040.0613.050618
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 2018 թվականի N 613-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և 37-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ՈՒժը կորցրած ճանաչել`
i
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի «Հարկային տեղեկատու» պարբերականի հրատարակման մասին» N 395 որոշումը.
i
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում և անհատ ձեռներեցների մոտ Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինների կողմից ստուգումների և ուսումնասիրությունների իրականացման կարգի հաստատման մասին» N 213 որոշումը.
i
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններից, միջազգային միջկառավարական, միջազգային ոչ կառավարական և օտարերկրյա հասարակական (այդ թվում` բարեգործական), կրոնական կազմակերպություններից եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց եկամտահարկից և պատժամիջոցներից ազատելու մասին» N 388 որոշումը.
i
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տեղեկություններ հաղորդելու (տրամադրելու) մասին» N 294 որոշումը.
i
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի «Կենտրոնացված կարգով ավելացված արժեքի հարկ վճարողների ցանկի մասին» N 296 որոշումը.
i
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի համար հարկային արտոնություններ սահմանելու մասին» N 469 որոշումը.
i
7) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 16-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի մասին» N 18 որոշումը.
i
8) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 2-ի «Շահութահարկի հաշվարկումը, հաշվարկների ներկայացումն ու վճարումը կենտրոնացված կարգով կատարող ձեռնարկությունների ցանկը հաստատելու մասին» N 126 որոշումը.
i
9) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 3-ի «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 338 որոշումը.
i
10) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 525 որոշումը.
i
11) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 18-ի «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով նախատեսված դեպքերում հարկային մարմնի կողմից հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շուկայական (սովորաբար կիրառվող) գները որոշելու մասին» N 580 որոշումը.
i
12) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացնող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» N 753 որոշումը.
i
13) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշումը.
i
14) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 8-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի 2-րդ կետի կիրարկումն ապահովելու մասին» N 63 որոշումը.
i
15) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարների) և բնապահպանական վճարի վճարման կարգի մասին» N 230 որոշումը.
i
16) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 29-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) չափերը սահմանելու կարգի մասին» N 272 որոշումը.
i
17) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշումը.
i
18) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 8-ի «Միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկային կամ շնորհային ծրագրերի նախապատրաստման միջոցների հաշվին ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումն ավելացված արժեքի հարկից ազատելու արտոնության կիրառման կարգը հաստատելու մասին» N 228 որոշումը.
i
19) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 25-ի «Իրացման ժամանակ ավելացված արժեքի հարկից ազատվող թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ցանկը հաստատելու մասին» N 669 որոշումը.
i
20) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 986 որոշումը.
i
21) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի «Որոշ ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 299 որոշումը.
i
22) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դրոշմավորման ենթակա չդրոշմավորված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված դրոշմանիշերով և (կամ) հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) դրոշմավորված ապրանքների ոչնչացման կարգը հաստատելու մասին» N 475 որոշումը.
i
23) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 3-ի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 674 որոշումը.
i
24) Հայաստանի Հանրապետության կառավարություն 2002 թվականի հունիսի 3-ի «Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների դասակարգման (հասկացության) մասին» N 677 որոշումը.
i
25) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին տեղեկությունների տրամադրման մասին» N 1518-Ն որոշումը.
i
26) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության և «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության միջև առևտրային գործարքներից առաջացած պարտքերի դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 2053-Ն որոշումը.
i
27) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Հարկային մարմնի կողմից ստուգվող սուբյեկտի մոտ գույքագրումների և չափագրումների իրականացման դեպքերում գրասենյակային, առևտրային, արտադրական, պահեստային ու ստուգվող այլ ստորաբաժանումների տարածքների կապարակնքման կարգը սահմանելու մասին» N 869-Ն որոշումը.
i
28) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1408-Ն որոշումը.
i
29) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 16-ի «Կազմակերպությունների կողմից քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած զեղչ սակագներով կամ անվճար ծառայություններ մատուցվելու հետևանքով չստացված եկամուտների հաշվարկման և փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 1353-Ն որոշումը.
i
30) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի «Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N 1561-Ն որոշումը.
i
31) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների մասին» N 484-Ն որոշումը.
i
32) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին Հայաստանի Հանրապետության գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթներ կիրառելու մասին» N 1398-Ն որոշումը.
i
33) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Լիազորված պետական կառավարման մարմին ճանաչելու մասին» N 182-Ն որոշումը.
i
34) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հեռավոր, սահմանամերձ, բարձր լեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերի ցանկերը սահմանելու մասին» N 1017-Ն որոշումը.
i
35) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանելու մասին» N 1205-Ն որոշումը.
i
36) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակներ սահմանելու մասին» N 1652-Ն որոշումը.
i
37) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Հաշվետու տարվա արդյունքներով հարկային մարմնի կողմից հարկ վճարողների վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը հաստատելու մասին» N 582-Ն որոշումը.
i
38) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Հայկական ատոմային էլեկտրակայան» և «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությունների միջև առևտրային գործարքներից առաջացած պարտքերի դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 779-Ն որոշումը.
i
39) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Պետության կարիքների համար անշարժ գույքի իրացման գործընթացում քաղաքացիների օգտագործման իրավունքի դադարեցման դիմաց վճարված գումարներից պահված եկամտահարկի վերադարձման առանձնահատկություններ սահմանելու մասին» N 1505-Ն որոշումը.
i
40) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի «Տոտալիզատորի, անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները հարկային մարմնի կողմից դրոշմավորելու, կնքելու ու հաշվառելու կարգը սահմանելու մասին» N 386-Ն որոշումը.
i
41) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի «Դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման նվազագույն և առավելագույն չափն ու վճարման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի օգոստոսի 10-ի N 418 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 542-Ն որոշումը.
i
42) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 13-ի «Նոտարների և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների հարկային մարմնում հաշվառման կանգնելու ընթացակարգերը սահմանելու մասին» N 147-Ն որոշումը.
i
43) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 17-ի «Որոշ ապրանքատեսակների ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառության որոշման նպատակով ճշգրտվող տվյալները, այդ տվյալների ճշգրտման առավելագույն սահմանները և ապրանքի միավորի հաշվարկային գնի որոշման կարգը սահմանելու մասին» N 458-Ն որոշումը.
i
44) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 26-ի «Կազմակերպությունների հարկային հաշվառման միասնական ռեեստրի և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման միասնական ռեեստրի վարման կարգը և ձևը հաստատելու մասին» N 743-Ն որոշումը.
i
45) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 1269-Ն որոշումը.
i
46) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշումը.
i
47) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի «Ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանված պաշարների և արտադրված ածխաթթու գազի հաշվառման նպատակով հաշվիչ (չափիչ) սարքերի տեղադրման ու կնքման կարգը, ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանված պաշարների և արտադրված ածխաթթու գազի ծավալների վերաբերյալ տվյալների արձանագրման կարգն ու ժամկետները հաստատելու մասին» N 97-Ն որոշումը.
i
48) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի «Ֆիզիկական անձի իրականացրած գործարքների մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկները ներկայացնելու, գումարների վճարման կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 199-Ն որոշումը.
i
49) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսաների կողմից հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած կամ ապացուցակած ռեզիդենտ ընկերությունների վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 1286-Ն որոշումը.
i
50) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած ընկերություններին ցուցակման նպատակով որոշ ծառայությունների ստացման համար ծառայություններ մատուցողներին վճարված ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 1336-Ն որոշումը.
i
51) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի «Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմումի ձևը, դրանում լրացման ենթակա տվյալների ցանկը, հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթուղթը և դրանում պարունակվող տեղեկությունների ցանկը սահմանելու մասին» N 750-Ն որոշումը.
i
52) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի «Հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակելու ենթակա հարկ վճարողների 2010 թվականի ցանկը հաստատելու մասին» N 785-Ն որոշումը.
i
53) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով ներկայացվող պահանջներին համապատասխանող հարկային հաշիվների դուրսգրումն ապահովելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 13-ի N 552-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 799-Ն որոշումը.
i
54) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի «Հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից հարկ վճարողի, հարկ վճարողի պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ հարկային պարտավորությունների հաշվարկման հարկային մարմինների ձախողման փաստն արձանագրելու կարգը սահմանելու մասին» N 972-Ն որոշումը.
i
55) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի «Հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգերը հաստատելու մասին» N 1504-Ն որոշումը.
i
56) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Բնակչության պետական ռեգիստր վարող լիազորված մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե տեղեկություններ ներկայացնելու մասին» N 1712-Ն որոշումը.
i
57) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հարկային մարմնի գրավոր հարցման կապակցությամբ երրորդ անձանց կողմից տրամադրվող լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1753-Ն որոշումը.
i
58) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարներն առանց ուսումնասիրության կամ ստուգման հաշվանցելու կամ վերադարձնելու առումով հարկ վճարողին ռիսկային համարելու չափանիշները սահմանելու մասին» N 1758-Ն որոշումը.
i
59) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Ստուգումներ իրականացնելու լիազորություն ունեցող մարմինների կողմից տնտեսավարող սուբյեկտների ֆինանսական կամ տնտեսական գործունեությանն առնչվող ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 1759-Ն որոշումը.
i
60) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Գույքը հաշվառող կամ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմինների կողմից գույքի և գույքի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու մասին» N 1775-Ն որոշումը.
i
61) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների հետ վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու համար տույժերի հաշվարկման, հաշվանցման և (կամ) վճարման կարգը հաստատելու մասին» N 85-Ն որոշումը.
i
62) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների պետական գրանցման (հաշվառման) մասին տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 309-Ն որոշումը.
i
63) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ձևը հաստատելու մասին» N 511-Ն որոշումը.
i
64) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի «Հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքը հարկային մարմիններին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 937-Ն որոշումը.
i
65) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի «Անձնական հաշվի քարտից հատուկ անձնական հաշվի քարտ (և հակառակը) հաշվանցումներ կատարելու կարգը հաստատելու մասին» N 1308-Ն որոշումը.
i
66) Հայաստանի Հանրապետության կառավարություն 2011 թվականի սեպտեմբերի 15-ի «Հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ հանձնելու համաձայնությունները (պայմանագրերը) հարկման նպատակով որպես կոնցեսիոն պայմանագիր որակելու չափանիշներն ու ընթացակարգը սահմանելու մասին» N 1339-Ն որոշումը.
i
67) Հայաստանի Հանրապետության կառավարություն 2011 թվականի հոկտեմբերի 6-ի «Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվարկի և ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկի ձևերը հաստատելու մասին» N 1410-Ն որոշումը.
i
68) Հայաստանի Հանրապետության կառավարություն 2011 թվականի նոյեմբերի 10-ի «Հարկային մարմնի գործունեության շրջանակներում ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 17-ի N 1487-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1636-Ն որոշումը.
i
69) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Ռոյալթիների հաշվարկման համար իրացումից հասույթի հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 1901-Ն որոշումը.
i
70) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակելու ենթակա հարկ վճարողների` 2012 թվականի ցանկը հաստատելու մասին» N 1834-Ն որոշումը.
i
71) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը և դրա լրացման ուղեցույցը հաստատելու մասին» N 1905-Ն որոշումը.
i
72) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի «Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանելու մասին» N 372-Ն որոշումը.
i
73) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի «Միջազգային զարգացման այն կազմակերպությունների ցանկը սահմանելու մասին, որոնցից ստացված փոխառությունների դիմաց վճարման ենթակա տոկոսների մասով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման առավելագույն թույլատրելի նորմա չի կիրառվում» N 648-Ն որոշումը.
i
74) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի «Մինչև «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը վարձու աշխատողներին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձի հիման վրա աշխատավարձի մեծության որոշման կարգը սահմանելու մասին» N 692-Ն որոշումը.
i
75) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի «Օֆշորային գոտիների ցանկը սահմանելու մասին» N 915-Ն որոշումը.
i
76) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի «Բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացման ենթակա (ստացված) եկամուտը ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի առնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 6-ի N 1420-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1451-Ն որոշումը.
i
77) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 6-ի «Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով գրանցման (հաշվառման) կարգը հաստատելու մասին» N 1570-Ն որոշումը.
i
78) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի այլ կորուստների չափերը սահմանելու կարգի մասին» N 1594-Ն որոշումը.
i
79) Հայաստանի Հանրապետության կառավարություն 2013 թվականի մարտի 7-ի «Գործարար ծրագրերի հավանության արժանացման, ինչպես նաև այդ ծրագրերի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 346-Ն որոշումը.
i
80) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման և վերադրոշմավորման կանոններ սահմանելու մասին» N 562-Ն որոշումը.
i
81) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի «Դրոշմապիտակի արժեքը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 594-Ն որոշումը.
i
82) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի «Պիտանիության ժամկետում չիրացված` դրոշմավորված ապրանքների դուրսգրման կարգը սահմանելու մասին» N 723-Ն որոշումը.
i
83) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի «Պատրաստի արտադրանքի, ապրանքների մնացորդի պակասորդ հայտնաբերելու կարգը հաստատելու մասին» N 766-Ն որոշումը.
i
84) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 540-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 765-Ն որոշումը.
i
85) Հայաստանի Հանրապետության կառավարություն 2013 թվականի հուլիսի 25-ի «Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) փաստն արձանագրելու կարգը և արձանագրության ձևը սահմանելու մասին» N 1259-Ն որոշումը.
i
86) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների կամ ներդրումային ընկերությունների կողմից կիրառվող հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենն ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պահանջվելու և էլեկտրոնային կրիչով նշված պաշտոնատար անձանց տրամադրվելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 787-Ն որոշումը.
i
87) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջները, կիրառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի N 1325-Ն ու 2005 թվականի հունիսի 1-ի N 946-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 846-Ն որոշումը.
i
88) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով բազմաֆունկցիոնալ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով վիճակահանության կազմակերպման, անցկացման, պարգևավճարների տրամադրման կարգն ու հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 891-Ն որոշումը.
i
89) Հայաստանի Հանրապետության կառավարություն 2013 թվականի նոյեմբերի 28-ի «Նոր աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն պարունակող գրանցման հայտը և (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1314-Ն որոշումը.
i
90) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի «Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքները, ապրանքներն ուղեկցող և մատուցվող ծառայությունների (կատարվող աշխատանքների) հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 1364-Ն որոշումը.
i
91) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի «Օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 17-ի N 372 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1403-Ն որոշումը.
i
92) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթների, մրցաշարերի, օլիմպիադաների չափորոշիչները և հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները ճանաչելու և երաշխավորելու կարգը սահմանելու մասին» N 241-Ն որոշումը.
i
93) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Ավելացված արժեքի հարկ վճարողների հաշվառման կարգն ու ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու և որպես ավելացված արժեքի հարկ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարության ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1104-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1501-Ն որոշումը.
i
94) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2052-Ն որոշման 21-րդ կետով բացառվող դեպքերի սահմանման մասին» N 326-Ն որոշումը.
i
95) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 26-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» N 379-Ն որոշումը.
i
96) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 26-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին և դրանց շահագործման համար օգտագործվող ժապավեններին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 380-Ն որոշումը.
i
97) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 2-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով սահմանված ծրագրերի Հայաստանի Հանրապետության կառավարության հավանության արժանացման կարգը հաստատելու մասին» N 387-Ն որոշումը.
i
98) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Կապի կամ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման` հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքերում այլ ուղեկցող փաստաթղթերի և կապի խափանումները վերացնելուց հետո նախկինում դուրս չգրված ուղեկցող փաստաթղթերի դուրսգրման կարգը սահմանելու մասին» N 594-Ն որոշումը.
i
99) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Կապի խափանման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնին տրամադրելու գործընթացում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ճանաչելու, ինչպես նաև կապի խափանման դեպքերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման և հրապարակման կարգերը սահմանելու մասին» N 595-Ն որոշումը.
i
100) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի «Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող` պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգը հաստատելու մասին» N 620-Ն որոշումը.
i
101 Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի «Երկրորդային հումքի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 12-ի N 107-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 685-Ն որոշումը.
i
102) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի «2015 թվականին և հետագա տարիներին ակցիզային դրոշմանիշերը կիրառությունից հանվելու դեպքերում կիրառությունից հանված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների մնացորդների դրոշմավորման կարգը և ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման դիմումի ձևը հաստատելու մասին» N 236-Ն որոշումը.
i
103) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 14-ի «Ծանուցում ներկայացրած և հաշվառված անձանց մասին տեղեկատվությունը, դրանցում կատարված փոփոխությունները, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցնելու կամ դադարեցնելու, ինչպես նաև նոր վայրում գործունեություն իրականացնելու մասին տեղեկատվությունը պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 743-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-ԻՆ