Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 113- ...

 

 

040.1262.111012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հոկտեմբերի 2012 թվականի N 1262-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 113-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 1206-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Ճանապարհային գծանշմանը ներկայացվող պահանջները, դրա կիրառման կանոնները, ճանապարհային ցանկապատներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները և ուղղորդ սարքվածքներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները հաստատելու մասին» N 113-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

i

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԳԾԱՆՇՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՑԱՆԿԱՊԱՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՈՒՂՂՈՐԴ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՆՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

i

2) որոշման 1-ին կետը 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.

«5) արհեստական անհարթություններին ներկայացվող պահանջները և դրանց կիրառման կանոնները` համաձայն N 5 հավելվածի:».

3) որոշման N 1 հավելվածում`

i

ա. 41-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «(աղյուսակ 4)» փակագծից հետո վերջակետը փոխարինել միջակետով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով.

«2) երեք երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին ներքին և արտաքին գոտիների լայնությունների հարաբերությունն ընտրվում է եզրային գոտու համար, այդ դեպքում միջին գոտին կարող է օգտագործվել որպես բաժանիչ կամ այն երթևեկության ուղղության համար, որի համար նախատեսված է արտաքին գոտին`

ա. խաչմերուկներից առաջ` փոխհատվող ճանապարհով 50 ավտ./օր-ից ոչ պակաս երթևեկության ինտենսիվության դեպքում: Գծանշումը կատարվում է փոխհատվող երթևեկելի մասի եզրից ոչ պակաս, քան 20 (40) մ երկարությամբ (նկար 2): Այստեղ և այսուհետ տեքստում` առաջին նշանակությունը կիրառվում է այն գծանշման համար, որը կատարվում է 60 կմ/ժ-ից ոչ ավելի երթևեկության թույլատրելի արագությամբ ճանապարհներին, փակագծերի նշանակությունը` 60 կմ/ժ-ից ավելի արագության դեպքում,

բ. երկաթուղային գծանցներից առաջ` մոտակա ռելսից 100 մ երկարությամբ,

գ. ճանապարհների այն տեղամասերում, որտեղ ապահովված չէ հանդիպակաց ավտոմոբիլի տեսանելիության հեռավորությունը` աղյուսակ 3-ին համապատասխան,

դ. այն խոչընդոտից (ուղեկամրջի հենասյունից, անվտանգության կղզյակից, եզրաքարից և այլնից) առաջ, որը երթևեկելի գոտու սահմանից 0,3 մ-ից մոտ է, կամ նեղացնում է գոտին, ինչպես նաև տվյալ ուղղությամբ ճանապարհի առանցքի նկատմամբ ոչ ավելի, քան 1:20 (1:50) թեքության գոտիների քանակի նվազեցման դեպքում (առանցքային գիծ): Երկու ուղղությամբ երթևեկության համար երեք երթևեկության գոտիներով ճանապարհներին թույլատրվում է կատարել` ոչ պակաս, քան 20 (40) մ երկարությամբ երկու զուգահեռ գծեր (նկար 3),

ե. հետիոտնային անցումներից, հեծանվային արահետների հետ փոխհատումից առաջ` 20 (40) մ երկարությամբ,

զ. երկու ուղղությամբ երթևեկության համար երեք գոտի ունեցող ճանապարհների տեղամասերում: Ճանապարհի տեղամասերի երկարության հարաբերությունը հանդիպակաց ուղղություններով երթևեկության գոտիների քանակին (2:1 կամ 1:2) որոշվում է` հաշվի առնելով ճանապարհի երկայնական և ընդլայնական պրոֆիլները, խաչմերուկներում ձախ շրջադարձերի կազմակերպումը` հաշվի առնելով համընթաց տրանսպորտային միջոցների առաջանցման հնարավորությունը,

է. տրանսպորտային միջոցների ընդհանուր հոսքին հակառակ երթևեկող երթուղային տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհների տեղամասերում.

3) մեկ ուղղությամբ երթևեկության համար երկու և ավելի գոտիներով ճանապարհներին երթևեկության գոտիների սահմանները նշելու համար`

ա. խաչմերուկներից, հետիոտնային անցումներից և երկաթուղային գծանցներից առաջ` մինչև 1.12 կամ 1.13 գծանշումները` ոչ պակաս, քան 20 (40) մետր (նկարներ 4, 5),

բ. տրանսպորտային միջոցների ընդհանուր հոսքին համընթաց երթևեկող երթուղային տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհների տեղամասերում (նկար 6).

4) երթևեկելի մասի այն տեղամասերի սահմանը նշելու համար, դեպի ուր մուտքն արգելված է (անվտանգության կղզյակներ, ուղղորդ կղզյակներ և այլն) (նկար 7).

5) տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված հրապարակներում կամ եզրաքարերին մոտ կայանման տեղերի սահմանները նշելու համար (նկար 8): Երթևեկելի մասի եզրի կամ կայանման հրապարակի եզրի երկարությամբ ավտոմոբիլների հաջորդական տեղաբաշխման դեպքում մեկ կայանման տեղի նվազագույն չափերը պետք է լինեն` թեթև մարդատար ավտոմոբիլների համար` ոչ պակաս, քան (2,5x7,5) մ, առանց կցորդների բեռնատար ավտոմոբիլների համար` (3,0x11,0) մ, միմյանց նկատմամբ ավտոմոբիլների զուգահեռ տեղաբաշխման դեպքում` համապատասխանաբար (2,5x5,0) մ և (3,5x8,5) մ:»,

i

բ. 42-103-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«42. 1.2.1 և 1.2.2 գծանշումները կիրառվում են երթևեկելի մասի եզրը նշելու համար (եզրային գիծ): 1.2.2 եզրային գիծը թույլատրվում է կատարել առանց երթուղային տրանսպորտային միջոցների մշտական երթևեկությամբ 1000 ավտ./օր-ից պակաս երթևեկության ինտենսիվությամբ և երթևեկության երկու ուղղություններով, երկուսից ոչ ավելի գոտիներով, արգելապատով ճանապարհային ցանկապատների առկայությամբ ավտոմոբիլային ճանապարհներին` բացառությամբ այն տեղամասերի, որտեղ վազանցն արգելված է: Գծանշումը կատարվում է չամրացված գոտիով երթևեկելի մասի եզրից 0,1-ից մինչև 0,2 մ հեռավորության վրա, ինչպես կողնակի, այնպես էլ բաժանիչ գոտու կողմից: Ամրացված գոտու առկայության դեպքում գծանշումը կատարվում է երթևեկելի մասի և այդ գոտու սահմանին:

43. 1.3 գծանշումը կիրառվում է ճանապարհների այն տեղամասերում հակադիր ուղղություններով տրանսպորտային հոսքերը բաժանելու համար (առանցքային գիծ), որոնք երկու ուղղությամբ ունեն երթևեկության չորս և ավելի գոտիներ` ներառյալ անցումային-արագացման և լրացուցիչ գոտիները (նկար 4):

44. 1.4 գծանշումը (դեղին գույնի) կիրառվում է ճանապարհների այն տեղամասերում, որտեղ արգելված է տրանսպորտային միջոցների կանգառը: Գծանշումը կատարվում է երթևեկելի մասի եզրից 0,1-ից մինչև 0,2 մ հեռավորության վրա կամ եզրաքարի վրա եզրային գծի առկայության դեպքում` դրա փոխարեն (նկար 8):

45. 1.5 գծանշումը կիրառվում է`

1) երկու ուղղություններով երթևեկության երկու գոտի ունեցող ճանապարհներին հակադիր ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանելու (առանցքային գիծ) համար (նկարներ 8, 9), ճանապարհների այն տեղամասերում, որտեղ հանդիպակաց ավտոմոբիլի թույլատրելիից պակաս տեսանելիության գոտիները (աղյուսակ 3) իրար չեն ծածկում (նկար 1բ)` բացառությամբ սույն կարգի 41-րդ և 51-րդ կետերում նշված դեպքերի.

2) մեկ ուղղությամբ երկու և ավելի երթևեկության գոտիների սահմանները նշելու համար (նկարներ 5, 6)` բացառությամբ սույն կարգի 41-րդ և 51-րդ կետերում նշված դեպքերի:

46. 1.6 գծանշումը (մոտեցման գիծ) կիրառվում է հակադիր (նկարներ 1-3) կամ համընթաց (նկարներ 4, 5) ուղղություններով երթևեկող տրանսպորտային միջոցների հոսքերը բաժանող 1.1 կամ 1.11 գծանշումներին մոտենալու մասին նախազգուշացնելու նպատակով: 1.6 գծանշումը կատարվում է 1.1 կամ 1.11 գծանշումներից առաջ 50 (100) մ-ից ոչ պակաս երկարությամբ:

47. 1.7 գծանշումը կիրառվում է խաչմերուկի տարածքում երթևեկության գոտիների սահմաններն այն դեպքերում նշելու համար, երբ անհրաժեշտ է ցույց տալ տրանսպորտային միջոցների երթևեկության հետագիծը կամ երթևեկության գոտու սահմանը (նկարներ 4, 5):

48. 1.8 գծանշումը կիրառվում է թափառքի կամ արգելակման գոտու և երթևեկության հիմնական գոտու միջև սահմանը նշելու համար (նկար 10): Գծանշման լայնությունը ավտոմայրուղիներում պետք է լինի 0,4 մ, իսկ մյուս ճանապարհներին` 0,2 մ:

49. 1.9 գծանշումը (դարձափոխային գիծ) կիրառվում է`

1) այն գոտու սահմանը նշելու համար, որի միջոցով երթևեկության ուղղությունը փոխվում է հակադարձի (նկար 11).

2) հակադիր ուղղություններով տրանսպորտային միջոցների հոսքերը (անջատված դարձափոխային լուսացույցների դեպքում) ճանապարհների այն տեղամասերում բաժանելու համար, որտեղ օգտագործվում է դարձափոխային կարգավորում (նկար 11):

50. 1.10 գծանշումը (դեղին գույնի) կիրառվում է ճանապարհների այն տեղամասերում, որտեղ անհրաժեշտ է արգելել տրանսպորտային միջոցների կայանումը (նկար 8): Գծանշումը կատարվում է երթևեկելի մասի եզրից 0,1-ից մինչև 0,2 մ հեռավորության վրա կամ եզրաքարի վրա գծանշման եզրային գծի առկայության դեպքում` դրա փոխարեն:

51. 1.11 գծանշումը (արգելափակող գիծ) կիրառվում է տրանսպորտային միջոցների վերադասավորումն արգելելու անհրաժեշտության դեպքում` հակադիր կամ համընթաց ուղղություններով տրանսպորտային միջոցների հոսքերը բաժանելու համար:

52. Հակադիր ուղղության տրանսպորտային միջոցների հոսքերը բաժանելու համար 1.11 գծանշումը կատարվում է հանդիպակաց ավտոմոբիլի տեսանելիությունը (աղյուսակ 3) չապահովված երկու ուղղություններով երթևեկության երկու գոտի ունեցող ճանապարհների տեղամասերում, որտեղ թույլատրելիից պակաս տեսանելիությամբ գոտիներն իրար չեն ծածկում (նկար 1բ): Գծանշումը հոծ գծի կողմով պետք է ուղղված լինի այն գոտու կողմը, որտեղ տվյալ տեղամասում գտնվում է թույլատրելիից պակաս տեսանելիությամբ գոտին:

53. 1.11 գծանշումը թույլատրվում է կիրառել 1.1 գծի փոխարեն` հակադիր ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանելու համար` 3000 ավտ./օր-ից պակաս երթևեկության ինտենսիվության դեպքում հետիոտնային ու հեծանվորդների համար նախատեսված անցումներից և խաչմերուկներից առաջ` 20 (40) մ-ից ոչ պակաս երկարությամբ, ինչպես նաև երկաթուղային գծանցներից առաջ մոտակա ռելսից 100 մ երկարությամբ: Տվյալ դեպքում գծանշման հոծ գիծը պետք է ուղղված լինի այն գոտու կողմը, որտեղ երթևեկությունն իրականացվում է ճանապարհների նշված տեղամասերի ուղղությամբ (նկար 13):

54. Համընթաց ուղղություններով տրանսպորտային միջոցների հոսքերը բաժանող 1.11 գծանշումը կատարվում է`

1) վերելքների այն տեղամասերում, որտեղ դեպի վերելք երթևեկությունն իրականացվում է երկու գոտիով` վերելքի գագաթից 50 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա և 30 մ դրանից հետո: Այս դեպքում 1.11 գծանշման հոծ գիծը պետք է ուղղված լինի աջ եզրային գոտու կողմը.

2) այլ դեպքերում, երբ անհրաժեշտ է բացառել վերադասավորվելը դեպի երթևեկության մոտակա աջ կամ ձախ գոտին, նշել դեպի մերձակա տարածք մուտքի և ելքի (նկարներ 6, 8, 9), ինչպես նաև հետադարձի տեղերը:

55. 1.11 գծանշման գծիկի և գծիկների միջև հեռավորությունը պետք է այնպիսին լինի, ինչպես դրան նախորդող 1.6 մոտեցման գծինն է, իսկ դրա բացակայության դեպքում այդ չափերը կարող են նվազեցվել համապատասխանաբար մինչև 0,9 և 0,3 մ:

56. 1.12 (կանգ-գիծ) գծանշումը կիրառվում է խաչմերուկից առաջ 2.5 «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է» ճանապարհային նշանի առկայության դեպքում, այն տեղերում, որտեղ երթևեկությունը կարգավորվում է լուսացույցներով և երկաթուղային գծանցներից առաջ (նկարներ 2, 4, 12):

57. 2.5 «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է» ճանապարհային նշանի առկայության դեպքում 1.12 գծանշումը խաչմերուկից առաջ կատարվում է փոխհատվող երթևեկելի մասի սահմանից 1 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա: Եթե Տ.1 կամ Տ.2 լուսացույցը տեղակայված է երթևեկելի մասի վրա, ապա 1.12 գծանշումը կատարվում է դրանից 10-ից մինչև 20 մ հեռավորության վրա: Իսկ երբ լուսացույցը տեղակայված է երթևեկելի մասի կողքից` դրա ազդանշանների տեսանելիությունն ապահովելու նպատակով, 1.12 գծանշումը կատարվում է 3-ից մինչև 5 մ հեռավորության վրա: Տ.3 լուսացույցների առկայության դեպքում նշված հեռավորությունները թույլատրվում է նվազեցնել` համապատասխանաբար մինչև 5 մ և 1 մ:

58. Հետիոտնային անցման առկայության դեպքում 1.12 գծանշումը կատարվում է անցումից առաջ 1 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա (նկար 13):

59. Հատուկ հատկացված գոտիով երթևեկող երթուղային ավտոբուսների կամ տրոլեյբուսների երթևեկությունը կարգավորելու համար օգտագործվող Տ.5 լուսացույցից առաջ 1.12 գծանշումը կատարվում է մինչև լուսացույցը 1-ից մինչև 3 մ հեռավորության վրա:

60. Երկաթուղային գծանցների վրա 1.12 գծանշումը կատարվում է ուղեփակոցից կամ լուսացույցից 5 մ հեռավորության վրա, իսկ 2.5 «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է» ճանապարհային նշանի առկայության դեպքում` նշանի ուղղությամբ, մոտակա երկաթգծից 10 մ հեռավորության վրա (նկար 12):

61. 1.13 գծանշումը 2.4 «Զիջեք ճանապարհը» ճանապարհային նշանի առկայության դեպքում կիրառվում է տրանսպորտային միջոցների կանգառի տեղը նշելու համար և կատարվում է փոխհատվող երթևեկելի մասի սահմանից հնարավորինս մոտ (նկար 5):

62. 1.12 և 1.13 գծանշումները թույլատրվում է կատարել երթևեկության տվյալ ուղղության երթևեկելի մասի ամբողջ լայնությամբ կամ երթևեկության յուրաքանչյուր գոտու վրա: 1.12 և 1.13 գծանշումները կատարվում են երթևեկության գոտու առանցքին ուղղահայաց:

63. 1.14.1 և 1.14.2 գծանշումները կիրառվում են երթևեկելի մասը հետիոտների կողմից հատելու համար նախատեսված վայրերը նշելու համար: Գծանշվող հետիոտնային անցման լայնությունը որոշվում է հետիոտնային երթևեկության ինտենսիվությամբ` յուրաքանչյուր 500 հետ./ժ-ին 1 մ հաշվարկով, սակայն 4 մ-ից ոչ պակաս:

64. 1.14.1 գծանշումը կիրառվում է 6 մ-ը չգերազանցող լայնությամբ հետիոտնային անցումների վրա: 6 մ-ից ավելի լայնությամբ հետիոտնային անցումների դեպքում կիրառվում է 1.14.2 գծանշումը:

65. 1.14.1 և 1.14.2 գծանշման գծերը կատարվում են երթևեկելի մասի առանցքին զուգահեռ (նկար 2):

66. 1.15 գծանշումը կիրառվում է երթևեկելի մասը հեծանվորդների կողմից հատելու համար նախատեսված վայրերը նշելու համար:

67. 1.16.1-1.16.3 գծանշումները կիրառվում են ուղղորդ կղզյակները նշելու համար`

1) 1.16.1 գծանշումը կիրառվում է հակադիր ուղղություններով տրանսպորտային միջոցների հոսքերի բաժանման տեղերում.

2) 1.16.2 գծանշումը կիրառվում է նույն ուղղության տրանսպորտային միջոցների հոսքերի բաժանման տեղերում.

3) 1.16.3 գծանշումը կիրառվում է տրանսպորտային միջոցների հոսքերի միախառնման տեղերում (նկար 7):

68. Մեծ մակերես ունեցող կղզյակներում 1.16.1-1.16.3 գծանշումները թույլատրվում է կատարել կղզյակի վերջավորությունների վրա և դրա սահմանից 1,0 մ հեռավորության վրա (նկար 7): Կղզյակի ոչ մեծ մակերեսի դեպքում թույլատրվում է ամբողջ տարածքը գունավորել:

69. 1.16.1 գծանշումը թույլատրվում է կիրառել հետիոտնային անցումների վրա անվտանգության կղզյակները նշելու համար: Անվտանգության կղզյակի լայնությունը չպետք է պակաս լինի 1,5 մ-ից, իսկ երկարությունը պետք է հավասար լինի հետիոտնային անցման լայնությանը: Երթևեկելի մասի եզրի և կղզյակի սահմանի միջև հեռավորությունը պետք է լինի 7,0 մ-ից ոչ պակաս:

70. 1.17 գծանշումը (դեղին գույնի) կիրառվում է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառները և թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլների կայանման տեղերը նշելու համար: Գծանշման երկարությունը որոշվում է` հաշվի առնելով միաժամանակ կանգնող կամ կանգնած տրանսպորտային միջոցների թիվը, սակայն նստեցման հրապարակի երկարությունից ոչ պակաս:

71. 1.18 գծանշումը կիրառվում է խաչմերուկում ըստ գոտիների երթևեկության թույլատրելի ուղղությունները նշելու համար (նկարներ 4, 5, 10): Հաջորդաբար կատարվում են երկու (երեք) կամ ավելի սլաքներ, որոնց միջև հեռավորությունը պետք է լինի 20-ից մինչև 30 մ: Խաչմերուկի մոտի սլաքի հիմքը պետք է համընկնի համընթաց ուղղության տրանսպորտային միջոցների հոսքերը բաժանող 1.1 գծանշման սկզբի հետ:

72. Փակուղու պատկերով գծանշումը կատարվում է զբոսայգով կամ բաժանիչ գոտով բաժանված երթևեկելի մասերով ճանապարհների փոխհատումներից առաջ, երբ դեպի մոտակա երթևեկելի մաս շրջադարձն արգելված է: Գծանշումը չի կատարվում, եթե զբոսայգու կամ բաժանիչ գոտու լայնությունը թույլ է տալիս խաչմերուկի սահմաններում սլաքը կատարել սույն կետում նշված պայմաններին համապատասխան:

73. 1.19 գծանշումը կիրառվում է գոտու վերջին մոտենալու մասին նախազգուշացնելու համար, իսկ 1.6 գծանշման հետ համատեղ` հակադիր ուղղություններով տրանսպորտային հոսքերը բաժանող 1.1 կամ 1.11 գծանշմանը մոտենալու մասին, եթե հանդիպակաց ավտոմոբիլի տեսանելիությունը սահմանափակ է (նկարներ 1, 3, 12): Այս դեպքում հաջորդաբար պետք է կատարվեն երկու (երեք) կամ ավելի սլաքներ, որոնց միջև հեռավորությունը պետք է լինի 15 մ, 30 մ, 45 մ և այլն (30 մ, 60 մ, 90 մ և այլն): Հեռավորությունները նշվում են սլաքների հիմքերի միջև` սկսած երթևեկության ուղղությամբ վերջին սլաքից: Երթևեկության ուղղությամբ վերջին սլաքի հիմքի և անցման գծի կամ թափառքի գոտու հեռացման սկզբի միջև հեռավորությունը պետք է լինի 20 (40) մ:

74. 1.20 գծանշումը կիրառվում է 3000 ավտ./օր-ից ավելի երթևեկության ինտենսիվությամբ ճանապարհներին` 1.13 գծանշմանը մոտենալու մասին նախազգուշացնելու համար և կատարվում է երթևեկության յուրաքանչյուր գոտու վրա: 1.20 գծանշման եռանկյան հիմքի և 1.13 գծանշման միջև հեռավորությունը պետք է կազմի 2-ից մինչև 10 մ (10-ից մինչև 25 մ) (նկար 5):

75. 1.21 գծանշումը կիրառվում է 3000 ավտ./օր-ից ավելի երթևեկության ինտենսիվությամբ ճանապարհներին` 1.12 գծանշմանը մոտենալու մասին նախազգուշացնելու համար, եթե տեղակայված է 2.5 «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է» ճանապարհային նշան, և կատարվում է երթևեկության յուրաքանչյուր գոտու վրա: 1.21 և 1.12 գծանշումների միջև հեռավորությունը պետք է կազմի 2-ից մինչև 10 մ (10-ից մինչև 25 մ) (նկար 2):

76. 1.22 գծանշումը կիրառվում է 3000 ավտ./օր-ից ավելի երթևեկության ինտենսիվությամբ ճանապարհներին` սահմանված կարգով հաստատված ճանապարհի (երթուղու) համարը նշելու համար: Գծանշումը կատարվում է ճանապարհի (երթուղու) ուղղությանը համապատասխան երթևեկության յուրաքանչյուր գոտու կենտրոնում, խաչմերուկից առաջ և հետո, եթե երթուղին այլ ճանապարհի հետ փոխհատման տեղում փոխում է իր ուղղությունը:

77. Խաչմերուկից առաջ 1.22 գծանշումը կատարվում է 1.18 գծանշման հետ: Այս դեպքում 1.22 գծանշումը կատարվում է 1.18 գծանշումից 1-ից մինչև 5 մ առաջ (նկար 10):

78. Եթե խաչմերուկում երթուղին փոխում է իր ուղղությունը, և երթևեկության գոտու վրա երթևեկության մի քանի ուղղությունների համար կատարված է 1.18 գծանշում, ապա երթուղու համարը փոքր տառաչափով կատարվում է 1.18 գծանշման կողային սլաքի տակ:

79. 1.23 գծանշումը 5.11 «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ» ճանապարհային նշանով նշված ճանապարհներին կատարվում է միայն երթուղային տրանսպորտային միջոցների երթևեկության համար նախատեսված գոտիների վրա (նկար 6): Գծանշումը կատարվում է երթևեկության գոտու առանցքով` հիմքով դեպի դրանով երթևեկող տրանսպորտային միջոցները: Գոտու սկզբում` երթևեկելի մասերի փոխհատման սահմանից 10 մ հեռավորության վրա կատարվում է առաջին գծանշումը, երկրորդը` 20 մ հետո: Գծանշումը պետք է կրկնել երթուղային տրանսպորտային միջոցի կանգառի տեղից հետո և կանգառների միջև յուրաքանչյուր 200 մ հեռավորության վրա: Կախված կանգառի կետերի միջև տարածությունից` այդ հեռավորությունը կարող է նվազեցվել:

80. 5.14 «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտի» ճանապարհային նշանով նշված գոտիների վրա 1.23 գծանշումը թույլատրվում է կատարել գոտու սկզբում և վերջում, ինչպես նաև այդ գոտու երկարությամբ յուրաքանչյուր 200 մ հեռավորության վրա: Գծանշումը թույլատրվում է կատարել արգելակման գոտու վրա և երթուղային տրանսպորտային միջոցների կանգառի կետերի կանգառի հրապարակում (նկար 9):

81. 1.24.1 և 1.24.2 գծանշումները թույլատրվում է կիրառել ճանապարհային նշանները կրկնելու համար`

1) 1.24.1 գծանշումը` նախազգուշացնող նշանները կրկնելու համար.

2) 1.24.2 գծանշումը` արգելող նշանները կրկնելու համար (նկար 14).

3) 1.24.1 գծանշումը կատարվում է տեղակայված համապատասխան նախազգուշացնող նշանից հետո 20-ից մինչև 30 մ հեռավորության վրա, իսկ 1.24.2 գծանշումը` համապատասխան արգելող ճանապարհային նշանի հետ ճանապարհի նույն ընդլայնական կտրվածքում:

82. Բազմագոտի ճանապարհներին 1.24.1 և 1.24.2 գծանշումները կատարվում են տվյալ ուղղությամբ երթևեկության համար նախատեսված յուրաքանչյուր գոտու վրա` բացառությամբ 3.27-3.30 ճանապարհային նշանների պատկերների, որոնք կատարվում են երթևեկության աջ եզրային գոտու վրա:

83. 1.24.3 գծանշումը կիրառվում է 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների կողմից ղեկավարվող կամ այդ հաշմանդամներին տեղափոխող տրանսպորտային միջոցների համար նախատեսված ճանապարհների տեղամասերը, կայանման հրապարակները (կայանման տեղերը), մուտքերը, ելքերը և այլն նշելու համար:

84. 1.25 գծանշումը կիրառվում է արագությունը հարկադիր նվազեցնելու համար նախատեսված արհեստական անհարթությունները նշելու համար: 1.25 գծանշումը կատարվում է անհարթության սկզբում և վերջում` թեք տեղամասի վրա:

85. Եթե արհեստական անհարթությունը գծանշում կատարելու համար ունի անբավարար լայնություն, ապա գծանշումը երթևեկելի մասի վրա կատարվում է անհարթության երկու կողմերում:

86. Ճանապարհներին թույլատրվում է կատարել սույն կանոններով չնախատեսված մակագրություններ, որոնք հանդիսանում են որևէ սահմանափակում չմտցնող լրացուցիչ տեղեկատվության միջոց (բնակավայրերի անվանումներ, զբոսաշրջության օբյեկտներ և այլն)` օգտագործելով 1,6 (4,0) մ բարձրությամբ տպատառ: Մակագրությունները պետք է կատարվեն 1.22 գծանշմանը համապատասխան տպատառով և սույն կանոններով նախատեսված թվերով: Եթե մակագրությունների երկարությունը գերազանցում է երթևեկության գոտու լայնությունը, ապա թույլատրվում է նվազեցնել տառերի և թվերի չափերը, բայց ոչ ավելի, քան երկու անգամ:

87. 1.1-1.7, 1.9-1.11 գծանշումների գծերի լայնությունն ընտրվում է աղյուսակ 5-ի համաձայն, իսկ որոնք նշված չեն աղյուսակում պետք է ընդունել 0,1 մ:

88. Ժամանակավոր գծանշումը վերացվում է ժամանակավոր ճանապարհային նշանների և ճանապարհային ցանկապատների ու ուղղորդ սարքվածքների ապամոնտաժման հետ միաժամանակ:

 

V. ՈՒՂՂԱՁԻԳ ԳԾԱՆՇՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

89. ՈՒղղաձիգ գծանշման գծերը և նշանակությունները կատարվում են կամրջային կառույցների թռիչքային շինությունների և հենարանների, թունելների ճակատամուտքերի մակերևույթների, ճանապարհային ցանկապատների, պարապետների, եզրաքարերի և ճանապարհների կահավորանքի այլ տարրերի վրա` ճանապարհային երթևեկության մասնակիցների կողմից դրանց տեսանելիությունը բարելավելու համար:

90. 2.1.1-2.1.3 գծանշումները կիրառվում են կողնակի սահմաններում` երթևեկելի մասի եզրից 1 մ-ից մոտ գտնվող կամրջային կառույցների, լուսավորության հենասյուների, ծառերի, թափամեղմիչ հարմարանքների և այլնի ուղղաձիգ տարրերը նշելու համար, կողնակի բացակայության կամ այլ դեպքերում, եթե խոչընդոտները վտանգ են ներկայացնում երթևեկող տրանսպորտային միջոցների համար:

91. 2.1.1 և 2.1.3 գծանշումները կատարվում են երթևեկելի մասից համապատասխանաբար ձախ կամ աջ կողմում տեղակայված խոչընդոտի վրա, իսկ 2.1.2 գծանշումը` եթե խոչընդոտը կարելի է շրջանցել երկու կողմերից: Թույլատրվում է գծանշել միայն երթևեկելի մասի մոտ գտնվող կառույցի եզրը 0,5 մ լայնությամբ և 3,0 մ բարձրությամբ (նկարներ 15, 16):

92. 2.2 գծանշումը կիրառվում է 5 մ-ից ոչ պակաս բարձրության վրա գտնվող կամրջային կառույցների թռիչքային շինությունների և թունելների ճակատամուտքերի ներքին եզրը նշելու համար:

93. 2.2 գծանշումը թռիչքային շինությունների վրա թույլատրվում է կատարել երթևեկելի մասի ամբողջ լայնությամբ, որով երթևեկությունն իրականացվում է դեպի այդ շինությունը:

94. Եթե 2.1.1-2.1.3 և 2.2 գծանշումները հնարավոր չէ անմիջականորեն կատարել արհեստական կառուցվածքների մակերևույթին, ապա այն պետք է կատարել այդ կառուցվածքներին ամրացված կամ անմիջականորեն դրանցից առաջ տեղադրված վահանակների վրա:

95. 2.3 գծանշումը կիրառվում է օղակաձև կարճասյուները նշելու համար, երբ դրանք գտնվում են բաժանիչ գոտիների, բարձրացված ուղղորդ կղզյակների կամ բարձրացված անվտանգության կղզյակների վրա (նկար 17):

96. 2.4 գծանշումը կիրառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 113-Ն որոշմամբ հաստատված ուղղորդ սարքվածքներին ներկայացվող պահանջներին, դրանց կիրառման և տեղակայման կանոններին (N 4 հավելված) համապատասխան ազդանշանային սյունիկները, ուղեցցերը և այլն նշելու համար (նկար 17):

97. 2.4 գծանշման սև գոտու ներքևի եզրը պետք է ուղղված լինի դեպի երթևեկելի մասը:

98. 2.5 գծանշումը կիրառվում է ճանապարհների հարթ տեղամասերում տեղակայված (դրա սկզբից 10 մ-ից ոչ պակաս տարածության վրա) ճանապարհային ցանկապատների կողային մակերևույթները նշելու համար, ինչպես նաև տարբեր հարթությունների փոխհատումների 50 մ-ից պակաս շառավղով հատակագծում կորերի, կտրուկ վայրէջքների վրա, երթևեկելի մասերի նեղացված տեղերում այդ ցանկապատների ամբողջ երկարությամբ (նկար 17):

99. 2.6 գծանշումը կիրառվում է սույն կարգի 103-րդ կետում չնշված դեպքերում ճանապարհային ցանկապատների կողային մակերևույթները նշելու համար:

100. 2.5 և 2.6 գծանշումները թույլատրվում է չկատարել ցինկապատված մետաղից պատրաստված ճանապարհային ցանկապատների վրա: Եթե ցինկապատված մետաղից պատրաստված ճանապարհային ցանկապատի առանձին սեկցիաների (եթե դրանց ընդհանուր երկարությունը չի գերազանցում ցանկապատի երկարության 20%-ը) մետաղը ցինկապատված չէ, ապա դրանք ներկվում են ցինկապատված մետաղից պատրաստված սեկցիայի գույնով (գորշ կամ արծաթագույն):

101. 2.4-2.6 գծանշումներով նշված ճանապարհային ցանկապատներն ու ուղղորդ սարքվածքները կահավորվում են լուսաանդրադարձիչ տարրերով:

102. 2.7 գծանշումը կատարվում է որոշակի բարձրություն ունեցող ուղղորդ կղզյակների, անվտանգության կղզյակների, երթևեկելի մասից 1 մ-ից պակաս հեռավորության վրա գտնվող խոչընդոտների եզրաքարերի կողային մակերևույթների վրա, 50 մ-ից պակաս շառավղով հատակագծում կորերի վրա, ճանապարհի նեղացված, առափ դուրս գալու տեղերում և այլ վտանգավոր տեղամասերում (նկարներ 16, 17):

103. 2.7 գծանշման սև և սպիտակ գույների տարրերի չափերը համապատասխանաբար պետք է ընդունել` ուղղորդ կղզյակների և անվտանգության կղզյակների համար` 0,2 մ և 0,4 մ, եզրաքարերի համար` 0,5 մ և 1,0 մ (1,0 մ և 2,0 մ):»,

i

գ. 104-107-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

i

4) որոշումը լրացնել նոր N 5 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Ճանապարհային երթևեկության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 1206-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման նախաբանում «9-րդ հոդվածի 1-ին մասի «ժե» կետին» բառերը փոխարինել «9-րդ հոդվածի 1-ին մասի «ժթ» կետին» բառերով.

2) որոշմամբ հաստատված կարգում`

i

ա. 4-րդ կետում «բաժանիչ գոտի» հասկացությունը հանել,

i

բ. 8-րդ կետում և ամբողջ տեքստում «պետավտոտեսչություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ճանապարհային ոստիկանություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

i

գ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Նախագծերը կազմելիս պետք է պահպանվեն հետևյալ շինարարական նորմերի, ստանդարտների պահանջները`

1) ՀՀ ՇՆ IV-11.05.02-99 Ավտոմոբիլային ճանապարհներ.

2) ՍՆԻՊ 2.07.01-89 Քաղաքաշինություն: Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծումը և կառուցապատումը.

3) ԳՕՍՏ 10807-78 Ճանապարհային նշաններ: Ընդհանուր տեխնիկական պայմաններ.

4) ԳՕՍՏ Ռ51256-96 Ճանապարհային նշագծում: Տեսակներն ու պարամետրերը: Հիմնական ընդհանուր պահանջներ.

5) ԳՕՍՏ Ռ51256-96 Ճանապարհային գծանշում: Տեսակներն ու պարամետրերը: Հիմնական ընդհանուր պահանջներ.

6) ՀՀ ՇՆ IV-11.05.04-97 Երկաթուղային և ավտոճանապարհային թունելներ.

7) ԳՕՍՏ 25458-82 Ճանապարհային նշանների փայտյա հենասյուներ: Տեխնիկական պայմանները.

8) ԳՕՍՏ 25459-82 Ճանապարհային նշանների երկաթբետոնյա հենասյուներ: Տեխնիկական պայմանները.

9) ԳՕՍՏ 25695-91 Ճանապարհային լուսացույցեր: Տեսակները: Հիմնական պարամետրերը.

10) ԳՕՍՏ Ռ50970-96 Ճանապարհային ազդանշանային կարճասյուներ: Ընդհանուր տեխնիկական պահանջները: Կիրառման կանոնները.

11) ԳՕՍՏ Ռ50971-96 Ճանապարհային լուսաանդրադարձիչներ: Ընդհանուր տեխնիկական պայմանները: Կիրառման կանոնները.

12) ԳՕՍՏ Ռ50971-96 Ճանապարհային լուսաանդրադարձիչներ: Ընդհանուր տեխնիկական պայմանները: Կիրառման կանոնները:»,

i

դ. 11-րդ կետի «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թ) անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների բաց և փակ (ստորգետնյա) կայանատեղերի և ավտոտնակների առկայությանն ու տեղաբաշխմանը.»,

i

ե. 19-րդ կետում «նշագծում» բառը փոխարինել «գծանշում» բառով, իսկ «անվտանգության կղզյակներ,» բառերից հետո լրացնել «արհեստական անհարթություններ» բառերով,

i

զ. 21-րդ կետի երկրորդ պարբերությունը «ճանապարհի սեփականատիրոջ կողմից» բառերից հետո լրացնել «և համաձայնեցվում են ճանապարհային ոստիկանության հետ:» բառերով,

i

է. 23-րդ կետում «սխեմաները» բառը փոխարինել «գծապատկերները» բառով, իսկ «Հետազոտությունը» բառը` «Հետազոտությունները» բառով,

i

ը. 24-րդ կետի երրորդ պարբերությունում «ժամանակավոր տեղադրվում են» բառերը փոխարինել «ցանկալի է ժամանակավոր տեղադրել» բառերով,

i

թ. 27-րդ կետը «տեղեկատվություն ստանալու համար» բառերից հետո լրացնել «երկրատեղեկատվական ժամանակակից սարքեր կիրառելով» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի հոկտեմբերի 4-ի

N 1262-Ն որոշման

 

«Հավելված N 5
ՀՀ կառավարության
2008 թվականի հունվարի 10-ի
N 113-Ն որոշման

 

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՆՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոններով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներին, բնակավայրերի փողոցներում (այսուհետ` ճանապարհներ) տրանսպորտային միջոցների երթևեկության արագության հարկադիր սահմանափակման նպատակով արհեստական անհարթությունների տեխնիկական պահանջների, դրանց նկատմամբ հսկողության, կիրառման և ճանապարհային երթևեկության կազմակերպման այլ միջոցներով դրանք կահավորելու կանոնների (այսուհետ` կանոններ) իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կանոնների պահանջների կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության ճանապարհներին` ճանապարհային երթևեկության կազմակերպման մասով նախագծերի մշակման, ճանապարհների նորոգման, վերականգնողական աշխատանքների ժամանակ:

3. Սույն կանոնների գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական և ոչ պետական ճանապարհների վրա:

4. Սույն կանոններում կիրառվում են հետևյալ հասկացությունները`

1) արհեստական անհարթություն (ԱԱ)` ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոց, ճանապարհի երթևեկելի մասի վրա հատուկ թմբաձև կառույց` տրանսպորտային միջոցների երթևեկության արագությունը հարկադրաբար սահմանափակելու համար և տեղակայվում է ճանապարհի առանցքին ուղղահայաց.

2) ԱԱ կատար` գիծ, որը հատակագծում ուղղահայաց է ճանապարհի առանցքին և երթևեկելի մասի վրա միացնում է ԱԱ առավել բարձր կետերը.

3) ԱԱ բարձրություն` ճանապարհի առանցքի վրա` երթևեկելի մասի մակերևույթից մինչև ԱԱ կատարն ամենակարճ հեռավորությունն է.

4) ԱԱ երկայնական պրոֆիլ` կտրվածք, որն առաջանում է ճանապարհի երթևեկելի մասին ուղղահայաց, ԱԱ կատարով անցնող` ուղղաձիգ հարթությամբ հատումից.

5) ԱԱ ընդլայնական պրոֆիլ` կտրվածք, որն առաջանում է ճանապարհի առանցքով անցնող` ԱԱ ուղղաձիգ հարթությամբ հատումից:

5. Ընդհանուր օգտագործման պետական և ոչ պետական ճանապարհներին և դրանց առանձին տեղամասերում ԱԱ տեղադրումը, սպասարկումն ու պահպանումն իրականացնում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ընտրված կապալառու կազմակերպությունները:

6. Ճանապարհների և դրանց առանձին տեղամասերում ընտրված կազմակերպությունների կողմից ԱԱ տեղակայումն իրականացվում է համապատասխանաբար` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի և համայնքի պատվիրակված նախագծի համաձայն ու ժամկետներում, ճանապարհային ոստիկանության հետ համաձայնեցնելուց հետո:

 

II. ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՆՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

7. ԱԱ տեղակայվում են ճանապարհների առանձին հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը մինչև 40 կմ/ժ և պակաս արագությամբ հարկադիր նվազեցումն ապահովելու համար:

8. Պատրաստման տեխնոլոգիայի հետ կապված ԱԱ լինում են միաձույլ և հավաքովի-քանդովի:

9. ԱԱ երկարությունը չպետք է պակաս լինի երթևեկելի մասի լայնությունից: Թույլատրելի շեղումները ճանապարհի երկու կողմերում չպետք է ավելի լինեն 0,2 մ-ից:

10. ԱԱ տեղակայելու համար ճանապարհի տվյալ հատվածում պետք է ապահովել երթևեկելի մասից ջրահեռացումը:

11. ԱԱ-ով ճանապարհների հատվածները վարորդներին տեղեկացնելու համար դրանք պետք է կահավորել ճանապարհային երթևեկության կազմակերպման այլ տեխնիկական միջոցներով (ճանապարհային նշաններ, գծանշում):

 

III. ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՆՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՁՈՒՅԼ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. ԱԱ միաձույլ կառուցվածքները պետք է պատրաստվեն ասֆալտբետոնից: Ընդլայնական պրոֆիլի հետ կապված ԱԱ լինում են երկու տիպերի`

1) ալիքաձև (նկար 1-ի ա (կցվում է).

2) սեղանաձև (նկար 1-ի բ (կցվում է):

13. ԱԱ երկայնական պրոֆիլի տիպը ընտրվում է հաշվի առնելով դրա մոտ` վայրէջքի վրա, ճանապարհի վերին կողմում անձրևընկալիչ ջրհորների առկայությունը, և կախված, երթևեկելի մասում ջրի ընդլայնական հոսքի ուղղությունից:

14. Տարբերվում են տիպերի հետևյալ դեպքերը`

1) I - երթևեկելի մասի երկկողմանի ընդլայնական թեքության և վայրէջքի վրա ԱԱ մոտ, ճանապարհի վերին կողմում անձրևընկալիչ ջրհորների բացակայության դեպքում (նկար 2-ի ա (կցվում է).

2) II - երթևեկելի մասի երկկողմանի ընդլայնական թեքության և վայրէջքի վրա ԱԱ մոտ, ճանապարհի վերին կողմում անձրևընկալիչ ջրհորների առկայության դեպքում (նկար 2-ի բ (կցվում է).

3) III - երթևեկելի մասի միակողմանի ընդլայնական թեքության և վայրէջքի վրա ԱԱ մոտ, ճանապարհի վերին կողմի ներքևի վաքում անձրևընկալիչ ջրհորի բացակայության դեպքում (նկար 2-ի գ (կցվում է).

4) IV - երթևեկելի մասի միակողմանի ընդլայնական թեքության և վայրէջքի վրա ԱԱ մոտ, ճանապարհի վերին կողմի ներքևի վաքում անձրևընկալիչ ջրհորի առկայության դեպքում (նկար 2-ի դ (կցվում է):

15. ԱԱ պարամետրերը պետք է ընդունել` ելնելով ճանապարհի հատվածում` ճանապարհային նշանի վրա նշված երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունից` համաձայն N 1 աղյուսակի:

16. Ոչ ռելսային ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության համար նախատեսված ճանապարհներին ԱԱ պարամետրերը պետք է ընդունել` համաձայն N 2 աղյուսակի:

 

IV. ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՆՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՈՎԻ-ՔԱՆԴՈՎԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

17. ԱԱ հավաքովի-քանդովի կառուցվածքը կազմված է միատիպ, երկրաչափորեն համատեղելի, հիմնական և եզրային տարրերից:

18. Հիմնական և եզրային տարրերը կազմված են մեկ (նկար 3-ի ա (կցվում է) կամ մի քանի մասերից (նկար 3-ի բ (կցվում է), որոնք մեկը մյուսի նկատմամբ երկրաչափորեն համատեղելի են և ճանապարհի ծածկի հետ պետք է ունենան ամրացման անցքեր:

19. Կառուցվածքում պետք է նախատեսել ճանապարհի վրա մոնտաժի և ապամոնտաժման, ինչպես նաև դրա առանձին տարրերի և մասերի փոխման հնարավորություն` օգտագործելով հատուկ գործիքներ:

20. ԱԱ տարրերի չափերը պետք է ընդունել` կախված երթևեկության առավելագույն թույլատրելի արագության պահանջվող մեծությունից` համաձայն N 3 աղյուսակի:

21. ԱԱ յուրաքանչյուր տարր պետք է պատրաստված լինի միաշերտ կամ երկշերտ կառուցվածքի տեսքով:

22. ԱԱ մակերևույթի կառչման գործակիցը չպետք է պակաս լինի ճանապարհի ծածկի կառչման 0,75 գործակցից:

23. Ճկուն նյութից պատրաստված ԱԱ ամրությունը, եզրից ոչ պակաս 50 մմ-ի վրա` չափված աշխատանքային մակերևույթի ոչ պակաս հինգ կետերում, պետք է լինի 55-ից մինչև 80 պայմանական միավոր:

24. Օրվա մութ ժամերին ԱԱ տեսանելիությունն ապահովելու նպատակով, դրա մակերևույթը պետք է նշել լուսաանդրադարձիչ տարրերով, որոնք ուղղված պետք է լինեն տրանսպորտային միջոցների երթևեկությանը: Լուսաանդրադարձիչ տարրերի մակերեսը պետք է լինի ոչ պակաս, քան ԱԱ ընդհանուր մակերեսի 15 տոկոսը:

25. Լուսաանդրադարձիչ տարրերը կատարվում են պոլիմերային ժապավենից կամ այլ նյութերից: Նման տարրերի պայծառության գործակցի և լուսաանդրադարձման գործակցի նշանակությունները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Ճանապարհային գծանշմանը ներկայացվող պահանջները, դրա կիրառման կանոնները, ճանապարհային ցանկապատներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները և ուղղորդ սարքվածքներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները հաստատելու մասին» N 113-Ն որոշման N 1 հավելվածի պահանջներին` առաջին կարգի ճանապարհների և անդադար երթևեկությամբ մայրուղային փողոցների համար: Լուսաանդրադարձիչ տարրերի քայքայման կամ ապաշերտավորման, ինչպես նաև շահագործման ընթացքում դրանց լուսաանդրադարձնող բնութագրերի նվազեցման դեպքում լուսաանդրադարձիչ տարրերը պետք է փոխվեն նորով:

26. Արգելվում է ԱԱ շահագործել առանձին տարրերի բացակայությամբ և դուրս ցցված կամ ամրացման բաց տարրերով: ԱԱ ամբողջականության խախտման հիմք հանդիսացող ամրացման մեկ կամ մի քանի տարրերի կորուստները ճանապարհի ծածկի վրա չպետք է դողերի վնասվածքի պատճառ դառնան:

27. ԱԱ ապամոնտաժման հետ միաժամանակ ճանապարհի ծածկի վրա ամրացման տարրերը պետք է հեռացվեն, առաջացած անցքերը լցափակվեն, իսկ նախազգուշացնող ճանապարհային նշանները և գծանշումը վերացվեն:

28. ԱԱ լրակազմի մեջ պետք է ընդգրկվեն`

1) հիմնական և եզրային տարրերը.

2) ամրացման տարրերը.

3) արտադրանքի անձնագիրը.

4) մոնտաժման հրահանգը:

 

V. ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՆՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

29. ԱԱ տեխնիկական վիճակը վերահսկվում է դիտարկմամբ:

30. Հավաքովի-քանդովի ԱԱ կառուցվածքի զննության ժամանակ ստուգվում են բոլոր տարրերի առկայությունը, դրանց վիճակը և ճանապարհի ծածկին նստեցման խտությունը:

31. ԱԱ միաձույլ կառուցվածքի զննության ժամանակ ստուգվում է կորացման, փոսերի, այլ վնասվածքների բացակայությունը: ԱԱ որևէ արատ հայտնաբերելու դեպքում, դրանց վերացման ժամկետը չպետք է գերազանցի 3 օրը:

 

VI. ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՆՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

32. ԱԱ տեղակայվում են ասֆալտբետոնյա և ցեմենտբետոնյա ծածկ ունեցող ճանապարհների տեղամասերում` արհեստական լուսավորության առկայությամբ:

33. ԱԱ տեղակայվում են ճանապարհների որոշակի տեղամասերում` վթարայնության պատճառների վերլուծության հիման վրա` հաշվի առնելով երթևեկության կազմը, ինտենսիվությունը և ճանապարհային պայմանները:

34. ԱԱ տեղակայվում են`

1) մանկական և պատանեկան ուսումնադաստիարակչական հաստատություններից, մանկական հրապարակներից, զանգվածային հանգստի տեղերից, մարզադաշտերից, կայարաններից, խոշոր առևտրի և հետիոտների առավել կուտակման այլ օբյեկտներից առաջ, տրանսպորտային-հետիոտնային և հետիոտնային-տրանսպորտային տեղական նշանակության մայրուղային փողոցներում.

2) ճանապարհների այն վտանգավոր տեղամասերից առաջ, որտեղ երթևեկության արագությունը սահմանափակված է մինչև 40 կմ/ժ` 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» կամ 5.31 «Առավելագույն արագության սահմանափակումով գոտի» ճանապարհային նշաններով.

3) դեպի 5.21 «Բնակելի գոտի» նշանով նշված տարածքի մուտքից առաջ.

4) անբավարար տեսանելիությամբ կարգավորվող խաչմերուկներից առաջ, դեպի ուր տրանսպորտային միջոցները մոտենում են հատող ճանապարհներից, 2.5 «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է» ճանապարհային նշանից 30-50 մ հեռավորության վրա.

5) ճանապարհատրանսպորտային պատահարների կուտակման վայրեր հանդիսացող ճանապարհների տեղամասերից 10-15 մ առաջ.

6) մանկական և պատանեկան ուսումնադաստիարակչական հաստատությունների մոտ` չկարգավորվող հետիոտնային անցումներից, մանկական հրապարակներից, զանգվածային հանգստի տեղերից, մետրոյի կայարաններից 10-15 մ առաջ.

7) 1.23 «Երեխաներ» ճանապարհային նշանի ազդման գոտում` իրար հաջորդող 50 մ հեռավորության վրա:

35. ԱԱ արգելվում է տեղակայել հետևյալ դեպքերում`

1) միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին.

2) ընդհանուր օգտագործման տրանսպորտի կանգառի հարթակներում կամ դրանց հարակից երթևեկության գոտիներում և երթևեկելի մասի թափառքի լայնացումներում.

3) կամուրջների, ուղեկամուրջների, էստակադների վրա, տրանսպորտային թունելներում և կամուրջների տակ` անցումներում.

4) երկաթուղային գծանցներից 100 մ-ից մոտ հեռավորության վրա.

5) քաղաքներում արագընթաց երթևեկությամբ մայրուղային ճանապարհներին և ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկությամբ քաղաքային նշանակության մայրուղային փողոցներում.

6) հիվանդանոցների, շտապ բժշկական օգնության կայանների, հակահրդեհային կայանների, ավտոբուսային և տրոլեյբուսային կայանների, ավտոհավաքատեղերի և վթարային ծառայության ավտոմոբիլների հավաքատեղերի, ինչպես նաև հատուկ այլ տրանսպորտային միջոցների կուտակման վայրերի մուտքերից առաջ.

7) ստորգետնյա ենթակառուցվածքների դիտահորերի վրա:

36. Թույլատրվում է սեղանաձև պրոֆիլով ԱԱ միաձույլ կառուցվածքի համատեղումը չկարգավորվող հետիոտնային անցումների հետ` քաղաքների բնակելի թաղամասերի փողոցներում մանկական և պատանեկան ուսումնադաստիարակչական հաստատություններին, մանկական հրապարակներին մոտ` ապահովելով հետիոտների անցումը 4 մ-ից ոչ պակաս լայնությամբ ԱԱ կենտրոնական հորիզոնական հարթակով` ցանկապատների օգնությամբ սահմանափակելով հետիոտների երթևեկությունը բարձրացված հետիոտնային անցման թեք տեղամասով:

37. Եզրաքարի երկարությամբ տեղակայված միաձույլ ԱԱ (նկար 2 ա, գ) բարձրության նվազեցումը մինչև վաքի զրոյական մակարդակը, բարձրացված հետիոտնային անցումների վրա ընդունվում է 1:6 թեքությամբ և մնացած դեպքերում` 1:4 թեքությամբ:

38. Ջրահեռացումը միաձույլ ԱԱ մոտ թույլատրվում է առանց դրա բարձրությունը (նկար 2 բ, դ) նվազեցնելու անձրևընկալիչ հորերի առկայության դեպքում, որոնք կառուցված են ԱԱ մոտ փողոցի երկու կողմերում (վաքի 0,5%-ից պակաս երկայնական թեքության դեպքում) կամ փողոցի մեկ (վերին) կողմում (0,3% և ավելի երկայնական թեքության դեպքում):

39. ԱԱ տեղակայվում են ճանապարհի մակերևույթի տեսանելիության հեռավորության ապահովմամբ ճանապարհների տեղամասերում` առավելագույնս մոտեցնելով արհեստական լուսավորության գոյություն ունեցող կայմերին, իսկ անհրաժեշտության դեպքում` ԱԱ մոտ արտաքին լուսավորության նոր սյուներ տեղակայելով: Նման տեղամասերում երթևեկելի մասի լուսավորության մակարդակը 10 լք-ից պակաս չպետք է լինի:

40. Երթևեկության առավելագույն թույլատրելի արագության հարկադիր սահմանափակմամբ ճանապարհի տեղամասի երկարությունը չպետք է մեծ լինի N 4 աղյուսակում նշված նշանակությունից, իսկ ճանապարհի նման տեղամասում ԱԱ ընդհանուր թիվը պետք է 5-ից ավելի լինի:

 

VII. ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՆՀԱՐԹՈՒԹՅԱՄԲ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՅԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԱՀԱՎՈՐՈՒՄԸ

 

41. ԱԱ տեղակայված ճանապարհների տեղամասերը պետք է կահավորվեն ճանապարհային նշաններով և ճանապարհային գծանշմամբ:

42. ԱԱ-ից առաջ, դրա կամ գծանշման սահմանին մոտ պետք է տեղակայել 1.17 «Արհեստական անհարթություն» և 5.20 «Արհեստական անհարթություն» ճանապարհային նշաններ:

43. Իրար հաջորդաբար տեղակայված մի քանի ԱԱ-երի մասին վարորդներին նախազգուշացումն իրականացվում է 8.2.1 «Ազդման գոտի» վահանակի կիրառմամբ, որը տեղակայվում է 1.17 «Արհեստական անհարթություն» ճանապարհային նշանի հետ համատեղ:

44. Եթե ճանապարհի տեղամասում ԱԱ չափերն ընտրված են երթևեկության առավելագույն թույլատրելի արագության համար, որը ճանապարհի նախորդ տեղամասի երթևեկության արագությունից տարբերվում է 20 կմ/ժ-ով և ավելի, կիրառվում է արագության աստիճանական սահմանափակումը` հաջորդաբար տեղակայելով 3.24 «Առավելագույն երթևեկության սահմանափակում» նշաններ:

45. Տարբեր կառուցվածքի ԱԱ կիրառելու դեպքում ճանապարհի ծածկի և եզրաքարի վրա գծանշման գծերը կատարվում են նկարի 4-ին (կցվում է) համապատասխան: Անհրաժեշտության դեպքում ԱԱ հետ համատեղվող բարձրացված հետիոտնային անցման սարքվածքները պետք է նշվեն նկար 5-ին (կցվում է) համապատասխան գծանշմամբ:

 

ՆԿԱՐ 1

 

ՆԿԱՐ 2

 

ՆԿԱՐ 3

 

ՆԿԱՐ 4

 

Աղյուսակ N 1

 

                                                        (չափերը` մետրերով)

Նշանի վրա նշված երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը, կմ/ժ Ալիքաձև պրոֆիլ Կորային մակերևույթի շառավիղը
երկարությունը L կատարի առավելագույն բարձրությունը
H
կորային մակերևույթի շառավիղը
R
երկարությունը կատարի առավելա-գույն բարձրու-թյունը
H
հորիզոնական հարթակի
Lh
թեք հատվածի
20 3,0-3,5-ը ներառյալ 0,07 11-15-ը ներառյալ 2,0-2,5-ը ներառյալ 1,0-1,15-ը ներառյալ 0,07
30 4,0-4,5-ը ներառյալ 0,07 20-25-ը ներառյալ 3,0-5,0-ը ներառյալ 1,0-1,40-ը ներառյալ 0,07
40 6,25-6,75-ը ներառյալ 0,07 48-57-ը ներառյալ 3,0-5,0-ը ներառյալ 1,75-2,25-ը ներառյալ 0,07

 

Աղյուսակ N 2

 

                                                                                                                      (չափերը` մետրերով)

Նշանի վրա նշված երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը,կմ/ժ Ալիքաձև պրոֆիլ Կորային մակերևույթի շառավիղը
երկարությունը L կատարի առավելագույն բարձրությունը
H
կորային մակերևույթի շառավիղը
R
երկարությունը կատարի առավելա-գույն բարձրու-թյունը
H
հորիզոնական հարթակի
Lh
հորիզոնական հարթակի
Lh
20 5,0-5,5-ը ներառյալ 0,07 31-38-ը ներառյալ 2,0-2,5-ը ներառյալ 1,5-2.0-ը ներառյալ 0,07
30 8,0-8,5-ը ներառյալ 0,07 80-90-ը ներառյալ 3,0-5.0-ը ներառյալ 2,0-2,5-ը ներառյալ 0,07
40 12-12,5-ը ներառյալ 0,07 180-195-ը ներառյալ 3,0-5.0-ը ներառյալ 4,0-4,5-ը ներառյալ 0,07

 

Աղյուսակ N 3

 

                (չափերը` մետրերով)

Նշանի վրա նշված երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը,կմ/ժ Արհեստական անհարթության տարրերը
հիմնական եզրային
լարի երկարությունը
L
առավելագույն բարձրությունը
H
լարի երկարությունը
L
առավելագույն բարձրությունը
H
30 0,50-0.70-ը ներառյալ 0,05-0.06-ը ներառյալ 0,50-0.70-ը ներառյալ 0,05-0.06-ը ներառյալ
40 0,90-1.10-ը ներառյալ 0,05-0.06-ը ներառյալ 0,90-1.10-ը ներառյալ 0,05-0.06-ը ներառյալ

 

Աղյուսակ N 4

 

Երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը, կմ/ժ ԱԱ առանցքների միջև հեռավորությունը, մ
20 35-60-ը ներառյալ
30 60-80-ը ներառյալ
40 80-125-ը ներառյալ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.10.2012
N 1262-Ն
Որոշում