(ուժը կորցրել է 05.11.04 թիվ 1630-Ն որոշում)
i
040.0238.120500
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» մայիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 մայիսի 2000 թվականի N 238
i
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհուրդ:
2. Հաստատել`
ա) համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի կանոնադրությունը (կցվում է).
բ) համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի կազմը (կցվում է).
գ) համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման կարգը (կցվում է):
3. Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման աշխատանքները կազմակերպելու, նյութերը հավատարմագրման խորհրդի քննարկմանը ներկայացնելու, հավատարմագրման խորհրդի նիստերը նախապատրաստելու և նման այլ գործառույթներն իրականացնելու լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության հավատարմագրման գործակալությանը:
4. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը` սահմանված կարգով հավատարմագրված սերտիֆիկացման մարմիններն ու փորձարկման լաբորատորիաները շարունակում են իրենց գործունեությունը մինչև դրանց հավատարմագրման վկայագրերի գործողության ժամկետի ավարտը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 12-ից:
(որոշումը փոփ. 31.07.03 թիվ 927-Ն որոշում)
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2000 թ.
մայիսի 12-ի N 238 որոշմամբ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) մշտապես գործող մարմին է, որն ստեղծված է սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրումն իրականացնելու համար:
2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ:
II. ԽՈՐՀՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Խորհրդի հիմնական խնդիրները և գործառույթներն են`
ա) համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաները հավատարմագրելու կամ դրանց հավատարմագրումը մերժելու մասին որոշումների ընդունումը.
բ) հավատարմագրմանը վերաբերող բողոքների քննարկումը և դրանց մասին որոշումների ընդունումը.
գ) հավատարմագրումը կասեցնելու, վերականգնելու, չեղյալ հայտարարելու մասին որոշումների ընդունումը:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, արտադրողների և սպառողների միությունների, գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները:
5. Խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Խորհրդի աշխատանքներն իրականացվում են հասարակական հիմունքներով:
7. Խորհրդի նախագահն իրականացնում է խորհրդի գործունեության ընդհանուր ղեկավարումը, նիստերի վարումը, ստորագրում արձանագրությունները և անհրաժեշտ այլ փաստաթղթեր:
8. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նիստերը վարում է խորհրդի անդամներից որևէ մեկը:
9. Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրմանը վերաբերող նյութերը խորհրդի քննարկման համար նախապատրաստում, նիստերը կազմակերպում ու հավատարմագրման գործընթացին վերաբերող այլ գործառույթներ իրականացնում է Հայաստանի Հանրապետության հավատարմագրման գործակալությունը:
10. Խորհուրդը հավատարմագրման աշխատանքների իրականացման ընթացքում ծագող բողոքների քննարկման համար ստեղծում է բողոքարկման հանձնաժողով (կազմված խորհրդի երեք անդամից), որին կարող են դիմել հավատարմագրման ենթակա իրավաբանական անձինք: Բողոքարկման հանձնաժողովի նախագահին նշանակում է խորհրդի նախագահը:
11. Խորհրդի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ:
12. Խորհրդի նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը:
Որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
13. Խորհրդի գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թ.
մայիսի 12-ի N 238 որոշմամբ
ԿԱԶՄ
i
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար (խորհրդի նախագահ)
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի
տեղակալ)
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ (համաձայնությամբ)
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
ՀՀ կառավարության աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների վարչության
պետ
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ստանդարտացման,
չափագիտության և համապատասխանության հավաստման վարչության պետ
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության
գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Հայաստանի շինարարների միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ՀՀ հավատարմագրման
գործակալության պետ (խորհրդի քարտուղար)
(կազմը փոփ. 22.06.00 թիվ 329, 08.04.02 թիվ 349, 31.07.03 թիվ 927-Ն որոշումներ)
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2000 թ.
մայիսի 12-ի N 238 որոշմամբ
ԿԱՐԳ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ
I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է համապատասխանության հավաստման աշխատանքներ իրականացնելուն հավակնող իրավաբանական անձանց սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման կարգը:
II. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
2. Հավատարմագրման հիմնական նպատակներն են`
ա) նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման գործընթացի նկատմամբ սպառողների վստահության ապահովումը.
բ) հավատարմագրված իրավաբանական անձանց գործունեության արդյունքների միջազգային փոխճանաչման համար պայմանների ստեղծումը:
3. Հավատարմագրման հիմնական սկզբունքներն են`
ա) կամավորությունը.
բ) անկախությունը.
գ) հանրամատչելիությունը (թափանցիկությունը), որն իրագործվում է հավատարմագրման հավակնորդին հավատարմագրման կանոնների և անցկացման պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ տրամադրելու միջոցով.
դ) գաղտնիությունը, որն ապահովվում է հավատարմագրման համապատասխան կանոններով և փորձագետների պատրաստվածությամբ, այսինքն` չօգտագործել և չտարածել այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են վնաս հասցնել հավատարմագրման ենթակա իրավաբանական անձին.
ե) գործընթացի վերահսկողությունը, որն իրականացվում է հավատարմագրման բնագավառում միասնական քաղաքականության նկատմամբ հսկողություն սահմանելով.
զ) միասնական կանոնների առկայությունը, որն ապահովում է հավատարմագրման աշխատանքների և դրանց արդյունքների միջազգային ճանաչումը: Հավատարմագրման տերմինները, կանոններն ու գործառույթները պետք է հիմնված լինեն միասնական սկզբունքների վրա, որոնք տրված են Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) և Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (ԻԷԿ) ուղեցույցներում, հավատարմագրման բնագավառի միջազգային, եվրոպական «ԵՆ 45000» շարքի և ազգային ստանդարտներում:
i
4. Հավատարմագրման աշխատանքների իրականացման համար վճարումը կատարում է հավատարմագրման ենթակա իրավաբանական անձը` համաձայն Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից հաստատված հավատարմագրման աշխատանքների գների հաշվարկման կարգի:
(4-րդ կետը փոփ. 31.07.03 թիվ 927-Ն որոշում)
III. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Հավատարմագրման գործընթացի մասնակիցներն են`
i
հավատարմագրման խորհուրդը,
Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման
նախարարությունը,
հավատարմագրման փորձագետները,
հավատարմագրման ենթակա իրավաբանական անձինք:
(5-րդ կետը փոփ. 31.07.03 թիվ 927-Ն որոշում)
6. Հավատարմագրման խորհուրդը նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման բնագավառում մշտապես գործող մարմին է:
7. Հայաստանի Հանրապետության հավատարմագրման գործակալությունը`
ա) կազմակերպում է հավատարմագրման խորհրդի քննարկմանն առաջարկվող հարցերը նախապատրաստելու և ներկայացնելու աշխատանքները.
բ) մշակում է հավատարմագրման կանոնները կամ կազմակերպում դրանց մշակման գործընթացը.
գ) վարում է հավատարմագրված իրավաբանական անձանց, հավատարմագրման փորձագետների գրանցամատյանը, հանձնում հավատարմագրման վկայագրերը.
դ) կազմակերպում և անցկացնում է հավատարմագրման ենթակա իրավաբանական անձանց կողմից ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն, հավատարմագրման չափանիշներին հավատարմագրման ենթակա իրավաբանական անձանց համապատասխանության գնահատում (վկայագրում)` ըստ դրանց գտնվելու վայրի.
ե) կազմակերպում և անցկացնում է հավատարմագրման չափանիշներին հավատարմագրված իրավաբանական անձանց համապատասխանության հսկողությունը, որի արդյունքները ներկայացնում է հավատարմագրման խորհուրդ.
զ) հավատարմագրման խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրումը կասեցնելու, վերականգնելու, հավատարմագրումը չեղյալ հայտարարելու, հավատարմագրման ոլորտն ընդլայնելու և կրճատելու վերաբերյալ:
Համապատասխանության հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հավատարմագրման գործակալության կողմից ստեղծված փորձագետների հանձնաժողովը` համաձայն հավատարմագրման խորհրդի հաստատած տարեկան ծրագրի:
8. Հավատարմագրման փորձագետները (այն անձինք, որոնք վկայագրված են որոշակի բնագավառում աշխատանքների կատարման իրավունքով)`
ա) մասնակցում են հավատարմագրման ենթակա իրավաբանական անձանց կողմից ներկայացված փաստաթղթերի փորձաքննությանն ու նախապատրաստում եզրակացություններ հավատարմագրման աշխատանքները շարունակելու կամ ներկայացված փաստաթղթերը վերադարձնելու վերաբերյալ.
բ) մասնակցում են հավատարմագրման չափանիշներին հավատարմագրման ենթակա իրավաբանական անձանց համապատասխանության գնահատմանը (վկայագրմանը)` ըստ դրանց գտնվելու վայրի.
գ) մասնակցում են հավատարմագրման չափանիշներին հավատարմագրված իրավաբանական անձանց համապատասխանության հսկողության աշխատանքներին:
9. Հավատարմագրման ենթակա են`
արտադրանքի սերտիֆիկացման մարմինները,
ծառայությունների սերտիֆիկացման մարմինները,
որակի համակարգերի և շրջակա միջավայրի կառավարման սերտիֆիկացման մարմինները (կամավոր, սեփական նախաձեռնությամբ),
փորձարկման լաբորատորիաները:
10. Հավատարմագրված իրավաբանական անձի հավատարմագրումը հավաստող պաշտոնական փաստաթուղթը հավատարմագրման վկայագիրն է (NN 1 և 2 ձևերը կցվում են), որը երկօրյա ժամկետում գրանցվում է հավատարմագրման գրանցամատյանում:
Հավատարմագրման գրանցամատյանը պարունակում է տեղեկություններ հավատարմագրված իրավաբանական անձանց և հավատարմագրման փորձագետների մասին:
11. Հավատարմագրված իրավաբանական անձինք իրենց գործունեությունն իրականացնում են հավատարմագրման ոլորտին համապատասխան:
IV. ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ
12. Հավատարմագրման աշխատանքներն ընդգրկում են հետևյալ փուլերը`
ա) հավատարմագրման ենթակա իրավաբանական անձի կողմից Հայաստանի Հանրապետության հավատարմագրման գործակալություն հայտ ներկայացնելը: Հայտին կցվում է փաստաթղթերի լրակազմ` միջազգային «ԻՍՕ/ԻԷԿ» և եվրոպական «ԵՆ 45000» շարքի ստանդարտների պահանջներին համապատասխան:
Որպես սերտիֆիկացման մարմին հավատարմագրվելու համար հայտին կից ներկայացվում են`
հավատարմագրման ոլորտի նախագիծը,
սերտիֆիկացման մարմնի մասին դրույթների նախագիծը (ըստ «ԵՆ 45011» և «ԵՆ 45012» եվրոպական ստանդարտների),
տեղեկություններ սերտիֆիկացման մարմնի փորձագետների մասին,
որակի ձեռնարկը (ըստ «ԵՆ 45011» և «ԵՆ 45012» եվրոպական ստանդարտների),
պետական ռեգիստրի վկայականի և կանոնադրության պատճենները:
Որպես փորձարկման լաբորատորիա հավատարմագրվելու համար հայտին կից ներկայացվում են`
հավատարմագրման ոլորտի նախագիծը,
փորձարկման լաբորատորիայի մասին դրույթների նախագիծը (ըստ «ԻՍՕ/ԻԷԿ 17025» միջազգային և «ԵՆ 45002» եվրոպական ստանդարտների),
փորձարկման լաբորատորիայի տեխնիկական անձնագիրը,
փորձարկման լաբորատորիայի գործունեության վերաբերյալ հարցաթերթը,
որակի ձեռնարկը (ըստ «ԻՍՕ/ԻԷԿ 17025» միջազգային ստանդարտի),
պետական ռեգիստրի վկայականի և կանոնադրության պատճենները.
բ) ներկայացված փաստաթղթերի նախնական քննարկումը և փորձաքննության անցկացումը.
գ) հավատարմագրման չափանիշներին հավատարմագրման ենթակա իրավաբանական անձանց համապատասխանության գնահատման (վկայագրման) նախապատրաստումը, որը ներառում է հավատարմագրման փորձագետներից կազմված համապատասխան հանձնաժողովի ստեղծումը.
դ) հավատարմագրման չափանիշներին հավատարմագրման ենթակա իրավաբանական անձանց համապատասխանության գնահատումը (վկայագրումը), որն իրականացնում է համապատասխան հանձնաժողովը.
ե) հավատարմագրման աշխատանքների արդյունքների ամփոփումը և հավատարմագրման խորհուրդ ներկայացնելը.
զ) հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին որոշման ընդունումը.
է) հավատարմագրման վկայագրի գրանցումը և հանձնումը.
ը) հավատարմագրման չափանիշներին հավատարմագրված իրավաբանական անձանց համապատասխանության հսկողության իրականացումը:
Հավատարմագրման գործընթացը, սկսած հայտը ներկայացնելու պահից, կարող է տևել մինչև երեք ամիս:
13. Հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետի ընթացքում հավատարմագրված իրավաբանական անձը կարող է հավատարմագրման ոլորտի ընդլայնման կամ կրճատման համար հայտ ներկայացնել Հայաստանի Հանրապետության հավատարմագրման գործակալություն:
Հավատարմագրման ոլորտն ընդլայնվում կամ կրճատվում է սույն կարգի 12-րդ կետի փուլերին համապատասխան:
Հավատարմագրված իրավաբանական անձի հավատարմագրման ոլորտը կարող է ընդլայնվել կամ կրճատվել նաև ըստ համապատասխանության հսկողության արդյունքների:
14. Հավատարմագրման խորհրդի կողմից հավատարմագրումը մերժելու մասին որոշում ընդունվում է հավատարմագրման ենթակա իրավաբանական անձի` հավատարմագրման չափանիշներին անհամապատասխանության դեպքում: Հավատարմագրման չափանիշները սահմանված են միջազգային «ԻՍՕ/ԻԷԿ» և եվրոպական «ԵՆ 45000» շարքի ստանդարտներով:
15. Հավատարմագրման խորհրդի կողմից հավատարմագրումը վերականգնելու մասին որոշում ընդունվում է հավատարմագրված իրավաբանական անձի հավատարմագրման չափանիշներին համապատասխանության դեպքում:
16. Հայաստանի Հանրապետության հավատարմագրման գործակալությունը մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով տարեկան երկու անգամ հրապարակում է հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների ու փորձարկման լաբորատորիաների ցանկը:
Ձև 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ
Գրանցված է հավատարմագրման
գրանցամատյանում
______________ ______ թ.
N _________
Ուժի մեջ է մինչև ____ __________ _____ թ.
Սույն վկայագիրը հավաստում է, որ _______________________________________
___________________________________________________________________________
(սերտիֆիկացման մարմնի անվանումը)
___________________________________________________________________________
(հասցեն)
համապատասխանում է ___________________________ ստանդարտի պահանջներին և հավատարմագրված է որպես ___________________ սերտիֆիկացման մարմին` սույն վկայագրի հավելվածով, _____ էջի վրա սահմանված հավատարմագրման ոլորտի շրջանակներում սերտիֆիկացում իրականացնելու համար:
Նախագահ ___________________ _____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ. Տ.
Ձև 1ա
ՀԱՎԵԼՎԱԾ N ___
հավատարմագրման վկայագրի
N __________________
_____ _______________ ______ թ.
Սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման ոլորտը
___________________________________________________________________
(սերտիֆիկացման մարմնի անվանումը և հասցեն)
.__________________________________________________________________________.
|Արտադրանքի | ԱԴ | ԱՏԳ ԱԱ |Արտադրանքի |Արտադրանքի |Փորձարկման |
|(ծառայության)|ծածկագիրը|ծածկագիրը|(ծառայության) |(ծառայության)|մեթոդների |
|անվանումը | | |բնութագրերի |նորմատիվ |նորմատիվ |
| | | |(ցուցանիշների)|փաստաթղթերի |փաստաթղթերի|
| | | |և (կամ) |նշագրերը |նշագրերը |
| | | |փորձարկումների| | |
| | | |անվանումները, | | |
| | | |որոնք | | |
| | | |հաստատվում են | | |
| | | |սերտիֆիկացման | | |
| | | |ընթացքում | | |
|_____________|_________|_________|______________|_____________|___________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|_____________|_________|_________|______________|_____________|___________|
| | | | | | |
| | | | | | |
.__________________________________________________________________________.
Հավատարմագրման խորհրդի նախագահ ________________________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ. Տ.
Ձև 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ
Գրանցված է հավատարմագրման
գրանցամատյանում
______________ ______ թ.
N _________
Ուժի մեջ է մինչև ____ __________ _____ թ.
Սույն վկայագիրը հավաստում է, որ
___________________________________________________________________________
(փորձարկման լաբորատորիայի անվանումը)
___________________________________________________________________________
(հասցեն)
համապատասխանում է ___________________________ ստանդարտի պահանջներին և և հավատարմագրված է սույն վկայագրի հավելվածով`______ էջի վրա սահմանված հավատարմագրման ոլորտի շրջանակներում փորձարկումներ կատարելու համար:
Փորձարկման արձանագրության տեխնիկական օրինականության համար պատասխանատու` ____________________________________________________________
(ազգանունը, անունը)
Նախագահ ___________________ _____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ. Տ.
Ձև 2ա
ՀԱՎԵԼՎԱԾ N ___
հավատարմագրման վկայագիր
N __________________
_____ _______________ ______ թ.
Փորձարկման լաբորատորիայի հավատարմագրման ոլորտը
___________________________________________________________________
(փորձարկման լաբորատորիայի անվանումը և հասցեն)
.__________________________________________________________________________.
|N/N|Փորձարկվող| ԱԴ |Արտադրանքի |Արտադրանքի նորմատիվ | Փորձարկման |
|ը/կ|արտադրանքի|ծածկագիրը|բնութագրերի |փաստաթղթերի նշագրերը| մեթոդների |
| |անվանումը | |(ցուցանիշների)| | նորմատիվ |
| | | |և (կամ) | | փաստաթղթերի |
| | | |փորձարկումների| | նշագրերը |
| | | |անվանումները | | |
| | | | | | |
|___|__________|_________|______________|____________________|_____________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|__________|_________|______________|____________________|_____________|
| | | | | | |
| | | | | | |
.__________________________________________________________________________.
Հավատարմագրման խորհրդի նախագահ ________________________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ. Տ.