ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
12 հուլիսի 2019 թվականի թիվ 37-Ն
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԻ ՈՒ ՄԻՋԻՆ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԲԱՌԵՐՈՎ, ՁԵՎ 29-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
Բաժին 2. Բազմամյա տնկարկների տարածությունների, համախառն բերքի և միջին բերքատվության մասին
._________________________________________________________________________.
|Ցուցանիշի|Տողի |Ընդամենը |որից` |Փաստացի հավաքված բերքը|Միջին բերքը |
|անվանում |ծածկա-|տնկարկներ|տնկարկներ|ցենտներ |մեկ հեկտարից,|
| |գիրը |հեկտար |պտղատու |______________________|ց/հա |
| | | |հասակի, |Ընդամենը |որից` |(սյ 4/սյ 2) |
| | | |հեկտար |բացի |պտղատու | |
| | | | |200.6 |հասակի | |
| | | | |տողից |տնկարկներից| |
|_________|______|_________|_________|__________|___________|_____________|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 |
|_________|______|_________|_________|__________|___________|_____________|
|Պտուղ և |200 | | | | | |
|հատապտուղ| | | | | | |
|(առանց | | | | | | |
|ջերմա- | | | | | | |
|տների և | | | | | | |
|ջերմոց- | | | | | | |
|ների), | | | | | | |
|ընդամենը | | | | | | |
|(200.1+ | | | | | | |
|.....+ | | | | | | |
|200.7), | | | | | | |
|այդ թվում| | | | | | |
|_________|______|_________|_________|__________|___________|_____________|
|հնդավոր, |200.1 | | | | | |
|ընդամենը | | | | | | |
|_________|______|_________|_________|__________|___________|_____________|
|կորիզավոր|200.2 | | | | | |
|ընդամենը | | | | | | |
|_________|______|_________|_________|__________|___________|_____________|
|ընկուզա- |200.3 | | | | | |
|պտուղ, | | | | | | |
|ընդամենը | | | | | | |
|_________|______|_________|_________|__________|___________|_____________|
|մերձարևա |200.4 | | | | | |
|դարձային | | | | | | |
|ընդամենը | | | | | | |
|_________|______|_________|_________|__________|___________|_____________|
|այլ, |200.5 | | | | | |
|ընդամենը | | | | | | |
|_________|______|_________|_________|__________|___________|_____________|
|պտղի |200.6 | |X | |X |X |
|տնկարան | | | | | | |
|(սյուն | | | | | | |
|3-ը | | | | | | |
|հատով) | | | | | | |
|_________|______|_________|_________|__________|___________|_____________|
|հատապտուղ|200.7 | | | | | |
|բաց | | | | | | |
|դաշտում, | | | | | | |
|ներառյալ | | | | | | |
|պտղատու | | | | | | |
|տնկարկ- | | | | | | |
|ների | | | | | | |
|միջ- | | | | | | |
|շարքային | | | | | | |
|տարածու- | | | | | | |
|թյուն- | | | | | | |
|ներում | | | | | | |
|տնկվածը | | | | | | |
|և | | | | | | |
|տնկարան- | | | | | | |
|ները, | | | | | | |
|ընդամենը,| | | | | | |
|որից` | | | | | | |
|_________|______|_________|_________|__________|___________|_____________|
|ելակ |200.7.| | | | | |
| |1 | | | | | |
|_________|______|_________|_________|__________|___________|_____________|
|Հատապտուղ|205 | | | | | |
|ջերմա- | | | | | | |
|տներում | | | | | | |
|և | | | | | | |
|ջերմոց- | | | | | | |
|ներում, | | | | | | |
|ընդամենը,| | | | | | |
|որից` | | | | | | |
|_________|______|_________|_________|__________|___________|_____________|
|ելակ |205.1 | | | | | |
|_________|______|_________|_________|__________|___________|_____________|
|Խաղող |210 | | | | | |
|(ներառյալ| | | | | | |
|տնկարան- | | | | | | |
|ները), | | | | | | |
|ընդամենը,| | | | | | |
|որից` | | | | | | |
|_________|______|_________|_________|__________|___________|_____________|
|խաղողի |210.1 | |X | |X |X |
|տնկարան | | | | | | |
|(սյուն | | | | | | |
|3-ը | | | | | | |
|հատով) | | | | | | |
._________________________________________________________________________.
Ղեկավար` __________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (լիազորված անձ)` __________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«___»____________ 20___թ.
(1-ին հավելվածը խմբ. 05.05.2021 թիվ 05-Ն, 14.11.2023 թիվ 32-Ն որոշումներ)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի հուլիսի 12-ի
թիվ 37-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԻ ՈՒ ՄԻՋԻՆ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 29-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունների, բազմամյա տնկարկների տարածությունների և դրանցից ստացված համախառն բերքի ու միջին բերքատվության մասին» Ձև 29-ԳՏՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են համայնքապետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ` հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ, աճողական` տարվա սկզբից:
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
5. Հաշվետվության ցուցանիշները ներառում են միայն տվյալ համայնքի անհատական (գյուղացիական) տնային տնտեսություններին (անկախ նրանից, թե տնտեսություն վարողը տվյալ համայնքի մշտական բնակիչ է, թե` ոչ) վերաբերող ամփոփ տվյալներ:
6. Սույն հրահանգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածություն` գյուղատնտեսական նշանակության հողերի` վարելահողի, խոտհարքների, արոտավայրերի, պտղատու այգիների ու խաղողի այգիների միջշարքային տարածություններում և այլ հողերի վրա բոլոր տեսակի գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման նպատակով փաստացի կատարված ցանքի, ներառյալ կրկնակի ցանքի և ենթացանքի տարածություններ` հաշվետու ժամանակահատվածում,
2) միջին բերքատվություն` հաշվարկվում է` հավաքված բերքի ցուցանիշը (առանց պտղատու այգիների ու խաղողի այգիների միջշարքային տարածություններից և կրկնակի ցանքի տարածություններից հավաքված բերքի) հարաբերելով բերքահավաքի տարածության ցուցանիշի վրա,
3) կրկնակի ցանք` հիմնական մշակաբույսի բերքահավաքից հետո միևնույն տարածության վրա մեկ այլ մշակաբույսի ցանք, որի նպատակն է միևնույն տարածությունից մեկից ավելի անգամ ստանալ բերք,
4) ենթացանք` միևնույն հողակտորում միաժամանակ մեկից ավելի գյուղատնտեսական մշակաբույսերի խառը ցանք,
5) ջերմատներ` տարբեր չափերի կառույցներ, որոնք հագեցած են ջերմատնային կոնստրուկցիաներով, սարքավորումներով, ջեռուցվում են և հնարավորություն են տալիս ողջ տարվա ընթացքում զբաղվել բուսաբուծական արտադրանքի արտադրությամբ (մշակել բանջարանոցային մշակաբույսեր, աճեցնել ծաղիկներ, սածիլներ, հատապտուղներ և այլն),
6) ջերմոցներ` կառույցներ, որոնք կարող են ունենալ շարժական ծածկոցներ (շրջանակներ` ապակեպատ կամ թաղանթապատ), որոնց շահագործումը հնարավորություն է տալիս աճեցնել սածիլներ, ծաղիկներ և մշակել բանջարեղեն, հատապտուղներ և այլն (ջերմատներից տարբերվում են նրանով, որ չունեն ջեռուցման համակարգ),
7) ցել` գյուղատնտեսական հողատեսք, ցանքաշրջանառության դաշտ, վարած հող, որն ամբողջ վեգետացիայի (կամ դրա մի մասի) ընթացքում չի զբաղեցվում ցանքերով և համարվում է հողի բերրիության բարձրացման, խոնավության և սննդանյութերի կուտակման, մոլախոտերի ոչնչացման, բերքատվության բարձրացման արդյունավետ ագրոտեխնիկական միջոցառում,
8) սև ցելեր` հողատարածություններ, որոնք հերկվել են նախորդ տարվա աշնանը և ցանքերի եզրափակիչ հաշվառում կատարելու պահին զբաղեցրած չեն գարնանացան մշակաբույսերի ցանքերով,
9) մաքուր ցելեր` հողատարածություններ, որոնք հերկվել են գարնանը և մինչև աշնանացան պահպանվել են մաքուր վիճակում,
10) սիդերալ ցելեր` հողատարածություններ, որոնց վրա ցանվել է հատիկաընդեղեն մշակաբույսեր, որը կանաչ վիճակում հերկվում է, որպեսզի հողը հարստացվի օրգանական նյութերով,
11) կուլիսային ցելեր` հողատարածություններ, որոնց վրա կատարվել է բարձրացողուն մշակաբույսերի ցանք` նպատակ ունենալով դաշտում ձմռանը ձյուն կուտակել:
3. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. «Բաժին 1. Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունների, համախառն բերքի և միջին բերքատվության մասին» բաժնում.
1) «Ցանքային տարածությունը» սյունակում («100»-»190» ծածկագրերով տողեր) լրացվում են (ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ) ճշտված գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունների վերաբերյալ ցուցանիշներ:
2) «Ընդհանուր բերքահավաքի տարածությունը» սյունակում («100»-»190» ծածկագրերով տողեր) լրացվում են ցուցանիշներ գյուղատնտեսական մշակաբույսերի այն տարածությունների վերաբերյալ, որոնցից հաշվետու ժամանակահատվածում բերք է հավաքվել: Այս ցուցանիշների մեջ չեն ներառվում պտղատու այգիների և խաղողի այգիների միջշարքային տարածություններում կատարված, ինչպես նաև կրկնակի և ենթացանքի` հիմնական չհամարվող մշակաբույսերի, ցանքերի տարածությունները:
3) «Հավաքված է բերք, ընդամենը» սյունակում («100»-»190» ծածկագրերով տողեր) լրացվում են բերքահավաքի ամբողջ տարածությունից հավաքված բերքի վերաբերյալ ցուցանիշներ (համախառն բերքը): Այս ցուցանիշները չեն ներառում հիմնական չհամարվող կրկնակի ցանքերից, ենթացանքից և պտղատու այգիների ու խաղողի այգիների միջշարքային տարածություններից հավաքված բերքը:
4) «Բերք հավաքված կրկնակի ցանքերից, պտղատու այգիների և խաղողի այգիների միջշարքային տարածություններից» սյունակում («100»-»190» ծածկագրերով տողեր) լրացվում են կրկնակի ցանքերից և պտղատու այգիների ու խաղողի այգիների միջշարքային տարածություններից հավաքված բերքի վերաբերյալ ցուցանիշներ:
5) «Միջին բերքը մեկ հեկտարից» սյունակում («100»-»190» ծածկագրերով տողեր) լրացվում են մշակաբույսերի միջին բերքատվության (սյունակ 3 հարաբերած սյունակ 2) վերաբերյալ ցուցանիշներ:
6) «100»-»100.11» ծածկագրերով տողերում լրացվում են աշնանացան (ցորեն, տարեկան, գարի և այլ) և գարնանացան (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն հատիկի համար և այլ) հացահատիկային մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:
7) «105» ծածկագրով տողում լրացվում է բոլոր տեսակի աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ) և այլ աշնանացան մշակաբույսերի այն տարածությունների հանրագումարը, որոնց վրա անցած աշնանը կատարված ցանքերը լրիվ ոչնչացել են:
8) «110»- «110.5» ծածկագրերով տողերում լրացվում են հատիկաընդեղենային (ոլոռ, լոբի, սիսեռ, ոսպ և այլ) մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:
9) «115»-»115.5» ծածկագրերով տողերում լրացվում են տեխնիկական (ծխախոտ` հաշվարկային (չոր քաշով), կտավատ, արևածաղիկ, շաքարի ճակնդեղ և այլ) մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:
10) «120» ծածկագրով տողում լրացվում են կարտոֆիլի վաղահաս, միջահաս և ուշահաս տեսակների վերաբերյալ ցուցանիշներ:
11) «125»-»125.4» ծածկագրերով տողերում լրացվում են բոստանային (ձմերուկ, սեխ, այլ և սերմադաշտեր) մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:
12) «130»-»130.13» ծածկագրերով տողերում լրացվում են բանջարանոցային (կաղամբ, ծաղկակաղամբ, վարունգ, լոլիկ, սմբուկ (բադրիջան), տաքդեղ (բիբար), սեղանի ճակընդեղ, գազար, սոխ, սխտոր, կանաչ ոլոռ, կանաչ լոբի, այլ և սերմադաշտեր) մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ (առանց ջերմատների և ջերմոցների):
13) «140» ծածկագրով տողում լրացվում են միայն պաշտպանված գրունտում աճեցված մշակաբույսերի (ներառյալ սածիլների, ծաղկի տնկանյութի և այլնի) ցանքային տարածությունների և բերքահավաքի տարածությունների վերաբերյալ ցուցանիշներ:
14) «140.2»-»140.4» ծածկագրերով տողերում լրացվում են միայն ջերմատներում և ջերմոցներում աճեցված բանջարեղենի, դրանից վարունգի, լոլիկի, տաքդեղի (բիբարի) և այլնի (չթվարկված մյուս բոլոր բանջարանոցային մշակաբույսերը ներառյալ կանաչեղենը), ինչպես նաև ծաղկի ու այլ (կարտոֆիլ և այլ) մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:
14) «155»-»155.8.2» ծածկագրերով տողերում լրացվում են կերային մշակաբույսերի (կերի արմատապտուղներ` ներառյալ շաքարի ճակնդեղ անասնակերի համար, բոստանային մշակաբույսեր անասնակերի համար, եգիպտացորեն` սիլոսի, կանաչ կերի և սենաժի համար, սիլոսային մշակաբույսեր, միամյա ու բազմամյա խոտեր և այլ) վերաբերյալ ցուցանիշներ:
15) «160»-»160.2» ծածկագրերով տողերում լրացվում են թելատու (բամբակ և այլ) մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:
16) «190» ծածկագրով տողում լրացվում է բոլոր տեսակի ցելերի տարածությունների հանրագումարը:
8. «Բաժին 2. Բազմամյա տնկարկների տարածությունների, համախառն բերքի և միջին բերքատվության մասին» բաժնում.
1) «200»-»200.7.1» ծածկագրերով տողերում լրացվում են հնդավոր (խնձոր, տանձ, սերկևիլ և այլ), կորիզավոր (ծիրան, դեղձ, կեռաս, սալոր, բալ, հոն և այլ), ընկուզապտուղ (ընկույզ, տխիլ և այլ), մերձարևադարձային (թուզ, նուռ, արքայանարինջ և այլ), այլ (վերը նշված պտղաընտանիքներում չներառված պտղատեսակներ) պտղաընտանիքների, պտղի տնկարանների և բաց դաշտում աճեցված հատապտուղների (թութ, ելակ, մոշ, ազնվամորի, կիվի և այլ) ու դրանից ելակի վերաբերյալ ցուցանիշներ:
2) «205» ծածկագրով տողում լրացվում են միայն պաշտպանված գրունտում աճեցված հատապտուղների (ելակ, մոշ, ազնվամորի, կիվի և այլ) վերաբերյալ ցուցանիշներ, իսկ «205.1» ծածկագրով տողում լրացվում են միայն ջերմատներում և ջերմոցներում աճեցված ելակի վերաբերյալ ցուցանիշներ:
3) «210»-»210.1» ծածկագրերով տողերում լրացվում են խաղողի տեխնիկական, սեղանի, ունիվերսալ սորտերի և խաղողի տնկարանների վերաբերյալ ցուցանիշներ:
(2-րդ հավելվածը խմբ. 05.05.2021 թիվ 05-Ն, 14.11.2023 թիվ 32-Ն որոշումներ)