Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ Կ ...

 

 

040.0086.060217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 փետրվարի 2017 թվականի N 86-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Ձև N 1

 

i

----------------------------------------

                                   (համապատասխան պետական մարմնի

                                   ----------------------------------------

                                   սոցիալական ապահովության խնդիրներ

                                   ----------------------------------------

                                   իրականացնող ստորաբաժանման ղեկավարի

                                   անունը, ազգանունը)

 

ԴԻՄՈՒՄ ԱՄՍԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՒՄԱՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ

 

1. Հայտնում եմ Ձեզ, որ_________________________________________________

(հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված կամ զոհված

(մահացած) կամ անհայտ կորած զինծառայողի

_______________________________________________________________________

անունը, հայրանունը, ազգանունը, զինծառայողի կամ այլ դիմումատուի անձնագրի

սերիան և համարը)

 

ունի (կամ խնամում է) 3 (և ավելի) երեխա (չափահաս զավակ)________________

_______________________________________________________________________

                          (անունը, հայրանունը,

_______________________________________________________________________

ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, ծննդյան վկայականների համարները,

չափահաս զավակների

_______________________________________________________________________

մասով ուսումնառության վերաբերյալ ուսումնական հաստատության տեղեկանք

տալու օրը, ամիսը, տարին, համարը կամ հաշմանդամություն ունենալու

վերաբերյալ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշման

(վարչական ակտը) օրը, ամիսը, տարին, համարը

 

_______________________________________________________________________

հղիության ժամանակահատվածի վերաբերյալ բժշկական հաստատության տեղեկանք

տալու օրը, ամիսը,

_______________________________________________________________________

տարին, համարը, ամուսնության վկայականի օրը, ամիսը, տարին և համարը,

ամուսնալուծություն գրանցած

_______________________________________________________________________

        չլինելու վերաբերյալ ՔԿԱԳ տեղեկանքի օրը, ամիսը, տարին և համարը,

                           խնամակալ ճանաչելու մասին

______________________________________________________________________:

որոշման օրը, ամիսը, տարին, համարը, դատական ակտի կայացման օրը, ամիսը,

տարին և համարը)

 

Դիմումի դարձերես

 

2. Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

 

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

3. Խնդրում եմ ինձ հատկացնել օրենքով սահմանված ամսական լրացուցիչ գումար` վճարումն իրականացնելով իմ անունով բանկում բացված հաշվեհամարին:

 

4. Ամսական լրացուցիչ գումարն ստանալու իրավունք ունեցող շահառուներն են`

 

._____________________________________________________________________.

|Երեխայի (չափահաս  |Երեխայի (չափահաս|Չափահաս զավակների|Շահառուի       |

|զավակի) անունը,   |զավակի)         |համաձայնությունը`|(շահառուների)  |

|հայրանունը,       |կարգավիճակը     |ամսական լրացուցիչ|ստորագրությունը|

|ազգանունը, ծննդյան|                |գումարը          |               |

|օրը, ամիսը, տարին,|                |դիմումատուին     |               |

|հաշվառման հասցեն  |                |հատկացնելու կամ  |               |

|                  |                |ցանկությունը`    |               |

|                  |                |լրացուցիչ գումարի|               |

|                  |                |իրենց հասանելիք  |               |

|                  |                |չափն             |               |

|                  |                |առանձնացնելու և  |               |

|                  |                |առանձին վճարելու |               |

|                  |                |վերաբերյալ       |               |

|__________________|________________|_________________|_______________|

|         1        |       2        |        3        |       4       |

|__________________|________________|_________________|_______________|

|                  |                |                 |               |

._____________________________________________________________________.

 

1) աղյուսակի 2-րդ սյունակում երեխայի (չափահաս զավակի) կարգավիճակը լրացվում է`

ա. մինչև 18 տարեկան,

բ. մինչև 23 տարեկան և առկա ուսուցմամբ սովորող` նշվում է ուսումնական հաստատության տեղեկանք տալու օրը, ամիսը, տարին, համարը,

գ. 18 տարին լրացած և հաշմանդամություն ունեցող` նշվում է անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը և անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշման (վարչական ակտի) օրը, ամիսը, տարին, համարը, կրկնակի գնահատման կամ վերագնահատման օրը, ամիսը, տարին.

2) աղյուսակի 2-րդ սյունակում յուրաքանչյուր չափահաս զավակի մասով նշվում են`

ա. «Համաձայն եմ գումարը դիմումատուին հատկացմանը» կամ

բ. «Ինձ հասանելիք գումարն առանձնացնել և հատկացնել ինձ».

3) աղյուսակի 4-րդ սյունակում յուրաքանչյուր չափահաս զավակ անձամբ ստորագրում է իր մասի դիմաց:

 

Դիմող _____________________________________ ____ _______________ 20 թ.

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

(1-ին ձևը փոփ. 18.05.2023 թիվ 752-Ն /գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

 

Հավելված N 3

i

ՀՀ կառավարության

2017 թվականի փետրվարի 2-ի

N 86-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԿԱՄ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԾՆՈՂԻ, ԱՄՈՒՍՆՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԶԱՎԱԿԻ (ԶԱՎԱԿՆԵՐԻ) ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԻՐԵՆՑ ՎՃԱՐԱԾ (ԻՐԵՆՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՊԱՀԱԾ) ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` օրենք) համապատասխան վճարված դրոշմանիշային վճարի գումարներն օրենքով սահմանված անձանց վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:

i

2. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողը, ամուսինը և (կամ) զավակը (զավակները) իրավունք ունեն հատուցման հիմնադրամին ներկայացնելու սույն հավելվածի N 1 ձևի դիմում` դիմումը ներկայացնելու նախորդ օրացուցային տարվա (այսուհետ` հաշվետու տարի) եկամուտներից հաշվարկած և վճարած (հաշվետու տարվա եկամուտներից հարկային գործակալի պահած և պետական բյուջե փոխանցած) դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձնելու պահանջով: Դիմումի հետ միասին ներկայացվում են`

1) դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 22.06.2023 թիվ 1013-Ն որոշում)

3) դիմումատուի` զինծառայողի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթղթի` համապատասխանաբար ամուսնության վկայականի և (կամ) ծննդյան վկայականի և (կամ) զինծառայողի ծննդյան վկայականի պատճենը: Ընդ որում, սույն ենթակետում նշված ծննդյան վկայականների պատճենները դիմումատուի կողմից հատուցման հիմնադրամին ներկայացվում են միայն մեկ անգամ` առաջին անգամ իր վճարած (իր եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու պահանջով հատուցման հիմնադրամ դիմելիս.

4) զինծառայողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (զոհված (մահացած) զինծառայողի դեպքում, եթե անձը հաստատող փաստաթուղթ առկա է).

5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 22.06.2023 թիվ 1013-Ն որոշում)

6) զինծառայողի` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին տեղեկանք` համաձայն N 2 ձևի կամ զինվորական գրքույկը (զինվորական գրքույկի` համապատասխան գրառումներ պարունակող էջերը), եթե դիմելու օրվա դրությամբ պարտադիր զինծառայողն արձակվել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից (զորացրվել է): Սույն ենթակետով նախատեսված տեղեկանքը տրվում է զինծառայողի զորակոչն իրականացրած` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից` դիմելու օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում.

7) զոհված (մահացած) զինծառայողի դեպքում` մահվան վկայականի պատճենը և զինծառայողի` զոհված (մահացած) լինելու մասին տեղեկանք` համաձայն N 3 ձևի: Սույն ենթակետով նախատեսված տեղեկանքը, ինչպես նաև սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը տրվում է զոհված (մահացած) զինծառայողի հաշվառումն իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետում նշված համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից` դիմելու օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, զինծառայողի մահվան վկայականի պատճենը և զոհված (մահացած) լինելու մասին տեղեկանքը դիմումատուի կողմից հատուցման հիմնադրամին ներկայացվում են միայն մեկ անգամ` առաջին անգամ իր վճարած (իր եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու պահանջով հատուցման հիմնադրամ դիմելիս.

8) տեղեկանք` հաշվետու տարվա եկամուտներից հաշվարկած և վճարած (հաշվետու տարվա եկամուտներից հարկային գործակալի պահած և պետական բյուջե փոխանցած) դրոշմանիշային վճարի գումարների չափի մասին` համաձայն N 4 ձևի, եթե դիմումատուի վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն: Սույն ենթակետում նշված տեղեկանքը դիմելու օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է`

ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համակարգերում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում (այսուհետ` համապատասխան պետական մարմին) ծառայող (աշխատող) կամ համապատասխան պետական մարմնից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրով եկամուտ ստացող անձանց մասով` այն համապատասխան պետական մարմինը, որտեղ ծառայում (աշխատում) է կամ որից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրով եկամուտ է ստանում տվյալ անձը:

բ. (բ պարբորությունն ուժը կորցրել է 22.06.2023 թիվ 1013-Ն որոշում)

(2-րդ կետը փոփ. 13.05.2021 թիվ 775-Ն, 17.06.2022 թիվ 875-Ն / տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից սկսած դրոշմանիշային վճարների վերադարձման հարաբերությունների վրա/, 22.06.2023 թիվ 1013-Ն, 18.01.2024 թիվ 82-Ն

որոշումներ)

i

2.1. Եթե դիմումատուն նաև հատուցման հիմնադրամի շահառու է (հատուցման հիմնադրամը նրան որպես շահառու վճարում է հատուցման գումար), ապա սույն կարգի 2-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերում նախատեսված փաստաթղթերը չեն ներկայացվում:

(2.1-ին կետը լրաց. 17.06.2022 թիվ 875-Ն / տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից սկսած դրոշմանիշային վճարների վերադարձման հարաբերությունների վրա/ որոշում)

i

3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դիմումը և կից փաստաթղթերը հատուցման հիմնադրամին կարող են ներկայացվել էլեկտրոնային կամ փաստաթղթային եղանակով` համապատասխանաբար www.1000plus.am կայքի կամ փոստային առաքման միջոցով: Դիմումում և (կամ) կից ներկայացվող փաստաթղթերում թերություններ և (կամ) անճշտություններ հայտնաբերելու դեպքում հատուցման հիմնադրամը դրանց ստացման օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմումատուին` նշելով հայտնաբերված թերությունները և (կամ) անճշտությունները: Տեղեկացումն ստանալուց հետո դիմումատուն 5 աշխատանքային օրվա ընթացքում հատուցման հիմնադրամին է ներկայացնում ճշգրտված տեղեկությունները:

(3-րդ կետը փոփ. 17.06.2022 թիվ 875-Ն / տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից սկսած դրոշմանիշային վճարների վերադարձման հարաբերությունների վրա/ որոշում)

i

4. Հատուցման հիմնադրամը դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնում է սույն կարգի 3-րդ կետի համաձայն դիմումը և կից փաստաթղթերն ստանալու օրվանից հետո մինչև 2 ամսվա ընթացքում` դիմումատուի կողմից նշված բանկին կամ դիմումատուի բանկային հաշվին փոխանցում կատարելու միջոցով: Սույն կարգի հիման վրա դրոշմանիշային վճարի գումարները վերադարձվում են, եթե այդ գումարները փաստացի փոխանցվել են հատուցման հիմնադրամին: Դրոշմանիշային վճարի գումարները սույն կարգի հիման վրա դիմումատուին վերադարձվելուց հետո, եթե նույն տարվա ընթացքում հատուցման հիմնադրամին է ներկայացվում հաշվետու տարվա եկամուտներից վճարված և հատուցման հիմնադրամին փոխանցված դրոշմանիշային վճարի գումարի մասին ճշտված տեղեկանք կամ տեղեկատվություն (որի համաձայն հաշվետու տարվա եկամուտներից վճարված դրոշմանիշային վճարի գումարը գերազանցում է փաստացի դիմումատուին վերադարձված դրոշմանիշային վճարի գումարը), ապա հատուցման հիմնադրամը դիմումատուին է վերադարձնում հաշվետու տարվա եկամուտներից վճարված և փաստացի դիմումատուին վերադարձված դրոշմանիշային վճարների գումարների տարբերությունը: Ընդ որում, եթե`

1) զինծառայողը ժամկետային պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել կամ զոհվել (մահացել) է հաշվետու տարվա ընթացքում, ապա դիմումատուին են վերադարձվում զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու կամ զոհվելու (մահանալու) ամսվա 1-ից մինչև հաշվետու տարվա վերջին օրն ընկած ամիսների համար իր վճարած (իր եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարները.

2) զինծառայողը ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից արձակվել է հաշվետու տարվա ընթացքում, ապա դիմումատուին են վերադարձվում զինվորական ծառայությունից արձակվելու տարվա հունվարի 1-ից մինչև զինծառայողի զինվորական ծառայությունից արձակվելու ամսվա վերջին օրն ընկած ամիսներին իր վճարած (իր եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարները.

3) դիմումատուն որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում է ստացել կամ նոտարի պաշտոնում նշանակվել է կամ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը դադարեցրել է կամ նոտարի պաշտոնից ազատվել է հաշվետու տարվա ընթացքում, ապա որպես անհատ ձեռնարկատեր կամ նոտար վճարած դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու դիմում ներկայացնելու դեպքում`

ա. դիմումատուին է վերադարձվում հաշվետու տարվա այն ժամանակահատվածի ամիսների ընդհանուր գումարը, որոնց ընթացքում անձը հանդիսացել է անհատ ձեռնարկատեր կամ նոտար` հաշվի առնելով սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի դրույթները,

բ. վերադարձման ենթակա դրոշմանիշային վճարի գումարները հաշվարկվում են հաշվետու տարվա համար վճարած դրոշմանիշային վճարի ընդհանուր գումարը 12-ի բաժանելու և ստացված գումարն անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսանալու ամիսների թվով բազմապատկելու միջոցով..

4) ժամկետային պարտադիր զինծառայողն ամուսնացել է հաշվետու տարվա ընթացքում, ապա զինծառայողի ամուսնուն են վերադարձվում հաշվետու տարվա այն ժամանակահատվածի ամիսների դրոշմանիշային վճարի ընդհանուր գումարները, որոնց ընթացքում նրանք եղել են ամուսնացած:

(4-րդ կետը փոփ. 17.06.2022 թիվ 875-Ն / տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից սկսած դրոշմանիշային վճարների վերադարձման հարաբերությունների վրա/, 22.06.2023 թիվ 1013-Ն որոշումներ)

i

5. Հատուցման հիմնադրամը դիմումատուին և զինծառայողին (նրանց տվյալները) նույնականացնում է բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից, իսկ զինծառայողի հետ ընտանեկան կապը` քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգից ստացված տեղեկությունների հիման վրա (առկայության դեպքում): Սույն կետում նշված տեղեկությունները հիմնադրամն ստանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշմամբ սահմանված օպերատորի միջոցով:

(5-րդ կետը լրաց. 22.06.2023 թիվ 1013-Ն որոշում)

i

6. Հատուցման հիմնադրամ ներկայացված` դիմումատուի կողմից նշված բանկային հաշվի համարի վավերականությունը և դրա պատկանելիությունը դիմումատուին ստուգվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգին համապատասխան` դիմումատուի գրավոր (դիմումի միջոցով) տրամադրած թույլտվության (համաձայնության) հիման վրա:

(6-րդ կետը լրաց. 22.06.2023 թիվ 1013-Ն որոշում)

i

7. Հատուցման հիմնադրամն էլեկտրոնային եղանակով հարցում կատարելու միջոցով ստանում է`

1) վերադարձվող դրոշմանիշային վճարների մասին տեղեկատվությունը (հաշվետու տարվա եկամուտներից վճարված, այդ թվում` հաշվետու տարվա եկամուտներից հարկային գործակալի պահած և պետական բյուջե փոխանցած դրոշմանիշային վճարների մասին տեղեկատվությունը, իսկ եթե անհատ ձեռնարկատերը կամ նոտարը դիմումը ներկայացնում է 2023 թվականին` նաև 2021 թվականի համար հաշվարկված և 2022 թվականի ընթացքում վճարված դրոշմանիշային վճարների մասին տեղեկատվությունը)` հարկային մարմնից, հատուցման հիմնադրամի և հարկային մարմնի միջև փոխհամաձայնեցված կարգով.

2) ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածի մասին տեղեկատվությունը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումից:

(7-րդ կետը լրաց. 22.06.2023 թիվ 1013-Ն, 07.12.2023 թիվ 2131-Ն որոշումներ)

8. Հատուցման հիմնադրամը սույն կարգի 7-րդ կետում նշված հարցումը կատարում է, եթե ներկայացվել է սույն կարգով նախատեսված դիմում:

(8-րդ կետը լրաց. 22.06.2023 թիվ 1013-Ն որոշում)

9. Եթե հաշվետու տարվա եկամուտներից (որպես անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ, այդ թվում` հարկային գործակալի միջոցով` հաշվետու տարվա որևէ օրացուցային ամսվա եկամուտներից) դրոշմանիշային վճար չի վճարվել, կամ վճարված դրոշմանիշային վճարի գումարը հատուցման հիմնադրամին չի փոխանցվել, կամ հարկային մարմինը չի տիրապետում դիմումատուի եկամուտներից հաշվարկված կամ վճարված դրոշմանիշային վճարների մասին տեղեկատվության, ապա հարկային մարմինը հատուցման հիմնադրամին տեղեկացնում է հաշվետու տարվա մարված պարտավորության զրոյական չափի մասին:

(9-րդ կետը լրաց. 22.06.2023 թիվ 1013-Ն որոշում)

i

10. Սույն կարգի 2-րդ կետի 6-րդ ենթակետում նշված փաստաթուղթը (տեղեկանքը կամ զինվորական գրքույկը) չի ներկայացվում, եթե դիմումը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով և դիմումի հետ ներկայացված զինծառայողի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթղթի կամ էլեկտրոնային եղանակով քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա զինծառայողը նույնականացվել է (նրա տվյալները նույնականացվել են) բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունների հիման վրա:

(10-րդ կետը լրաց. 07.12.2023 թիվ 2131-Ն որոշում)

11. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումը, ի պատասխան սույն կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված հարցման, հարցումն ստանալուն հաջորդող 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան ծրագրային գործիք մուտքագրելու միջոցով հատուցման հիմնադրամին է տրամադրում`

1) ժամկետային պարտադիր զինվորական ծառայության սկիզբը.

2) նշում` տեղեկատվության տրամադրման օրվա դրությամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին կամ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ավարտը, եթե այդ օրվա դրությամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունն ավարտվել է:

(11-րդ կետը լրաց. 07.12.2023 թիվ 2131-Ն որոշում)

12. Եթե ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողն անցնում է պայմանագրային զինվորական ծառայության, ապա ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ավարտ է համարվում պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը:

(12-րդ կետը լրաց. 07.12.2023 թիվ 2131-Ն որոշում)

 

Ձև N 1

 

i

ԴԻՄՈՒՄ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ

 

Խնդրում եմ օրենքով սահմանված կարգով ինձ վերադարձնել նախորդ տարվա եկամուտներից վճարված դրոշմանիշային վճարի գումարը:

 

._____________________________________________________________________.

|Դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը     |                      |

|(պարտադիր)                                    |                      |

|______________________________________________|______________________|

|Դիմումատուի ծննդյան օրը, ամիսը,               |                      |

|տարեթիվը (պարտադիր)                           |                      |

|______________________________________________|______________________|

|Դիմումատուի կապը զինծառայողի հետ (պարտադիր)   |                      |

|______________________________________________|______________________|

|Դիմումատուի հեռախոսահամարը կամ                |                      |

|էլեկտրոնային փոստի հասցեն (պարտադիր)          |                      |

|______________________________________________|______________________|

|Բանկային հաշվի համարը կամ բանկը (պարտադիր)    |                      |

|______________________________________________|______________________|

|Զինծառայողի ազգանունը, անունը,                |                      |

|հայրանունը (պարտադիր)                         |                      |

|______________________________________________|______________________|

|Զինծառայողի ծննդյան օրը, ամիսը,               |                      |

|տարեթիվը (պարտադիր)                           |                      |

|______________________________________________|______________________|

|Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի          |                      |

|էջերի քանակը (պարտադիր)                       |                      |

|______________________________________________|______________________|

|Դիմելու օրը, ամիսը, տարեթիվը (պարտադիր)       |                      |

|______________________________________________|______________________|

|Տալիս եմ ներկայացված բանկային հաշվի           |                      |

|պատկանելիությունը ճշտելու թույլտվություն      |                      |

|(պարտադիր կատարել նշում)                      |                      |

|______________________________________________|______________________|

|Դիմումատուի ստորագրությունը                   |                      |

|(պարտադիր, եթե դիմումը ներկայացվում է թղթային)|                      |

._____________________________________________________________________.

 

(1-ին ձևը փոփ. 22.06.2023 թիվ 1013-Ն որոշում)

 

Ձև N 2

 

    ___ _________ 20__ թ.                            N ___________________

 

ՏԵՂԵԿԱՆՔ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ` ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սույն տեղեկանքը տրվում է _____________________________________________

______________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները,

հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայության

համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը)

 

    առ այն, որ      ________________       հանդիսացող

    վերջինիս        (ծնող կամ ամուսին      ___________________

                    կամ զավակ)

 

_____________________________________________________________________

(զինծառայողի անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի

տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային

ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը)

 

գտնվում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ _____________

թվականի ______________ - ից:

 

Զորակոչն իրականացրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային

համալրման ծառայության _____________________ տարածքային ստորաբաժանումը:

 

Տեղեկանքը տրվում է ներկայացնելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ:

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային

համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման

 

ղեկավար _______________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

___ _______ 20__ թ.

 

Ձև N 3

 

    ___ _________ 20__ թ.                            N ___________________

 

ՏԵՂԵԿԱՆՔ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ` ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սույն տեղեկանքը տրվում է _____________________________________________

______________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները,

հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայության

համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը)

 

    առ այն, որ      ________________       հանդիսացող

    վերջինիս        (զավակ, ծնող,          ___________________

                    ամուսին)

 

______________________________________________________________________

(զինծառայողի անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի

տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային

ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը)

 

զոհվել (մահացել) է ___________ թվականի _______________ -ին:

 

Մահվան վկայականի համարը __________________________________

 

Տեղեկանքը տրվում է ներկայացնելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ:

 

____________________________

(համապատասխան պետական մարմնի

____________________________

սոցիալական ապահովության խնդիրներ

    ____________________________       ____________________________________

իրականացնող ստորաբաժանման ղեկավար) (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Ձև N 4

 

i

    __ _____20__ թ.                            N____________

 

ՏԵՂԵԿԱՆՔ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ԱՆՁԻ ՎՃԱՐԱԾ (ԱՆՁԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՊԱՀԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՓՈԽԱՆՑԱԾ) ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

 

Սույն տեղեկանքը տրվում է______________________________________________

__________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը), իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար (այսուհետ` ԱՁ կամ նոտար) հանդիսանալու դեպքում` նաև հարկ վճարողի հաշվառման համարը)

առ այն, որ 20__ թ.-ի եկամուտների նրա վճարած դրոշմանիշային վճարի ընդհանուր գումարը կազմում է _________________ դրամ, այդ թվում`

(թվերով և տառերով)

 

1) հարկային գործակալի միջով` _______________ դրամ, որից ըստ ամիսների`

(թվերով և տառերով)

 

._____________________________________________________________________.

|                               Ամիսը                                 |

|_____________________________________________________________________|

| I  |  II | III  | IV  |  V  | VI | VII | VIII | IX  | X | XI | XII  |

|____|_____|______|_____|_____|____|_____|______|_____|___|____|______|

._____________________________________________________________________.

 

2) որպես ԱՁ կամ նոտար` _________________ դրամ:

(թվերով և տառերով)

 

ԱՁ պետական գրանցման կամ նոտարի պաշտոնի նշանակվելու օրը, ամիսը և տարին _________

ԱՁ կարգավիճակը դադարեցնելու կամ նոտարի պաշտոնից ազատվելու օրը, ամիսը և տարին _________

Տեղեկանքը տրվում է ներկայացնելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ:

__________________________________

(համապատասխան պետական կամ հարկային

__________________________________

մարմնի համապատասխան ստորաբաժանման

 

__________________________________    ____________________________________

            ղեկավար)                  (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(4-րդ ձևը փոփ. 17.06.2022 թիվ 875-Ն / տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից սկսած դրոշմանիշային վճարների վերադարձման հարաբերությունների վրա/, 22.06.2023 թիվ 1013-Ն որոշումներ)

 

(3-րդ հավելվածը խմբագրվել է 25.03.2021 թիվ 421-Ն /որոշման 3-րդ հավելվածն ունի անցումային դրույթներ/ որոշում)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2017 թվականի փետրվարի 2-ի

N 86-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՓՈԽԱՆՑՎՈՂ` ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաշվետու ժամանակաշրջանում հարկային մարմնի կողմից դրոշմանիշային վճար վճարողների ցուցակները հատուցման հիմնադրամին փոխանցելու և հարկային մարմնի կողմից դրոշմանիշային վճարների գումարները հատուցման հիմնադրամին փոխանցելու վերաբերյալ հանձնարարականը ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստը:

i

3. Հարկային մարմինը եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկը (բացառությամբ պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության, քրեակատարողական կամ դատական ակտերի հարկադիր կատարման բնագավառների պետական լիազոր մարմինների) ստանալուց հետո առանձնացնում է այն աշխատողների թիվը, որոնց համար տվյալ ամսում հաշվեգրված (աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի դեպքում վճարված) են եկամուտներ: Եթե այդ աշխատողների դրոշմանիշային վճարների գումարն ամբողջությամբ փոխանցված է համապատասխան գանձապետական հաշվեհամարին, ապա հարկային մարմինն այդ գումարի վճարման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում սույն կետում նշված աշխատողների ցուցակը` համաձայն N 1 ձևի, տրամադրում է հատուցման հիմնադրամին:

(3-րդ կետը փոփ. 31.08.17 թիվ 1077-Ն, 28.06.18 թիվ 726-Ն, 18.01.2024 թիվ 82-Ն որոշումներ)

4. Աշխատանքային կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով հարկային գործակալ չհամարվող անձանցից եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական պարզեցված հաշվարկի հիման վրա հարկային մարմինը յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար առանձնացնում է դրոշմանիշային վճարների գումարն ամբողջությամբ փոխանցած անձանց և այդ գումարի վճարման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում սույն կետում նշված ֆիզիկական անձանց ցուցակը` կազմված սույն կարգի N 1 ձևի համաձայն, տրամադրում է հատուցման հիմնադրամին:

i

4.1. Հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց եկամտային հարկի տարեկան հաշվարկի հիման վրա հարկային մարմինը յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար առանձնացնում է դրոշմանիշային վճարների գումարն ամբողջությամբ փոխանցած հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց և այդ գումարի վճարման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում սույն կետում նշված դրոշմանիշային վճարներն ինքնուրույն վճարողների ցուցակը` կազմված սույն կարգի N 1 ձևի համաձայն, տրամադրում է հատուցման հիմնադրամին:

(4.1-ին կետը լրաց. 22.06.2023 թիվ 1013-Ն որոշում)

i

5. Շահութահարկի հաշվարկի և (կամ) շրջանառության հարկի հաշվարկի և (կամ) միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության հիման վրա հարկային մարմինը յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար առանձնացնում է դրոշմանիշային վճարների գումարն ամբողջությամբ փոխանցած անհատ ձեռնարկատերերին ու նոտարներին և այդ գումարի վճարման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում սույն կետում նշված դրոշմանիշային վճարներն ինքնուրույն վճարողների ցուցակը` կազմված սույն կարգի N 1 ձևի համաձայն, տրամադրում է հատուցման հիմնադրամին:

(5-րդ կետը փոփ. 28.06.18 թիվ 726-Ն, 25.03.2021 թիվ 421-Ն որոշումներ)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 22.06.2023 թիվ 1013-Ն որոշում)

i

7. Սույն կարգի 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ և 6-րդ կետերում նշված ցուցակները հարկային մարմնի կողմից հատուցման հիմնադրամին կարող են տրամադրվել Ընդարձակ նշման լեզվի (XML) ձևաչափով` ներառելով սույն կարգի N 1 ձևում սահմանված տվյալները:

(7-րդ կետը փոփ. 25.03.2021 թիվ 421-Ն, 22.06.2023 թիվ 1013-Ն որոշումներ)

8. Հարկային մարմինը դրոշմանիշային վճարներ կատարող անձանց կողմից (օրենքով սահմանված դեպքերում` հարկային գործակալի միջոցով) դրոշմանիշային վճարների ամբողջ գումարը վճարելուց և սույն կարգի 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված ցուցակները կազմելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին է ներկայացնում դրոշմանիշային վճարները հատուցման հիմնադրամին փոխանցելու վերաբերյալ հանձնարարական` համաձայն N 2 ձևի:

(8-րդ կետը փոփ. 22.06.2023 թիվ 1013-Ն որոշում)

i

8.1. Հարկային մարմինը պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության, քրեակատարողական կամ դատական ակտերի հարկադիր կատարման բնագավառների պետական լիազոր մարմինների կողմից առանձնացված հաշվառման նպատակով բացված համապատասխան գանձապետական հաշվեհամարին փոխանցված դրոշմանիշային վճարների մասով, ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին է ներկայացնում դրոշմանիշային վճարները հատուցման հիմնադրամին փոխանցելու վերաբերյալ փոխանցման ամփոփ հանձնարարական, որի համաձայն տվյալ հաշվին մուտքագրված գումարները յուրաքանչյուր գործառնական օրվա ավարտին փոխանցվում են հատուցման հիմնադրամին:

(8.1-ին կետը լրաց. 31.08.17 թիվ 1077-Ն, 18.01.2024 թիվ 82-Ն որոշումներ)

i

8.2. Սնանկության գործընթացում գտնվող գործատուին դատարանի վճռի հիման վրա լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման, նոտարի պաշտոնից ազատման) կապակցությամբ սնանկության գործընթացի ավարտի դեպքում իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնում պարտապան գործատուի լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) պետական գրանցման վերաբերյալ տվյալները հարկային մարմնի կողմից ստանալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում դրոշմանիշային վճարի չկատարված պարտավորությունը դադարեցվում և հաշվառումից հանվում է (համարվում է մարված), իսկ մասնակի փոխանցված դրոշմանիշային վճարների գումարների մասով հարկային մարմինը նույն ժամկետում ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին է ներկայացնում դրոշմանիշային վճարները հատուցման հիմնադրամին փոխանցելու վերաբերյալ փոխանցման ամփոփ հանձնարարական:

Սույն կետում նշված դեպքում հարկային մարմինը հատուցման հիմնադրամին ֆիզիկական անձանց ցուցակներ չի տրամադրում:

(8.2-րդ կետը լրաց. 16.09.2021 թիվ 1499-Ն /որշումն ունի անցումային դրույթ / որոշում)

i

9. Հարկային մարմինը սույն կարգով սահմանված հանձնարարականում որպես փոխանցման ենթակա դրոշմանիշային վճարների գումար նշում է (բացառությամբ սույն կարգի 8.2-րդ կետի) վճարված դրոշմանիշային վճարների այն գումարը, որը հավասար է դրոշմանիշային վճարներ կատարող անձանց` դրոշմանիշային վճարների կատարման գծով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար պարտավորության չափին:

(9-րդ կետը փոփ. 16.09.2021 թիվ 1499-Ն /որշումն ունի անցումային դրույթ / որոշում)

i

10. Սույն կարգով սահմանված հանձնարարականներն ստանալու օրվանից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմինը հատուցման հիմնադրամի հատուկ հաշվին է փոխանցում հանձնարարականներում նշված գումարը:

(10-րդ կետը փոփ. 31.08.17 թիվ 1077-Ն որոշում)

 

Ձև N 1

 

i

ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ

 

._____________________________________________________________________.

|                                        |              |             |

|________________________________________|______________|_____________|

|Հարկային մարմնից տրամադրվող |           |              |             |

|տեղեկատվությունը            |           |              |             |

|____________________________|___________|______________|_____________|

|Ամսաթիվը        |           |           |              |             |

|________________|___________|___________|______________|_____________|

|Հանձնարարականի  |           |           |              |             |

|հերթական համարը |           |           |              |             |

|________________|___________|___________|______________|_____________|

|ՀՎՀՀ-ն          |           |           |              |             |

|________________|___________|___________|______________|_____________|

|Ա/Ձ, նոտարի,    |           |           |              |             |

|հարկային        |           |           |              |             |

|գործակալ        |           |           |              |             |

|չհանդիսացողից   |           |           |              |             |

|եկամուտ ստացող  |           |           |              |             |

|անհատ           |           |           |              |             |

|ձեռնարկատեր և   |           |           |              |             |

|նոտար           |           |           |              |             |

|չհանդիսացող     |           |           |              |             |

|ֆիզիկական անձի, |           |           |              |             |

|կազմակերպության |           |           |              |             |

|անվանումը       |           |           |              |             |

|_______________________________________________________|_____________|

|                                                       |             |

|_______________________________________________________|_____________|

|ՀԾՀ-ն           |Անունը     |Ազգանունը  |Հաշվետու      |Դրոշմանիշային|

|                |           |           |ժամանակաշրջանը|վճարի գումարը|

|________________|___________|___________|______________|_____________|

|                |           |           |              |             |

._____________________________________________________________________.

 

(1-ին ձևը կետը փոփ. 25.03.2021 թիվ 421-Ն, 22.06.2023 թիվ 1013-Ն որոշումներ)

 

Ձև N 2

 

ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ

 

._____________________________________________________________________.

|Տվյալի անվանումը                   |Ձևաչափը                          |

|___________________________________|_________________________________|

|Հանձնարարականի հերթական համարը     |                                 |

|___________________________________|_________________________________|

|Գանձապետական հաշվեհամարը           |                                 |

|___________________________________|_________________________________|

|Փոխանցման ենթակա գումարը           |                                 |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 5

i

ՀՀ կառավարության

2017 թվականի փետրվարի 2-ի

N 86-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են դրոշմանիշային վճարների պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:

2. Համապատասխան գանձապետական հաշվեհամարին փոխանցված դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները ենթակա են վերադարձման հարկային գործակալի կամ դրոշմանիշային վճարներն ինքնուրույն վճարողների (այսուհետ` վճարող) հարկային մարմին ներկայացված դիմումի հիման վրա` համաձայն ԴՎ N 1 ձևի:

i

2.1. Անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից հարկային մարմին ներկայացված ճշտված հաշվարկների հիման վրա առաջացած` դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները հատուցման հիմնադրամին փոխանցված լինելու դեպքում հարկային մարմինը, հատուցման հիմնադրամի հետ փոխհամաձայնեցված կարգով ինքնաշխատ էլեկտրոնային եղանակով, սույն կետում նշված անձանց (այդ թվում` վերջիններիս հարկ վճարողի հաշվառման համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը) և դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է հատուցման հիմնադրամին: Հատուցման հիմնադրամը սույն կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները փոխանցում է համապատասխան գանձապետական հաշվեհամարին և հարկային մարմնին տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված կարգով դրոշմանիշային վճարների վերադարձ կատարած չլինելու վերաբերյալ տեղեկատվություն` բացառությամբ սույն կարգի 2.2-րդ կետում նշված դեպքի:

(2.1-ին կետը լրաց. 01.09.2022 թիվ 1368-Ն, 22.06.2023 թիվ 1013-Ն որոշումներ)

i

2.2. Հատուցման հիմնադրամը սույն կարգի 2.1-ին կետում նշված անձանց կողմից վճարված դրոշմանիշային վճարները Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված կարգով վերադարձրած լինելու դեպքում դրա մասին տեղեկատվությունը սույն կարգի 2.1-ին կետում նշված ժամկետում, կարգով և եղանակով տրամադրում է հարկային մարմնին` դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները վերահաշվարկելու համար: Սույն կետում նշված դեպքում, եթե անհատ ձեռնարկատերը կամ նոտարը հաշվետու տարվա եկամուտներից դրոշմանիշային վճարներ է վճարել նաև որպես անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ (այդ թվում` հարկային գործակալի միջոցով), և դրոշմանիշային վճարները վերադարձվել են մասնակի, ապա համարվում է, որ դիմումի հիման վրա սահմանված կարգով նախ վերադարձվել են որպես անհատ ձեռնարկատեր կամ նոտար հաշվետու տարվա եկամուտներից հաշվարկված և վճարված դրոշմանիշային վճարները:

(2.2-րդ կետը լրաց. 01.09.2022 թիվ 1368-Ն որոշում)

3. Վերադարձն իրականացվում է դրոշմանիշային վճարների պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարի մնացորդի այն մասով, որն օրենքով սահմանված պահանջներին և սույն կարգին համապատասխան հարկային մարմնի կողմից համարվել է վերադարձման ենթակա:

4. Վերադարձման ներկայացված գումարը համարվում է չհիմնավորված և վճարողի դիմումը մերժվում է, եթե հարկային մարմնում առկա տվյալների համադրման արդյունքում պարզվում է, որ սահմանված չափից ավելի վճարված դրոշմանիշային վճարի գումարի մնացորդ առկա չէ: Դրոշմանիշային վճարի գումարի առկա մնացորդը վերադարձման ներկայացված գումարի չափից պակաս լինելու դեպքում վերադարձման ենթակա կհամարվի առկա մնացորդի չափով:

Սույն կետում նշված դեպքում վճարողին տեղեկացվում է վերադարձը չկատարելու (վերադարձը մերժվելու) մասին` նշելով վերադարձի մերժման հիմքը, իսկ դրոշմանիշային վճարի գումարի ոչ բավարար մնացորդի առկայության դեպքում` տեղեկացվում է վերադարձման ենթակա գումարի մասին:

5. Հարկային մարմինը վճարողից սույն կարգի 2-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է սահմանված չափից ավելի վճարված գումարի վերադարձման մասին եզրակացություն` համաձայն ԴՎ N 2 ձևի:

6. Վերադարձը մերժելու հիմքի բացակայության դեպքում` հարկային մարմինը եզրակացությունների հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին է ներկայացնում վճարողների ավելի վճարված դրոշմանիշային վճարների գումարների վերադարձի մասին ամփոփ տեղեկանք` համաձայն ԴՎ N 3 ձևի:

7. Ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված վճարողների սահմանված չափից ավելի վճարված դրոշմանիշային վճարների գումարների վերադարձի մասին ամփոփ տեղեկանքն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է գումարների վերադարձը:

8. Դրոշմանիշային վճարների սահմանված չափից ավելի վճարված գումարների վերադարձը կատարվում է «Դրոշմանիշային վճարներ» գանձապետական հաշվեհամարից վճարողի բանկային հաշվին վերադարձման ենթակա գումարի փոխանցման միջոցով: Եթե դրոշմանիշային վճար վճարող ֆիզիկական անձը բանկային հաշիվ չունի, ապա գումարը փոխանցվում է նրա առաջարկած առևտրային բանկ` նրա անձնագրի (նույնականացման քարտի) տվյալներով, ընդ որում, այդ դեպքում «Վճարողի սահմանված չափից ավելի վճարված դրաշմանիշային վճարի գումարների մնացորդի վերադարձի դիմում» ԴՎ N 1 ձևի, «Վճարողի սահմանված չափից ավելի վճարված դրաշմանիշային վճարի գումարի մնացորդի վերադարձման մասին եզրակացություն» ԴՎ N 2 ձևի և «Վճարողների սահմանված չափից ավելի վճարված դրաշմանիշային վճարի գումարների մնացորդների վերադարձի մասին ամփոփ տեղեկանք» ԴՎ N 3 ձևի «Հաշվի համարը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը» սյունակում նշվում է անձնագրի սերիան և համարը կամ նույնականացման քարտի համարը:

 

Ձև ԴՎ N 1

 

ԴԻՄՈՒՄ

 

ՎՃԱՐՈՂԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ

 

ՀՎՀՀ

._____________________________________________________________________.

|(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ,  | | | | | | | | |

|նոտարի, հարկային գործակալ չհամարվողից եկամուտ ստացած | | | | | | | | |

|ֆիզիկական անձի անունը, ազգանունը)                    | | | | | | | | |

._____________________________________________________________________.

 

Խնդրում եմ դրոշմանիշային վճարի սահմանված չափից ավելի վճարված գումարի մնացորդից վերադարձնել գումարը:

 

._____________________________________________________________________.

|Բանկը, որին    |Հաշվի համարը, որին պետք է փոխանցել    |Վերադարձման   |

|պետք է փոխանցել|վերադարձման ենթակա գումարը (անձնագրի  |ենթակա գումարը|

|վերադարձման    |սերիան և  համարը/նույնականացման քարտի |              |

|ենթակա գումարը |համարը)                               |              |

|_______________|______________________________________|______________|

|               |                                      |              |

._____________________________________________________________________.

 

Դիմումի ներկայացման ամսաթիվը ____ ___________________ 20____ թ.

 

    Դիմումատու                                  Հարկ

    (անունը, ազգանունը և  ստորագրությունը)      վճարողի կնիքը`

                                                (առկայության դեպքում)

 

Ձև ԴՎ N 2

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N _______________________

 

ՎՃԱՐՈՂԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀՎՀՀ

._____________________________________________________________________.

|(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ,  | | | | | | | | |

|նոտարի, հարկային գործակալ չհամարվողից եկամուտ ստացած | | | | | | | | |

|ֆիզիկական անձի անունը, ազգանունը)                    | | | | | | | | |

._____________________________________________________________________.

 

Վճարողի ___ ______________ 20__ թ. ներկայացված դիմումի համաձայն` վճարողի սահմանված չափից ավելի վճարված դրոշմանիշային վճարի գումարի մնացորդից ենթակա է վերադարձման:

 

(դրամ)

._____________________________________________________________________.

|Բանկը, որին    |Հաշվի համարը, որին պետք է փոխանցել    |Վերադարձման   |

|պետք է փոխանցել|վերադարձման ենթակա գումարը (անձնագրի  |ենթակա գումարը|

|վերադարձման    |սերիան և  համարը/նույնականացման քարտի |              |

|ենթակա գումարը |համարը)                               |              |

|_______________|______________________________________|______________|

|               |                                      |              |

._____________________________________________________________________.

 

Եզրակացության կազմման ամսաթիվը  ___ ______________ 20____ թ.

Հարկային մարմնի պատասխանատու անձ _____________________________________

(անունը, ազգանունը և ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Ձև ԴՎ N 3

 

ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՆՔ N ______________________

 

ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, ամփոփելով 20____ թ. ___________ -ի ____ -ից մինչև 20____ թ. ____________-ի ___-ը կազմված եզրակացությունները, տեղեկացնում է, որ «Դրոշմանիշային վճարներ» գանձապետական հաշվեհամարից ստորև նշված գումարները ենթակա են վերադարձման վճարողների հետևյալ հաշվարկային հաշիվներին:

 

(դրամ)

._____________________________________________________________________.

|NN |Կազմակերպության |Հարկային|ՀՎՀՀ|Բանկը,  |Հաշվի համարը,   |Գումարը |

|ը/կ|անվանումը կամ   |մարմնի  |    |որին    |որին պետք է     |        |

|   |ֆիզիկական անձի  |կոդը    |    |պետք է  |փոխանցել գումարը|        |

|   |անունը,         |        |    |փոխանցել|(անձնագրի սերիան|        |

|   |ազգանունը       |        |    |գումարը |և  համարը/      |        |

|   |                |        |    |        |նույնականացման  |        |

|   |                |        |    |        |քարտի համարը)   |        |

|___|________________|________|____|________|________________|________|

|   |                |        |    |        |                |        |

|___|________________|________|____|________|________________|________|

|   |                |        |    |        |                |        |

|___|________________|_______________________________________|________|

|   |                |                                       |Ընդամենը|

._____________________________________________________________________.

 

Հարկային մարմնի պատասխանատու անձ _____________________________________

(անունը, ազգանունը և ստորագրությունը)

 

Կ.Տ

 

(5-րդ հավելվածը լրաց. 31.08.17 թիվ 1077-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.02.2017
N 86-Ն
Որոշում