Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1995 ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 ապրիլի 1996 թվականի թիվ 69

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 164 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը, ելնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բանկային սպասարկման կատարելագործման անհրաժեշտությունից և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության դիրքորոշումը, որոշում է.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 164 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սպասարկման» կարգում 3.9 կետից հետո ավելացնել 3.10 կետ` հետևյալ բովանդակությամբ.

i

«3.10. Լիազորված բանկերը պարտավոր են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին պահվող ձեռնարկությունների և կազմակերպությունների հաշիվներին փոխանցվող գումարները բանկի թղթակցային հաշվին մուտքագրման օրվանից 5 բանկային օրվա, իսկ Երևանում` 2 բանկային օրվա ընթացքում ապահովել գումարների հաշվեգրումը վերջիններիս հաշիվներին: Նշված ժամկետների չպահպանման դեպքում կիրառվում է սույն կարգի 2.4 կետով սահմանված պատժամիջոցը»:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
05.04.1996
N 69
Որոշում