ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ` քննչական կոմիտե)` որպես քննչական մարմնի, կազմավորման, գործունեության, դրանում ծառայության անցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և ծառայության հետ կապված մյուս հարաբերությունները:»:
i
Հոդված 2. Օրենքում`
1) «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Կառավարություն» բառով.
2) 4-րդ գլխի վերնագրի, 26-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 30-րդ և 35-րդ հոդվածների «կոչում» և «կոչումներ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «դասային աստիճան» և «դասային աստիճաններ» բառերով:
i
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում 3-րդ մասից հանել «Հանրապետության Նախագահին և» բառերը, իսկ «յուրաքանչյուր տարի» բառերից հետո լրացնել «` մինչև հունվարի 31-ը,» բառերով:
i
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությունում «, Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից նշանակված երկուական ներկայացուցիչ» բառերը փոխարինել «և Կառավարության նշանակած չորս ներկայացուցիչ» բառերով:
i
Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառերը փոխարինել «համապատասխանաբար Կառավարության և վարչապետի» բառերով:
i
Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով.
2) 4-րդ մասի «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «վարչապետը» բառով.
3) 5-րդ մասի «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «Կառավարությունը և վարչապետը համապատասխանաբար» բառերով:
i
Հոդված 7. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 23. Քննչական կոմիտեի ծառայողների դասային աստիճանները
1. Քննչական կոմիտեի ծառայողների համար սահմանվում են հետևյալ դասային աստիճանները.
1) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական.
2) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական.
3) արդարադատության առաջին դասի խորհրդական.
4) արդարադատության երկրորդ դասի խորհրդական.
5) արդարադատության երրորդ դասի խորհրդական.
6) առաջին դասի խորհրդական.
7) երկրորդ դասի խորհրդական.
8) երրորդ դասի խորհրդական:
2. Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի և արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները բարձրագույն դասային աստիճաններ են, որոնք շնորհվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Քննչական կոմիտեի ծառայողների մյուս դասային աստիճանները շնորհում է քննչական կոմիտեի նախագահը:
4. Քննչական կոմիտեի ծառայողների դասային աստիճանները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:
5. Սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատվելու դեպքում քննչական կոմիտեի ծառայողը կարող է զրկվել քննչական կոմիտեում ծառայության դասային աստիճանից` տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ:»:
i
Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 24. Քննչական կոմիտեի ծառայողների պաշտոններին համապատասխանող դասային աստիճանները
1. Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը` արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի:
2. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը` արդարադատության առաջին դասի խորհրդականի:
3. Բարձրագույն պաշտոնի երրորդ ենթախմբի և գլխավոր պաշտոնի առաջին ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը` արդարադատության երկրորդ դասի խորհրդականի:
4. Գլխավոր պաշտոնի երկրորդ և երրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը` արդարադատության երրորդ դասի խորհրդականի:
5. Առաջատար պաշտոնի առաջին և երկրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երրորդ դասի դասային աստիճանն է:
6. Առաջատար պաշտոնի երրորդ ենթախմբի և կրտսեր պաշտոնի առաջին ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն առաջին դասի խորհրդականի դասային աստիճանն է:
7. Կրտսեր պաշտոնի երկրորդ և երրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանը երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է:
8. Այլ մարմիններում հանրային ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող անձանց քննչական կոմիտեում պաշտոնի նշանակելիս նրանց զինվորական կամ հատուկ կոչումը (դասային աստիճանը, որակավորման դասը) համապատասխանեցվում է քննչական կոմիտեի ծառայողի դասային աստիճանին: Զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին սահմանում է Կառավարությունը:»:
i
Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 25. Քննչական կոմիտեի ծառայողների դասային աստիճանների շնորհման ժամկետները
1. Երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը սկզբնական դասային աստիճան է և շնորհվում է քննչական կոմիտեում պաշտոնի նշանակվելիս, բացառությամբ սույն օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքի: Քննչական կոմիտեում մյուս պաշտոններում նշանակվելիս քննչական կոմիտեի ծառայողին շնորհվում է սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված` տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճանը:
2. Եթե սույն օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում այն ավելի բարձր է քննչական կոմիտեի ծառայողի տվյալ պաշտոնին նշանակվելու համար սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված առավելագույն դասային աստիճանից, ապա շնորհվում է տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանից մեկ աստիճան բարձր դասային աստիճան:
3. Քննչական կոմիտեի ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով զբաղեցրած պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանի սահմաններում նախորդ դասային աստիճանում ծառայության սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15 օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
4. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական դասային աստիճանների շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները.
1) երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 2 տարի.
2) երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 3 տարի.
3) առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 3 տարի.
4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 4 տարի.
5) արդարադատության երկրորդ դասի դասային աստիճան ունեցողի համար` 5 տարի:
5. Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող ծառայողին բարձրագույն դասային աստիճան շնորհելու համար ծառայության ժամկետ չի սահմանվում:
6. Նախորդ դասային աստիճանը կրելու ժամկետը հաշվարկվում է այդ դասային աստիճանը շնորհելու մասին իրավական ակտն ստորագրելու հաջորդ օրվանից, իսկ սույն օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում` զինվորական կամ այլ հատուկ կոչման շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից:
7. Ատեստավորումը սույն օրենքով սահմանված կարգով հետաձգվելու և վերապատրաստման գործուղվելու, կարգապահական տույժ ունենալու, քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունները կասեցնելու կամ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցված լինելու դեպքերում հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է:
8. Հերթական դասային աստիճանի շնորհման հետաձգման` սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմքերը վերանալուց հետո` 10 օրվա ընթացքում, քննչական կոմիտեի ծառայողին շնորհվում է հերթական դասային աստիճանը:»:
i
Հոդված 10. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 28. Քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսման միջոցները
1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու և առանձնակի ցուցանիշների համար քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսման հետևյալ միջոցները.
1) շնորհակալության հայտարարում.
2) միանվագ դրամական պարգևատրում.
3) հուշանվերով պարգևատրում.
4) լրացուցիչ վճարովի տասնօրյա արձակուրդի տրամադրում.
5) արտահերթ դասային աստիճանի շնորհում.
6) տվյալ պաշտոնի համար նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր դասային աստիճանի շնորհում.
7) մեդալով կամ կրծքանշանով պարգևատրում:
2. Քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցները քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող են կիրառվել մեկ անգամ:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսման միջոցները քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված դեպքերի:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսման միջոցը քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառում է քննչական կոմիտեի նախագահը:
6. Եթե արտահերթ շնորհվող դասային աստիճանը կամ օրենքով նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճանով ավելի բարձր շնորհվող դասային աստիճանը բարձրագույն դասային աստիճան է, ապա սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցները կիրառում է Հանրապետության նախագահը` «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
7. Քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խրախուսման միջոցը կիրառում է կարգապահական տույժ նշանակած մարմինը կամ պաշտոնատար անձը:
8. Քննչական կոմիտեի գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողներին խրախուսման ներկայացնելու կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:»:
i
Հոդված 11. Օրենքի 30-րդ հոդվածում`
1) 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը բարձրագույն դասային աստիճան ունեցող քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ չի կիրառվում:».
2) 4-րդ և 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 12. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «նրանց պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող մարմինը» բառերով:
Հոդված 13. Եզրափակիչ և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քննչական կոմիտեի նախագահը շարունակում է պաշտոնավարել մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը:
i
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից քննչական կոմիտեի ծառայողներին նախկինում շնորհված արդարադատության գեներալ-լեյտենանտ, արդարադատության գեներալ-մայոր, արդարադատության գնդապետ, արդարադատության փոխգնդապետ, արդարադատության մայոր, արդարադատության կապիտան, արդարադատության ավագ լեյտենանտ և արդարադատության լեյտենանտ կոչումները համապատասխանաբար փոխարինվում են Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-8-րդ կետերով սահմանված դասային աստիճաններով:
4. Սույն օրենքով սահմանված կարգով դասային աստիճաններ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով ծառայության ժամկետը հաշվի է առնվում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-311-Ն
|