Սեղմել Esc փակելու համար:
«ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՂ ...

01.06.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.12.2006  -ից մինչեւ   01.06.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 11.05.2023 թիվ 4-Ն հրաման)

i

112.0101.200302

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»         03           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11202055

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

15 մարտի 2002 թվականի N 101

 

i

«ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ»

(1-ին մաս)

 

«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29 հոդվածի համաձայն և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999թ. հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին» թիվ 673 որոշման 7-րդ կետի «ա» և «գ» ենթակետերի պահանջների` ներքին գործերի մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Ներքին գործերի մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության նկատմամբ իրականացվող վերահսկողության կարգի մասին» հրահանգը:

2. ՀԿԱ, մարզային, Երևան քաղաքի և Տրանսպորտային ՆԳ վարչությունների պետերին.

Սույն հրամանը իրազեկել ողջ անձնակազմին և թույլտվության համակարգի աշխատանքները կազմակերպել հրամանի պահանջներին համապատասխան:

3. ՆԳՆ ՀԿԱ վարչությանը (պետ` Տ. Բաղդասարյան).

3.1. ՆԳ մարմինների թույլտվության համակարգի աշխատակիցների համար ՀԿԱ վարչությունում կազմակերպել սեմինար պարապմունքներ:

3.2. 2002թ. առաջին կիսամյակում զենքի հետ առնչվող թույլտվության համակարգի օբյեկտներում կատարել համալիր գույքագրումներ, նրանց ապահովել անհրաժեշտ քանակությամբ մատյաններով և ձևաթղթերով:

4. ՆԳՆ տնտեսական վարչությանը (պետ` Ա. Պողոսյան).

Տպագրել անհրաժեշտ քանակությամբ հրահանգներ և հրահանգով նախատեսվող մատյաններ և ձևաթղթեր:

5. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարի 1999թ. ապրիլի 13-ի թիվ 149 ՆԳ հրամանը:

6. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել ՆԳ նախարարի տեղակալ, միլ. գեներալ-մայոր` Հ. Վարյանի վրա:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

ներքին գործերի նախարարի

«15» մարտի 2002 թվականի

N 101 հրամանով

 

ՀՐԱՀԱՆԳ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը` մշակված է համաձայն «Զենքի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 1999թ. հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին» N 673 որոշման 7-րդ կետի «ա» և «գ» ենթակետերի կանոնակարգում է քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրանց փամփուշտների առևտրի, ձեռք բերելու, հավաքածուներ կազմելու կամ ցուցադրելու համար նախատեսվող լիցենզիաները ձևակերպելու և տալու, դրանց գործողության ժամկետները երկարաձգելու կամ անվավեր ճանաչելու կարգը, ինչպես նաև` զենք և փամփուշտներ պահելու, պահելու և օգտագործելու, պահելու և կրելու, Հայաստանի Հանրապետության տարածք զենք և փամփուշտներ ներկրելու և Հայաստանի Հանրապետությունից դրանք արտահանելու, զենք և փամփուշտներ փոխադրելու նախատեսվող թույլտվություններ տալու կարգը:

Սույն հրահանգը սահմանում է զենքի և փամփուշտների շրջանառության վերահսկողության ոլորտում գործառույթներ իրականացնող ՆԳ մարմինների պետական լիազոր պաշտոնատար անձանց իրավասությունները, որոշում է զենքի օգտագործման հետ կապված իրավաբանական անձանց ու քաղաքացիների պարտավորությունները, զենքի հետ անվտանգ վարվելու միջոցառումները, ինչպես նաև` զենքի և փամփուշտների հաշվառման պարտադիր պահանջները:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՆԳ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Համաձայն «Զենքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի, տարածքային ՆԳ բաժինները (բաժանմունքները) իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքում տալիս են`

2.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` ողորկ-երկարափող հրազեն կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենք ձեռք բերելու լիցենզիաներ` 6 ամիս գործողության ժամկետով:

2.2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` ինքնապաշտպանական ողորկափող հրազեն պահելու (առանց կրելու իրավունքի) թույլտվություն 5 տարի գործողության ժամկետով կամ նույն ժամկետով երկարաձգելու համար:

2.3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` ողորկափող հրազեն, 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենք, սպորտային ողորկափող հրազեն պահելու և կրելու թույլտվություններ 5 տարի գործողության ժամկետով կամ նույն ժամկետով երկարաձգելու համար:

Լիցենզիաների և թույլտվությունների ստորագրման իրավունքը վերապահվում է այն ձևակերպած ՆԳ բաժնի (բաժանմունքի) պետական լիազոր պաշտոնատար անձանց:

3. Երևան քաղաքի և մարզային ՆԳ վարչությունները իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքում տալիս են 2.1 և 2.2 կետերում նշված լիցենզիաներ և թույլտվություններ, հետագայում տարածքային ՆԳ մարմնին պարտադիր տեղեկացման պայմանով:

Լիցենզիաների և թույլտվությունների ստորագրման իրավունքը վերապահվում է ՆԳ վարչության պետին կամ նրա տեղակալին:

4. ՀՀ ՆԳ նախարարության հասարակական կարգի ապահովման (այսուհետև` ՀԿԱ) վարչությունը ՀՀ տարածքում, ամբողջ ծավալով հսկողություն է իրականացնում զենքի շրջանառության նկատմամբ և տալիս է «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հետևյալ լիցենզիաներն ու թույլտվությունները.

4.1. Քաղաքացիական և ծառայողական զենքի առևտուր իրականացնելու լիցենզիա`

ա) 3 տարի գործողության ժամկետով

բ) 5 տարով երկարաձգելու համար

4.2. Զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետությունից դուրս քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու լիցենզիա (6 ամիս գործողության ժամկետով)`

ա) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), 7,5 ջոուլից ոչ ավելի փողային էներգիայով օդաճնշիչ, ազդանշանային, անփող կամ նետողական ու սառը շեղբավոր զենքի համար

բ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար

գ) յուրաքանչյուր միավոր ծառայողական կարճափող, քաղաքացիական ակոսափող կամ համակցված հրազենի համար

դ) հրազենի և գազային զենքի 100-ական փամփուշտներից և ռազմամթերքից բաղկացած յուրաքանչյուր խմբաքանակի համար:

4.3. Զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու լիցենզիա (6 ամիս գործողության ժամկետով)`

ա) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), 7,5 ջոուլից ոչ ավելի փողային էներգիայով օդաճնշիչ, ազդանշանային, անփող կամ նետողական ու սառը շեղբավոր զենքի համար

բ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար

գ) յուրաքանչյուր միավոր ծառայողական կարճափող, քաղաքացիական ակոսափող կամ համակցված հրազենի համար:

4.4. Քաղաքացիական կամ ծառայողական զենք ձեռք բերելու իրավունք ունեցող իրավաբանական անձանց` զենք ձեռք բերելու լիցենզիա`

ա) յուրաքանչյուր միավոր նետողական կամ սառը շեղբավոր զենքի համար

բ) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), ազդանշանային, անփող, ողորկ-երկարափող, 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար

գ) յուրաքանչյուր միավոր ակոսափող, համակցված կամ կարճ ակոսափող զենքի համար:

4.5. Զենքի հավաքածու կազմելու լիցենզիա`

ա) 3 տարի գործողության ժամկետով

բ) 5 տարի երկարաձգելու համար:

4.6. Զենքի հավաքածու ցուցադրելու լիցենզիա`

ա) 3 տարի գործողության ժամկետով

բ) 5 տարի երկարաձգելու համար:

4.7. Քաղաքացիական և ծառայողական կամ մարտական զենքի առանձին տեսակներ պահելու և օգտագործելու թույլտվություն`

ա) 3 տարի գործողության ժամկետով

բ) 5 տարի երկարաձգելու համար:

4.8. Քաղաքացիական և ծառայողական զենք և դրանց փամփուշտներ ներկրելու (արտահանելու) թույլտվություն (6 ամիս գործողության ժամկետով կամ նույն ժամկետով երկարաձգելու համար):

4.9. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` յուրաքանչյուր միավոր քաղաքացիական զենք ձեռք բերելու լիցենզիա`

ա) գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), անփող հրազենի, ազդանշանային զենքի համար (5 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար)

բ) ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար (6 ամիս գործողության ժամկետով)

գ) որսորդական ակոսափող կամ համակցված հրազենի համար (6 ամիս գործողության ժամկետով):

4.10. Օտարերկրյա քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական զենք ձեռք բերելու լիցենզիա (5 օր գործողության ժամկետով)`

ա) մեկ միավոր նետողական կամ սառը շեղբավոր զենքի համար

բ) մեկ միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), անփող հրազենի ազդանշանային զենքի համար

գ) մեկ միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար

դ) մեկ միավոր ակոսափող կամ համակցված հրազենի համար:

4.11. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` զենքի հավաքածու կազմելու լիցենզիա`

ա) 3 տարի գործողության ժամկետով

բ) 5 տարի երկարաձգելու համար:

4.13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` զենքի հավաքածու ցուցադրելու լիցենզիա`

ա) 3 տարի գործողության ժամկետով

բ) 5 տարի երկարաձգելու համար:

4.14. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` ինքնապաշտպանական ողորկ-երկարափող հրազեն պահելու (առանց կրելու իրավունքի) թույլտվություն (5 տարի գործողության ժամկետով կամ նույն ժամկետով երկարաձգելու համար):

4.15. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` հրազեն, օդաճնշիչ զենք, սպորտային ողորկափող հրազեն պահելու և կրելու թույլտվություն (5 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար):

4.16. Ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ծառայողական, այդ թվում նաև` մարտական զենքի առանձին տեսակներ պահելու և կրելու թույլտվություն (մինչև 3 տարի գործողության ժամկետով կամ մինչև 5 տարով երկարաձգելու համար):

4.17. Քաղաքացիական և պարգևատրական զենք և դրանց փամփուշտներ ներկրելու (արտահանելու) թույլտվություն (մինչև 2 ամիս գործողության ժամկետով կամ մինչև 2 ամիս երկարաձգելու համար):

4.18. Օտարերկրյա քաղաքացիներին` քաղաքացիական զենք և դրանց փամփուշտներ արտահանելու թույլտվություն (5 օր գործողության ժամկետով):

5. ՀԿԱ վարչության կողմից 4.9 կետի «բ» ենթակետում նշված լիցենզիան, ինչպես նաև` 4.14 և 4.15 կետերում նշված թույլտվությունները տալու դեպքում, հետագա հաշվառման համար նյութերն ուղարկվում են զենքի սեփականատիրոջ բնակության վայրի կամ իրավաբանական անձի գտնվելու վայրի տարածքային ՆԳ մարմին:

Լիցենզիաների (բացառությամբ քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի) և թույլտվությունների ստորագրման իրավունքը վերապահվում է վարչության պետին կամ նրա տեղակալին:

6. Սույն հրահանգով նախատեսված լիցենզիաների, թույլտվությունների և այլ ձևաթղթերը (հավելված 1-23) կենտրոնացված պատվիրում են ՀՀ ՆԳՆ ՀԿԱ վարչության կողմից:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ՈՒ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

i

7. լիցենզիաներ տալու համար ներկայացվող փաստաթղթերը ուսումնասիրվում, ձևակերպվում և հանձնվում են դիմումատուին դիմում ներկայացնելու օրվանից` մեկամսյա ժամկետում, իսկ թույլտվություններինը` մեկ շաբաթյա ժամկետում:

(7-րդ կետը փոփ. 10.10.06 թիվ 7-Ն հրաման)

8. Լիցենզիաներն ու թույլտվությունները տրվում, կամ գործողության ժամկետները երկարաձգվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական տուրքը վճարելուց հետո:

9. ՆԳ մարմիններն ազատվում են զենք ձեռք բերելու լիցենզիաների, ինչպես նաև զենք պահելու և օգտագործելու թույլտվությունների համար նախատեսված պետական տուրքի վճարումներից:

10. Զենքով պարգևատրված անձինք, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները, ՀՀ սահմանադրական դատարանի անդամները, ՀՀ կառավարության անդամները, դատավորները, դատախազները, քննիչները, գլխավոր դատախազի որոշմամբ` դատախազության մյուս աշխատողները, ինչպես նաև` պետական ռազմականացված կազմակերպությունների զինծառայողները և կենսաթոշակի անցած աշխատակիցներն ազատվում են իրենց ժամանակավորապես հատկացված զենքը պահելու և կրելու թույլտվության համար նախատեսված պետական տուրքի վճարումից:

11. Օտարերկրյա քաղաքացիների կողմից մարզական միջոցառումներին մասնակցելու, որսորդությամբ զբաղվելու, ցուցադրելու նպատակով իրենց պատկանող զենքն ու փամփուշտները ՀՀ տարածք ներկրելու մասին դիմումները ներկայացնում են նրանց հետ պայմանագիր կնքած, կամ սահմանված կարգով հրավերք ուղարկած իրավաբանական անձի միջոցով:

ՀՀ տարածքում քաղաքացիական զենք և փամփուշտներ ձեռք բերելու լիցենզիա, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետությունից դրանք արտահանելու թույլտվություն ստանալու համար օտարերկրյա քաղաքացիները ՀՀ ՆԳՆ ՀԿԱ վարչություն ներկայացնում են իրենց երկրի դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսության միջնորդությունը:

12. Քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից ներկայացված դիմումները, նրանց մասին տեղեկությունները գրանցվում են «դիմումները գրանցելու և տրված լիցենզիաներն ու թույլտվությունները հաշվառելու» մատյանում (հավելված 24): Մատյանում գրանցվում են նաև ներկայացված փաստաթղթերի անվանումներն ու նրանց ուսումնասիրությունների արդյունքները, նշում է կատարվում լիցենզիա կամ թույլտվություն տալու վերաբերյալ, իսկ մերժելու դեպքում` նշվում են պատճառները (հավելված 25):

Գրանցման ժամանակ ստուգվում են քաղաքացիների դիմումներում նշված անձնագրային տվյալները, իսկ իրավաբանական անձանցից ստացված նյութերում ստուգվում են կանոնադրական դրույթների, հիմնադիր և գրանցման փաստաթղթերի համապատասխանությունը սույն հրահանգի պահանջներին:

i

13. Անհրաժեշտ փաստաթղթերը սահմանված կարգի խախտումներով ներկայացնելու դեպքում դիմումը ենթակա է մերժման դիմումը ստանալուց հետո 5 -օրյա ժամկետում` հիմնավոր պատճառաբանությամբ:

(13-րդ կետը փոփ. 10.10.06 թիվ 7-Ն հրաման)

14. Օտար լեզվով կազմված փաստաթղթերին կցվում են դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսությունների, ՀՀ նոտարների, կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, այն հաստատելու իրավունք ունեցող այլ մարմինների կողմից վավերացված թարգմանությունները:

15. Իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ներկայացված փաստաթղթերը ուսումնասիրելուց ու լիցենզիա տալու մասին դրական որոշում կայացնելուց հետո ՆԳ մարմինների կողմից տրվում են հետևյալ լիցենզիաները.

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ

 

15.1. Քաղաքացիական և ծառայողական զենքի, դրանց փամփուշտների առևտրի լիցենզիա (հավելված 1)

ա) զենքի առևտրով զբաղվող իրավաբանական անձանց:

15.2. Հայաստանի Հանրապետությունից դուրս զենք (փամփուշտներ) ձեռք բերելու լիցենզիա (հավելված 2)

ա) զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց

բ) զենքի հավաքածու ունեցող և (կամ) հավաքածու կազմող իրավաբանական անձանց:

15.3. Հայաստանի Հանրապետության տարածքում զենք (փամփուշտներ) ձեռք բերելու լիցենզիա (հավելված 3)

ա) զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց

բ) քաղաքացիական կամ ծառայողական զենք ձեռք բերելու իրավունք ունեցող իրավաբանական անձանց:

15.4. Զենքի (փամփուշտների) հավաքածու կազմելու լիցենզիա (հավելված 7)

ա) զենքի հավաքածու կազմող իրավաբանական անձանց:

15.5. Զենք (փամփուշտներ) ցուցադրելու լիցենզիա (հավելված 8)

ա) զենքի ցուցադրությամբ զբաղվող կազմակերպություններին:

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ

 

15.6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` մեկ միավոր որսորդական, սպորտային ողորկ երկարափող հրազեն կամ որսորդական օդաճնշիչ զենք ձեռք բերելու լիցենզիա (հավելված 12):

15.7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` մեկ միավոր ակոսափող կամ համակցված որսորդական զենք ձեռք բերելու լիցենզիա (հավելված 13):

15.8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` ինքնապաշտպանական զենք ձեռք բերելու, պահելու և կրելու լիցենզիա (հավելված 11):

15.9. Օտարերկրյա քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական զենք ձեռք բերելու լիցենզիա (հավելված 9):

15.10. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` զենքի (փամփուշտների) հավաքածու կազմելու լիցենզիա (հավելված 21):

15.11. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` զենք (փամփուշտներ) ցուցադրելու լիցենզիա (հավելված 22):

16. Զենքի ու փամփուշտների առևտրի կամ հավաքածու կազմելու լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձի ղեկավարը ՀՀ ՆԳՆ լիցենզավորող հանձնաժողովին պարտավոր է ներկայացնել`

ա) դիմում (հավելված 26)

բ) իրավաբանական անձի կանոնադրությունը և պետական գրանցման փաստաթղթերի պատճենները

գ) զենք ու փամփուշտներ պահելու համար նախատեսված շինությունների, զետեղարանների, պահեստների վարձակալության պայմանագիրը կամ դրանց սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր

դ) ՀՀ ՆԳՆ թույլտվության համակարգի, հրշեջ ու պետական պահպանության մարմինների աշխատակիցներից կազմված հանձնաժողովի` զենք ու փամփուշտներ պահելու համար նախատեսված շինությունների և զետեղարանների ուսումնասիրության ակտը

ե) ՀՀ ՆԳՆ պետական պահպանության վարչության հետ կնքված պայմանագրի պատճենը` շինությունների պահպանության և պահնորդաազդանշանային կենտրոնացված պահպանության դիտակետին դրանք միացնելու մասին

զ) իրավաբանական անձի ղեկավարի հրամանների պատճենները`

- իրավաբանական անձի ղեկավարի տեղակալի կամ այլ աշխատողի վրա զենքի ու փամփուշտների պահպանության պատասխանատվությունը դնելու մասին

- զետեղարանում զենքն ու փամփուշտները պահելու և հանձնելու պատասխանատու անձ նշանակելու մասին

- զենքի ու փամփուշտների հետ առնչվող աշխատանքներին թույլատրված անձանց ցուցակները:

Սույն կետում նշված փաստաթղթերը ներկայացվում են նաև լիցենզիաների գործողության ժամկետները երկարաձգելու դեպքում: Լիցենզիայում փոփոխություններ կատարելիս ներկայացվում են միայն փոփոխությունների պատճառ հանդիսացող փաստաթղթեր, որոնք կոնկրետ իրավաբանական փաստի մասին պարունակում են տեղեկություններ և դրա հետ առնչվող լրացուցիչ այլ նյութեր:

17. Զենքի ու փամփուշտների հավաքածու կազմելու լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձի ղեկավարը, բացի 16 կետում նշված փաստաթղթերից, պատմամշակութային հավաքածուներ ստեղծելու դեպքում պարտավոր է ՆԳՆ ՀԿԱ վարչություն ներկայացնել նաև ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության համաձայնությունը:

ՀՀ քաղաքացիները հավաքածու կազմելու լիցենզիա ստանալու համար պարտավոր են ներկայացնել`

ա) դիմում (հավելված 27)

բ) ՀՀ քաղաքացիությունը կամ անձը հաստատող փաստաթուղթ

գ) 3x4 սմ չափի երկու լուսանկար:

Հրազենի և հաշվառված այլ զենքի հավաքածու կազմելիս հայցվորը պարտավոր է լրացուցիչ ներկայացնել առկա զենքի համարային հաշվառման ցուցակը (հավելված 28), իսկ պարգևատրական զենքը հավաքածուի մեջ ընդգրկելիս նշվում է դրա տվյալները: Ցուցակի հետ պարտադիր ներկայացվում են նաև զենք պահելու և կրելու թույլտվությունները, իսկ գազային, ազդանշանային և անփող զենքերի դեպքում` լիցենզիաների բնագրերը, որոնք կցվում են հաշվառման գործին:

18. Առաջին անգամ զենք ձեռք բերելու լիցենզիա ստանալիս, իրավաբանական անձի ղեկավարը (բացառությամբ զենքի ու փամփուշտների առևտրով և հավաքածու ունեցող իրավաբանական անձանց) պարտավոր են ՀՀ ՆԳ ՀԿԱ վարչություն ներկայացնել`

ա) դիմում (հավելված 29)

բ) իրավաբանական անձի կանոնադրության և պետական գրանցման փաստաթղթերի պատճենները

գ) զենք ու փամփուշտներ պահելու համար նախատեսված շինությունների, զետեղարանների, պահեստների վարձակալության պայմանագիրը կամ դրանց սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր

դ) ՆԳՆ թույլտվության համակարգի, հրշեջ ու պետական պահպանության մարմինների աշխատակիցներից կազմված հանձնախմբի` զենք ու փամփուշտներ պահելու համար նախատեսված շինությունների և զետեղարանների ուսումնասիրության ակտը

ե) ՆԳՆ պետական պահպանության վարչության հետ կնքված պայմանագրի պատճենը` շինությունների պահպանության և պահնորդաազդանշանային կենտրոնացված պահպանության դիտակետին դրանց միացնելու մասին

զ) զենքի ու փամփուշտների պահպանության համար պատասխանատու նշանակելու մասին իրավաբանական անձի ղեկավարի հրամանի պատճենը

է) զենքի և փամփուշտների հետ առնչվող աշխատանքներին թույլատրված անձանց ցուցակը

ը) զենքի անհրաժեշտ քանակության հաշվարկը (հավելված 30), համաձայն ՀՀ կառավարության 1999թ. հոկտեմբերի 26-ի թիվ 673 որոշման 20 կետի:

Իրավաբանական անձանց զենք ձեռք բերելու լիցենզիա տրվում է դիմումի և առկա զենքի մասին տեղեկություններ ներկայացնելու պայմանով:

i

19. Զենքի առևտրի լիցենզիա ունեցող կազմակերպությունների և զենքի ու փամփուշտների հավաքածուներ կազմելով զբաղվող իրավաբանական անձանց ղեկավարները զենք ու փամփուշտներ ձեռք բերելու լիցենզիա ստանալու համար պարտավոր են ներկայացնել դիմում (հավելված 31):

(19-րդ կետը փոփ. 10.10.06 թիվ 7-Ն հրաման)

20. Պետական և համայնքի սեփականություն հանդիսացող թանգարանները ՀՀ թանգարանային հավաքածուի պետական մասի մեջ ընդգրկելու համար զենք և փամփուշտներ ձեռք են բերում լիցենզիայով, իսկ զենքի առանձին տեսակների նվիրատվության կամ փոխանցման դեպքում թանգարանի ղեկավարը դիմումի հետ մեկտեղ ՆԳՆ ՀԿԱ վարչություն պարտավոր է ներկայացնել`

ա) ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կողմից վավերացված պայմանագրի պատճենը` զենքի առանձին տեսակների (հավաքածուների) նվիրատվության (փոխանցման) մասին

բ) փոխանցվող ցուցանմուշ-զենքի նկատմամբ նվիրատուի սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ

գ) ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության միջնորդագիրը զենքի կոնկրետ տեսակներ ձեռք բերելու վերաբերյալ` նշելով տեղեկություններ դրանց մասին:

21. Իրավաբանական անձանց կողմից փամփուշտներ ձեռք բերելու լիցենզիաների ձևակերպումը իրականացվում է զենք ձեռք բերելու լիցենզիաների համար սահմանված կարգով: Օգտագործված, կորած կամ ոչնչացման հանձնված փամփուշտների փոխարեն նորերը ձեռք բերելու համար դիմումատուն լրացուցիչ ներկայացնում է.

ա) իրավաբանական անձի ղեկավարի կողմից հաստատված փամփուշտների դուրսգրման ակտը (հավելված 32)

բ) ուսումնական և այլ նպատակներով իրականացված հրաձգությունների ժամանակ օգտագործված փամփուշտների բաշխման-հանձնման ամփոփագրերը (հավելվածներ 33, 34) կամ փամփուշտների դուրսգրման օրինականությունը հաստատող այլ փաստաթղթեր

գ) ոչնչացման նպատակով ՆԳ մարմիններին փոխանցված փամփուշտների ընդունման (հանձնման) ակտերը:

22. Իրավաբանական անձանց առևտրի, հավաքածուներ կազմելու լիցենզիաներ, զենք պահելու, պահելու և օգտագործելու, ինչպես նաև տիրերի, հրաձգաստենդային համալիրների և հրաձգարանների գործունեության թույլտվություններ տալու, կամ դրանց գործողության ժամկետները երկարաձգելու ժամանակ ուսումնասիրվում են զենք պահելու պայմանները, օբյեկտների տեխնիկական հագեցվածությունը և հաշվառման փաստաթղթերը: Արդյունքում կազմվում է ակտ (հավելված 35), որում նշվում է զենք ու փամփուշտներ պահելու թույլատրելի քանակությունը, ինչպես նաև` դրանք պահելու պայմաններն ապահովող չհրկիզվող կամ մետաղյա պահարանների, դարակաշարերի և հրշեջ-պահպանական ահազանգման միջոցների առկայությունը:

23. ՀՀ քաղաքացիները քաղաքացիական զենք ձեռք բերելու լիցենզիա կամ զենք պահելու, պահելու և կրելու թույլտվություն ստանալու համար համապատասխան ՆԳ մարմին պարտավոր են ներկայացնել.

ա) դիմում (հավելված 36), որում նշվում են անձնագրային տվյալներ, բնակության վայրը, առկա զենքի և զենք պահելու պայմանների մասին տեղեկություններ

բ) ՀՀ քաղաքացիությունը կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը

գ) 3x4 սմ չափի երկու լուսանկար

դ) դիմողի մոտ զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների բացակայության մասին բժշկական եզրակացություն:

Թվարկված փաստաթղթերը ՆԳ մարմին ներկայացվում են նաև լիցենզիաների ու թույլտվությունների ժամկետները երկարաձգելու համար:

Պետական ռազմականացված կազմակերպությունների աշխատակիցները բժշկական եզրակացության փոխարեն կադրային ստորաբաժանումից ներկայացնում են տեղեկանք ծառայության մեջ գտնվելու մասին, իսկ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողները վերոնշյալ բժշկական եզրակացության փոխարեն ներկայացնում են ծառայողական (մարտական) զենք պահելու, պահելու և կրելու թույլտվությունը:

Նշված փաստաթղթերի բացակայության դեպքում վերը նշված անձինք ներկայացնում են փաստաթղթեր` ընդհանուր հիմունքներով:

24. Ազդանշանային զենք ձեռք բերելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնց մասնագիտական գործունեությունը (երկրաբանություն, բնապահպանություն, անասնապահություն, ալպինիզմ, օդերևութաբանություն) նախատեսում է տվյալ զենք ձեռք բերելու անհրաժեշտություն:

23-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելու հետ մեկտեղ տվյալ կատեգորիայի քաղաքացիները պարտավոր են դիմումում նշել նաև ազդանշանային զենք ձեռք բերելու նպատակը և պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններից տեղեկանք` մասնագիտական գործունեության վերաբերյալ:

25. Որսորդական կամ սպորտային ողորկ-երկարափող հրազեն, որսորդական օդաճնշիչ զենք ձեռք բերելու լիցենզիա ստանալու համար ՀՀ քաղաքացիները 23-րդ կետում նշված փաստաթղթերի հետ մեկտեղ պարտավոր են ներկայացնել որսորդության իրավունք վերապահող փաստաթուղթ` «Հայորսմիությունում» կամ նրա տարածքային ստորաբաժանումներում զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների իմացության ստուգման մասին նշումով:

Որսորդական ակոսափող կամ համակցված հրազեն ձեռք բերելու լիցենզիա ստանալու դիմումում նշվում է որսորդական ողորկափող հրազենի սեփականության իրավունքով տիրապետման ժամկետը (5 տարուց ոչ պակաս) կամ տվյալներ որսորդական մասնագիտական գործունեությամբ զբաղվելու մասին: Փաստաթղթերին կցվում է քաղաքացուն տվյալ պաշտոնին նշանակելու մասին կազմակերպության ղեկավարի հրամանի պատճենը:

26. Նոր լիցենզիա ստանալու համար ՆԳ մարմիններին 5 տարվա ընթացքում կրկին դիմելու դեպքում ՀՀ քաղաքացին ներկայացնում է դիմում, զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների բացակայության մասին բժշկական եզրակացություն և նախորդ տվյալների փոփոխության մասին փաստաթղթեր:

27. Երկարափող հրազենի փոփոխվող (ներդրվող) սերտիֆիկացված փողեր ձեռք բերելու համար, զենքի սեփականատերը պարտավոր է ստանալ դրանք ձեռք բերելու լիցենզիա` սույն հրահանգով նախատեսված ողորկափող կամ ակոսափող զենք ձեռք բերելու լիցենզիա ստանալու համար նախատեսված կարգով:

28. Հավաքածուի մեջ ընդգրկելու նպատակով զենք ձեռք բերելու լիցենզիա ստանալու համար ՀՀ քաղաքացին պարտավոր է դիմում ներկայացնել համապատասխան ՆԳ մարմին (հավելված 37), որում նշվում են զենքի պահման պայմանները և կից ներկայացվում է հավաքածու կազմելու լիցենզիայի պատճենը:

Սառը շեղբավոր և հնաոճ զենք կամ դրանց կրկնօրինակներ ու պատճեններ ՀՀ քաղաքացիները ձեռք են բերում հավաքածու կազմելու լիցենզիա ներկայացնելու դեպքում:

29. Նվիրատվության կամ ժառանգության կարգով զենք ստանալու դեպքում նվիրառու իրավաբանական և ֆիզիկական անձինք համապատասխան ՆԳ մարմին ներկայացնում են տվյալ զենքը ձեռք բերելու լիցենզիան, ինչպես նաև` ժառանգման իրավունքը հավաստող փաստաթղթեր:

30. Լիցենզիա տալուց առաջ ՆԳ մարմինների կողմից ՀՀ քաղաքացիների բնակության վայրում ստուգվում են զենք պահելու սահմանված պայմանները (փականով փակվող անկիզելի կամ մետաղյա պահարաններ, գերամուր նյութերից պատրաստված կամ երկաթով պատված փայտյա արկղեր):

Ստուգման վերաբերյալ արձանագրությունը կցվում է քաղաքացու հսկողական գործին:

31. Դիմումի, ստացված նյութերի, իրականացված ստուգումների արդյունքում և լիցենզավորման պայմանների բավարարման դեպքում թույլտվության համակարգի աշխատակիցը, կամ այդ պարտականությունները կատարող պաշտոնատար անձը կայացնում է լիցենզիա տալու եզրակացություն և դիմումի վրա կատարում է հետևյալ բնույթի գրառում` «Հնարավոր եմ համարում տալ լիցենզիա», որը վավերացնում է իր ստորագրությամբ, իսկ առևտրի լիցենզիայի դեպքում եզրակացությունը տալիս է լիցենզավորող հանձնաժողովը:

Սույն եզրակացությունը համաձայնեցվում է ՆԳ մարմնի ղեկավարի կամ ծառայության գծով տեղակալի կամ նրա պարտականությունները կատարող անձի հետ: Եզրակացությունների և համաձայնեցված որոշումների ձևակերպման համար կարող են կիրառվել համապատասխան դրոշմակնիքներ, որոնց տեքստային մասը վավերացվում է լիազոր պաշտոնատար անձի ստորագրությամբ:

Միաժամանակ լիցենզիայի հայցվորը ծանուցվում է (հավելված 38) պետական տուրք վճարելու մասին, որտեղ նշվում են պետական տուրքի գումարի չափը և բանկային ռեկվիզիտները:

32. Լիցենզիա տալու կամ դրա գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու դեպքում դիմումը ստացող և նյութերն ուսումնասիրող պաշտոնատար անձի կամ լիցենզավորող հանձնաժողովի ստորագրությամբ հիմնավորված եզրակացություն է ներկայացվում, որը հաստատում է լիցենզիան ստորագրելու իրավունք ունեցող ՆԳ մարմնի ղեկավարներից մեկը:

Հիմնավորված եզրակացության հիման վրա դիմողին ուղարկվում է լիցենզիա տալը մերժելու մասին ծանուցագիր, որում նշվում է ՀՀ օրենսդրական կամ նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթը, որը հիմք է հանդիսացել դիմումը մերժելու համար (հավելված 25):

33. Զենքի և փամփուշտների հավաքածու կազմելու և ցուցադրելու լիցենզիա ստանալու նպատակով ներկայացված նյութերը, գրանցման օրվանից երկշաբաթյա ժամկետում, հանձնաժողովի կողմից իրավաբանական անձի օբյեկտի ուսումնասիրության կամ քաղաքացու բնակության վայրի ուսումնասիրության ակտի հետ միասին ուղարկվում են ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն կամ նրա իրավասու ստորաբաժանում` համաձայնեցման:

 

IV. ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ, ՆՎԵՐ ՍՏԱՑՎԱԾ, ԺԱՌԱՆԳՎԱԾ, ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ԶԵՆՔԻ ՈՒ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

34. Պարգևատրման, նվիրատվության, ժառանգման կարգով ստացված, այդ թվում` ՀՀ թանգարանային հավաքածուի մեջ գրանցված կամ հատուկ հավաքածուի մեջ ընդգրկված զենքերը, երկշաբաթյա ժամկետում ենթակա են գրանցման ՆԳ մարմիններում:

Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին և պետական մարմինների պաշտոնատար անձանց ժամանակավոր հատկացված, ինչպես նաև` որոշակի կարգի զինծառայողներին և կենսաթոշակի անցած պետական ռազմականացված կազմակերպությունների աշխատակիցներին փոխանցված զենքը ենթակա է գրանցման ՆԳՆ ՀԿԱ վարչությունում:

35. Ողորկ-երկարափող ինքնապաշտպանական և սպորտային հրազեն, որսորդական օդաճնշիչ զենք և որսորդական հրազեն ՆԳ մարմիններում գրանցելու համար ՀՀ քաղաքացիները պարտավոր են ներկայացնել զենքի անձնագիրը, ձեռք բերելու լիցենզիայի կրկնօրինակը` վաճառելու մասին մատակարար կազմակերպության նշումով, իսկ սեփականատիրոջից անմիջապես գնելու, նվեր կամ ժառանգություն ստանալու դեպքում` ձեռք բերելու լիցենզիայի կրկնօրինակը:

Գազային ատրճանակներ (թմբուկավոր ռևոլվերներ), անփող ինքնապաշտպանական հրազեն կամ ազդանշանային զենք գրանցելիս, ՀՀ քաղաքացիները ներկայացնում են զենքի անձնագիրը և լիցենզիան` զենքը վաճառելու մասին մատակարար կազմակերպության նշումով, կամ նվիրատվությունը, ժառանգությունը, պարգևատրումը հաստատող փաստաթղթեր:

Պարգևատրված զենքը գրանցվում է ՆԳՆ ՀԿԱ վարչությունում` պարգևատրվողի կողմից դիմումը, պարգևատրումը հաստատող փաստաթուղթը` ՀՀ Նախագահի հրամանագրի կամ ՀՀ վարչապետի որոշման պատճենները, ՀՀ պետական ռազմականացված կազմակերպության ղեկավարի հրամանի պատճենը, օտարերկրյա պետությունների կամ կառավարությունների ղեկավարների պարգևատրման փաստաթղթերը և դրանց թարգմանությունների վավերացված պատճենները, ինչպես նաև` 3x4սմ չափի երկու լուսանկար ներկայացնելու դեպքում:

ՀՀ տարածքից դուրս ձեռք բերված զենքը, բացառությամբ հավաքչարարության նպատակով ձեռքբերվածների, ՆԳ մարմիններում հաշվառման է վերցվում այդ զենքի սեփականատիրոջ կողմից ձեռք բերված զենքը, դիմումը, ՀՀ ՆԳ նախարարության կողմից տրված և ՀՀ մաքսային մարմնի նշումով ՀՀ տարածք զենք ներկրելու թույլտվությունը և համապատասխանության մասին սերտիֆիկատը ներկայացնելու դեպքում:

36. Պետական մարմինների պաշտոնատար անձանց ժամանակավոր հատկացված, ինչպես նաև` որոշակի կարգի զինծառայողներին և կենսաթոշակի անցած պետական ռազմականացված կազմակերպությունների աշխատակիցներին փոխանցված կարճափող հրազենը գրանցվում է ՆԳՆ ՀԿԱ վարչությունում հետևյալ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում`

ա) դիմում (հավելված 39)

բ) պետական ռազմականացված կազմակերպության ղեկավարի հրամանի վավերացված պատճենը

գ) պետական ռազմականացված կազմակերպության սպառազինության ծառայության ելքի-մուտքի փաստաթղթերը

դ) ակոսափող հրազենը ստուգման նպատակով կրակելու արձանագրությունը

ե) զենք կրելուն խոչընդոտող հիվանդությունների ու ֆիզիկական թերությունների բացակայության մասին բժշկական եզրակացությունը, բացառությամբ պետական ռազմականացված կազմակերպությունների աշխատակիցների

զ) 3x4 սմ չափի երկու լուսանկար:

37. Ձեռք բերված (ստացված) զենքի ու փամփուշտների գրանցման համար իրավաբանական անձինք (բացառությամբ մատակարար կազմակերպությունների) պարտավոր են ՆԳՆ ՀԿԱ վարչություն ներկայացնել`

ա) զենքերի անձնագրերը և լիցենզիաների կրկնօրինակները` զենք ու փամփուշտներ ձեռք բերելու մասին մատակարար կազմակերպության նշումով

բ) ժամանակավոր օգտագործման համար ստացված զենքի ու փամփուշտների ելքի-մուտքի փաստաթղթերը (կարգագիր, հաշիվ-կարգագիր, ապրանքագիր, ընդունման-փոխանցման ակտ)

գ) ՆԳՆ պետական պահպանության վարչության հետ կնքված զենք ու փամփուշտներ փոխադրելու պայմանագրի պատճենը (եթե փոխադրումը իրականացվել է պայմանագրային կարգով)

դ) մատակարար իրավաբանական անձի կամ զենքը փոխանցող կազմակերպության կողմից հանձնված զենքերի համարային հաշվառման ցուցակը և փամփուշտների քանակի վերաբերյալ տվյալներ, նշելով տեղեկություններ դրանց տեսակի և արտադրության խմբաքանակի մասին (հավելված 40):

Զենք ու փամփուշտներ պահելու, պահելու և օգտագործելու նախկինում տրված թույլտվությունները վերաձևակերպելու ժամանակ ենթակա են հանձնման` առանց գործողության ժամկետի փոփոխման:

38. ՀՀ թանգարանային հավաքածուի պետական մասին, ինչպես նաև` համապատասխան կազմակերպություններին զենքի հատուկ հավաքածուներ կազմելու նպատակով փոխանցված զենքի ու փամփուշտների գրանցման համար թանգարաններն ու նշված իրավաբանական անձինք ներկայացնում են հավաքածուի մեջ ընդգրկելու ենթակա զենքի առանձին տեսակների, փամփուշտների (հավաքածուների) փոխանցման ակտերը և ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հատուկ լիազորված մարմնի` մշակութային արժեքների պահպանության վարչությունում գրանցված պատմամշակութային և արվեստաբանական փորձաքննության ակտերը:

Որպես նվեր թանգարանին փոխանցվող զենքի ու փամփուշտների հավաքածուների համար լրացուցիչ ներկայացվում են նաև նոտարի կողմից վավերացված նվիրատվության պայմանագրի պատճենը կամ նվիրատուի դիմումը:

39. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք իրենց հաստիքային աշխատողների համար ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զենք պահելու և կրելու թույլտվություն ստանալու համար ՆԳՆ ՀԿԱ վարչություն պարտավոր են ներկայացնել`

ա) կազմակերպության ղեկավարի գրավոր դիմումը, զենք պահելու և կրելու թույլտվություն հատկացնելու ենթակա աշխատողների անուն, ազգանուն, հայրանունները և նրանց անձնագրերի պատճենները

բ) զենքի ու փամփուշտների պահպանության ապահովման համար պատասխանատու անձ նշանակելու, ինչպես նաև` զենքը պահելու և կրելու իրավունք ունեցող աշխատողներին առկա զենքի անձնական ամրագրման մասին հրամանների վավերացված պատճենները

գ) հատուկ պատրաստականության դասընթացներ անցնելու վերաբերյալ տեղեկանք

դ) յուրաքանչյուր աշխատողի համար զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների բացակայության մասին բժշկական եզրակացություն

ե) յուրաքանչյուր անձի համար 3x4 սմ չափի երկու լուսանկար, պետական տուրքի վճարման անդորրագիր, ինչպես նաև` մեկական լրացուցիչ լուսանկար, եթե աշխատողին սահմանված նորմերին համապատասխան մեկից ավելի զենք է ամրագրվում:

40. Գրանցման փաստաթղթերի հետ մեկտեղ ՀՀ քաղաքացիները ձեռք բերված զենքը ՆԳ մարմնի թույլտվության համակարգի աշխատակցին են ներկայացնում օգտագործման անվտանգությունն ապահովելու նպատակով տեխնիկական վիճակը զննելու համար: Ընդ որում` ստուգվում է զենքի համարային տվյալների համապատասխանությունը լիցենզիայի կրկնօրինակներում, ելքի-մուտքի, տրանսպորտային և այլ փաստաթղթերում նշված համարային տվյալների հետ:

Իրավաբանական անձանց զենքի ու փամփուշտների զննումը իրականացվում է դրանց պահելու վայրում:

Զենքի զննում իրականացվում է նաև իրավաբանական անձանց և քաղաքացիներին տրված լիցենզիաների ու թույլտվությունների ժամկետների երկարաձգման դեպքում:

Ակոսափող հրազենի անձնագրում ստուգվում է ստուգման նպատակով կրակված լինելը, որի բացակայության դեպքում զենքը ուղարկվում է ստուգման նպատակով կրակելու:

41. Անսարքություններ ունեցող զենքն ու փամփուշտները, ինչպես նաև առգրավված, կամավոր հանձնած կամ գտնված զենքը ստուգման նպատակով սահմանված կարգով ուղարկվում է ՆԳՆ փորձաքրեագիտական վարչություն:

42. Տեխնիկապես պիտանի, ստուգելու նպատակով կրակված և ձեռք բերելու (ստանալու) օրինականությունը ուսումնասիրելուց հետո ՆԳ մարմինների կողմից տրվում են հետևյալ թույլտվությունները.

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ

 

42.1. Զենք և փամփուշտներ պահելու և օգտագործելու թույլտվություն (հավելված 5)

ա) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց

բ) ուսումնական հիմնարկներին

գ) մարզական և որսորդական տնտեսություն վարող կազմակերպություններին

դ) հրաձգարաններին

ե) մասնագիտացված հատուկ լաբորատորիաներին:

42.2. Զենք և փամփուշտներ պահելու թույլտվություն (հավելված 4)

ա) զենքի առևտրով զբաղվող իրավաբանական անձանց

բ) արտադրանքի գնդակակայունության փորձարկումներ իրականացնող իրավաբանական անձանց

գ) ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունում հավատարմագրված զենքի պատմամշակութային և արվեստաբանական փորձաքննություն իրականացնող իրավաբանական անձանց: Սույն թույլտվությունը ստանալիս ներկայացվում է նաև ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հավատարմագիրը` նշված գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ

դ) պահեստային գործառույթ իրականացնող իրավաբանական անձանց

ե) զենքի հավաքածու ունեցող իրավաբանական անձանց

զ) զենքի ցուցադրությամբ զբաղվող իրավաբանական անձանց:

«ե», «զ» ենթակետերում նշված իրավաբանական անձանց տրվող թույլտվություններն ուժի մեջ են պահման թույլատրված զենքերի համարային հաշվառման ցուցակների առկայության դեպքում, որոնցում նշվում է յուրաքանչյուր միավորի տեսակը, մոդելը, տրամաչափը, սերիան, համարը և արտադրման տարեթիվը:

42.3. Զենք և փամփուշտներ ներկրելու (արտահանելու) թույլտվություն (հավելված 6)

ա) քաղաքացիական ու ծառայողական զենք և փամփուշտներ ներկրելու (արտահանելու) իրավունք ունեցող իրավաբանական անձանց:

42.4. Հրաձգարան գործարկելու թույլտվություն (հավելված 23)

ա) հրաձգարան գործարկող իրավաբանական անձանց:

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ

 

42.5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` ինքնապաշտպանական ողորկ-երկարափող հրազեն պահելու (առանց կրելու իրավունքի) թույլտվություն (հավելված 15)

42.6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` որսորդական և սպորտային ողորկ-երկարափող հրազեն կամ օդաճնշիչ զենք պահելու և կրելու թույլտվություն (հավելված 17)

42.7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` որսորդական ակոսափող կամ համակցված հրազեն պահելու և կրելու թույլտվություն (հավելված 16)

42.8. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին` ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ծառայողական զենք (այդ թվում նաև մարտական զենքի առանձին տեսակներ) պահելու և կրելու թույլտվություն (հավելված 18)

42.9. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` պարգևատրական զենք պահելու և կրելու թույլտվություն (հավելված 19)

42.10. Կարճափող հրազեն պահելու և կրելու թույլտվություն (հավելված 20)

ա) պետական ռազմականացված կազմակերպությունների որոշակի կարգի զին. ծառայողներին և կենսաթոշակի անցած աշխատակիցներին

բ) պետական մարմինների պաշտոնատար անձանց

գ) հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց

42.11. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` զենք (փամփուշտներ) արտահանելու (ներկրելու) թույլտվություն (հավելված 14)

42.12.Օտարերկրյա քաղաքացիներին` զենք (փամփուշտներ) արտահանելու թույլտվություն (հավելված 10):

43. Իրավաբանական անձանց տրվող զենք ու փամփուշտներ պահելու, պահելու և օգտագործելու թույլտվություններում զենքի ու փամփուշտների քանակը չի նշվում:

Իրավաբանական անձանց աշխատողներին և ՀՀ քաղաքացիներին յուրաքանչյուր միավոր զենք պահելու, պահելու և կրելու համար տրվում է առանձին թույլտվություն:

Վերոհիշյալ թույլտվությունների ձևակերպումը և հանձնումը իրականացվում է լիցենզիաներ տալու համար սահմանված կարգով:

44. Զենքի հավաքածու կազմող իրավաբանական անձանց ու քաղաքացիներին զենք պահելու թույլտվության հետ միասին հանձնվում է լիցենզիա ստորագրելու իրավունք ունեցող ՆԳ մարմնի ղեկավարի կողմից հաստատված և այդ մարմնի կնիքով վավերացված զենքի համարային հաշվառման ցուցակը (հավելված 28):

45. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց և որսորդական տնտեսություն վարող իրավաբանական անձանց աշխատողներին զենք պահելու և կրելու թույլտվությունները հանձնվում են դիմումները և տրված լիցենզիաներն ու թույլտվությունները հաշվառելու մատյանում (հավելված 24) ստորագրելուց հետո:

ՀՀ քաղաքացիներին զենք պահելու, պահելու և կրելու թույլտվություն տրվում է վերոհիշյալ մատյանում ստորագրելուց հետո, իսկ իրավաբանական անձանց զենք ու փամփուշտներ պահելու, պահելու և օգտագործելու թույլտվություն տրվում է իրավաբանական անձի ղեկավարի կամ զենքի պահպանության պատասխանատու անձի նշված մատյանում ստորագրելուց հետո:

46. Զենքի ու փամփուշտների սերտիֆիկացմամբ զբաղվող մարմինները, ինչպես նաև` փորձագիտական լաբորատորիաները իրենց փոխանցվող զենքն ու փամփուշտները պահում են ՆԳՆ ՀԿԱ վարչությունից զենք ու փամփուշտներ պահելու և օգտագործելու թույլտվություն ստանալուց հետո:

47. Օտարերկրյա քաղաքացիներին հրավիրող մարզական և որսորդական կազմակերպությունները ՆԳՆ ՀԿԱ վարչությունից զենք ու փամփուշտներ ներկրելու թույլտվություն ստանալուց հետո տվյալ անձանց պատկանող զենքն ու փամփուշտները պահում են սույն հրահանգի պահանջներին համապատասխան` հատուկ սարքավորված զետեղարաններում:

Նշված իրավաբանական անձինք պարտավոր են ունենալ կամ ՆԳ մարմիններից ստանալ նման զենք ու փամփուշտներ պահելու թույլտվություն:

48. Մարզական կազմակերպությունները (ակումբները) իրենց անդամ ՀՀ քաղաքացիներին պատկանող զենքը պահելու համար պարտավոր են իրենց զետեղարանում հատկացնել հատուկ տեղ` անկիզելի, մետաղյա պահարան կամ բուրգ:

49.Զենքի և փամփուշտների հավաքածու կազմելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք փոխանցված զենքի և փամփուշտների հավաքածուների (եզակի նմուշների) պատասխանատու պահպանությունն իրականացնում են հավաքածու կազմելու լիցենզիայի և ՆԳ մարմինների կողմից տրված զենք պահելու թույլտվության հիման վրա: Նման զենքը պատասխանատու պահպանության ընդունելու մասին կազմվում է ակտ երեք օրինակից: Առաջինը հանձնվում է սեփականատիրոջը, երկրորդը` զենքի պահպանության պատասխանատու անձին, իսկ երրորդը ուղարկվում է ՆԳՆ ՀԿԱ վարչություն:

50. Մաքսային հսկողության տակ գտնվող զենքի ու փամփուշտների պահպանության գործառույթ իրականացնող իրավաբանական անձինք պարտավոր են ՆԳՆ ՀԿԱ վարչությունից ստանալ զենք ու փամփուշտներ պահելու թույլտվություն: Այդ նպատակով տվյալ կազմակերպությունները ՆԳՆ ՀԿԱ վարչություն պարտավոր են ներկայացնել.

ա) իրավաբանական անձի կանոնադրության և պետական գրանցման փաստաթղթերի պատճենները կամ տվյալ գործունեությամբ զբաղվելու լիցենզիան

բ) ՆԳՆ թույլտվության համակարգի, հրշեջ ու պետական պահպանության ներկայացուցիչների կողմից կազմված զենք և փամփուշտներ պահելու համար նախատեսված շինությունների և զետեղարանների հանձնաժողովային ուսումնասիրության ակտը

գ) զենքի և փամփուշտների պահպանության պատասխանատու անձ նշանակելու մասին իրավաբանական անձի ղեկավարի հրամանի պատճենը

դ) ՆԳՆ պետական պահպանության վարչության հետ կնքված պայմանագրի պատճենը` շինությունների պահպանության և պահնորդա-ազդանշանային կենտրոնացված պահպանության դիտակետին դրանց միացման մասին

ե) զենքի և փամփուշտների հետ առնչվող աշխատանքներին թույլատրված անձանց ցուցակը:

51. Զենք ու փամփուշտներ պահելու, պահելու և օգտագործելու, պահելու և կրելու թույլտվություններ տալը մերժելու հիմքերն են.

ա) օրենսդրությամբ սահմանված զենքի ու փամփուշտների շրջանառության սահմանափակումների բացահայտումը կամ զենքի ու փամփուշտների ոչ պիտանիությունը հետագա օգտագործման համար

բ) զենքի համարների կամ հաշվառման տվյալների անհամապատասխանությունը լիցենզիայի կրկնօրինակին, զենքի անձնագրին (անձնագրի կրկնօրինակին), ելքի-մուտքի փաստաթղթերին

գ) սույն հրահանգի 51 կետի բ) ենթակետում նշված փաստաթղթերի կամ զենքի ձեռքբերման (սեփականության) օրինականությունը հավաստող այլ փաստաթղթերի բացակայությունը:

 

V. ԶԵՆՔ ԵՎ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

52. Զենք ու փամփուշտներ ցուցադրելու լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձինք ՆԳՆ ՀԿԱ վարչություն պարտավոր են ներկայացնել`

ա) դիմում (հավելված 41)

բ) իրավաբանական անձի կանոնադրության և պետական գրանցման փաստաթղթերի պատճենները, կամ զենքի ու փամփուշտների հավաքածուներ կազմելու լիցենզիան

գ) ցուցահանդեսներ կազմակերպելու և զենքի ու փամփուշտների պահպանության պատասխանատու անձանց նշանակելու մասին իրավաբանական անձի ղեկավարի հրամանների պատճենները

դ) զենք և փամփուշտներ ցուցադրելու, պահելու, հանձնելու և դրանց հետ կապված աշխատանքներին թույլատրված աշխատողների ցուցակները:

Պետական ու համայնքային սեփականություն հանդիսացող թանգարանները նշված փաստաթղթերի հետ մեկտեղ ներկայացնում են նաև թանգարանային գործունեություն իրականացնելու իրավունք վերապահող փաստաթղթի պատճենը:

Թվարկված փաստաթղթերը ներկայացվում են նաև տրված լիցենզիաների գործողության ժամկետները երկարաձգելու համար: Լիցենզիայում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում դիմումին կցվում են այդ փոփոխություններն առաջացրած իրավաբանական փաստերի մասին տեղեկություններ, ինչպես նաև` դրանց հետ կապված լրացուցիչ փաստաթղթեր:

53. Զենք և փամփուշտներ ցուցադրելու լիցենզիա ստանալու համար ՀՀ քաղաքացիները ՆԳՆ ՀԿԱ վարչություն պարտավոր են ներկայացնել`

ա) դիմում (հավելված 42)

բ) անձը կամ ՀՀ քաղաքացիությունը հաստատող այլ փաստաթղթի պատճենը

գ) 3x4 սմ չափի երկու լուսանկար

դ) առկա զենքի համարային հաշվառման ցուցակը կամ զենքի և փամփուշտների հավաքածու կազմելու լիցենզիան:

54. Զենքի և փամփուշտների ցուցահանդեսները, ցուցահանդես-վաճառքները և աճուրդները (այսուհետև` ցուցահանդես) անցկացվում են ՆԳՆ ՀԿԱ վարչության կողմից տրված զենք և փամփուշտներ ցուցադրելու լիցենզիա ունեցող մասնակիցների միջև կնքված պայմանագրի առկայության դեպքում:

Զենքի և փամփուշտների ցուցահանդես անցկացնելու համար պատասխանատու անձը պարտավոր է ցուցադրումից առնվազն երեք օր առաջ ՆԳՆ ՀԿԱ վարչությունից ստանալ զենք ու փամփուշտներ պահելու թույլտվություն, նշելով տվյալ միջոցառման անցկացման ժամկետները, ինչպես նաև`

54.1. Սույն հրահանգի պահանջներին համապատասխան ապահովել ցուցասրահների, զենքի զետեղարանների սարքավորումը, ցուցանմուշների ցուցադրումն ու ժամանակավոր պահպանումը:

54.2. Կազմակերպել անհրաժեշտ անցագրային և ներօբյեկտային ռեժիմ, ապահովել զենքի անվտանգության և ցուցանմուշների հաշվառման սահմանված պայմանները:

54.3. Ցուցադրվող զենքն ու փամփուշտները պահելու թույլտվություն ստանալու համար դիմումի հետ մեկտեղ ՆԳՆ ՀԿԱ վարչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) ցուցահանդեսի մասնակիցների միջև կնքված պայմանագիրը` զենք և փամփուշտներ ցուցադրելու կարգի ու պայմանների, ցուցահանդես անցկացնելու և ցուցադրվող զենքի անվտանգությունը ապահովող պատասխանատուի ընտրության (որոշման) մասին

բ) ցուցահանդեսի մասնակիցների կողմից ցուցադրման համար հայտարարագրված զենքի և փամփուշտների ցուցադրման լիցենզիաների հաստատված պատճենները

գ) զենք ցուցադրելու և պահելու համար նախատեսված տարածքների օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերը, այդ տարածքների հանձնաժողովային ուսումնասիրման ակտերը` կազմված ՆԳՆ թույլտվության համակարգի, հրշեջ ու պետական պահպանության ներկայացուցիչների կողմից

դ) ցուցահանդեսի անցկացման ծրագիրը, ինչպես նաև` էքսպոզիցիայի նախագիծը (հավելված 43)

ե) ՀՀ ՆԳՆ պետական պահպանության վարչության հետ կնքված պայմանագրի պատճենը` շինությունների պահպանության և պահնորդա-ազդանշանային կենտրոնացված պահպանության դիտակետին դրանց միացման մասին

զ) մասնակից իրավաբանական և ֆիզիկական անձանց ցուցակները, ցուցահանդեսի կազմակերպման պատասխանատու իրավաբանական անձի կողմից պահպանության և ցուցադրվող զենքերի համար պատասխանատուների ցուցակը, նրանց անձնագրային տվյալները, արտակարգ կապի հեռախոսների տեղակայման վայրերը, ինչպես նաև` պահպանության պատասխանատու անձանց նշանակելու հրամանների պատճենները

է) ցուցադրման ենթակա զենքերի համարային հաշվառման ցուցակները, որտեղ նշվում են զենքերի տեսակները, մոդելները, տրամաչափերը և համարները, ինչպես նաև` ցուցադրման ենթակա փամփուշտների քանակը, տեսակը, տրամաչափերը և տեղեկություններ արտադրման խմբաքանակի մասին:

55. Գործադիր իշխանության մարմինների որոշմամբ ցուցահանդես կազմակերպելու դեպքում ձևակերպվում է զենք պահելու թույլտվություն, որի համար ցուցահանդես անցկացնելու պատասխանատու անձը ՆԳՆ ՀԿԱ վարչություն պարտավոր է ներկայացնել`

ա) գործադիր իշխանության մարմնի որոշման պատճենը` ցուցահանդես անցկացնելու և ցուցադրվող զենքի ու փամփուշտների պահպանության պատասխանատու անձ նշանակելու մասին

բ) ՆԳՆ թույլտվության համակարգի, հրշեջ և պետական պահպանության ներկայացուցիչների կողմից կազմված ցուցասրահների և զենք պահելու վայրերի հանձնաժողովային ուսումնասիրության ակտերը

գ) զենքի ցուցադրման ծրագիրը և էքսպոզիցիայի տեղադրման նախագիծը, ցուցահանդեսը պահնորդա-ազդանշանային կենտրոնացված պահպանության դիտակետին միացնելու պայմանագիրը, միջոցառման մասնակից իրավաբանական և ֆիզիկական անձանց ու մասնակից կազմակերպությունների պատասխանատու անձանց ցուցակները, ինչպես նաև` տեղեկություններ զենքի և փամփուշտների համարային հաշվառման մասին:

56. Ցուցադրման համար նախատեսվող զենքի ու փամփուշտների հավաքածուները ցուցադրման վայրում ներկայացվում են թույլտվության համակարգի աշխատակցին` զննելու, հաշվառելու և ուղեկցող փաստաթղթերի համապատասխանությունը ստուգելու նպատակով:

Ցուցահանդեսի ավարտից հետո զենքն ու փամփուշտները ենթակա են կրկնակի զննության ու ստուգման:

 

--------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
15.03.2002
N 101
Հրաման