. փաստացի շահութահարկի ճշտված հաշվարկ, ըստ որի 1999թ. հարկվող շահույթը և հաշվարկված շահութահարկի գումարը կազմում են, համապատասխանաբար, 6400,0 հազ. դրամ և 960,0 հազ. դրամ:
Այսպիսով, կազմակերպությունը 2000թ. հունվար-փետրվար ամիսներին կանխավճարների մուծումները կատարում է ամսական 100,0 հազ. դրամ գումարի չափով, իսկ 2000թ. մարտի 10-ին փաստացի շահութահարկի հաշվարկը ներկայացնելուց հետո կատարվում է կանխավճարների գումարների վերահաշվարկ, ըստ որի ամսական կանխավճարային մուծումները կազմում են 120,0 հազ. դրամ (1920,0:16).
- 25.03.2000թ. 160,0 հազ. դրամ (120,0 + (120,0 - 100,0) x 2),
- 25.04.2000թ. և 25.05.2000թ. ամսական 120,0 հազ. դրամ:
Ճշտված հաշվարկը ներկայացնելուց հետո կատարվում է հաշվարկված կանխավճարների վերահաշվարկ, ըստ որի ամսական կանխավճարային մուծումները կազմում են 60,0 հազ. դրամ (960,0:16):
2000թ. մարտի 10-ին հարկային մարմին ճիշտ լրացված փաստացի շահութահարկի հաշվարկը ներկայացնելու դեպքում կազմակերպությունը 2000թ. ընթացքում կանխավճարների մուծումները կկատարեր հետևյալ ժամկետներում և չափերով.
- 25.01.2000թ. և 25.02.2000թ. ամսական 100,0 հազ. դրամ,
- 25.03.2000թ. 20,0 հազ. դրամ (60,0 + (60,0 - 100,0) x 2),
- 25.04.2000թ. 40,0 հազ. դրամ (60,0 - 20,0),
- 25.05.2000թ. ... 25.12.2000թ. ամսական 60,0 հազ. դրամ:
2000թ. հունիսի 12-ին փաստացի շահութահարկի ճշտված հաշվարկը ներկայացնելուց հետո շահութահարկի կանխավճարների հաշվարկը ունենալու է հետևյալ տեսքը.
- 25.01.2000թ. և 25.02.2000թ. ամսական 100,0 հազ. դրամ
- 25.03.2000թ.` 160.0 հազ. դրամ (120,0 + (120,0 - 100,0) x 2),
- 25.04.2000թ. ... 25.05.2000` ամսական 120,0 հազ. դրամ:
- 25.06.2000թ. 240,0 հազ. դրամ (60,0 + (60,0 - 120,0) x 5),
- 25.07.2000թ. 180,0 հազ. դրամ (60,0 - 240,0),
- 25.08.2000թ. 120,0 հազ. դրամ (60,0 - 180,0),
- 25.09.2000թ. 60,0 հազ. դրամ (60,0 - 120,0),
- 25.10.2000թ. 0 (60,0 - 60,0),
- 25.11.2000թ. և 25.12.2000թ. ամսական 60,0 հազ. դրամ:
9.3.9. Ընթացիկ տարում կազմակերպության կողմից ինքնուրույն հայտնաբերված` նախորդ տարիներում ավել կամ պակաս ցույց տրված եկամուտները և (կամ) նվազեցումները (որոնք բխում են հաշվապահական հաշվառման մեջ տրվող գրանցումներից) շահութահարկով հարկման նպատակով հաշվի են առնվում հայտնաբերման տարվա հարկվող շահույթը որոշելիս (եթե այդ եկամուտները և (կամ) նվազեցումները վերաբերվում են ընթացիկ տարվանը նախորդող երեք տարիներին) և ընթացիկ, ինչպես նաև նախորդ տարիների կանխավճարների վերահաշվարկ չի կատարվում:
9.3.10. Ընթացիկ տարում ստուգմամբ հայտնաբերված նախորդ տարիներում ավել կամ պակաս ցույց տրված եկամուտները և (կամ) նվազեցումները շահութահարկով հարկման նպատակով հաշվի են առնվում հայտնաբերման տարվա հարկվող շահույթը որոշելիս (եթե այդ եկամուտները և (կամ) նվազեցումները վերաբերվում են ընթացիկ տարվանը նախորդող երեք տարիներին)` ՀՀ ՀՏ 11.02.99թ. թիվ 01/8 հրամանով հաստատված «Ստուգումներով հայտնաբերված հարկերի, դրանց գծով հաշվարկված ֆինանսական պատժամիջոցների հաշվապահական ձևակերպումների և հաշվետվություններում և հարկային հաշվարկներում դրանց արտացոլման վերաբերյալ» հրահանգչական նամակի համաձայն և ընթացիկ, ինչպես նաև նախորդ տարիների կանխավճարների վերահաշվարկ չի կատարվում:
Եթե ընթացիկ տարում` մինչև նախորդ տարվա փաստացի շահութահարկի հաշվարկների օրենքով սահմանված ներկայացման ժամկետը, բայց հարկատուի կողմից նախորդ տարվա փաստացի շահութահարկի հաշվարկը հարկային մարմին ներկայացնելուց հետո, տվյալ հարկատուի մոտ կատարված ստուգմամբ հայտնաբերվել է նախորդ տարվա արդյունքներով վճարման ենթակա լրացուցիչ շահութահարկի գումարներ, ապա հաշվարկված տուգանքները ենթակա են պետական բյուջե վճարման համապատասխան ակտ ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում, իսկ լրացուցիչ հայտնաբերված շահութահարկը ենթակա է պետական բյուջե վճարման ընթացիկ տարվա ապրիլի 25-ից ոչ ուշ: Այդ ժամկետից սկսվում է նախորդ տարվա հաշվարկված շահութահարկի (այդ թվում` լրացուցիչ հայտնաբերված) չվճարված գումարների գծով տույժերի հաշվարկը` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածով նախատեսված չափերով:
Օրինակ 18. Կազմակերպությունը 2000թ. ընթացքում շահութահարկի կանխավճար վճարող չի եղել: Կազմակերպությունը 2001թ. փետրվարի 12-ին հարկային մարմին ներկայացրել է 2000թ. հաշվապահական հաշվետվություններ և փաստացի շահութահարկի հաշվարկ, ըստ որի 2000թ. հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ: 2001թ. փետրվար-մարտ ամիսներին հարկային մարմինների կողմից կազմակերպությունում կատարված ստուգմամբ լրացուցիչ գանձման է առաջադրվել շահութահարկ (400,0 հազ. դրամ), որը վերաբերվում է 2000թ. կազմակերպության գործունեությանը: Ստուգման ակտը կազմվել է 2001թ. մարտի 12-ին:
Տվյալ դեպքում 2000թ. փաստացի շահութահարկի հաշվարկում արտացոլված և ստուգմամբ լրացուցիչ հայտնաբերված 2000թ. շահութահարկի գումարները (համապատասխանաբար` 600,0 և 400,0 հազ. դրամ) կազմակերպությունը պարտավոր է վճարել մինչև 2001թ. ապրիլի 25-ը (ներառյալ): Այդ ժամկետից սկսած հաշվարկվում են տույժեր «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածով սահմանված կարգով` շահութահարկի չվճարված գումարների նկատմամբ: Ընդ որում, 2001թ. շահութահարկի կանխավճարների վերահաշվարկ չի կատարվում:
9.3.11. Հաշվետու տարվա ավարտից հետո հարկատուն, ելնելով հաշվարկված հարկվող շահույթի մեծությունից, հաշվարկում է պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկի գումարը` հաշվանցելով տվյալ հաշվետու տարվա համար կատարված կանխավճարների գումարները:
Եթե հաշվետու տարվա փաստացի շահութահարկի գումարը պակաս է տվյալ տարվա համար կատարված կանխավճարների հանրագումարից, ապա դրանց տարբերությունը ենթակա է հաշվանցման հարկատուի այլ հարկային պարտավորությունների հաշվին կամ վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի համաձայն:
Եթե կատարված կանխավճարների հանրագումարը պակաս է տվյալ հաշվետու տարվա փաստացի շահութահարկի գումարից, ապա վերահաշվարկ է կատարվում միայն շահութահարկի գծով և հարկատուն պարտավոր է առաջացած տարբերությունը վճարել պետական բյուջե: Շահութահարկի գումարի վճարումն ուշացնելու համար տույժերի հաշվարկը սկսվում է տվյալ հաշվետու տարվանը հաջորդող տարվա ապրիլի 25-ից` շահութահարկի գումարի չվճարված մասի նկատմամբ, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածով նախատեսված չափերով:
9.3.12. Սահմանված ժամկետներում հարկատուի կողմից կանխավճարային մուծումներ չկատարելու դեպքում հարկային մարմիններն այդ կանխավճարային գումարների և դրանց գծով հաշվարկված տույժերի վերաբերյալ պահանջներ են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով:
Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չմուծված շահութահարկի կանխավճարային մուծումների գումարների նկատմամբ, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածով նախատեսված չափերով: Հաշվետու տարվա կանխավճարների նկատմամբ տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային մարմնին հաշվետու տարվա փաստացի շահութահարկի գումարի հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը, բայց ոչ ուշ հաշվետու տարվանը հաջորդող ապրիլի 25-ը: Կանխավճարների նկատմամբ հաշվարկված տույժերի գումարները վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չեն:
Օրինակ 19. Հրահանգի 14 օրինակում բերված դեպքում կազմակերպությունը 2000թ., ինչպես նաև 2001թ. հունվար-մարտ ամիսների (ամսական` 80,0 հազ. դրամ) շահութահարկի կանխավճարները կատարել է սահմանված ժամկետներում և չափերով: Կազմակերպությունը 2001թ. ապրիլի 10-ին հարկային մարմին ներկայացրել է 2000թ. հաշվապահական հաշվետվություններ և փաստացի շահութահարկի հաշվարկ, ըստ որի 2000թ. փաստացի շահութահարկը կազմել է 2080,0 հազ. դրամ:
Տվյալ դեպքում մինչև 2001թ. ապրիլի 25-ը (ներառյալ) կազմակերպությունը վճարում է շահութահարկ` 1120,0 հազ. դրամ (2080,0 - (2x100,0 + 40,0 + 9x80,0)), ինչպես նաև ապրիլ ամսվա կանխավճար` 280,0 հազ. դրամ (2080,0:16x4 - 3x80,0) գումարի չափով, իսկ 2000թ. և 2001թ. հունվար-մարտ ամիսների համար հաշվարկված և վճարված կանխավճարների գծով տույժեր չեն հաշվարկվում:
նույն օրինակում, եթե կազմակերպությունը 2000թ. և 2001թ. հունվար-մարտ ամիսների շահութահարկի կանխավճարները կատարել է ոչ ամբողջությամբ (օրինակ, հաշվարկված ամսական կանխավճարների գումարների 60 օ/օ-ի չափով) և մինչև 2001թ. ապրիլի 25-ը (ներառյալ) վճարել է 1120,0 հազ. դրամ շահութահարկ ու 280,0 հազ. դրամ ապրիլ ամսվա կանխավճար, ապա 2000թ. համար հաշվարկված և չվճարված կանխավճարների նկատմամբ (այսինքն` հաշվարկված ամսական կանխավճարների գումարների 40 օ/օ-ի նկատմամբ) հաշվարկվում են տույժեր` մինչև 2001թ. ապրիլի 10-ը: Տույժերի հաշվարկի դադարեցումը չի վերաբերվում 2001թ. հունվար-մարտ ամիսների համար հաշվարկված և չվճարված (մասնակի չվճարված) կանխավճարների գումարներին: Միաժամանակ, 2001թ. ապրիլի 25-ից տույժեր են հաշվարկվում 2000թ. համար հաշվարկված և չվճարված շահութահարկի` 384,0 հազ. դրամ (2080,0 - ((2x100,0+40,0+9x80,0)x60 օ/օ + 1120,0))գումարի նկատմամբ:
Օրինակ 20. Հրահանգի 14 օրինակում բերված դեպքում կազմակերպությունը 2000թ., ինչպես նաև 2001թ. հունվար-մարտ ամիսների (ամսական` 80,0 հազ. դրամ) շահութահարկի կանխավճարները կատարել է սահմանված ժամկետներում և չափերով: Կազմակերպությունը 2001թ. ապրիլի 10-ին հարկային մարմին ներկայացրել է 2000թ. հաշվապահական հաշվետվություններ և փաստացի շահութահարկի հաշվարկ, ըստ որի 2000թ. փաստացի շահութահարկը կազմել է 400,0 հազ. դրամ:
Տվյալ դեպքում կազմակերպության կողմից 2000թ. համար ավել վճարված շահութահարկի գումարը` 560,0 հազ. դրամ (1280,0 x 75 օ/օ - 400,0) և 2001թ. հունվար-մարտ ամիսներին կատարված շահութահարկի կանխավճարների գումարը` 240,0 հազ. դրամ (3 x 80,0) ենթակա են հաշվանցման հարկատուի այլ հարկային պարտավորությունների հաշվին կամ վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի համաձայն:
Նույն օրինակում, եթե կազմակերպությունը 2000թ. և 2001թ. հունվար-մարտ ամիսների շահութահարկի կանխավճարները կատարել է ոչ ամբողջությամբ (օրինակ, հաշվարկված ամսական կանխավճարների գումարների 60 օ/օ-ի չափով), ապա 2000թ. և 2001թ. հունվար-մարտ ամիսների համար հաշվարկված և չվճարված կանխավճարների գումարների նկատմամբ (այսինքն` հաշվարկված ամսական կանխավճարների գումարների 40 օ/օ-ի նկատմամբ) հաշվարկվում են տույժեր` մինչև 2001թ. ապրիլի 10-ը: Միաժամանակ, կազմակերպության կողմից 2000թ. համար ավել վճարված շահութահարկի` 176,0 հազ. դրամ ((2x 100,0 + 40,0 + 9x 80,0) x 60 օ/օ - 400,0) և 2001թ. հունվար-մարտ ամիսներին կատարված շահութահարկի կանխավճարների` 240,0 հազ. դրամ (3 x 80,0) գումարները ենթակա են հաշվանցման հարկատուի այլ հարկային պարտավորությունների հաշվին կամ վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի համաձայն:
9.3.13. Հրահանգի 9.3.6 ենթակետի պայմաններում կանխավճարի տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի շահութահարկի 75 օ/օ-ից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ` փաստացի ստացված շահութահարկի մեկ տասնվեցերորդի և տվյալ ամսվա փաստացի վճարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ` կանխավճարի վճարման համար հրահանգի 9.3.2 ենթակետում նախատեսված օրվանից մինչև հարկային մարմնին փաստացի շահութահարկի գումարի հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը:
Նշված դրույթները վերաբերվում են նաև այն դեպքերին, երբ հարկատուն ընթացիկ տարում կանխավճարներ չի կատարում` եկամուտներ չնախատեսելու (գործունեություն չիրականացնելու) վերաբերյալ նախօրոք (նախորդ տարվա փաստացի շահութահարկի հաշվարկների օրենքով սահմանված ներկայացման ժամկետից ոչ ուշ) հարկային մարմնին գրավոր հայտնելուց հետո:
Օրինակ 21. Հրահանգի 15 օրինակում բերված դեպքում կազմակերպությունը շահութահարկի կանխավճարները` 2000թ., ինչպես նաև 2001թ. հունվար-մարտ ամիսների) ամսական` 50,0 հազ. դրամ) ընթացքում կատարել է սահմանված ժամկետներում և չափերով: Կազմակերպությունը 2001թ. ապրիլի 10-ին հարկային մարմին ներկայացրել է 2000թ. հաշվապահական հաշվետվություններ և փաստացի շահութահարկի հաշվարկ, ըստ որի 2000թ. փաստացի շահութահարկը կազմել է 1040,0 հազ. դրամ (այսինքն` 2000թ. հաշվարկված և վճարված կանխավճարների գումարը (2x100,0+160,0+9x50,0=810,0 հազ. դրամ) գերազանցում է 2000թ. փաստացի շահութահարկի 75 օ/օ-ը (1040,0x75 օ/օ=780,0 հազ. դրամ):
Տվյալ դեպքում մինչև 2001թ. ապրիլի 25-ը (ներառյալ) կազմակերպությունը վճարում է շահութահարկ` 230,0 հազ. դրամ (1040,0-810,0), ինչպես նաև ապրիլ ամսվա կանխավճար` 110,0 հազ. դրամ (1040,0:16x4-3x50,0) գումարի չափով, իսկ 2000թ. և 2001թ. հունվար-մարտ ամիսների համար հաշվարկված և վճարված կանխավճարների գծով տույժեր չեն հաշվարկվում:
Նույն օրինակում, եթե կազմակերպությունը շահութահարկի կանխավճարները 2000թ. և 2001թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում կատարել է ոչ ամբողջությամբ (օրինակ, հաշվարկված ամսական կանխավճարների գումարների 60 օ/օ-ի չափով) և մինչև 2001թ. ապրիլի 25-ը (ներառյալ) վճարել է 230,0 հազ. դրամ շահութահարկ ու 110,0 հազ. դրամ ապրիլ ամսվա կանխավճար, ապա 2000թ. համար հաշվարկված և չվճարված կանխավճարների նկատմամբ (այսինքն` հաշվարկված ամսական կանխավճարների գումարների 40 օ/օ-ի նկատմամբ) հաշվարկվում են տույժեր` մինչև 2001թ. ապրիլի 10-ը: Տույժերի հաշվարկի դադարեցումը չի վերաբերվում 2001թ. հունվար-մարտ ամիսների համար հաշվարկված և չվճարված (մասնակի չվճարված) կանխավճարների գումարներին: Միաժամանակ, 2001թ. ապրիլի 25-ից տույժեր են հաշվարկվում 2000թ. համար հաշվարկված և չվճարված շահութահարկի` 324,0 հազ. դրամ (1040,0 - (810,0x60օ/օ + 230,0)) գումարի նկատմամբ:
Օրինակ 22. Հրահանգի 15 օրինակում բերված դեպքում կազմակերպությունը շահութահարկի կանխավճարները 2000թ., ինչպես նաև 2001թ. հունվար-մարտ ամիսների (ամսական` 50,0 հազ. դրամ) ընթացքում կատարել է սահմանված ժամկետներում և չափերով: Կազմակերպությունը 2001թ. ապրիլի 10-ին հարկային մարմին ներկայացրել է 2000թ. հաշվապահական հաշվետվություններ և փաստացի շահութահարկի հաշվարկ, ըստ որի 2000թ. փաստացի շահութահարկը կազմել է 2080,0 հազ. դրամ (այսինքն` 2000թ. հաշվարկված և վճարված կանխավճարների գումարը (2x100,0+160,0+9x50,0=810,0 հազ. դրամ) պակաս է 2000թ. փաստացի շահութահարկի 75օ/օ-ից (2080,0x75օ/օ=1560,0 հազ. դրամ)):
Տվյալ դեպքում 2000թ. և 2001թ. հունվար-մարտ ամիսների համար կատարվում է հաշվարկված կանխավճարների վերահաշվարկ` ամսական 130,0 հազ. դրամ (2080,0:16) և հաշվարկվում են տույժեր հետևյալ գումարների նկատմամբ.
- 25.04.2000թ.` 110,0 հազ. դրամ ((4x130,0-(100,0+100,0+160,0+50,0))
- 25.05.2000թ. ... 25.03.2001թ.` ամսական 80,0 հազ. դրամ (130,0-50,0):
Ընդ որում, 2000թ. համար վերահաշվարկված և չվճարված կանխավճարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են մինչև 2001թ. ապրիլի 10-ը: Տույժերի հաշվարկի դադարեցումը չի վերաբերվում 2001թ. հունվար-մարտ ամիսների համար վերահաշվարկված և չվճարված (մասնակի չվճարված) կանխավճարների գումարներին:
Մինչև 2001թ. ապրիլի 25-ը կազմակերպությունը վճարում է շահութահարկ` 520,0 հազ. դրամ (2080,0-1560,0), ինչպես նաև ապրիլ ամսվա կանխավճար` 130,0 հազ. դրամ գումարի չափով:
9.3.14. Կազմակերպության կողմից նախորդ տարվա փաստացի շահութահարկի ճշտված հաշվարկ հարկային մարմիններին ներկայացնելու դեպքում կատարվում է հաշվարկված կանխավճարների վերահաշվարկ` այն տարվանը հաջորդող տարվանից սկսած, որի համար ներկայացվել է ճշտված հաշվարկը, ինչպես նաև վերահաշվարկված կանխավճարների չվճարված գումարների նկատմամբ տույժերի վերահաշվարկ:
Օրինակ 23. Հրահանգի 16 օրինակում բերված դեպքում, եթե կազմակերպությունը կանխավճարների մուծումներ 2000թ. ընթացքում ընդհանրապես չի կատարել, ապա հաշվարկված և չվճարված կանխավճարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են հետևյալ գումարների նկատմամբ և ժամկետներից սկսած.
ա) մինչև 1999թ. փաստացի շահութահարկի ճշտված հաշվարկ ներկայացնելը
(12.06.2000թ.)
- 25.01.2000թ. 100,0 հազ. դրամ
- 25.02.2000թ. 200,0 հազ. դրամ (100,0+100,0),
- 25.03.2000թ. 240,0 հազ. դրամ (200,0+40,0),
- 25.04.2000թ. 320,0 հազ. դրամ (240,0+80,0),
- 25.05.2000թ. 400,0 հազ. դրամ (320,0+80,0),
բ) 1999թ. փաստացի շահութահարկի ճշտված հաշվարկ ներկայացնելուց հետո.
- 25.01.2000թ. 100,0 հազ. դրամ,
- 25.02.2000թ. 200,0 հազ. դրամ (100,0+100,0),
- 25.03.2000թ. 360,0 հազ. դրամ (160,0+200,0),
- 25.04.2000թ. 480,0 հազ. դրամ (120,0+360,0),
- 25.05.2000թ. 600,0 հազ. դրամ (120,0+480,0),
- 25.06.2000թ. 720,0 հազ. դրամ (120,0+600,0),
- 25.07.2000թ. 840,0 հազ. դրամ (120,0+720,0),
- 25.08.2000թ. 960,0 հազ. դրամ (120,0+840,0),
- 25.09.2000թ. 1080,0 հազ. դրամ (120,0+960,0),
- 25.10.2000թ. 1200,0 հազ. դրամ (120,0+1080,0),
- 25.11.2000թ. 1320,0 հազ. դրամ (120,0+1200,0),
- 25.12.2000թ. 1440,0 հազ. դրամ (120,0+1320,0):
Օրինակ 24. Հրահանգի 17 օրինակում բերված դեպքում, եթե կազմակերպությունը կանխավճարների մուծումներ 2000թ. ընթացքում ընդհանրապես չի կատարել, ապա հաշվարկված և չվճարված կանխավճարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են հետևյալ գումարների նկատմամբ և ժամկետներից սկսած:
ա) մինչև 1999թ. փաստացի շահութահարկի ճշտված հաշվարկ ներկայացնելը
(12.06.2000թ.)
- 25.01.2000թ. 100,0 հազ. դրամ,
- 25.02.2000թ. 200,0 հազ. դրամ (100,0+100,0),
- 25.03.2000թ. 360,0 հազ. դրամ (160,0+200,0),
- 25.04.2000թ. 480,0 հազ. դրամ (120,0+360,0),
- 25.05.2000թ. 600,0 հազ. դրամ (120,0+480,0),
բ) 1999թ. փաստացի շահութահարկի ճշտված հաշվարկ ներկայացնելուց հետո.
- 25.01.2000թ. 100,0 հազ. դրամ,
- 25.02.2000թ. 200,0 հազ. դրամ (100,0+100,0),
- 25.03.2000թ. 180,0 հազ. դրամ (200,0-20,0),
- 25.04.2000թ. 240,0 հազ. դրամ (60,0+180,0),
- 25.05.2000թ. 300,0 հազ. դրամ (60,0+240,0),
- 25.06.2000թ. 360,0 հազ. դրամ (60,0+300,0),
- 25.07.2000թ. 420,0 հազ. դրամ (60,0+360,0),
- 25.08.2000թ. 480,0 հազ. դրամ (60,0+420,0),
- 25.09.2000թ. 540,0 հազ. դրամ (60,0+480,0),
- 25.10.2000թ. 600,0 հազ. դրամ (60,0+540,0),
- 25.11.2000թ. 660,0 հազ. դրամ (60,0+600,0),
- 25.12.2000թ. 720,0 հազ. դրամ (60,0+660,0):
9.3.15. Կազմակերպությանը անվճարունակ ճանաչելու պահից կասեցվում են շահութահարկի (և շահութահարկի կանխավճարների), դրա գծով հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների վճարումները` մինչև պարտատերերի պահանջները բավարարելու վերաբերյալ օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթը հասնելը»:
9.4. Շահութահարկի գումարի վճարումը
Հարկատուն պարտավոր է շահութահարկի գումարը վճարել պետական բյուջե` մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 25-ը ներառյալ:
9.5. Շահութահարկի գծով հաշվապահական ձևակերպումները
9.5.1. Շահութահարկի գծով հաշվապահական հաշվառման վարումը տարվում է 68` «Հաշվարկներ բյուջեի հետ» հաշվով:
9.5.2. Հաշվետու տարվա վերջին` հաշվարկված շահութահարկի գումարի չափով տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դեբետ 81 - «Շահույթի օգտագործում»
Կրեդիտ 68 - «Հաշվարկներ բյուջեի հետ»
Շահութահարկի վճարման ժամանակ տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դեբետ 68 - «Հաշվարկներ բյուջեի հետ»
Կրեդիտ 51 (50, 52 և այլն) - «Հաշվարկային հաշիվ» («Դրամարկղ»,
«Արտարժույթային հաշիվ» և այլն)
9.5.3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնության դեպքում մինչև շահութահարկի վճարման հաշվետու ժամանակաշրջանը հետաձգված հաշվետու տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի մասով տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դեբետ 81 - «Շահույթի օգտագործում»
Կրեդիտ 66/3 - «Հաշվարկներ բյուջեի հետ հետաձգված հարկերի գծով»
հաշվի` «Բյուջե վճարման ենթակա հետաձգված
շահութահարկ» ենթահաշիվ
Նշված գործարքների, գործառնությունների և ծառայությունների գծով իրացման դիմաց վճարման հաշվետու ժամանակաշրջանում (իրացման դիմաց ստացված գումարներին համամասնական մասով) տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դեբետ 66/3 -»Հաշվարկներ բյուջեի հետ հետաձգված հարկերի
գծով» հաշվի` «Բյուջե վճարման ենթակա
հետաձգված շահութահարկ» ենթահաշիվ
Կրեդիտ 68 - «Հաշվարկներ բյուջեի հետ»
Նշված գործարքների, գործառնությունների և ծառայությունների գծով հաշվարկված շահութահարկի վճարման ժամանակ տրվում է հետևյալ ձևակերպումը`
Դեբետ 68 - «Հաշվարկներ բյուջեի հետ»
Կրեդիտ 51 (50, 52 և այլն) - «Հաշվարկային հաշիվ» («Դրամարկղ»,
«Արտարժույթային հաշիվ» և այլն)
(9.5.3 կետը փոփ. 25.06.01 թիվ 02/921 հրաման)
9.5.4. Այն հարկատուները, որոնք օրենքով սահմանված կարգով հանդիսանում են շահութահարկի կանխավճար վճարողներ տարվա ընթացքում շահութահարկի կանխավճարների վճարման ժամանակ տալիս են հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դեբետ 68 - «Հաշվարկներ բյուջեի հետ»
Կրեդիտ 51 (50, 52 և այլն) - «Հաշվարկային հաշիվ» («Դրամարկղ»,
«Արտարժույթային հաշիվ» և այլն)
9.5.5. Շահութահարկի գումարների և հարկի կանխավճարների ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժի, ինչպես նաև շահութահարկի գումարները թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու համար հաշվարկված տուգանքի գումարների չափով տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դեբետ 80 - «Շահույթ և վնաս»
Կրեդիտ 68 - «Հաշվարկներ բյուջեի հետ»
9.5.6. Շահութահարկի գումարների և հարկի կանխավճարների ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժի, ինչպես նաև շահութահարկի գումարները թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու համար հաշվարկված տուգանքի գումարների վճարման ժամանակ տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դեբետ 68 - «Հաշվարկներ բյուջեի հետ»
Կրեդիտ 51 (50, 52 և այլն) - «Հաշվարկային հաշիվ» («Դրամարկղ»,
«Արտարժույթային հաշիվ» և այլն)
9.6. Անվճարունակության գործընթացում գտնվող հարկատուի կողմից
շահութահարկի վճարման առանձնահատկությունները
9.6.1. Բանկերի անվճարունակությունը կարգավորող օրենսդրության համաձայն` բանկը լուծարելու և լուծարային կառավարիչ նշանակելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հարկատու բանկը շահութահարկի վճարումները կասեցնում է մինչև պարտատերերի պահանջները բավարարելու վերաբերյալ օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան` պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթի հասնելը:
9.6.2. Կազմակերպությունների անվճարունակությունը կարգավորող օրենսդրության համաձայն հարկատուին անվճարունակ ճանաչելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից շահութահարկի վճարումները կասեցվում են մինչև պարտատերերի պահանջները բավարարելու վերաբերյալ օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան` պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթի հասնելը:
(9.6.2 կետը փոփ. 25.06.01 թիվ 02/921 հրաման)
9.7. Լուծարման գործընթացում գտնվող հարկատուի կողմից շահութահարկի
վճարման առանձնահատկությունները
Առանց անվճարունակության ընթացակարգ անցնելու լուծարվող հարկատուի շահութահարկի վճարումները կասեցվում են լուծարման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև պարտատերերի պահանջները բավարարելու վերաբերյալ օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան` պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթի հասնելը:
9.8. Մինչև օրենսդրությամբ սահմանված ժամկետի լրանալը շահութահարկի
գանձումը
Եթե հարկային տեսչության մարմինն ունի փաստեր այն մասին, որ չմարված հարկային պարտավորություններ ունեցող հարկատուն վերացնում (լուծարում) է եկամուտ (շահույթ) առաջացնող իր օբյեկտները կամ թաքցնում է եկամուտը (շահույթը) , որի հետևանքով հնարավոր չի դառնում գանձել շահութահարկը, ապա հարկային տեսչության մարմինը կարող է միջոցներ ձեռնարկել, մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտը, շահութահարկ գանձելու ուղղությամբ: Այդ դեպքում հարկային տեսչության մարմինը կարող է պահանջել տվյալ ժամանակաշրջանի հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունները և փաստացի շահութահարկի հաշվարկները, ինչպես նաև հարկատուի կողմից` այդ հաշվարկներով հաշվարկված փաստացի շահութահարկի վճարում` մինչև հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետի լրանալը:
9.9. Ավել բյուջե վճարված շահութահարկի գումարները հարկատուին
վերադարձնելը (հաշվանցելը)
Սույն հրահանգում նշված կարգով շահութահարկի գծով հաշվարկված հարկային պարտավորություններից (այդ թվում կանխավճարներ) ավել վճարված գումարները (գերավճարները) հարկային տեսչության մարմինների կողմից հաշվանցվում են հարկատուի այլ հարկային պարտավորությունների (տույժերի, տուգանքների, ապա` հարկերի գումարների) հաշվին, իսկ այդ (այլ) հարկային պարտավորություններին գերազանցող գումարները վերադարձվում են վերջինիս` ոչ ուշ, քան վերադարձման մասին հարկատուի դիմումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:
Ավել վճարված շահութահարկի գումարները հարկատուին վերադարձվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:
9.10. Օտարերկրյա պետություններում ստացված շահույթից (եկամտից)
վճարված շահութահարկի գումարների հաշվանցումը
Հայաստանի Հանրապետությունում հարկատուից գանձվող շահութահարկը նվազեցվում է շահութահարկի այն գումարի չափով, որը գանձվել է ռեզիդենտներից օտարերկրյա պետություններում` իրենց օրենսդրությանը համապատասխան, իրենց պետության տարածքում ստացված շահույթից (եկամտից): Ընդ որում, նվազեցվող շահութահարկի գումարը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված շահույթից (եկամտից)` սույն հրահանգին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում վճարման ենթակա շահութահարկի գումարին:
Եթե սույն կետի առաջին մասի համաձայն նվազեցման ենթակա գումարը գերազանցում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով առաջացած շահութահարկի պարտավորությունը, ապա գերազանցող գումարը նվազեցվում է հարկատուի հաջորդ տարիների շահութահարկի գումարից:
Նման նվազեցումների իրականացման համար հիմք են հանդիսանալու հարկատուի կողմից օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարների վերաբերյալ համապատասխան տեղեկանքները (կամայական ձևով կազմված, սակայն վճարված հարկի գումարների վերաբերյալ տեղեկություններ պարունակող), որոնք պետք է վավերացված լինեն այդ պետությունների հարկ գանձող համապատասխան մարմինների կողմից:
Օրինակ 25. Ռեզիդենտ կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում «Ն» երկրի տարածքում` առանձնացված ստորաբաժանման միջոցով:
Հաշվետու տարում կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում գործունեության իրականացումից ստացել է 12,0 մլն. դրամ համախառն եկամուտ և «Ն» երկրում գործունեության իրականացումից` 3,0 մլն. դրամին համարժեք գումարի համախառն եկամուտ:
Ընդունենք, որ «Ն» երկրի օրենսդրության համաձայն այդ երկրում ակտիվ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող օտարերկրյա իրավաբանական անձանց շահույթը հարկվում է 32% դրույքաչափով:
1. «Ն» երկրի օրենսդրության համաձայն հաշվարկված հարկվող շահույթը կազմել է 0,8 մլն. դրամ, իսկ վճարված շահութահարկը կազմել է 0,256 մլն. դրամ:
2. Հայաստանի Հանրապետությունում շահութահարկի հաշվարկման նպատակով կատարվում են հետևյալ հաշվարկները.
- բոլոր աղբյուրներից համախառն եկամուտը կազմում է 15,0 մլն. դրամ (12,0+3,0).
- Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հաշվարկված հարկվող շահույթը կազմել է 4,0 մլն դրամ.
- շահութահարկի գումարը կկազմի 0,8 մլն. դրամ (4,0 մլն. x 20%):
3. «Ն» երկրում վճարված շահութահարկի գումարի չափով կատարվում է հաշվանցում հետևյալ կարգով.
- որոշվում է հաշվանցման թույլատրելի սահմանային չափը.
- հարկվող շահույթի որոշման նպատակով համախառն եկամտից կատարվում են նվազեցումներ, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ.
- հարկվող շահույթը կազմում է 1,0 մլն դրամ.
- հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն շահութահարկի գումարը` 1,0 մլն. դրամ x 20% = 0,2 մլն. դրամ:
Այսպիսով, հաշվանցման սահմանային չափը կազմում է 0,2 մլն. դրամ, իսկ «Ն» երկրի տարածքում փաստացի վճարվել է 0,256 մլն. դրամ:
Թույլատրվում է «Ն» երկրի տարածքում վճարված հարկի գծով կատարել հաշվանցում միայն 0,2 մլն. դրամի չափով: Արդյունքում ենթակա է լրացուցիչ վճարման 0,6 մլն. դրամ (0,8-0,2):
Օրինակ 26. Ռեզիդենտ կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում «Մ» երկրում` առանձնացված ստորաբաժանման միջոցով:
Հաշվետու տարում կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում գործունեության իրականացումից ստացել է 30,0 մլն. դրամ համախառն եկամուտ և «Մ» երկրի տարածքում գործունեության իրականացումից` 50,0 մլն. դրամին համարժեք գումարի համախառն եկամուտ:
Ընդունենք, որ «Մ» երկրի օրենսդրության համաձայն այդ երկրում ակտիվ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող օտարերկրյա իրավաբանական անձանց շահույթը հարկվում է 35% դրույքաչափով:
1. «Մ» երկրի օրենսդրության համաձայն հաշվարկված հարկվող շահույթը կազմել է 13,0 մլն. դրամ, իսկ վճարված շահութահարկը` 4,55 մլն. դրամ:
2. Հայաստանի Հանրապետությունում շահութահարկի հաշվարկման նպատակով կատարվում են հետևյալ հաշվարկները.
- բոլոր աղբյուրներից համախառն եկամուտը կազմում է 80,0 մլն. դրամ (30,0+50,0).
- Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հաշվարկված հարկվող շահույթը կազմել է 20,0 մլն դրամ.
- շահութահարկի գումարը կկազմի 4,0 մլն. դրամ (20,0 x 20%):
3. «Մ» երկրում վճարված շահութահարկի գումարի չափով կատարվում է հաշվանցում հետևյալ կարգով.
- որոշվում է հաշվանցման թույլատրելի սահմանային չափը.
- հարկվող շահույթի որոշման նպատակով համախառն եկամտից կատարվում են նվազեցումներ, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ.
- հարկվող շահույթը կազմում է 22,0 մլն. դրամ.
- հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն շահութահարկի գումարը` 22,0 մլն. դրամ x 20%= 4,4 մլն. դրամ:
Այսպիսով «Մ» երկրում փաստացի վճարվել է 4,55 մլն. դրամ, իսկ հաշվանցման սահմանային չափը կազմում է 4,4 մլն. դրամ: Հաշվետու ժամանակաշրջանում շահութահարկի պարտավորության գումարից (4,0 մլն. դրամ) հաշվանցվում է սահմանային չափից միայն 4,0 մլն. դրամը, իսկ սահմանային չափի (4,4 մլն. դրամ) և հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով առաջացած շահութահարկի պարտավորության (4,0 մլն. դրամ) դրական տարբերությունը (0,4 մլն. դրամ (4,4-4,0)) ենթակա է նվազեցման հարկատուի հաջորդ տարիների շահութահարկի գումարից:
(9.10 կետը փոփ. 19.01.99 թիվ 01/3, 25.06.01 թիվ 02/921 հրամաններ)
9.11. Շահութահարկի գումարների հաշվառումը հարկային տեսչության
մարմինների կողմից
Հաշվարկված շահութահարկի կանխավճարները, փաստացի հարկի գումարները, շահութահարկի գծով հաշվարկված տույժերը և տուգանքները, ինչպես նաև հարկատուի կողմից այդ գումարների վճարումները հարկային մարմինների կողմից հաշվառվում են հարկատուի անձնական հաշվի քարտերով:
10. Հարկատուների և դրանց պաշտոնատար անձանց պատասխանատվությունը
10.1. Շահութահարկի գումարները ճիշտ հաշվարկելու, ժամանակին վճարելու, հարկային օրենսդրության մյուս պահանջները կատարելու պատասխանատվությունը կրում են հարկատուները և դրանց պաշտոնատար անձինք:
10.2. Շահութահարկի գումարները ճիշտ չհաշվարկելու, ժամանակին չվճարելու, շահութահարկի հաշվարկները հարկային տեսչության մարմիններին ժամանակին չներկայացնելու (կամ ընդհանրապես չներկայացնելու), հաշվապահական հաշվառում չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով այն վարելու, հաշվապահական հաշվետվությունները և շահութահարկի հաշվարկները սխալ կազմելու, հարկվող շահույթը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու և հարկային օրենսդրության մյուս պահանջները խախտելու համար հարկատուները և դրանց պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
10.3. Հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար նախատեսված տուգանքները չեն կիրառվում այն հարկատուների նկատմամբ, որոնք` մինչև հարկային տեսչության մարմինների ստուգումների սկսվելն ինքնուրույն հայտնաբերել են իրենց կողմից նախորդ տարիների շահութահարկի պակաս հաշվարկում, հաշվապահական հաշվառման մեջ տվել են համապատասխան գրանցումներ և այդ մասին գրավոր տեղյակ են պահել իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմիններին:
(10.3 կետը լրաց. 03.09.98 թիվ 01/44 հրաման)
10.4. Հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկում սույն հրահանգով սահմանված կարգով հաշվարկված վնասն ավելի ցույց տալու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` ավելի ցույց տված վնասի 20 տոկոսի չափով: Նշված տուգանքը չի կիրառվում այն հարկատուների նկատմամբ, որոնք մինչև հարկային մարմինների ստուգումներն ինքնուրույն հայտնաբերել են իրենց կողմից նախորդ տարիների վնասի ավելի հաշվարկում, հաշվապահական հաշվառման մեջ կատարել են համապատասխան գրանցումներ և այդ մասին գրավոր տեղյակ են պահել իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին:
Սույն կետով սահմանված տուգանքը կիրառվում է 2002 թվականի հունվարի 1-ից հետո` հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկով ավելի ցույց տրված վնասի նկատմամբ:
Օրինակ 27. Կազմակերպության 2001 թվականի համախառն եկամուտը կազմել է 30,0 մլն. դրամ, իսկ փաստաթղթերով հիմնավորված ծախսերը` 33,8 մլն. դրամ: Կազմակերպությունը 2002թ. փետրվարի 6-ին իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացրել է 2001 թվականի փաստացի շահութահարկի հաշվարկ` 3,8 մլն. դրամ հարկային վնասով:
2002 թ. մարտի 6-ին կատարված ստուգման արդյունքներով արձանագրվել է, որ 33,8 մլն. դրամ ծախսերից 2,8 մլն. դրամը հիմնավորված են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով և, հետևաբար, կազմակերպությունը 2001 թվականի արդյունքներով հարկային վնասը ավել է ցույց տվել 1,8 մլն. դրամով:
Ստուգման ակտով կազմակերպությանը առաջադրվում է 0,36 մլն. դրամի չափով (1,8x20%) տուգանք` հարկային վնասը ավել ցույց տալու համար:
Օրինակ 28 (օրինակը բերված է առանց հաշվի առնելու տույժերի հաշվարկը). Կազմակերպության 2001 թվականի համախառն եկամուտը կազմել է 30,0 մլն. դրամ, իսկ փաստաթղթերով հիմնավորված ծախսերը` 33,8 մլն. դրամ: Կազմակերպությունը 2002թ. փետրվարի 6-ին իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացրել է 2001 թվականի փաստացի շահութահարկի հաշվարկ` 3,8 մլն. դրամ հարկային վնասով:
2002թ. մարտի 6-ին կատարված ստուգման արդյունքներով արձանագրվել է, որ 33,8 մլն. դրամ ծախսերից 5,8 մլն. դրամը հիմնավորված են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով և, հետևաբար, կազմակերպությունը 2001 թվականի արդյունքներով` հարկվող շահույթը պակաս է ցույց տվել 1,0 մլն. դրամով և հարկային վնասը ավել է ցույց տվել 3,8 մլն. դրամով:
Հաշվի անելով, որ նախորդ ստուգումը կատարվել է 2000 թվականին, ստուգման ակտով կազմակերպությանը առաջադրվում է 0,2 մլն. դրամի չափով շահութահարկ (1,0x20%), ինչպես նաև 0,1 մլն. դրամի չափով տուգանք` հարկվող օբյեկտը թաքցնելու համար (0,2x50%) և 0,76 մլն. դրամի չափով տուգանք` հարկային վնասը ավել ցույց տալու համար (3,8x20%):
(10.4 կետը լրաց. 18.02.02 թիվ 02/244 հրաման)
11. Հարկային տեսչության պաշտոնատար անձանց
գործողությունների գանգատարկումը հարկատուների կողմից
Հարկային տեսչության պաշտոնատար անձանց գործողությունները հարկատուների կողմից գանգատարկվում են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան:
12. Անցումային դրույթներ
12.1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում օրենքով կարող են սահմանվել շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարներ և (կամ) պարզեցված հարկեր:
(12.1 կետը փոփ. 19.01.99 թիվ 01/3, 25.06.01 թիվ 02/921 հրամաններ)
12.2. Արտոնությունների կիրառումը
Մինչև 1998 թվականի հունվարի 1-ը շահութահարկի գծով օրենքով կամ այլ իրավական ակտով տրված արտոնություններն ուժի մեջ են մնում մինչև տվյալ օրենքով կամ այլ իրավական ակտով դրանց համար սահմանված ժամկետի ավարտը:
12.3. Անկախ սույն հրահանգի 4.2.4 և 5.3.4 ենթակետերի դրույթներից, հարկատուի 1998 թվականի հարկվող շահույթը որոշելիս հաշվի են առնվում ռուսական ռուբլու և ռուսական ռուբլով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների վերագնահատումների արդյունքները:
(12.3 կետը լրաց. 19.01.99 թիվ 01/3 հրաման)
Հավելված 1
«Շահութահարկի հաշվարկման
և վճարման կարգի մասին» հրահանգի
ՑԱՆԿ
գյուղատնտեսական արտադրանքի
- հացահատիկային և հացահատիկաոլոռային մշակաբույսեր.
- տեխնիկական մշակաբույսեր.
- պալարապտղային, բանջարային, բոստանային մշակաբույսեր և փակ գրունտի
արտադրանք.
- դաշտային մշակման կերային մշակաբույսեր.
- կերարտադրության այլ արտադրանք.
- պարտեզների, խաղողի այգիների, բազմամյա տնկիների և ծաղկաբուծության
արտադրանք.
- ծառերի և թփերի սերմեր, պտուղներում եղած սերմեր.
- ծառերի և թփերի սածիլներ.
- ծառերի և թփերի տնկիներ.
- անասնաբուծության արտադրանք.
- խոզաբուծության արտադրանք.
- ոչխարաբուծության և այծաբուծության արտադրանք.
- թռչնաբուծության արտադրանք.
- ձիաբուծության, էշաբուծության և ջորիաբուծության արտադրանք.
- եղջերվաբուծության և ուղտաբուծության արտադրանք.
- ճագարաբուծության, մորթատու գազանաբուծության և որսորդական
տնտեսության արտադրանք.
- ձկնաբուծություն, մեղվաբուծության, շերամաբուծության, արհեստական
սերմնավորման արտադրանք:
(հավելված 1 փոփ. 19.01.99 թիվ 01/3 հրաման)
Հավելված N 2
«Ռեզիդենտների կողմից շահութահարկի
հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի
___________________________________________________ գծով
(հարկատուի անվանումը)
______________________________ թվականի համար
Ներկայացման ամսաթիվը` «___»_________ ____թ.
._______________________.
Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)` | | | | | | | | |
._______________________.
Հարկատուի իրավաբանական հասցեն` ___________________________________
Հեռախոսի համարը` __________________________________________________
ՀԱՇՎԱՐԿ
փաստացի շահութահարկի
(1999 թվականի տարեկան արդյունքներից սկսած հավելված 2 տես
19.01.99 թիվ 01/3 հրաման)
(հաշվարկը խմբ. 25.06.01 թիվ 02/921 հրաման)
.________________________________________________________________________.
| ՓԱՍՏԱՑԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ | Փաստաթղթի համարը |
| ՀԱՇՎԱՐԿ | |
|(«Ռեզիդենտների կողմից շահութահարկի | _______________________________ |
|հաշվարկման և վճարման կարգի մասին» | (լրացվում է հարկային մարմնի կողմից)|
| հրահանգի N 2 հավելված) | |
|___________________________________|____________________________________|
| 1. Հարկատուի անվանումը | 2. Հարկատուի հասցեն |
|___________________________________|____________________________________|
| 3. ՀՎՀՀ | 4. Հարկային տարի |
| ._______________. | ._______. |
|___________________________________|____________________________________|
| 5. Հեռախոսի համարը | 6. Ներկայացման ամսաթիվը |
.________________________________________________________________________.
.________________________________________________________________________.
| Ցուցանիշները |Տողի |Հարկատուի |
| |համարը|տվյալներով|
|______________________________________________________|______|__________|
| 1 | 2 | 3 |
|______________________________________________________|______|__________|
|1. Հաշվետու տարվա ֆինանսական արդյունքների հանրագումարը| | |
|ըստ հաշվապահական հաշվառման տվյալների | | |
| ա) շահույթը | 0100 | |
| բ) վնասը | 0101 | ( ) |
|2. Հաշվետու տարվա ֆինանսական արդյունքների | | |
|հանրագումարին (տող 0100 կամ 0101) շահութահարկի | | |
|հաշվարկման նպատակով | | |
| ավելացումները` | | |
| Ընդամենը` | 0200 | |
|այդ թվում` | | |
| ա) միավորումներին և արտագերատեսչական կառավարման | 0201 | |
| այլ կառույցներին տրամադրված հատկացումների | | |
| գումարը | | |
| բ) սպասարկող տնտեսությունների պահպանման ծախսերը | 0202 | |
| (շինությունների անվճար տրամադրում, հանրային | | |
| սննդի ձեռնարկություններին կոմունալ | | |
| ծառայությունների արժեքի վճարում) | | |
| գ) արտադրանքի արտադրության հետ չառնչվող | 0203 | |
| ծառայությունների (քաղաքների կամ այլ | | |
| բնակավայրերի բարեկարգման աշխատանքներ, | | |
| գյուղատնտեսական աշխատանքներին օժանդակություն և | | |
| այլն) մատուցման կամ դրանց դիմաց կատարվող ծախսերը| | |
| դ) վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու | 0204 | |
| համար ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող | | |
| վճարները | | |
| ե) ՀՀ տարածքից դուրս գովազդի համար ՀՀ կառավարության| 0205 | |
| սահմանված չափը գերազանցող ծախսերը | | |
| զ) ՀՀ տարածքից դուրս կադրերի պատրաստման և | 0206 | |
| վերապատրաստման համար ՀՀ կառավարության սահմանած | | |
| չափը գերազանցող ծախսերը | | |
| է) հատուկ սննդի, արտահագուստի և այլ հանդերձանքի, | 0207 | |
| աշխատակիցներին` օրենսդրությամբ նախատեսված այլ | | |
| փոխհատուցումների համար ՀՀ կառավարության սահմանած| | |
| չափը գերազանցող ծախսերը | | |
| ը) ՀՀ տարածքից դուրս գործուղման ծախսերի, իսկ ՀՀ | 0208 | |
| տարածքում օրապահիկի ծախսերի համար ՀՀ | | |
| կառավարության չափը գերազանցող ծախսերը | | |
| թ) ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող | 0209 | |
| ներկայացուցչական ծախսերը | | |
| ժ) առողջապահական հիմնարկների, ծերերի և | 0210 | |
| հաշմանդամների տների, մանկական նախադպրոցական | | |
| հիմնարկների, վերականգնողական ճամբարների, | | |
| մշակութային, կրթական և մարզական հիմնարկների, | | |
| ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների | | |
| պահպանման համար ՀՀ կառավարության սահմանված չափը | | |
| գերազանցող ծախսերը (այդ թվում` ամորտիզացիոն | | |
| մասհանումները և նորոգման ծախսերը) | | |
| ժա) հաշվետու տարում կատարված և փաստաթղթերով | 0211 | |
| չհիմնավորված ծախսերը | | |
| ժբ) հաշվետու տարում հայտնաբերված` դրան նախորդող | 0212 | |
| երեք տարիներից ավելի վաղ ժամանակաշրջաններում | | |
| ավել ցույց տրված եկամուտը և (կամ) պակաս ցույց | | |
| տրված ծախսերը | | |
| ժգ) անհատույց տրամադրած ակտիվները, բացառությամբ | 0213 | |
| «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածում | | |
| նշված դեպքի, ներած պարտավորությունները | | |
| ժե) «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածում | 0214 | |
| նախատեսված դեպքում` համախառն եկամտի 0.25 տոկոսը| | |
| գերազանցող հատկացումները | | |
| ժզ) հաշվետու տարում արտարժույթի և արտարժույթով | 0215 | |
| արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների| | |
| վերագնահատման բացասական արդյունքը (վնասը) | | |
| ժէ) հաշվետու տարում պետական կամ համայնքների | 0216 | |
| բյուջեներ, ինչպես նաև պարտադիր սոցիալական | | |
| ապահովագրության վճարների դիմաց գանձվող և | | |
| համախառն եկամտից չնվազեցվող տույժերը, | | |
| տուգանքները ու այլ գույքային սանկցիաները | | |
| ժը) շահութահարկի հաշվարկման նպատակով հաշվետու տարվա| 0217 | |
| ֆինանսական արդյունքների հանրագումարին այլ | | |
| ավելացումները | | |
|3. Հաշվետու տարվա ֆինանսական արդյունքների հանրագումարը| 0300 | |
|(տող 0100 կամ 0101)` շահութահարկի հաշվարկման նպատակով | | |
|կատարված ավելացումներով (տող 0200) հանդերձ (տող 0100 | | |
|կամ 0101 + տող 0200) | | |
|4. Հարկատուի մոտ վարձու աշխատող յուրաքանչյուր | 0400 | |
|հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան | | |
|հավասարեցված այլ վճարումների 150 տոկոսը | | |
|5. Նախորդ տարիներին հարկատուի գործունեությունից | 0500 | |
|առաջացած վնասները | | |
|6. Հաշվետու տարում արտարժույթի և արտարժույթով | 0600 | |
|արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների | | |
|վերագնահատման դրական արդյունքը | | |
|6.1. Շահութահարկի հաշվարկման նպատակով հաշվետու տարվա | 0601 | |
| ֆինանսական արդյունքների հանրագումարից այլ | | |
| նվազեցումները | | |
|7. Հարկվող շահույթը (հարկային վնասը) | | |
|(տող 0300-տող 0400-տող 0500-տող 0600-տող 0601) | 0700 | |
|8. Շահութահարկի գումարը | 0800 | |
|9. Շահութահարկի գծով արտոնություններ (շահութահարկի | 0900 | |
|վճարումից ամբողջությամբ կամ մասնակի ազատում) | | |
|10. Հաշվարկված է շահութահարկ (հաշվետու տարվա | 1000 | |
|շահութահարկի կանխավճարները և ստուգումների | | |
|արդյունքներով գանձման առաջադրված շահութահարկ) | | |
|11. Հաշվետու տարվա ընթացքում վճարված շահութահարկի | 1100 | |
|կանխավճարները | | |
|12. Հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված շահութահարկի | 1200 | |
|կանխավճարների չվճարված մնացորդը (տող 1000 - տող 1100) | | |
|13. Օտարերկրյա պետություններում ստացված շահույթից | 1300 | |
|(եկամտից) վճարված շահութահարկի գումարը, այդ թվում` | | |
|«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածի համաձայն | | |
|նախորդ տարվա շահութահարկի գումարից չհաշվանցված մասը | | |
|14. Հաշվետու տարվա արդյունքներով ենթակա է լրացուցիչ | 1400 | |
|վճարման (տող 0800 - տող 0900 - տող 1000 - տող 1300)` | | |
|դրական տարբերության դեպքում | | |
|15. Հաշվետու տարվա արդյունքներով ենթակա է պակասեցման | 1500 | |
|կամ հետ վերադարձման (տող 0800-տող 0900-տող 1000- | | |
|-տող 1300)` բացասական տարբերության դեպքում | | |
|16. Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգում | 1600 | |
|(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 40 հոդվածում նշված | | |
|գործարքների (գործառնությունների), ծառայությունների | | |
|գծով, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում) | | |
.________________________________________________________________________.
Տնօրեն (ազգանուն, անուն, Հարկատուի Հարկային տեսչության պետ`
հայրանուն և ստորագրություն) կնիքը`
---------------------------- ----------------------------
---------------------------- ----------------------------
Հաշվապահ (ազգանուն, անուն, Տեսուչ`
հայրանուն և ստորագրություն) ----------------------------
---------------------------- ----------------------------
----------------------------
(Շահութահարկի հաշվարկ` 2001թ. հունվարի 1-ից հետո)
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
«Փաստացի շահութահարկի հաշվարկ»-ի լրացման կարգի մասին (հաշվարկում
թվային տվյալները լրացվում են հազար դրամներով` առանց ստորակետից
հետո տասնորդական նիշի, իսկ հաշվարկին մասնակցող հանվող գումարները
(բացասական մեծությունները) ցույց են տրվում փակագծերի մեջ)
(ցուցումները փոփ. 18.02.02 թիվ 02/244 հրաման)
Սույն ցուցումները տարածվում են ՀՀ կառավարության 02.05.1996թ. «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին» կանոնադրությունը հաստատելու մասին» N 147 որոշման (հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ) համաձայն հաշվապահական հաշվառումը վարող շահութահարկ վճարողների վրա:
Տողի Լրացման կարգը
համարը
0100 Լրացվում է հաշվետու տարում հարկատուի գործունեության արդյունքում
ստացված հաշվեկշռային շահույթը:
(0100 տողը լրացված լինելու դեպքում 0101 տողը չի լրացվում):
0101 Լրացվում է հաշվետու տարում հարկատուի գործունեության արդյունքում
ստացված հաշվեկշռային վնասը:
(0101 տողը լրացված լինելու դեպքում 0100 տողը չի լրացվում):
0100 և 0101 տողերում չեն լրացվում.
ա) «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին կետում նշված
շահութահարկի վճարումից ազատված գյուղատնտեսական արտադրանքի
իրացումից ստացված համապատասխանաբար շահույթը և վնասը.
բ) շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարներով հարկվող
գործունեության տեսակների գծով ստացված համապատասխանաբար
շահույթը և վնասը:
0200 Լրացվում է 0201-0217 տողերի հանրագումարը, որոնք շահութահարկի
հաշվարկման նպատակով ավելացվում են հաշվետու տարվա հաշվեկշռային
շահույթին կամ վնասին:
0201-0217 տողերը լրացվում են, եթե հաշվապահական հաշվառման մեջ
դրանք ճանաչվել են որպես ծախս (ծախսում):
0300 Լրացվում է`
ա) 0100 և 0200 տողերի հանրագումարը, եթե հաշվետու տարում հարկատուի
գործունեության արդյունքում ստացվել է հաշվեկշռային շահույթ:
բ) 0101 և 0200 տողերի հանրագումարը, եթե հաշվետու տարում հարկատուի
գործունեության արդյունքում ստացվել է հաշվեկշռային վնաս:
0400 Լրացվում է հարկատուի մոտ վարձու աշխատող հաշմանդամների գծով
հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների
հանրագումարի 150%-ի չափով մեծությունը:
0500 Լրացվում է 1997թ. հունվարի 1-ից հետո հարկատուի մոտ առաջացած
(նախորդ տարիների շահույթների հաշվին չծածկված) տարեկան վնասների
հանրագումարը:
0600 Լրացվում է հաշվետու տարում հարկատուի արտարժույթի և արտարժույթով
արտահայտված ակտիվների և պարտավորությունների վերագնահատումից
ստացված բացասական տարբերությունը, որը հաշվապահական հաշվառման մեջ
ճանաչվել է որպես եկամուտ
0700 Լրացվում է տող 0300-ի և 0400, 0500, 0600, 0601 տողերի
հանրագումարը (հանրագումարը բացասական լինելու դեպքում տող 0700-ը
ցույց է տրվում փակագծերի մեջ, իսկ տող 0800-ը չի լրացվում):
0800 Լրացվում է.
ա) 0700 տողը դրական լինելու դեպքում` շահութահարկի գումարի
(հաշվարկված 20% դրույքաչափով) և շահութահարկի վճարման ժամկետի
հետաձգման արտոնության մասով` հաշվետու տարում ստացված նախորդ
տարիներին վերաբերվող գումարների գծով հաշվարկված ու հետաձգված
համապատասխան շահութահարկի գումարի հանրագումարը.
բ) 0700 տողը բացասական (կամ զրոյական) լինելու դեպքում`
շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնության մասով`
հաշվետու տարում ստացված նախորդ տարիներին վերաբերվող գումարների
գծով հաշվարկված և հետաձգված համապատասխան շահութահարկի գումարը:
0900 Լրացվում է հարկատուի կողմից հաշվարկված հաշվետու տարվա շահութահարկի
գումարից (տող 0800) «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 39 և 41
հոդվածների դրույթներին համապատասխան բյուջե վճարումից ազատված
(արտոնված) մասը:
1000 Լրացվում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47 հոդվածի համաձայն
հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված շահութահարկի կանխավճարների և
ստուգումների արդյունքներով գանձման առաջադրված շահութահարկի
հանրագումարը:
1100 Լրացվում է տող 1000-ում նշված (հաշվետու տարվա ընթացքում
հաշվարկված) կանխավճարներից հաշվետու տարվա ընթացքում բյուջե
վճարված գումարը:
1200 Լրացվում է տող 1000-ի և տող 1100-ի տարբերությունը:
1300 Լրացվում է օտարերկրյա պետություններում հարկատուի ստացած շահույթից
(եկամտից) այդ երկրների օրենսդրությունների համաձայն դրանց
տարածքում վճարված շահութահարկի գումարները, այդ թվում`
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածի համաձայն նախորդ տարվա
շահութահարկի գումարից չհաշվանցված մասը: Ընդ որում, լրացվող
գումարը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված
եկամտից` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածի համաձայն
վճարման ենթակա շահութահարկի գումարը (լրացվում է, եթե հարկատուի
կողմից ներկայացվում են օտարերկրյա պետություններում վճարված հարկի
գումարների վերաբերյալ համապատասխան տեղեկանքներ):
1400 Լրացվում է, եթե տող 0800-ը մեծ է 0900, 1000, 1300 տողերի
հանրագումարից (այդ դեպքում տող 1500-ը չի լրացվում):
1500 Լրացվում է, եթե տող 0800-ը փոքր է 0900, 1000, 1300 տողերի
հանրագումարից (այդ դեպքում տող 1400-ը չի լրացվում):
1600 Լրացվում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 40 և 41 հոդվածների
դրույթների համաձայն վճարման հետաձգված ժամկետով հաշվետու տարվա
շահութահարկի գումարը:
Հավելված թիվ 3
«Ռեզիդենտների կողմից շահութահարկի
հաշվարկման և վճարման կարգի մասին»
հրահանգի
(հաշվարկը խմբ. 25.06.01 թիվ 02/921 հրաման)
.________________________________________________________________________.
| ՓԱՍՏԱՑԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ | Փաստաթղթի համարը |
| ՀԱՇՎԱՐԿ | |
|(«Ռեզիդենտների կողմից շահութահարկի | _______________________________ |
|հաշվարկման և վճարման կարգի մասին» | (լրացվում է հարկային մարմնի կողմից)|
| հրահանգի N 3 հավելված) | |
|___________________________________|____________________________________|
| 1. Հարկատուի անվանումը | 2. Հարկատուի հասցեն |
|___________________________________|____________________________________|
| 3. ՀՎՀՀ | 4. Հարկային տարի |
| ._______________. | ._______. |
|___________________________________|____________________________________|
| 5. Հեռախոսի համարը | 6. Ներկայացման ամսաթիվը |
.________________________________________________________________________.
.________________________________________________________________________.
| Ցուցանիշները |Տողի |Գումարը |
| |համարը| |
|______________________________________________________|______|__________|
|1. Հաշվետու տարվա հաշվապահական շահույթը (վնասը) | 0100 | |
|2. Հաշվապահական նպատակով ճանաչված ծախսեր, որոնք | | |
|հարկային նպատակով նվազեցումներ (ծախսեր) չեն համարվում | | |
| ա) միավորումներին և արտագերատեսչական կառավարման | 0201 | |
| այլ կառույցներին տրամադրված հատկացումների | | |
| գումարը | | |
| բ) սպասարկող տնտեսությունների պահպանման ծախսերը | 0202 | |
| (շինությունների անվճար տրամադրում, հանրային | | |
| սննդի ձեռնարկություններին կոմունալ | | |
| ծառայությունների արժեքի վճարում) | | |
| գ) արտադրանքի արտադրության հետ չառնչվող | 0203 | |
| ծառայությունների (քաղաքների կամ այլ բնակավայրերի| | |
| բարեկարգման աշխատանքներ, գյուղատնտեսական | | |
| աշխատանքներին օժանդակություն և այլն) մատուցման | | |
| կամ դրանց դիմաց կատարվող ծախսերը | | |
| դ) վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու | 0204 | |
| համար ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող | | |
| վճարները | | |
| ե) ՀՀ տարածքից դուրս գովազդի համար ՀՀ կառավարության| 0205 | |
| սահմանած չափը գերազանցող ծախսերը | | |
| զ) ՀՀ տարածքից դուրս կադրերի պատրաստման և | 0206 | |
| վերապատրաստման համար ՀՀ կառավարության սահմանած | | |
| չափը գերազանցող ծախսերը | | |
| է) հատուկ սննդի, արտահագուստի և այլ հանդերձանքի, | 0207 | |
| աշխատակիցներին` օրենսդրությամբ նախատեսված այլ | | |
| փոխհատուցումների համար Հայաստանի Հանրապետության | | |
| կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը | | |
| ը) ՀՀ տարածքից դուրս գործուղման ծախսերի, իսկ ՀՀ | 0208 | |
| տարածքում` օրապահիկի ծախսերի համար ՀՀ | | |
| կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը | | |
| թ) ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող | 0209 | |
| ներկայացուցչական ծախսերը | | |
| ժ) առողջապահական հիմնարկների, ծերերի և | 0210 | |
| հաշմանդամների տների, մանկական նախադպրոցական | | |
| հիմնարկների, վերականգնողական ճամբարների, | | |
| մշակութային, կրթական և մարզական հիմնարկների, | | |
| ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների | | |
| պահպանման համար ՀՀ կառավարության սահմանած չափը | | |
| գերազանցող ծախսերը (այդ թվում` ամորտիզացիոն | | |
| մասհանումները և նորոգման ծախսերը) | | |
| ժա) հաշվետու տարում հայտնաբերված` դրան նախորդող | 0211 | |
| երեք տարիներից ավելի վաղ ժամանակաշրջաններում | | |
| ավել ցույց տրված եկամուտը և (կամ) պակաս ցույց | | |
| տրված ծախսը | | |
| ժբ) անհատույց տրամադրած ակտիվները (բացառությամբ` | 0212 | |
| «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածում | | |
| նախատեսված դեպքի), ներած պարտավորությունները | | |
| ժգ) «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածում | 0213 | |
| նախատեսված դեպքում` համախառն եկամտի 0,25 տոկոսը| | |
| գերազանցող հատկացումները | | |
| ժդ) հաշվետու տարում արտարժույթի և արտարժույթով | 0214 | |
| արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների| | |
| վերագնահատման բացասական արդյունքը (վնասը) | | |
| ժե) պետական կամ համայնքների բյուջեներ, ինչպես նաև | 0215 | |
| պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների | | |
| դիմաց գանձվող տույժերը, տուգանքները և այլ | | |
| գույքային սանկցիաները, բացի քաղաքացիաիրավական | | |
| պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ | | |
| կատարելու համար գանձվողներից | | |
| ժզ) վարձակալական պայմանագրի փաստացի դադարման | 0216 | |
| դեպքում` վարձակալված հիմնական միջոցի վրա | | |
| կատարված կապիտալ բնույթի ծախսերի` հաշվապահական | | |
| նպատակով չամորտիզացված մնացորդը | | |
| ժէ) հաշվետու տարում կատարված և փաստաթղթերով | 0217 | |
| չհիմնավորված ծախսերը, բացառությամբ ամորտիզացվող| | |
| ակտիվների (այդ թվում` հիմնական միջոցների, ոչ | | |
| նյութական ակտիվների) | | |
| ժը) գյուղատնտեսական արտադրանքի արտադրության հետ | 0218 | |
| կապված ծախսեր | | |
| ժթ) հաստատագրված վճարով հարկվող գործունեության հետ | 0219 | |
| կապված ծախսեր | | |
| ի) այլ ծախսեր | 0220 | |
| | | |
| Ընդամենը հարկային նպատակով չնվազեցվող ծախսեր | 0200 | |
| (0201-ից 0220 տողերի հանրագումարը) | | |
| | | |
|3. Նվազեցումներ, որոնք հաշվապահական նպատակով ծախս | | |
|չեն ճանաչվում | | |
| ա) հարկատուի մոտ վարձու աշխատող յուրաքանչյուր | 0301 | ( ) |
| հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան | | |
| հավասարեցված այլ վճարումների 150 տոկոսը | | |
| բ) այլ նվազեցումներ | 0302 | ( ) |
| | | |
| Ընդամենը հաշվապահական նպատակով ծախս չճանաչվող | 0300 | ( ) |
| նվազեցումներ (0301-ից 0302 տողերի հանրագումարը) | | |
| | | |
|4. Հաշվապահական նպատակով ճանաչված եկամուտներ, որոնք | | |
|հարկային նպատակով եկամուտ չեն համարվում | | |
| ա) օրենքով տրված հարկային արտոնությունների | 0401 | ( ) |
| գումարները | | |
| բ) հաշվետու տարում հայտնաբերված` դրան նախորդող երեք| 0402 | ( ) |
| տարիներից ավելի վաղ ժամանակաշրջաններում պակաս | | |
| ցույց տրված եկամուտը և (կամ) ավել ցույց տրված | | |
| ծախսը | | |
| գ) արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ | 0403 | ( ) |
| ակտիվների և պարտավորությունների վերագնահատման | | |
| դրական արդյունքը (շահույթը) | | |
| դ) հարկատուի ստացած շահաբաժինների գումարը | 0404 | ( ) |
| ե) իրավաբանական անձի լուծարման դեպքում` հարկատուի | 0405 | ( ) |
| բաժնեմասի (բաժնետոմսերի, փայերի) դիմաց ստացված | | |
| մնացորդային գույքի գումարի և այդ բաժնեմասի | | |
| (բաժնետոմսերի, փայերի) հաշվեկշռային արժեքի | | |
| դրական տարբերությունը | | |
| զ) գյուղատնտեսական արտադրանքի արտադրության հետ | 0406 | ( ) |
| կապված եկամուտներ | | |
| է) հաստատագրված վճարով հարկվող գործունեության հետ | 0407 | ( ) |
| կապված եկամուտներ | | |
| ը) այլ եկամուտներ | 0408 | ( ) |
| | | |
| Ընդամենը հաշվապահական նպատակով ճանաչված, սակայն | 0400 | ( ) |
| հարկային նպատակով չճանաչվող եկամուտներ (0401-ից | | |
| 0408 տողերի հանրագումարը) | | |
| | | |
|5. Հարկվող եկամուտներ, որոնք հաշվապահական նպատակով | | |
|եկամուտ չեն ճանաչվում | | |
| ա) հարկատուի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի, | 0501 | |
| բաժնեմասերի կամ փայաբաժինների իրացման և | | |
| հաշվեկշռային արժեքի դրական տարբերությունը, եթե | | |
| տվյալ բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների| | |
| հետգնումը պայմանավորված չէ օրենքի պահանջի ուժով | | |
| բ) այլ եկամուտներ | 0502 | |
| | | |
|Ընդամենը հարկային նպատակով ճանաչված, սակայն | 0500 | |
|հաշվապահական նպատակով չճանաչվող եկամուտներ (0501 և | | |
|0502 տողերի հանրագումարը) | | |
| | | |
|6. Ժամանակավոր տարբերությունների հետ կապված | | |
|ճշգրտումներ | | |
| ա) հաշվապահական նպատակով ամորտիզացվող ակտիվների | 0601 | |
| (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների) | | |
| հաշվեգրված մաշվածության գումարը (գումարվում է) | | |
| բ) հարկային նպատակով ամորտիզացվող ակտիվների | 0602 | ( ) |
| (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների) | | |
| հաշվեգրված մաշվածության գումարը (հանվում է) | | |
| գ) փաստաթղթերով չհիմնավորված (հարկային նպատակներով)| 0603 | |
| ամորտիզացվող ակտիվների (հիմնական միջոցների, ոչ | | |
| նյութական ակտիվների) ամորտիզացիայի գումարը | | |
| (գումարվում է) | | |
| դ) հաշվապահական նպատակով նախկինում կապիտալացված | 0604 | |
| (ակտիվ ճանաչված) փորձակոնստրուկտորական | | |
| (զարգացման) ծախսումների ամորտիզացիայի գումարը | | |
| (գումարվում է) | | |
| ե) հաշվետու տարում կապիտալացված | 0605 | ( ) |
| փորձակոնստրուկտորական (զարգացման) ծախսումները | | |
| (հանվում է) | | |
| զ) վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված | 0606 | |
| կապիտալ բնույթի ծախսերի` հաշվապահական նպատակով | | |
| հաշվեգրված ամորտիզացիայի գումարը (գումարվում է) | | |
| է) վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված | 0607 | ( ) |
| կապիտալ բնույթի ծախսերի` հարկային նպատակով | | |
| հաշվեգրված ամորտիզացիայի գումարը (հանվում է) | | |
| ը) հաշվապահական նպատակով դեբիտորական պարտքերի | 0608 | |
| հնարավոր կորուստների պահուստին կատարված | | |
| մասհանումները, իսկ անհուսալի պարտքերի դուրս | | |
| գրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստին | | |
| կատարված մասհանումները գերազանցող գումարը | | |
| (գումարվում է) | | |
| թ) հարկային նպատակով դեբիտորական պարտքերի հնարավոր | 0609 | ( ) |
| կորուստների պահուստին կատարվող մասհանումները, | | |
| իսկ անհուսալի պարտքերի դուրս գրման դեպքում` այդ | | |
| նպատակով ստեղծված պահուստին կատարված | | |
| մասհանումները գերազանցող գումարը (հանվում է) | | |
| ժ) հաշվապահական նպատակով` բանկի տրամադրած վարկերի | 0610 | |
| և ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների | | |
| պահուստներին ուղղված գումարները (գումարվում է) | | |
| ժա) հարկային նպատակով` բանկի տրամադրած վարկերի և | 0611 | ( ) |
| ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների | | |
| պահուստներին ուղղված գումարները (հանվում է) | | |
| ժբ) հարկային նպատակով դուրս գրված (եկամուտ | 0612 | |
| ճանաչված) կրեդիտորական պարտքերի գումարը, եթե | | |
| հաշվապահական նպատակներով դրանք դուրս չեն գրվել | | |
| (եկամուտ չեն ճանաչվել) (գումարվում է) | | |
| ժգ) հաշվապահական նպատակով դուրս գրված (եկամուտ | 0613 | ( ) |
| ճանաչված) կրեդիտորական պարտքերի գումարը, որոնք | | |
| հարկային նպատակով դուրս են գրվել (ճանաչվել են | | |
| եկամուտ) նախորդ ժամանակաշրջաններում (հանվում է)| | |
| ժդ) հարկային նպատակով դուրս գրված (եկամուտ ճանաչված| 0614 | ( ) |
| կրեդիտորական պարտքերի մարումը, եթե հաշվապահական| | |
| նպատակով դրանք եկամուտ չեն ճանաչվել (հանվում է)| | |
| ժե) հաշվապահական նպատակով ծախս ճանաչված գույքի | 0615 | |
| կորստի` ՀՀ կառավարության սահմանած կարգով | | |
| որոշված չափը գերազանցող գումարը (գումարվում է) | | |
| ժզ) հարկային նպատակով նվազեցվող գույքի կորստի` ՀՀ | 0616 | ( ) |
| կառավարության սահմանած կարգով որոշված չափը | | |
| գերազանցող գումարը (հանվում է) | | |
| ժէ) ժամանակավոր տարբերությունների հետ կապված այլ | 0617 | |
| գումարվող ճշգրտումներ | | |
| ժը) ժամանակավոր տարբերությունների հետ կապված այլ | 0618 | ( ) |
| հանվող ճշգրտումներ | | |
| | | |
|Ընդամենը ժամանակավոր տարբերությունների հետ կապված | 0600 | |
|ճշգրտումներ (0601-0618 տողերի հանրագումարը) | | |
| | | |
|7. Նախորդ տարիների հարկային վնաս | 0700 | ( ) |
| | | |
|8. Հարկվող շահույթը (հարկային վնասը) (0100, 0200, | 0800 | |
|0300, 0400, 0500, 0600 և 0700 տողերի հանրագումարը) | | |
| | | |
|9. Ընթացիկ ժամանակաշրջանի շահութահարկի գումարը` մինչև | 0900 | |
|շահութահարկի գումարի նվազեցման գծով արտոնությունների | | |
|կիրառումը | | |
| | | |
|10. Շահութահարկի գումարի նվազեցման գծով | | |
|արտոնություններ | | |
| ա) օտարերկրյա ներդրումների հետ կապված նվազեցումներ | 1001 | ( ) |
| բ) օրենքով սահմանված շահութահարկի գումարի այլ | 1002 | ( ) |
| նվազեցումներ | | |
|Ընդամենը շահութահարկի գումարի նվազեցման գծով | 1000 | ( ) |
|արտոնություններ (1001 և 1002 տողերի հանրագումարը) | | |
| | | |
|11. Հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված շահութահարկ | | |
| ա) օտարերկրյա պետություններում ստացված շահույթից | 1101 | ( ) |
| (եկամտից) վճարված շահութահարկի գումարը, այդ | | |
| թվում` նախորդ տարվա շահութահարկի գումարից | | |
| չհաշվանցված մասը | | |
| բ) շահութահարկի գծով հաշվետու տարվա համար | 1102 | ( ) |
| հաշվարկված կանխավճարները | | |
| գ) ստուգումների արդյունքներով գանձման առաջադրված | 1103 | ( ) |
| շահութահարկի գումարը | | |
|Ընդամենը հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված | 1100 | ( ) |
|շահութահարկ (1101-1103 տողերի հանրագումարը) | | |
| | | |
|12. Հաշվետու տարվա արդյունքներով լրացուցիչ հաշվարկվում| 1200 | |
|է (0900, 1000 և 1100 տողերի հանրագումարը (եթե | | |
|արդյունքը դրական է)) | | |
| | | |
|13. Հաշվետու տարվա արդյունքներով ավել հաշվարկված | 1300 | |
|գումարներ (0900, 1000 և 1100 տողերի հանրագումարը (եթե| | |
|արդյունքը բացասական է)) | | |
.________________________________________________________________________.
Լրացուցիչ տեղեկատվություն
.________________________________________________________________________.
|14. Օտարերկրյա պետություններում ստացված շահույթից | 1400 | |
|(եկամտից) վճարված շահութահարկի հաշվետու տարում | | |
|չհաշվանցվող գումարը | | |
| | | |
|15. Հաշվետու տարվա համար վճարված շահութահարկի | 1500 | |
|կանխավճարների գումարը | | |
| | | |
|16. Ստուգող մարմինների կողմից ստուգմամբ արձանագրված | 1600 | |
|շահութահարկի`հարկատուի կողմից հաշվետու տարվա ընթացքում| | |
|վճարված գումարը | | |
| | | |
|17. Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգում | 1700 | |
|(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 40 հոդվածում նշված | | |
|գործարքների (գործառնությունների), ծառայությունների | | |
|գծով, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում | | |
.________________________________________________________________________.
Տնօրեն (ազգանուն, անուն, Հարկատուի Հարկային տեսչության պետ`
հայրանուն և ստորագրություն) կնիքը`
---------------------------- ----------------------------
---------------------------- ----------------------------
Հաշվապահ (ազգանուն, անուն, Տեսուչ`
հայրանուն և ստորագրություն) ----------------------------
---------------------------- ----------------------------
----------------------------
(Շահութահարկի հաշվարկ` 2001թ. հունվարի 1-ից հետո)
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Փաստացի շահութահարկի հաշվարկի լրացման
(հաշվարկի ցուցումները փոփ. 18.02.02 թիվ 02/244 հրաման)
(հաշվարկում թվային տվյալները լրացվում են հազար դրամներով` առանց ստորակետից հետո տասնորդական նիշի, իսկ հաշվարկին մասնակցող հանվող գումարները (բացասական մեծությունները) ցույց են տրվում փակագծերի մեջ)
Սույն ցուցումները տարածվում են ՀՀ կառավարության 26.11.1998թ. «Հաշվապահական հաշվառման բարեփոխումների մասին» N 740 որոշման (հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ) համաձայն հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցած կազմակերպությունների վրա:
Փաստացի շահութահարկի հաշվարկում լրացվում են հետևյալ վավերապայմանները.
- «Փաստաթղթի համարը» մասում լրացվում է հարկային մարմնում հարկատուի առկա
անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը,
- «Հարկատուի անվանումը» մասում լրացվում է հարկատուի ֆիրմային անվանումը
և կազմակերպաիրավական տեսակը,
- «Հարկատուի հասցեն» մասում լրացվում է հարկատուի իրավաբանական հասցեն,
- «ՀՎՀՀ» մասում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը,
- «Հարկային տարի» մասում լրացվում է այն տարեթիվը, որի համար լրացվում է
հաշվարկը,
- «Հեռախոսի համարը» մասում լրացվում է տնօրենի (ղեկավարի) և (կամ)
հաշվապահի հեռախոսի համարը,
- «Ներկայացման ամսաթիվը» մասում լրացվում է հարկատուի կողմից հարկային
մարմին հաշվարկը ներկայացնելու ամսաթիվը:
Հաշվարկի վերջին էջի համապատասխան մասում նշվում են կազմակերպության ղեկավարի և հաշվապահի անունը, ազգանունը և հայրանունը, որոնք ստորագրում են հաշվարկը: Հաշվարկը կնքվում է կազմակերպության կնիքով:
Տողի Լրացման կարգը
համարը
1. Հաշվարկի 1-ին` «Հաշվետու տարվա հաշվապահական շահույթը
(վնասը)» բաժնում (տող 0100) ցույց է տրվում հաշվետու տարում
հարկատուի գործունեության արդյունքում ստացված հաշվապահական
շահույթը (վնասը), որն իրենից ներկայացնում է հաշվետու տարվա
զուտ շահույթը կամ վնասը` մինչև հարկերի գծով ծախսերը հանելը:
Սույն բաժնի տվյալները վերցվում են «Ֆինանսական արդյունքների
մասին» հաշվետվությունից (Ձև N2): Ընդ որում, եթե հաշվետու
տարում հարկատուի գործունեության արդյունքում ստացվել է
հաշվապահական վնաս, որպես հանվող գումար ցույց է տրվում
փակագծերի մեջ:
2. Հաշվարկի 2-րդ` «Հաշվապահական նպատակով ճանաչված ծախսեր, որոնք
հարկային նպատակով նվազեցումներ (ծախսեր) չեն համարվում» բաժնում
ցույց է տրվում հաշվետու տարվա ընթացքում հարկատուի կողմից
կատարված այն ծախսերի (ծախսումների) գումարը, որոնք
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն նվազեցում (ծախս) չեն
համարվում և որոնց հետևանքով Հայաստանի Հանրապետության
հաշվապահական հաշվառման ստանդարտների (այսուհետ` ստանդարտներ)
համաձայն հետաձգված հարկային ակտիվ կամ հետաձգված հարկային
պարտավորություն չի առաջանում:
0201 տողում լրացվում է հարկատուի կողմից միավորումներին և
արտագերատեսչական կառավարման այլ կառույցներին տրամադրված
հատկացումների գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի
1-ին կետի «թ» ենթակետ):
0202 տողում լրացվում է հարկատուի կողմից սպասարկող տնտեսությունների
պահպանման համար կատարված ծախսերի (շինությունների անվճար
տրամադրում, հանրային սննդի ձեռնարկություններին կոմունալ
ծառայությունների արժեքի վճարում) գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ
օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «ժ» ենթակետ):
0203 տողում լրացվում է հարկատուի կողմից արտադրանքի արտադրության հետ
չառնչվող ծառայությունների (քաղաքների կամ այլ բնակավայրերի
բարեկարգման աշխատանքներ, գյուղատնտեսական աշխատանքներին
օժանդակություն և այլն) մատուցման կամ դրանց դիմաց կատարվող
ծախսերի գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին
կետի «ժա» ենթակետ):
0204 տողում լրացվում է վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու
համար ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող վճարների գումարը
(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետ):
0205 տողում լրացվում է հարկատուի կողմից ՀՀ տարածքից դուրս գովազդի համար
կատարված ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերի գումարը
(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետ):
0206 տողում լրացվում է հարկատուի կողմից ՀՀ տարածքից դուրս կադրերի
պատրաստման և վերապատրաստման համար կատարված ՀՀ կառավարության
սահմանած չափը գերազանցող ծախսերի գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ
օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետ):
0207 տողում լրացվում է հարկատուի կողմից կատարված հատուկ սննդի,
արտահագուստի և այլ հանդերձանքի, աշխատակիցներին` օրենսդրությամբ
նախատեսված այլ փոխհատուցումների համար ՀՀ կառավարության սահմանած
չափը գերազանցող ծախսերի գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի
16 հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետ):
0208 տողում լրացվում է հարկատուի կողմից ՀՀ տարածքից դուրս կատարված
գործուղման ծախսերի, իսկ ՀՀ տարածքում` օրապահիկի ծախսերի համար ՀՀ
կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերի գումարը
(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «դ»
ենթակետ):
0209 տողում լրացվում է հարկատուի կողմից կատարված ՀՀ կառավարության
սահմանած չափը գերազանցող ներկայացուցչական ծախսերի գումարը
(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «ե»
ենթակետ):
0210 տողում լրացվում է հարկատուի կողմից առողջապահական հիմնարկների,
ծերերի և հաշմանդամների տների, մանկական նախադպրոցական հիմնարկների,
վերականգնողական ճամբարների, մշակութային, կրթական և մարզական
հիմնարկների, ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների պահպանման
համար կատարված ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերի
(այդ թվում` ամորտիզացիոն մասհանումների և նորոգման ծախսերի)
գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «զ»
ենթակետ):
0211 տողում լրացվում է հարկատուի կողմից հաշվետու տարում հայտնաբերված և
դրան անմիջապես նախորդող երեք տարիներից ավելի վաղ
ժամանակաշրջաններում ավել ցույց տրված եկամուտը և (կամ) պակաս
ցույց տրված ծախսը, որոնք հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական
արդյունքների մասին հաշվետվությունում արտացոլվել են որպես ծախս
(եկամտի նվազեցում) («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի
2-րդ կետի «ժը» ենթակետ):
0212 տողում լրացվում է հարկատուի կողմից անհատույց տրամադրած ակտիվների
(բացառությամբ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածում
նախատեսված դեպքի), ներած պարտավորությունների գումարը,
(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «ը»
ենթակետ):
0213 տողում լրացվում է հարկատուի կողմից «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի
23 հոդվածում նախատեսված դեպքում` համախառն եկամտի 0.25 տոկոսը
գերազանցող հատկացումները («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 23
հոդվածի «ա» կետ):
0214 տողում լրացվում է հաշվետու տարում արտարժույթի և արտարժույթով
արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների վերագնահատման
բացասական արդյունքը (վնասը) («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 11
հոդվածի «դ» կետ):
0215 տողում լրացվում է հարկատուի կողմից պետական կամ համայնքների
բյուջեներ, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության
վճարների դիմաց գանձվող տույժերը, տուգանքները և այլ գույքային
սանկցիաները (բացի քաղաքացիաիրավական պարտավորությունները
չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար գանձվողներից)
(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «է»
ենթակետ):
0216 տողում լրացվում է վարձակալական պայմանագրի փաստացի դադարման
դեպքում` վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի
ծախսերի` հաշվապահական նպատակով չամորտիզացված մնացորդը
(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 3-րդ կետ):
0217 տողում լրացվում է հաշվետու տարում կատարված և փաստաթղթերով
չհիմնավորված ծախսերը, բացառությամբ` ամորտիզացվող ակտիվների (այդ
թվում` հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների):
0218 տողում լրացվում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրության հետ
կապված ծախսերը: Այս տողը լրացնում են այն հարկատուները, որոնց
հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ
եկամուտների տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ գերազանցում է
տասը տոկոսը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 36 հոդված):
0219 տողում լրացվում է հաստատագրված վճարով հարկվող գործունեության հետ
կապված ծախսերը (այս տողը լրացնում են այն հարկատուները, որոնք
շահութահարկով հարկվող գործունեության հետ միաժամանակ իրականացնում
են նաև հաստատագրված վճարով հարկվող գործունեություն):
0220 տողում լրացվում է սույն բաժնին վերաբերող (սույն ցուցումների 2-րդ
կետի առաջին պարբերությունում նշված դրույթներին համապատասխանող) այն
գումարները, որոնք չեն արտացոլվել 0201- 0219 տողերում:
0200 տողում լրացվում է 0201-0220 տողերի հանրագումարը:
3. Հաշվարկի 3-րդ` «Նվազեցումներ, որոնք հաշվապահական նպատակով ծախս
չեն ճանաչվում» բաժնում ցույց է տրվում «Շահութահարկի մասին» ՀՀ
օրենքի համաձայն այն նվազեցումները (ծախսերը), որոնք
հաշվապահական նպատակով ծախս չեն ճանաչվում և որոնց հետևանքով
ստանդարտների համաձայն հետաձգված հարկային ակտիվ կամ հետաձգված
հարկային պարտավորություն չի առաջանում: Այս բաժնում լրացվող
գումարները ցույց են տրվում փակագծերի մեջ:
0301 տողում լրացվում է հարկատուի մոտ վարձու աշխատող հաշմանդամների գծով
հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների
հանրագումարի 150 տոկոսի չափով գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ
օրենքի 38 հոդված):
0302 տողում լրացվում է սույն բաժնին վերաբերող (սույն ցուցումների 3-րդ
կետի առաջին պարբերությունում նշված դրույթներին համապատասխանող) այն
գումարները, որոնք չեն արտացոլվել 0301 տողում:
0300 տողում լրացվում է 0301 և 0302 տողերի հանրագումարը:
4. Հաշվարկի 4-րդ` «Հաշվապահական նպատակով ճանաչված եկամուտներ,
որոնք հարկային նպատակով եկամուտ չեն համարվում» բաժնում ցույց է
տրվում հաշվետու տարվա ընթացքում հարկատուի ստացած այն
եկամուտների գումարը, որոնք «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի
համաձայն եկամուտ չեն համարվում և որոնց հետևանքով
ստանդարտների համաձայն հետաձգված հարկային ակտիվ կամ հետաձգված
հարկային պարտավորություն չի առաջանում: Այս բաժնում լրացվող
գումարները ցույց են տրվում փակագծերի մեջ:
0401 տողում լրացվում է օրենքով տրված հարկային արտոնությունների
գումարները, որը ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում
ճանաչվել են եկամուտ («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի
2-րդ կետի «ժա» ենթակետ):
0402 տողում լրացվում է հարկատուի կողմից հաշվետու տարում հայտնաբերված և
դրան անմիջապես նախորդող երեք տարիներից ավելի վաղ
ժամանակաշրջաններում պակաս ցույց տրված եկամուտը և (կամ) ավել
ցույց տրված ծախսը, որոնք հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական
արդյունքների մասին հաշվետվությունում արտացոլվել են որպես եկամուտ
(ծախսի նվազեցում) («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի 2-րդ
կետի «ժէ» ենթակետ):
0403 տողում լրացվում է արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ
ակտիվների և պարտավորությունների վերագնահատման դրական արդյունքը
(շահույթը) («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ
պարբերություն):
0404 տողում լրացվում է հարկատուի ստացած շահաբաժինների գումարը
(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 26 հոդված):
0405 տողը լրացվում է հարկատուի լուծարման դեպքում` նրա բաժնեմասի
(բաժնետոմսերի, փայերի) դիմաց ստացված մնացորդային գույքի գումարի
և այդ բաժնեմասի (բաժնետոմսերի, փայերի) հաշվեկշռային արժեքի
դրական տարբերության գումարի չափով («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի
28 հոդված):
0406 տողում լրացվում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրության հետ
կապված եկամուտները: Այս տողը լրացնում են այն հարկատուները, որոնց
հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ
եկամուտների տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ գերազանցում է
տասը տոկոսը (Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 36 հոդված):
0407 տողում լրացվում է հաստատագրված վճարով հարկվող գործունեության հետ
կապված եկամուտները: Այս տողը լրացնում են այն հարկատուները, որոնք
շահութահարկով հարկվող գործունեության հետ միաժամանակ իրականացնում
են նաև հաստատագրված վճարով հարկվող գործունեություն:
0408 տողում լրացվում է սույն բաժնին վերաբերող (սույն ցուցումների 4-րդ
կետի առաջին պարբերությունում նշված դրույթներին համապատասխանող) այն
գումարները, որոնք չեն արտացոլվել 0401-0407 տողերում:
0400 տողում լրացվում է 0401-0408 տողերի հանրագումարը:
5. Հաշվարկի 5-րդ` «Հարկվող եկամուտներ, որոնք հաշվապահական նպատակով
եկամուտ չեն ճանաչվում» բաժնում ցույց է տրվում «Շահութահարկի
մասին» ՀՀ օրենքի համաձայն այն եկամուտների գումարը, որոնք
հաշվապահական նպատակով եկամուտ չեն ճանաչվում և որոնց
հետևանքով ստանդարտների համաձայն հետաձգված հարկային ակտիվ կամ
հետաձգված հարկային պարտավորություն չի առաջանում:
0501 տողում լրացվում է հարկատուի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի,
բաժնեմասերի կամ փայաբաժինների իրացման և հաշվեկշռային արժեքի
դրական տարբերությունը, եթե տվյալ բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ
փայաբաժինների հետգնումը պայմանավորված չէ օրենքի պահանջի ուժով
(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 27 հոդված):
0502 տողում լրացվում է սույն բաժնին վերաբերող (սույն ցուցումների 5-րդ
կետի առաջին պարբերությունում նշված դրույթներին համապատասխանող) այն
գումարները, որոնք չեն արտացոլվել 0501 տողում:
0500 տողում լրացվում է 0501 և 0502 տողերի հանրագումարը:
6. Հաշվարկի 6-րդ` «Ժամանակավոր տարբերությունների հետ կապված
ճշգրտումներ» բաժնում ցույց են տրվում այն եկամուտները և ծախսերը
(կորուստները), որոնց` հաշվապահական նպատակով ճանաչված
գումարները տարբերվում են հարկային նպատակով հաշվի առնվող
գումարներից և դրա հետևանքով ստանդարտների համաձայն
հաշվապահական հաշվառման մեջ ճանաչվում է հետաձգված հարկային
ակտիվ կամ հետաձգված հարկային պարտավորություն (ի տարբերություն
ցուցումների 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ բաժիններում նշված
դեպքերի, երբ հետաձգված հարկային ակտիվ կամ հետաձգված հարկային
պարտավորություն չի առաջանում):
0601 տողում լրացվում է հաշվապահական նպատակով ամորտիզացվող ակտիվների
(հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների) հաշվեգրված
մաշվածության գումարը:
0602 տողում լրացվում է հարկային նպատակով ամորտիզացվող ակտիվների
(հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների) հաշվեգրված
մաշվածության գումարը (այն որպես հանվող գումար ցույց է տրվում
փակագծերի մեջ):
0601 և 0602 տողերը լրացվում են այն դեպքում, երբ հաշվապահական
նպատակով հաշվարկված մաշվածության գումարը տարբերվում է հարկային
նպատակով հաշվարկված մաշվածության գումարից (եթե տարբերություններ
չկան, նշված տողերը չեն լրացվում (որևէ նշում չի կատարվում)):
0603 տողում լրացվում է հարկատուի կողմից ձեռք բերված և գործունեության
մեջ օգտագործվող այն ամորտիզացվող ակտիվների ամորտիզացիայի գումարը,
որոնց ձեռքբերման փաստաթղթերը չեն բավարարում ՀՀ կառավարության
կողմից սահմանված հիմնավորման պահանջներին: («Շահութահարկի մասին»
ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ կետ):
0604 տողում լրացվում է հաշվապահական նպատակով ՀՀՀՀՍ 9 «Հետազոտության և
զարգացման ծախսումներ» ստանդարտի համաձայն ակտիվ ճանաչված
փորձակոնստրուկտորական (զարգացման) ծախսումների ամորտիզացիայի
գումարը:
0605 տողում լրացվում է հաշվետու տարում ՀՀՀՀՍ 9 «Հետազոտության և
զարգացման ծախսումներ» ստանդարտի համաձայն կապիտալացված
փորձակոնստրուկտորական (զարգացման) ծախսումների գումարը (այն որպես
հանվող գումար ցույց է տրվում փակագծերի մեջ):
0604 և 0605 տողերը լրացվում են, եթե ՀՀՀՀՍ 9 «Հետազոտության և
զարգացման ծախսումներ» ստանդարտի համաձայն փորձակոնստրուկտորական
(զարգացման) ծախսումները կապիտալացվում են, իսկ «Շահութահարկի
մասին» ՀՀ օրենքի 15 հոդվածի համաձայն` ծախս են համարվում (եթե
նշված ստանդարտի համաձայն փորձակոնստրուկտորական (զարգացման)
ծախսումները չեն կապիտալացվում, ապա հաշվապահական և հարկային
նպատակներով տարբերություններ չեն առաջանում, և այս տողերը չեն
լրացվում (որևէ նշում չի կատարվում)):
0606 տողում լրացվում է վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված
կապիտալ բնույթի ծախսերի` հաշվապահական նպատակով հաշվեգրված
ամորտիզացիայի գումարը:
0607 տողում լրացվում է վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված
կապիտալ բնույթի ծախսերի` հարկային նպատակով հաշվեգրված
ամորտիզացիայի գումարը (այն որպես հանվող գումար ցույց է տրվում
փակագծերի մեջ):
0606 և 0607 տողերը լրացվում են այն դեպքում, երբ վարձակալված
հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի`
հաշվապահական նպատակով հաշվարկված մաշվածության գումարը տարբերվում
է հարկային նպատակով հաշվարկված մաշվածության գումարից (եթե
տարբերություններ չկան, նշված տողերը չեն լրացվում (որևէ նշում չի
կատարվում)):
0608 տողում լրացվում է հաշվապահական նպատակով դեբիտորական պարտքերի
հնարավոր կորուստների պահուստին կատարված մասհանումները, իսկ
անհուսալի պարտքերի դուրս գրման դեպքում` այդ նպատակով ստեղծված
պահուստին կատարված մասհանումները գերազանցող գումարը:
0609 տողում լրացվում է հարկային նպատակով դեբիտորական պարտքերի հնարավոր
կորուստների պահուստին կատարվող մասհանումները, իսկ անհուսալի
պարտքերի դուրս գրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստին
կատարված մասհանումները գերազանցող գումարը (այն որպես հանվող
գումար ցույց է տրվում փակագծերի մեջ):
0608 և 0609 տողերը լրացվում են այն դեպքում, երբ հաշվապահական
նպատակով պահուստին կատարված մասհանումների և (կամ) դուրս գրված
գումարը տարբերվում է ՀՀ կառավարության կամ նրա լիազորած մարմնի
սահմանած կարգով պահուստաֆոնդին կատարվող մասհանումների և (կամ)
դուրսգրման գումարից («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի
1-ին կետ) (եթե տարբերություններ չկան, նշված տողերը չեն լրացվում
(որևէ նշում չի կատարվում)):
0610 տողում լրացվում է հաշվապահական նպատակով` բանկի տրամադրած վարկերի
և ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստներին
ուղղված գումարները:
0611 տողում լրացվում է հարկային նպատակով` բանկի տրամադրած վարկերի և
ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստներին ուղղված
գումարները (այն որպես հանվող գումար ցույց է տրվում փակագծերի
մեջ):
0610 և 0611 տողերը լրացվում են այն դեպքում, երբ հաշվապահական
նպատակով բանկի տրամադրած վարկերի և ինվեստիցիոն արժեթղթերի
հնարավոր կորուստների պահուստներին կատարված մասհանումների գումարը
տարբերվում է ՀՀ կառավարության լիազորած մարմնի և ՀՀ կենտրոնական
բանկի համատեղ սահմանած կարգով պահուստաֆոնդին կատարվող
մասհանումների գումարից («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի
«ա» կետ) (եթե տարբերություններ չկան, նշված տողերը չեն լրացվում
(որևէ նշում չի կատարվում)):
0612 տողում լրացվում է հարկային նպատակով դուրս գրված (եկամուտ ճանաչված)
կրեդիտորական պարտքերի գումարը, եթե հաշվապահական նպատակներով դրանք
դուրս չեն գրվել (եկամուտ չեն ճանաչվել) («Շահութահարկի մասին» ՀՀ
օրենքի 7 հոդվածի 2-րդ կետի «ժե» ենթակետ):
0613 տողում լրացվում է հաշվապահական նպատակով դուրս գրված (եկամուտ
ճանաչված) կրեդիտորական պարտքերի գումարը, որոնք «Շահութահարկի
մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի 2-րդ կետի «ժե» ենթակետի համաձայն դուրս
են գրվել (ճանաչվել են եկամուտ) նախորդ ժամանակաշրջաններում (այն
որպես հանվող գումար ցույց է տրվում փակագծերի մեջ):
0614 տողում լրացվում է հարկային նպատակով դուրս գրված (եկամուտ ճանաչված)
կրեդիտորական պարտքերի մարումը, եթե հաշվապահական նպատակով դրանք
եկամուտ չեն ճանաչվել (եթե հաշվապահական նպատակով դրանք նախկինում
եկամուտ են ճանաչվել, ապա այս տողում չեն լրացվում («Շահութահարկի
մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 2-րդ ենթակետ)):
0615 տողում լրացվում է հաշվապահական նպատակով ծախս ճանաչված գույքի
կորստի` ՀՀ կառավարության սահմանած կարգով որոշված չափը գերազանցող
գումարը:
0616 տողում լրացվում է հարկային նպատակով նվազեցվող գույքի կորստի` ՀՀ
կառավարության սահմանած կարգով որոշված չափը գերազանցող գումարը
(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 21 հոդված) (այն որպես հանվող
գումար ցույց է տրվում փակագծերի մեջ):
0615 և 0616 տողերը լրացվում են այն դեպքում, երբ հաշվետու տարում
հաշվապահական նպատակով ծախս ճանաչված գույքի կորստի գումարը
տարբերվում է հարկային նպատակով նվազեցվող գույքի կորստի գումարից:
Եթե տարբերություններ չկան, նշված տողերը չեն լրացվում (որևէ նշում
չի կատարվում):
0617 տողում լրացվում է սույն բաժնին վերաբերող (սույն ցուցումների 6-րդ
կետի առաջին պարբերությունում նշված դրույթներին համապատասխանող) այն
գումարվող ճշգրտումների գումարները, որոնք չեն արտացոլվել 0601-0616
տողերում:
0618 տողում լրացվում է սույն բաժնին վերաբերող (սույն ցուցումների 6-րդ
կետի առաջին պարբերությունում նշված դրույթներին համապատասխանող)
այն հանվող ճշգրտումների գումարները, որոնք չեն արտացոլվել
0601-0616 տողերում (այն որպես հանվող գումար ցույց է տրվում
փակագծերի մեջ):
0600 տողում լրացվում է 0601-0618 տողերի հանրագումարը, որը հաշվարկելիս
փակագծի մեջ վերցված թվերը հանվում են (եթե ստացվում է բացասական
արդյունք, որպես հանվող գումար ցույց է տրվում փակագծերի մեջ):
7. Հաշվարկի 7-րդ` «Նախորդ տարիների հարկային վնաս» բաժնում (0700
տող) ցույց է տրվում հարկատուի նախորդ տարիների
գործունեությունից առաջացած (նախորդ տարիների շահույթների հաշվին
չծածկված) հարկային վնասը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 25
հոդված) (այն որպես հանվող գումար ցույց է տրվում փակագծերի
մեջ):
8. Հաշվարկի 8-րդ` «Հարկվող շահույթը (հարկային վնասը)» բաժնում
(0800 տող) ցույց է տրվում հարկատուի հարկվող շահույթի (հարկային
վնասի) գումարը (0100, 0200, 0300, 0400, 0500, 0600 և 0700
տողերի հանրագումարը, որը հաշվարկելիս փակագծի մեջ վերցված թվերը
հանվում են) (եթե ստացվում է հարկային վնաս (բացասական
արդյունք), ցույց է տրվում փակագծերի մեջ):
9. Հաշվարկի 9-րդ` «Ընթացիկ ժամանակաշրջանի շահութահարկի գումարը`
մինչև շահութահարկի գումարի նվազեցման գծով արտոնությունների
կիրառումը» բաժնում (0900) ցույց է տրվում.
ա) 0800 տողը դրական լինելու դեպքում` շահութահարկի գումարի
(հաշվարկված 20% դրույքաչափով) և շահութահարկի վճարման ժամկետի
հետաձգման արտոնության մասով` հաշվետու տարում ստացված նախորդ
տարիներին վերաբերվող գումարների գծով հաշվարկված ու հետաձգված
համապատասխան շահութահարկի գումարի հանրագումարը.
բ) 0800 տողը բացասական (կամ զրոյական) լինելու դեպքում`
շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնության մասով`
հաշվետու տարում ստացված նախորդ տարիներին վերաբերվող գումարների
գծով հաշվարկված և հետաձգված համապատասխան շահութահարկի գումարը:
10. Հաշվարկի 10-րդ` «Շահութահարկի գումարի նվազեցման գծով
արտոնություններ» բաժնում ցույց է տրվում «Շահութահարկի մասին»
ՀՀ օրենքով և այլ օրենքներով սահմանված շահութահարկի գումարի
նվազեցումները (այս բաժնում լրացվող գումարները ցույց են տրվում
փակագծերի մեջ):
1001 տողում լրացվում է օտարերկրյա ներդրումների հետ կապված նվազեցումների
գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 39 հոդված):
1002 տողում լրացվում է օրենքով սահմանված շահութահարկի այլ նվազեցումների
գումարը, որոնք 1001 տողերում արտացոլված չեն:
1000 տողում լրացվում է 1001 և 1002 տողերի հանրագումարը:
11. Հաշվարկի 11-րդ` «Հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված
շահութահարկ» բաժնում ցույց է տրվում հաշվետու տարվա ընթացքում
հաշվարկված շահութահարկի գումարը:
1101 տողում լրացվում է օտարերկրյա պետություններում հարկատուի ստացած
շահույթից (եկամտից) այդ երկրների օրենսդրությունների համաձայն դրանց
տարածքում վճարված շահութահարկի գումարները, այդ թվում`
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածի համաձայն նախորդ տարվա
շահութահարկի գումարից չհաշվանցված մասը: Ընդ որում, լրացվող
գումարը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված
եկամտից` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածի համաձայն
վճարման ենթակա շահութահարկի գումարը (լրացվում է, եթե հարկատուի
կողմից ներկայացվում են օտարերկրյա պետություններում վճարված հարկի
գումարների վերաբերյալ համապատասխան տեղեկանքներ):
1102 տողում լրացվում է շահութահարկի գծով հաշվետու տարվա համար հարկատուի
կողմից հաշվարկված կանխավճարների գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ
օրենքի 47 հոդված):
1103 տողում լրացվում է ստուգումների արդյունքներով գանձման առաջադրված
շահութահարկի գումարը:
1100 տողում լրացվում է 1101-1103 տողերի հանրագումարը:
12. Հաշվարկի 12-րդ` «Հաշվետու տարվա արդյունքներով լրացուցիչ
հաշվարկվում է» բաժնում (1200 տող) լրացվում է հաշվետու տարվա
արդյունքներով շահութահարկի գծով բյուջեի նկատմամբ լրացուցիչ
պարտավորությունների գումարը` 0900, 1000 և 1100 տողերի
հանրագումարը (եթե արդյունքը դրական է):
13. Հաշվարկի 13-րդ` «Հաշվետու տարվա արդյունքներով ավել հաշվարկված
գումարներ» բաժնում (1300 տող) լրացվում է հաշվետու տարվա
արդյունքներով շահութահարկի գծով բյուջեի նկատմամբ
պարտավորությունների ավել հաշվարկված գումարը` 0900, 1000 և
1100 տողերի հանրագումարը (եթե արդյունքը բացասական է):
14. Հաշվարկի 1400 տողում, որպես լրացուցիչ տեղեկատվություն,
լրացվում է հարկատուի կողմից օտարերկրյա պետություններում
ստացված շահույթից (եկամտից) վճարված շահութահարկի հաշվետու
տարում չհաշվանցվող գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 52
հոդված):
15. Հաշվարկի 1500 տողում, որպես լրացուցիչ տեղեկատվություն,
լրացվում է հարկատուի կողմից հաշվետու տարվա համար վճարված
շահութահարկի կանխավճարների գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ
օրենքի 47 հոդված):
16. Հաշվարկի 1600 տողում, որպես լրացուցիչ տեղեկատվություն,
լրացվում է ստուգող մարմինների կողմից ստուգմամբ արձանագրված
շահութահարկի` հարկատուի կողմից հաշվետու տարվա ընթացքում
վճարված գումարը:
17. Հաշվարկի 1700 տողում, որպես լրացուցիչ տեղեկատվություն,
լրացվում է շահութահարկի այն գումարները, որոնց վճարման ժամկետը
հետաձգվում է (մասնավորապես` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 40
հոդվածում նշված գործարքների (գործառնությունների),
ծառայությունների գծով, ինչպես նաև օրենքով սահմանված այլ
դեպքերում):
ԳՐԱՆՑՎԱԾ է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«01» 09 1998Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43980177